Օրվա լրահոսը

Եկեղեցու ներսում հարցեր լինելու պարագային մենք կբարձրաձայնենք՝ ներքին կարգով: Այս պառակտիչ փորձերը անընդունելի են. Տեր Վաղարշ Իսախանյան

Տեր Վաղարշ Իսախանյանի ֆեյսբուքյան գրառումը ԱՄՈՒՍՆԱՑՅԱԼ ՔԱՀԱՆԱՅԻ ԿՈՉ Որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում ձեռնադրված ամուսնացյալ քահանա՝ հոգուս պարտքն եմ համարում հանդես գալ հրապարակային կոչով՝ ի պատասխան ամուսնացյալ քահանաների վերաբերյալ այսօր հրապարակված խառնակիչ հայտարարության և վերջին շրջանում մեր եկեղեցու նվիրապետական միասնությունը խարխլելուն միտված խայտառակ փորձերի և մոտեցումների։ Շատ ցավալի է, որ որոշ պետական պաշտոնյաներ, իրենց լիազորությունների

ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարը Իջևանում հետևել է սահմանին տիրող իրավիճակին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Իջևանում հետևել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։ «Մարկուս Ռիտերը միացել է ԵՄ դիտորդական առաքելության ծառայությանը Տավուշի մարզում՝ Իջևանում և դիտարկել իրավիճակը սահմանազատված սահմանի հայկական կողմում: ԵՄ առաքելությունը հպարտ է համայնքի նկատմամբ վստահությամբ և կշարունակի հանձնառու մնալ տարածաշրջանի անվտանգությանը», – նշված է X-ում ԵՄ դիտորդական առաքելության էջում:    

Փաշինյան–Էրդողան հանդիպումը ի՞նչ երանգով կարող է անցնել. «Ակօս»-ում հրապարակվել է «Փաշինյանի այցը և սպասելիքներ» խորագրով հոդված

Ermenihaber. Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակօս» շաբաթաթերթի կայքում հրապարակվել է թերթի խմբագիր Էդվարդ Տանձիկյանի «Փաշինյանի այցը և սպասելիքներ» վերնագրով հոդված։ Հոդվածում անդրադարձ է կատարվել սույն թվականի հունիսի 20-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարելիք այցին: Տանձիկյանը հոդվածում պատմական ակնարկ է անում հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, հիշատակելով մի շարք ՀՀ ղեկավարների այցը Թուրքիա, մասնավորապես ՀՀ առաջին նախագահ

Վտանգված է Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը, այն կարող է վերածվել Հայաստանի Հանրապետության կաթողիկոսության

Սպառվել են Եկեղեցի-Պետություն երկխոսության համար բոլոր հնարավոր միջնորդությունների հնարավորությունները, հատվել են թեկուզ պրոտոկոլային միջոցառումների մակարդակում շփվելու բոլոր կարմիր գծերը։ Արդեն ոչ թե զավեշտալի, այլ վտանգավոր են Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավարի ու նրան հարողների պնդումներն առ այն, իբր իրենք Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ են և իրենց պայքարը Եկեղեցու դեմ չէ։

Fastex US-ն ազդարարել է իր մուտքն ԱՄՆ շուկա Bitcoin 2025-ի շրջանակում  

Ս․թ․ մայիսի 27-29-ը Fastex US-ն ազդարարել է իր մուտքն ամերիկյան շուկա՝ հասանելի դառնալով ԱՄՆ-ի 27 նահանգներում։ Ընկերության ներկայացուցիչները մասնակցել են Լաս Վեգասում կայացած Bitcoin 2025-ին՝ բլոկչեյն ոլորտի ամենամասշտաբային իրադարձություններից մեկին, որը մեկ վայրում է  միավորել Web3 պրոդուկտերը և ծառայությունները։ Fastex US ընկերության մենեջեր Վահե Բալայանը նշել է․ «Fastex Exchange-ի  ներկայությունը Միացյալ Նահանգներում հարթակի համաշխարհային զարգացման

Եկեղեցին մեր բոլորի եկեղեցին է, բայց մարդիկ, որոնք արատավորում են, պետք է հեռանան. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովն ընդունել է «ՀՀ 2024 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը

«Ես անչափ ուրախ եմ, որ մեր բալետային արվեստը մտավ մի նոր փուլ և երկար ու հետաքրքիր ճանապարհ է անցնելու». խորեոգրաֆ Ռիմա Պիպոյան

Այս բեմադրության մեջ հարկ է նշել նաև ջրի առկայության գործոնը, որի վիզուալ հրաշալի էֆեկտ էր ստեղծում, և ստիպում հանդիսատեսին ամբողջությամբ ընկղմվել գործողության մեջ։ Սա նույնպես տեխնիկական մի բարդ հնարք էր, որը թատրոնի տեխնիկական անձնակազմը և արտիստները ստիպված էին հաղթահարել։

Վահագն Խաչատուրյանը և Խալիդ Ալ-Ղայթը քննարկել են հումանիտար ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղար դոկտոր Խալիդ Ալ-Ղայթին, ով Հայաստան է ժամանել Երևանում կայանալիք Սոցիալական արդարության երրորդ միջազգային համաժողովի շրջանակում։ Ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել նրա ղեկավարած կառույցի և անձամբ դոկտոր Ալ-Ղայթի գործունեությունն՝ ուղղված հանդուրժողականության, ժողովուրդների խաղաղ համակեցության և համամարդկային արժեքների տարածմանը։ Նախագահի

Իրականությունը չես ժխտի, դժվար է. Զախարովան՝ Փաշինյանի խոսքերի մասին, թե ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին միաժամանակ չես կարող անդամակցել

Հարց է՝ արդյոք ԵՄ-ն ընդհանրապես սպասո՞ւմ է Հայաստանին, թե՞ ցանկանում է երկիրն օգտագործել որպես հարմար աշխարհաքաղաքական գործիք

Ռուս դերասան Պավել Պրիլուչնիի աները՝ Արշակ Բրուտյանը, միջազգային հետախուզման տակ է. նրան մինչև 6 տարվա ազատազրկում է սպառնում

Արշակ Բրուտյանը հեռակա կարգով կալանավորվել է ապօրինի շահումով խաղերի կազմակերպման համար

«Հավատո՞ւմ եք, որ Հայաստանում կա՞ անկախ դատական համակարգ, որն ի վիճակի է որոշումներ կայացնել Փաշինյանի ստատուսներին հակառակ»

«Ճի՞շտ է, որ Եղիշե Կիրակոսյանին ձեր կողմից փոխանցվել է ինչ-որ փաստաթուղթ, որ անհետ կորածների հարցով միջազգային ատյաններում անելիք չկա, քանի որ ԴՆԹ հետազոտություններով ամեն ինչ ապացուցված է, որեւէ բաց թողնված հարց չկա»։

Կարմիր խաչի կոմիտեն այցելել է Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներին. ԱՊԱ

«Ազատություն». Կարմիր խաչի կոմիտեն այցելել է Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներին. հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով միջազգային կառույցի պաշտոնական հաղորդագրությունը։ Նշվում է, որ «կայացել են անհատական հանդիպումներ», «ստեղծվել են պայմաններ նրանց ընտանիքների հետ կապ հաստատելու համար», ինչպես նաև «փոխանցվել են ընտանիքներից ուղարկված ծանրոցներ»։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:  

2021 թ. հունիսի 18-ին Ադրբեջանը հետախուզում հայտարարեց Սամվել Կարապետյանի նկատմամբ, այս տարի նույն օրը նա Հայաստանում կալանավորվեց. Նարեկ Կարապետյան

Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը. 2021 թվականի հունիսի 18-ին Ադրբեջանը հետախուզում հայտարարեց Սամվել Կարապետյանի նկատմամբ Հայաստանին աջակցելու համար 2025 թվականի նույն օրը հունիսի 18-ին Հայաստանում կալանավորվեց Սամվել Կարապետյանը:

«Իրավապահ համակարգն ինչո՞վ է զբաղված՝ ո՞ւմ անկողինն են մտել, դուրս չեն գալիս, ով, ում հետ է քնում, վեր կենում, հանցագործներին չեն բացահայտում»․ Գառնիկ Դանիելյան

Լրագրողները հետաքրքրվեցին՝ սա չի՞ կապում Նիկոլ Փաշինյանին ուղղված իր՝ քննադատական ելույթների հետ, Գառնիկ Դանիելյանը պատասխանեց․ «Այն, որ տարբեր ելույթներից, իմ գնահատականներից հետո տարօրինակ կերպով տարբեր բաներ են կատարվում, ակնհայտ է»։

Մտավախություն ունեմ, որ Փաշինյանը Թուրքիայից այնպիսի փաստաթուղթ կբերի, ինչպիսի Պրահայինն էր. Ռուբեն Հակոբյան

Իրանից բավականին ներգաղթ է արվում դեպի Հայաստան, Մեղրին ծանրաբեռնված է: Իրանում ունենք տասնյակ հազարավոր հայրենակիցներ: Իհարկե, որ գալիս են Հայաստան, պետությունը պետք է կարողանա համապատասխան կառուցակարգերով, ծրագրերով ընդունել մեր հայրենակիցներին: Իրենք առաջին մուտքով Հայաստանում մնալու 90 օրվա հնարավորություն ունեն, եւ պետք է կարողանալ դիմավորել մեր հայրենակիցներին: Վտանգն այն է, որ որպես Իրանի քաղաքացի են գալիս: Ինչպես գիտեք՝ Իրանում բավականին շատ ադրբեջանցիներ են ապրում, հատկապես Ատրպատականի հատվածում: Նրանք եւս որպես Իրանի քաղաքացի՝ կարող են ներխուժել Հայաստան, նաեւ թուրքերը կարող են գալ:

ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է «Երաժշտությունը հանուն ապագայի» հիմնադրամի պաշտոնական գործընկեր

ՎՏԲ–Հայաստան Բանկը միացել է «Երաժշտությունը հանուն ապագայի» հիմնադրամին որպես գործընկեր։ Բանկը կաջակցի հիմնադրամի հիմնական ծրագրերին, այդ թվում՝ մշակութային և կրթական նախագծերի զարգացում, համերգների կազմակերպում և երիտասարդ երաժիշտների համար կրթաթոշակների տրամադրում։ Գործընկերությունը նպատակ ունի խթանել երաժշտական արվեստը և աջակցել տաղանդներին Հայաստանում։ ««Երաժշտությունը հանուն ապագայի» հիմնադրամի հետ համագործակցությունը բիզնեսի ու մշակույթի միավորումն է՝ հանուն երիտասարդ տաղանդների աջակցության,

«Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի պաղպաղակի արտադրամասում որևէ խախտում չի հայտնաբերվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները կրկնակի փորձաքննության են հանձնել «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի պաղպաղակները, որի արդյունքում պաղպաղակների նմուշներում որևէ տեսակի խախտում չի հայտնաբերվել: «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի կողմից արտադրվող պաղպաղակները համապատասխանում են սննդի անվտանգության բոլոր նորմերին:

«Որպես ՍԴ դատավորի թեկնածու՝ կաշկանդված եմ դիրքորոշում հայտնել»․ Արտակ Զեյնալյանը՝ Փաշինյանի կողմից ՍԴ-ն շրջափակելու կոչի մասին

«Իմ կենսագրությունն առավելապես իրավապաշտպան անձի կենսագրություն է, քան քաղաքական գործչի։ Եթե իմ կենսագրությունը կարդացել եք, կարծում եմ՝ եզրահանգում եք արել, որ ՀՀ պատմության մեջ ամենաշատ ՍԴ դիմած փաստաբանն եմ»

Վարչապետն ընդդեմ կաթողիկոսի. ինչպես է Փաշինյանի և եկեղեցու հակամարտությունը սպառնում պառակտել հասարակությանը. BBC-ի անդրադարձը

BBC-ն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱՍԵ) միջև սրվող հակամարտությանը։ Փաշինյանը խոստացել էր չմիջամտել եկեղեցական գործերին, սակայն իր ծրագրերին խառնվեց քաղաքականությունը «Սրբազա՛ն, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես». դժվար է հավատալ, սակայն հենց այս խոսքերով մայիսի վերջում ՀՀ ղեկավարն աննախադեպ արշավ սկսեց եկեղեցական ղեկավարության դեմ։ Նիկոլ

Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունիա գլխավորած պատվիրակությունն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանի ուղեկցությամբ հունիսի 19-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: ԱԺ

Վրաստանը Հայաստանի դարպասն է դեպի Եվրոպա եւ Ռուսաստան. Գոռ Ծառուկյան

Մենք կարեւորություն ենք տալիս Վրաստանի միջոցով միջազգային շուկաներ ՀՀ ապրանքների եւ ուղեւորափոխադրումների անխափան ելքին

Բաքվին Սամվել Կարապետյանի արտահանձնումը ցույց կտա, որ Հայաստանն իսկապես շրջվում է դեպի խաղաղություն՝ գրում է ադրբեջանական մամուլը

Փաշինյանն այն կարգի է լծվել Ադրբեջանի կամքը կատարելու գործին, որ հակառակորդը արդեն ակնկալում է նման քայլ Փաշինյանից…

Իշխանությունը Սամվել Կարապետյանի սեփականությունը խլելու գործընթացը բնութագրելու համար մի գեղեցիկ բառակապակցություն է հորինել՝ «ՀԷՑ-ի ազգայնացում». Էդմոն Մարուքյան

Մինչ օրս ինչ էլ, որ խլել եք ապօրինի գործընթացներով՝ փոխանցել եք այլ մասնավորի, ձեզ լոյալ մասնավորի, և հասել սեփականության վերաբաշխման:

«Արտակ Զեյնալյանը 25 տարի ակտիվ քաղաքական գործունեությամբ է զբաղվել, չի՞ խախտվում այն պահանջը, որ ՍԴ դատավորը քաղաքական չեզոքություն պետք է պահպանի»

Սրբուհի Գալյանն ասաց, որ մեր ունեցած իրավական կարգավորումները որեւէ պահանջ չեն պարունակում առ այն, որ դատավորի թեկնածուն նախկինում կամ իր կյանքի ընթացքում երբեւէ չպետք է զբաղված լինի քաղաքական գործունեությամբ։

Քաղաքական բանտարկյալներ «տնեվորելու»՝ Հանրապետության հարուստ-տխուր ավանդույթը ծաղկման շրջան է թևակոխում․ Րաֆֆի Հովհաննիսյան

Նորընծա քաղբանտարկյալը Հաջողած բարեգործի հանդեպ անհետաքրքիր մարդուկի վախվորած վճռով քաղաքական բանտարկյալներ «տնեվորելու»՝ Հանրապետության հարուստ-տխուր ավանդույթը ծաղկման շրջան է թևակոխում։ Ազատություն մեկին և բոլորին՝ նմանակող փոքրիկ Երևանում փակված լինեն, բուն բռնապետական Բաքվում, թե այլուր։ Այս մեկն էլ է առ ոչինչ, դրա հեղինակն ինքը՝ դատապարտված անցյալ կատարյալ մոռացության։ Զորակցում ենք։ Րաֆֆի Կ․ Հովհաննիսյան 19 հունիսի 2025

Իսրայելի հարվածներն առնչվում են այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացման ու Իրանը մասնատելու ծրագրերի հետ. Ահմադ Քազեմի

Իսրայելի ռեժիմի կողմից ռազմական կենտրոնների և ենթակառուցվածքների, ինչպես նաև Իրանի հյուսիս-արևմուտքում քաղաքացիական տարածքների վրա հարձակումների ինտենսիվության և անգլոսաքսոնական ճակատի կողմից կեղծ Զանգեզուրի միջանցք (ՆԱՏՕ-ի Թուրանի միջանցք) ստեղծելու ծրագրի միջև ուղղակի կապ կա։ Այս մասին գրել է իրանցի քաղաքագետ Ահմադ Քազեմին։ «Ի հեճուկս Բաքվի և Անկարայի զրպարտությունների՝ կեղծ Զանգեզուրի միջանցքը ոչ միայն տարանցիկ միջանցք է, այլև

Վերսկսվել է հայկական կոնյակով բեռնված բեռնատարների բացթողումը մաքսային պահեստներից. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին օրերին Վրաստանի մաքսային մարմիններում կուտակումներով պայմանավորված՝ հայկական բեռնատարների հայ-վրացական սահմանով հատումը ժամանակավորապես դադարեցնելու հետ կապված խնդիրը կարգավորվել է։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում էր հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների կուտակմանը։ ՊԵԿ-ը հայտնում է, որ Վրաստանի մաքսային մարմինների թողունակության կարգավորման արդյունքում, հունիսի 18-ից կազմակերպվել է հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների բացթողումը

«Մեր՝ հարյուրավոր քաղաքացիներ ՌԴ-ում դատվում են, պետք է համարենք միջպետական հարաբերությունների խաթարո՞ւմ»․ Սերգեյ Բագրատյանը՝ Սամվել Կարապետյանի շուրջ կատարվողի մասին

Լրագրողները խնդրեցին ներկայացնել՝ ի՞նչ օրենսդրական լուծումներ պետք է ստեղծվեն, որ ամբողջությամբ օրինական կերպով այդ գործընթացն իրականացվի, Սերգեյ Բագրատյանը չկարողացավ պատասխանել և նշեց իր ենթադրություններն ու վարկածները․ «Ես կարող եմ ասել, որ օրինակ՝ քաղաքացիները, որոնք հովհարային անջատումներից տուժել են, կարող են հայցերով մտնել դատարան, և այդ գումարի չափը լինի այնքան, որքան ՀԷՑ-ի գինը։ Կարող է վարկած լինել, որ կազմակերպությունը վարկային պորտֆել ունենալով՝ նպատակային չի օգտագործել դա»։

Պետությունը իր անձի հետ նույնացրած սուբյեկտը՝ պետականությունը դարձրել է սեփական բարդույթները քողարկելու միջոցի. Հայր Հովհաննես Թորգոմյան

Հայր Հովհաննես Թորգոմյանի ֆեյսբուքյան գրառումը Տևական ժամանակ Նիկոլ Փաշինյանը փորձում է ապացուցել իր հավատարմությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոններին` ակնհայտ փարիսեցիությամբ փորձելով արդարացնել իր բացահայտ հակաեկեղեցական ընթացքը իբրև թե բարեպաշտությամբ, որը չի հանդուրժում կեղծիք և սուտ։ Իրականում պատկերը ավելի քան պարզ է. 1. Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ի դեմս Հայ Եկեղեցու պատերազմ է մղվում հայ

«Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը». Նիկոլ Փաշինյան

Սա է ճշմարտությունը, որովհետեւ, ինչպես նախկինում ասել ենք, ԼՂ հարցը որպես թոկ է օգտագործվել, որ ՀՀ-ն՝ որպես անկախ եւ ինքնիշխան պետություն, չկայանա։ Բայց ՀՀ-ն կայանում է եւ ՀՀ ապագայի նկատմամբ ես ավելի լավատես եմ, քան երբեւէ։ Եվ սա ոչ թե անհաջողության, այլ հաջողության պատմություն է»,- ԱԺ նիստում 2024 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031