Օրվա լրահոսը
ԱՄՆ-ի Թեքսաս նահանգը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը
Թեքսասի Ներկայացուցիչների պալատն այսօր միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Այսպիսով Թեքսասը դարձավ ԱՄՆ-ի 46-րդ նահանգը, որը 1915-1923 թվականներին Օսմանյան Թուրքիայում բնիկ հայկական համայնքի բնաջնջումը պաշտոնապես որակում և ճանաչում է որպես Ցեղասպանություն: «Մենք շնորհակալ ենք Թեքսասի Ներկայացուցիչների պալատին պատմության ճշմարտությունը վերահաստատելու համար, չնայած թուրքական ճնշումներին», – հայտարարել է Հայ դատի հանձնախմբի Արևմտյան տարածաշրջանի ղեկավար
Անցյալն ու գալիքը` միահյուսված. (Ֆոտոշարք)
Ես Կարնո աշխարհի ծնունդ եմ, էրզրումցու կերպարով եւ բարբառով նկարիչ Վիկտորն եմ. մեզ հետ զրույցում այսպես իրեն բնութագրեց գեղանկարիչ Վիկտոր Հովհաննիսյանը, որի երրորդ անհատական ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում: Գեղանկարիչ Վիկտոր Հովհաննիսյանը, որի ոգեշնչման աղբյուրն առաջին հերթին դասական երաժշտությունն է, այնուհետեւ բնաշխարհը, մարդը, երեւույթները, փողոցում քայլելիս ամեն վայրկյան կարող է ներշնչվել. «Օրվա
Հայաստան կայցելի Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը
Մայիսի 22-ից 25-ը կկայանա Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի (ԵԺԿ, Գերմանիա) գլխավորած պատվիրակության այցը Ադրբեջան, Վրաստան և Հայաստան: Այցի ընթացքում պատվիրակները կհանդիպեն երկրների նախագահների, խորհրդարանի նախագահների հետ, իշխող և ընդդիմադիր կուսակցությունների անդամների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այս մասին հաղորդում է ԵՄ հայաստանյան ներկայացուցչության գրասենյակը: «Եվրոպական խորհրդարանի 8 անդամները կամփոփեն վերջերս ձեռք
«Մակերեսային մարդիկ ի զորու չեն բարձր արժեքները միանգամից հասկանալ». ՀԱԿ-ից արձագանքում են Սերժ Սարգսյանի ակնարկին
«Սերժ Սարգսյանի ասածները հակահայ մոտեցումներ են, նման մոտեցումներ մենք չենք ասել ու չենք ասելու». Վարդան Մալխասյան
Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառավարման խորհրդի նիստ
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը: Խորհրդին են ներկայացվել Գյումրիի շրջանցիկ և Գյումրի-Բավրա ճանապարհահատվածների տեխնիկատնտեսական ուսումնասիրության արդյունքները: Ըստ վերլուծությունների, գրավչության, արդյունավետության, տարբեր չափանիշների հիման վրա ներկայացվել են ճանապարհահատվածների երեքական տարբերակներ, որոնցից պետք է ընտրվեն վերջնական նախագծերը: Նշվել է, որ նպատակն
Ժողովրդագրագետը կասկածում է, որ 2040-ին նախագահի ասած՝ 4 մլն բնակչությունը կունենանք
Ռուբեն Եգանյանը վստահ է, որ նախագահի ելույթում 4 միլիոն բնակչության կանխատեսման գաղափարն իրենը չէ
Բոստանջյանն ուզում է, որ 18 տարեկան բոլոր տղաները ծառայեն. «Տարկետման իրավունքը չեմ սիրում»
Բոստանջյանն ասաց, որ որոշ մարդկանց երջանկացնում է գիտական կոչում ու աստիճան ձեռք բերելը, թող ձեռք բերեն, Ֆարմանյանն ընդդիմացավ: Ըստ նրա, դա արհամարհանք է այն մարդկանց նկատմամբ, որոնք իրոք արժանի են գիտական կոչմանն ու աստիճանին:
Բոստանջյանը՝ դպրոցի տնօրեններին պատժելու մասին
Ըստ Վարդան Բոստանջյանի, դպրոցի տնօրենների հետ կտրուկ չպետք է լինել: Ինչ վերաբերում է կրթօջախների տնօրենների կուսակցականացված լինելուն՝ Վարդան Բոստանջյանը պատասխանեց. «Այո, ստացվել է էդպես, սա է մեր քաղաքացին: Ոչ թե որեւէ մեկն ասում է՝ դու արի կուսակցական դարձիր, պարզապես իրենք դառնում են կուսակցական, ի՞նչ կարող ենք անել:
Կալանավորվել է «Դիլիջան ազգային պարկ»-ի «Հաղարծին» մասնաճյուղի ավագ անտառապահը
«Դիլիջան Ազգային Պարկ»-ում ծառահատումների գործով երկու անձ կալանավորվել է: Ինչպես արդեն հաղորդել էինք, մայիսի 11-ին Տավուշի մարզի դատախազության կողմից «Դիլիջան Ազգային Պարկ»-ում ապօրինի ծառահատում թույլ տալու համար կաշառք ստանալու փաստով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ հատուկ ջոկատի տեսուչը ձերբակալվել
«Ասում էիք՝ պարոն Աշոտյան, ինչ գործ ունեք ֆեյսբուքներում, այսօր հացը ձեռիցս տարել է այդ գործընկերը». Արմեն Աշոտյան
Աշոտյանը Էդմոն Մարուքյանին պատասխանեց. «Երբ որ ես բժիշկ էի, 2005-ին մտա խորհրդարան, շատերն ասում էին՝ ինչ գործ ունի բժիշկը քաղաքականության հետ, այսօր տեսնում եք բժիշկներն ինչ բարձունքների են հասնում քաղաքականության մեջ: Երբ որ դառնում էի ԿԳ նախարար, ասում էիք՝ բժիշկն ինչ գործ ունի կրթության նախարար դառնա, այսօր էլ դուք այս ամբիոնից ինձ ասացիք Կրթության նախարար»:
Ինչու ԵԱՀԿ Մինսկի խումբն այս անգամ թիրախավորեց Ադրբեջանին
ԵԱՀԿ համանախագահների մայիսի 18-ի հայտարարությունը՝ կապված մայիսի 15-17-ը շփման գծում իրավիճակի սրման հետ աննախադեպ է հասցեավորված լինելու առումով: Այդ հայտարարության նախադրյալները, սակայն, ոչ պակաս աննախադեպ զարգացումներն էին, որոնք տեղի էին ունեցել հակամարտության գոտում: Ինչպես հայտնի է, մայիսի 15-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց, որ կառավարվող հրթիռի միջոցով խոցել է «հայկական զինված ուժերին» պատկանող զենիթա-հրթիռային համակարգ: Ադրբեջանական գերատեսչության
Միավորումներն ուղղված են կրթության որակի բարձրացմանը
ՀՀ ԿԳ նախարարություն կատարած այցից հետո, կառավարության մայիսի 11-ի նիստում ՀՀ վարչապետի կողմից հանձնարարականներ տրվեցին ԿԳ նախարարին՝ հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական կրթական հաստատությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների զարգացման և աշխատանքների կազմակերպման օպտիմալացման վերաբերյալ: Այսօր ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը, անդրադառնալով կառավարության հանձնարարականների կատարմանը, նշել է, որ առաջարկությունները ՀՀ կառավարություն են
«Ժամանակին «Արդարություն» դաշինքով ունեինք տասնհինգ տեղ, ի՞նչ էինք անում: Նույնն էլ «Ելքը» կլինի». Արամ Սարգսյան
Ըստ ՀԴԿ ղեկավարի` համակարգը թույլ չի տալիս, որ ընդդիմությունը ռեալ գործոն դառնա:
ՄԻԵԴ-ը բավարարել է «Նիկողոսյանն ընդդեմ Հայաստանի» հայցը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մայիսի 18-ին հրապարակել է «Նիկողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով դատավճիռը, որով Հայաստանին պարտավորեցվել է Նիկողոսյանին վճարել 3600 եվրոյին համարժեք դրամ: Այս մասին ասվում է դատարանի կայքում հրապարակված փաստաթղթում: Ռոբերտ Նիկողոսյանը 2009թ. ազատվել էր Պետեկամուտների կոմիտեում զբաղեցրած պաշտոնից, որից հետո դիմել էր դատարան՝ պահանջելով իրեն վերականգնել պաշտոնում և փոխհատուցում վճարել: Ավելի ուշ Կենտրոն
Շփման գծի Սեյսուլան-Յարըմջա հատվածում հակառակորդը կրակ է վարել իր իսկ դիրքերի ուղղությամբ (Տեսանյութ)
Ադրբեջանի զինուժը վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում միտումնավոր սրելով իրավիճակը և դիմելով տարբեր սադրանքների՝ այսօր անցել է բանականության մեջ չտեղավորվող գործողության: ՊԲ առաջնագծում տեղադրված տեսադիտարկվող համակարգերն արձանագրել են, որ ժամը 12:15-12:19-ի և 13:32-13:36-ի սահմաններում շփման գծի Սեյսուլան-Յարըմջա հատվածում հակառակորդը, նախնական տվյալներով, 60 միլիմետրանոց ականանետերից կրակ է վարել իր իսկ դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով
Հայաստան է այցելել Բելառուսի պաշտպանության նախարարության պատվիրակությունը
Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության պլանի համաձայն մայիսի 16-ից 19-ը Հայաստանում էր Բելառուսի պաշտպանության նախարարության պատվիրակությունը` ԲՀ զինված ուժերի զորքերի ծառայության վարչության պետ, գնդապետ Վլադիսլավ Բուդիկի և ռազմական ավտոտեսչության պետ, գնդապետ Վալերի Գեյցի գլխավորությամբ: Այցի ընթացքում պատվիրակության անդամները ծանոթացել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կառուցվածքին, խնդիրներին և գործառույթներին: Բելառուսի Հանրապետության
Ադրբեջանի ԱԳՆ-ին դուր չի եկել ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը Արցախի շփման գծում լարվածության վերաբերյալ, գրում է ԱՊԱ-ն: Մասնավորապես, Հաջիևն ասել է, որ 2017թ. մայիսի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը «ստանդարտ հայտարարություն» է: Ադրբեջանի ԱԳՆ-ին վրդովեցրել է, որ համանախագահները խոսել են միայն կրակի դադարեցման խախտումներից և չեն անդրադարձել Բերձորի (Լաչին)
Նոր քրեական գործ` լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստով
«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տ. Խաչատրյանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել հիշյալ լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու և նրա լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու փաստով: Այսպես, 15.05.2017թ.-ին «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տ. Խաչատրյանը ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում, ապա` բացատրություն է տվել այն մասին, որ մայիսի 14-ին Երևան քաղաքի Էրեբունի
Ծանր մարմնական վնասվածքն ստացել էր ոչ թե շինհրապարակում աշխատելիս, այլ` վիճաբանության ժամանակ դանակահարվելու հետևանքով. առաջադրվել է մեղադրանք
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Վանաձորում տեղի ունեցած դանակահարությունը: 2016թ. նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել առ այն, որ ձախ ազդրի վերին երրորդի կտրած-ծակած վերք` ազդրային երակի վնասում կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքով բժշկական կենտրոն է ընդունվել ՍՊԸ-ի աշխատակից, 1980 թ. ծնված Մ.Սարգսյանը: Վերջինս վարույթն իրականացնող
«Հեղինակային մանկավարժություն» ծրագրի արդյունքների ամփոփում
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախաձեռնությամբ իրականացված «Հեղինակային մանկավարժություն» ծրագրի արդյունքների ամփոփման շնորհանդեսը: Ողջունելով միջոցառմանը ներկա կրթահամալիրի տնօրենին, մանկավարժներին և աշակերտներին՝ ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը նշել է, որ հեղինակային կրթական ծրագրերը, որոնք տարիներ շարունակ իրականացվում են հանրապետության տարբեր դպրոցներում, այդ թվում նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, կուտակել են
«Մարդիկ աշխատանքի ակնկալիք ՀՀ-ում չեն տեսնում». ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը՝ արտագաղթի պատճառների մասին
«Ես այսօր շրջում էի Ազգային ժողովի շենքում եւ այն բացարձակապես հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող մարդկանց»,- «Ելք» դաշինքի երիտասարդ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն այսօր ԱԺ-ում այսպես ԱԺ առողջապահության, մայրության, սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի կողմից առաջադրված Հակոբ Հակոբյանին հարցրեց՝ ի՞նչ է պատրաստվում անել այդ ուղղությամբ՝ լինելով համապատասխան հանձնաժողովի նախագահ: Հակոբ Հակոբյանը պատասխանեց. «Այո, ցավոք, այդպես է»:
ՊՆ գումար է խնդրել, որ ռուսական 200 միլիոն վարկի մարման տարբերությունները վճարի
Դոլարով վարկը մարում ենք ռուսական ռուբլով
Հարգանքի տուրք Ծիծեռնակաբերդում՝ Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին
Մայիսի 19-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, պատգամավոր Մարգարիտ Եսայանը, ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության դեսպանատան ներկայացուցիչներ, Հայաստանում հունական հասարակական կազմակերպությունների միության նախագահ Արկադի Խիտարովը, հոգեւոր դասի եւ Հայաստանի հունական համայնքի ներկայացուցիչներ այցելել են Ծիծեռնակաբերդ։ Էդուարդ Շարմազանովը Հայաստանի օրենսդիր իշխանության անունից ծաղկեպսակ է դրել Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին։ Ներկաները
Արա Բաբլոյանի արձագանքն Ադրբեջանի գործողությունների հետեւանքով հակամարտության գոտում իրադրության լարման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության առնչությամբ
Մայիսի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հանդես են եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից շփման գծում հրթիռ արձակելու փաստին: Մասնավորապես նշվել է. «Ըստ բազմաթիվ հավաստի աղբյուրներից հավաքած տեղեկությունների՝ մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերը հրթիռային կրակ են բացել շփման գծի երկայնքով՝ հարված հասցնելով
Հանրաքվեի ընդունման մասով չեմ տեսնում մադրիդյան սկզբունքների ու կազանյան փաստաթղթի տարբերությունը. Երվանդ Բոզոյան
«Տարբերություն չեմ տեսնում մադրիդյան սկզբունքների ու կազանյան փաստաթղթի միջեւ». Բոզոյան
Աժ-ում կլինի 9 հանձնաժողով. ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքը ներկայացրեցին իրենց թեկնածուներին
ՀՀԿ-ն արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում առաջարկեց Արմեն Աշոտյանին, որը 3 գումարման ԱԺ-ի պատգամավոր է, կասկածամիտներին Վահրամ Բաղդասարյանը հորդորեց ուսումնասիրել Աշոտյանի կենսագրությունը:
«Երբ որ ես նոր էի ընտրվել, ինձ ասում էին՝ դու error ես, նախատեսված չես եղել». Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյանը վստահեցրեց, որ կա քաղաքական որոշում՝ այնպես անել, որ «Ելք» խմբակցությունը չունենա հանձնաժողով. «ՀՀԿ նախագիծն ամբողջությամբ հակասության մեջ է մտնում երեկ այստեղից հնչեցված ՀՀ նախագահի ելույթի հետ»:
Արա Սաղաթելյանը նշանակվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
Մայիսի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի կարգադրությամբ Արա Սաղաթելյանը նշանակվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար: Ստորեւ ներկայացնում ենք Արա Սաղաթելյանի կենսագրությունը: Արա Կարլենի Սաղաթելյանը ծնվել է 1970 թվականի օգոստոսի 21-ին Երեւանում: 1988-1993 թթ՝ սովորել եւ ավարտել է ԵՊՀ ռուսաց լեզվի եւ գրականության ֆակուլտետը, մանկավարժական գիտությունների թեկնածու է: 1991-1992 թթ՝ «Բորսային լրաբեր» թերթի
ՄԻԵԴ-ը «Սասնա ծռեր»-ի անդամի համար պատշաճ բուժօգնություն է պարտադրում. «Ա1+»
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի գործով որոշել է բավարարել ներկայացված միջանկյալ միջոցի կիրառման դիմումը եւ ՄԻԵԴ կանոնների 39-րդ կանոնի շրջանակներում Հայաստանի կառավարությանը հանձնարարել է ապահովել Արամ Հակոբյանի համար պատշաճ բուժօգնություն եւ առանց ընդհատումների անհրաժեշտ դեղորայքի տրամադրումը կալանքի տակ գտնվելու ողջ ընթացքում: Նրա պաշտպան Դավիթ Գյուրջյանը «Ա1+»-ին հայտնեց, որ դատարանը նաեւ
«Նեցուկ»-ին նեցուկ լինելու փոխարեն՝ խանգարում են
Վանաձոր քաղաքում կատարվում են կանաչապատման ու ծաղկապատման աշխատանքներ: Դրանք իրականացնում է քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Նեցուկ» կազմակերպությունը: Հավանաբար վանաձորցիներից ոմանց խանգարել կամ դուր չեն եկել այդ աշխատանքները եւ որոշել են տրորել ու փչացնել: «Նեցուկի» աշխատակիցներն էլ Տիգրան Մեծ պողոտայի ողջ երկայնքով ծառերի ու սյուների վրա իրենց դժգոհությունն են հայտնել. «Ա դե մի՛ տրորեք, զզվացրիք»: Լուսանկարները՝ ՏԱԹԵՎԻԿ


















































