Օրվա լրահոսը

Կատարը և հայկական իռացիոնալիզմը. «168 ժամ»

Կատարը Պարսից ծոցի միապետությունների շարքում Իրանի հետ նորմալ հարաբերությունների ջատագով  և հակաիրանական գործողություններին չմասնակցող ինչ-որ առումով բացառիկ պետություններից է, ինչը հեռանկարներ է բացում Հայաստանի արտաքին անվտանգային միջավայրի ապահովման գործում կարևոր դերակատարություն ունեցող և մեզ հետ բարեկամական գործակցություն զարգացնող Թեհրանի միջոցով ձևավորելու նաև հնարավոր եռակողմ գործակցության հարթակներ Երևան-Թեհրան-Դոհա ձևաչափով: Մյուս կողմից էլ՝ ռուս-կատարական հարաբերությունները թեև անցել

Քաղաքացին ընկել է ջրանցքը

Հունիսի 10-ին, ժամը 06:33-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մեծարենցի փողոցի տներից մեկի մոտակայքում քաղաքացին ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 1983 թ. ծնված Ս. Ա.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ջրանցքից: Փրկարարները ոստիկանների ուղեկցությամբ տուժածին տեղափոխել են Ա. Բաբաջանյան փողոցի

Արթուր Պետրոսյան. «Չեմ կարծում, որ խաղը կախված է միայն Հենրիխ Մխիթարյանից»

Հունիսի 9-ին Պոդգորիցա քաղաքի «Գրադսկի» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի և կիսապաշտպան Արտակ Գրիգորյանի նախախաղային մամուլի ասուլիսը: – Արտակ ինչպե՞ս է թիմը տրամադրված այս խաղից առաջ։ – Տղաների տրամադրությունը բարձր է և մենք եկել ենք այստեղ հաղթելու համար։ – Երևանյան հանդիպման ժամանակ թիմը չէր կարողանում գրավել մրցակցի դարպասը և Ձեր

ԱՄՆ-ի Կոնգրեսը կարող է ավելացնել Հայաստանին տրամադրվող օգնությունը (տեսանյութ). «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ի Կոնգրեսում երկու տասնյակից ավելի օրենսդիրներ կոչ են արել գործընկերներին ավելացնել Հայաստանին 2018-ին հատկացվելիք ամերիկյան օգնությունը: Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խումբը նամակով դիմել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարությանը, կոչ անելով ավելացնել Հայաստանին տրամադրվող ամերիկյան օգնության չափը. «Նախագահի կողմից առաջարկված 2018-ի բյուջեում նախատեսված է Հայաստանին տրամադրվող ամերիկյան օգնության կրճատում 67 տոկոսով: Այդ կրճատումները

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Ծեր գնչուհին բախտս կարդաց. Հիմա ձեզ կասեմ իր վերջին մտքերը: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Ռուբո ջան, շատ կարճ են ստի ոտքերը:

Կամ դատարան, կամ «ռեւկոմ»

«Ինչո՞ւ նրանք պետք է  դատվեն»` այդ հարցն էին տալիս երկու օր առաջ Էրեբունի եւ Նուբարաշեն առաջին ատյանի դատարանի մոտ հավաքած «Սասնա ծռերի» երկրպագուները: Իսկ ինչո՞ւ չպիտի դատվեն: Ո՞ր երկրում  շենք-շինություն զենքով գրավելու, պատանդ պահելու, մեքենաներ այրելու եւ այլ մեղադրանքներով մարդկանց չեն դատում: Ո՞ր երկրի Քրեական օրենսգրքում չկան նմանատիպ հոդվածներ: (Հատուկ չեմ խոսում ոստիկանների սպանությունների մասին,

Շարունակվում են հանրային քննարկումները «Ես եմ», «Պատիվ ունեմ» և «Դիտակետ» ծրագրերի շուրջ

Հունիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Ազգ-բանակ 2017» համաժողովի ընթացքում ազդարարված նախաձեռնությունների շուրջ հանրային քննարկումների շրջանակում հանդիպել է մի շարք հասարակական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է «Ես եմ»,  «Պատիվ ունեմ» և «Դիտակետ» նախագծերի մանրամասները, ծանոթացրել ծրագրերով ընձեռվող հնարավորություններին, ժամկետային-պայմանագրային տեսակի զինծառայության պայմաններին և առավելություններին։ Պաշտպանության նախարարը պատասխանել

Իսպանիայի Վալենսիա քաղաքի տեղական ինքնակառավարման խորհուրդն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող որոշում

Իսպանիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հունիսի 9-ին Իսպանիայի Վալենսիա քաղաքի տեղական ինքնակառավարման խորհուրդն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող որոշում։ «Կոմպրոմիս», «Վալենսիա էն Կոմուն» և Սոցիալիստական կուսակցությունները կողմ քվեարկեցին «Արարատ» հայկական միության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի օգտին՝ դատապարտելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և հորդորելով Վալենսիայի խորհրդարանին, Իսպանիայի կառավարությանը, ինչպես նաև

ՊԵԿ շուրջ 50 զինված աշխատակիցներ մուտք են գործել «Քեթրին Գրուպ» ՍՊԸ տարածք

Ըստ Սանասար Բաղդասարյանի` էլեկտրոնային փոստով ուղարկված հաղորդագրության` հունիսի 9-ի առավոտյան ՊԵԿ շուրջ 50 զինված աշխատակիցներ մուտք են գործել «Քեթրին Գրուպ» ՍՊԸ տարածք։ Առանց անհրաժեշտ հիմնավորումների՝ առգրավվել են ընկերության բոլոր համակարգիչները, չհրկիզվող պահարաններն ու ամբողջ փաստաթղթերը։

Զլատան Իբրաիմովիչը հեռացել է «Մանչեսթեր Յունայթեդից»

ԱՊԼ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրաիմովիչը ակումբից հեռացել է ազատ գործակալի կարգավիճակով: Դա հայտնի է դարձել այն բանից հետո, երբ ԱՊԼ մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք մրցաշրջանի ավարտից հետո հեռացել կամ խզել են պայմանագիրը իրենց ակումբների հետ: Շվեդ հարձակվողը «Մանչեսթեր Յունայթեդի» միակ ֆուտբոլիստն է, որը հայտնվել է

Գոհար Սարգսյան. «Ես ներքին երկխոսություն ունեմ ծառի հետ». (Ֆոտոշարք)

Բացվեց նկարչուհու բացառիկ ցուցահանդեսը

Ուժեղացված հսկողություն է իրականացվում «Զվարթնոցի» տարածքում. (Տեսանյութ)

ՀՀ վարչապետի կողմից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին  տրված  հանձնարարականի համաձայն՝ «Զվարթնոց» օդանավակայանում մեկշաբաթյա ժամկետում պրոֆիլակտիկ աշխատանքներ կկատարվեն տաքսի ծառայություններ մատուցողների կողմից լիցենզավորման մասին օրենսդրության խախտումները դադարեցնելու նպատակով: Կքննարկվեն նաև Երևան-Զվարթնոց ուղղությամբ գործող երթուղիների արդիականացման հնարավորությունները։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունիսի 9-ին այցելեց «Զվարթնոց» օդանավակայան՝ պատասխանատուների հետ տեղում քննարկելու

Շիրակ օդանավակայանի էլ. ջեռուցման համակարգի մեջ նկատվել է օձ

Հունիսի 9-ին, ժամը 17:52-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակ օդանավակայանի աշխատասենյակներից մեկի էլ. ջեռուցման համակարգի մեջ նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են լորտու տեսակի սողուն (մոտ 70 սմ) և տեղափոխել անվտանգ տարածք: ԱԻՆ

Հայաստանի դպրոցականները՝ «Սպիտակ նավակ» միջազգային մրցաշարի փոխչեմպիոն

Սոչիի «Դագոմիս» առողջարարական համալիրում ավարտվեց դպրոցականների «Սպիտակ նավակ» միջազգային մրցաշարը: Մասնակցում էր 97 թիմ, որից 80-ը՝ Ռուսաստանից: Հայաստանը ներկայացնող Չեխովի անվան թիվ 55 դպրոցի թիմը վաստակելով 25 միավոր՝ զբաղեցրեց  2-րդ հորիզոնականը: Մրցաշարի հաղթող դարձան Հնդկաստանի ներկայացուցիչները՝ 31.5 միավոր: Լավագույն եռյակը եզրափակեցին Սվերդլովսկի մարզի դպրոցականները: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Վլադիմիր Բարսկու

Պաշտպանների հայտարարությունը՝ Սասնա ծռերի գործով

2017 թվականի հունիսի 8-ին, ժամը 14:00-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ դատավոր Ա. Գաբրիելյանի, սկսվեց 14 անձանց վերաբերյալ գործի դատական քննությունը: Դատական նիստը սկսվելուց րոպեներ անց հետաձգվեց (ըստ նախագահող դատավորի՝ ընդմիջվեց), ենթադրաբար աղմուկի պատճառով: Անկախ նիստի հետաձգման պաշտոնական հայտարարված պատճառներից գտնում ենք, որ այն ի սկզբանե դատապարտված էր հետաձգման: Ակնհայտ և

«Սասնա ծռերի» լռությունը փոխվելու է. Ալեք Ենիգոմշյան

«Մինչեւ հիմա վարչախումբը ազատ բեմ ուներ իր ստերը ներկայացնելու համար». Ենիգոմշյան

Միջպետական ավտոճանապարհի եզրի աղբամանները գողացել են

28 աղբամանից 4-ն անհետացել է

Վանաձորի քաղաքական ճգնաժամը հասավ Սահմանադրական դատարան. Էդմոն Մարուքյան

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում` հայտնում է. Ինչպես խոստացել էինք, Վանաձորի ՏԻՄ ընտրություններից հետո մանդատագողության արդյունքում ստեղծված քաղաքական ճգնաժամից ելք գտնելու նպատակով այսօր՝ հունիս 9-ին, «ԵԼՔ» և «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք խմբակցություններն առաջին անգամ 6-րդ գումարման Ազգային Ժողովում իրացրեցին պատգամավորների մեկ հինգերորդի կողմից Սահմանադրական դատարանում իրավական ակտի սահմանադրականության հարցի վիճարկման լիազորությունը: ՀՀ Ազգային ժողովի

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Աստանա Էքսպո 2017»-ի բացման արարողությանը

Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետություն ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հյուրընկալող երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, Աստանա այցելած այլ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ «Համագումարների» կենտրոնում ներկա է գտնվել «Ապագայի էներգիա» խորագիրը կրող «Աստանա Էքսպո 2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը: Մինչ այդ Նախագահ Սարգսյանը հյուրընկալվել է ցուցահանդեսային համալիրում, որտեղ մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարների արարողակարգային համատեղ

Տիկին Փոստանջյանի պայքարի ձեւը մեզ խորթ է, բայց հանդուրժողաբար ենք ընդունում». ավագանու անդամ

«Ժամանակը ցույց կտա՝ «Երկիր Ծիրանիի» մոտեցումներն ինչքանով են արդարացված». Դավիթ Խաժակյան

Նրանից օրինակ վերցնելով՝ հասկանում ենք, որ բոլորս ազգովի ծառայության մեջ ենք, ծառայում ենք մեր Հայրենիքին

Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում բարերար Հրաչյա Պողոսյանի հետ

«Տարոն Մարգարյանը հանձնարարական է տվել, բայց խնդիրը մնում է չլուծված». Ավագանու անդամ

Դավիթ Խաժակյանը՝ աղբահանության խնդրի կարգավորման մասին

Գողացված քարտով փորձել են բանկոմատից գումար կանխիկացնել (Տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ավտոմեքենայից գողություն կատարած անձի ինքնությունը։ 2017թ. մայիսի 22-ին հաղորդում է ստացվել առ այն, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը նույն օրը՝ ժամը 15:00-15։30-ի սահմաններում, Երևանի Հր.Քոչարի 10-րդ շենքի մոտ կայանված ավտոմեքենայի սրահից հափշտակել է պայուսակ, որի մեջ

ՀՔԱՎ: Զինծառայողի ինքնասպանության գործով տուժողի ցուցմունքներում հակասություն կա. հրապարակվեցին նախաքննական ցուցմունքները

2017 թ. հունիսի 8-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց 2015 թ. նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի զորամասերից մեկում ինքնասպանություն գործած Գևորգ Խաչատրյանի գործի քննությունը: Հիշեցնենք՝ հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ուղեկալի պետ, կապիտան Մհեր Ոսկանյանին (ՀՀ քրեական օրենսգրքի 364.1 հոդվածի երկրորդ մասով, 375 հոդվածի առաջին մասով, 360 հոդվածի երկրորդ մասով),

Լևոն Ալթունյանը կարևորել է լեյկեմիայով հիվանդ երեխաների կլինիկական ռեգիստրի ներդրումը

Շվեդիայի Լունդ համալսարանական հիվանդանոցի մանկական ուռուցքա-արյունաբանական բաժանմունքի ղեկավար բ.գ.դ., պրոֆեսոր Յացեկ Տոպորսկին, ով լեյկեմիայով հիվանդ երեխաների մոտ ալլոգեն փոխպատվաստման միջազգային պրոտոկոլի ազգային համակարգողն է, Հայաստան կատարած այցի շրջանակում ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» մասնագետներին ծանոթացրել է մանկական ուռուցքա-արյունաբանության բուժական ժամանակակից մեթոդներին։ Այսօր Արյունաբանական կենտրոնում ներդրվել է պրոֆեսորի կողմից նվիրաբերված լեյկեմիայով հիվանդ երեխաների կլինիկական

«Բնությունը սուրբ է, որովհետեւ կյանք է պարգեւում». Դավիթ Բարսամյան

Ինչպես ասում են՝ եթե առաջ ոսկու կամ նավթի համար էին պատերազմում, ապագայում ջրի համար են պատերազմելու»,-նկատում է ամերիկահայ լրագրողը

Ձերբակալվել է կաշառք ստանալու մեջ կասկածվող պաշտոնյան և կալանավորվել կաշառքի միջնորդություն կատարած անձը

Պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, ինչպես նաև կաշառք տալու և կաշառքի միջնորդություն կատարելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կատարված քննչական-դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են կաշառքի դիմաց քաղաքացուն ակնհայտ կեղծ վարորդական իրավունքի վկայական տրամադրելու փաստեր: Այսպես, ՀՀ ազգային անվտանգության ծառայության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից կատարված քննչական գործողությունների արդյունքում

ՄԻՊ-ի արձագանքը՝ արտահերթ հրապարակային զեկույցում արձանագրված փաստերի և գնահատականների կապակցությամբ

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պարզաբանմանն ի պատասխան

Բակո Սահակյանը Շահան Գանտահարյանին է հանձնել «Երախտագիտություն» մեդալ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին ընդունել է «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանին: Քննարկվել են Արցախ-Սփյուռք կապերին վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել տեղեկատվական ոլորտում փոխգործակցության հետագա խորացմանն ու ընդլայնմանը: Երկրի ղեկավարը Շահան Գանտահարյանին է հանձնել «Երախտագիտություն» մեդալ, որով երկարամյա ազգանպաստ գործունեության համար պարգեւատրվել է «Ազդակ» օրաթերթը: Նախագահ Սահակյանը բարձր է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031