Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանի կենսագրությունը

Ծնվել է 1983թ. դեկտեմբերի 4-ին Երեւանում: 2004թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի /ԵՊՀ/ իրավաբանական ֆակուլտետը, 2006թ.` նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Իրավաբան: 2009թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան: Իրավաբանական գիտությունների թեկնածու: 2003-2006թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության քրեակատարողական ծառայության բարեփոխումների բաժնի առաջին կարգի մասնագետ, 2006-2007թթ.` առաջատար մասնագետ: 2007թ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական

«Այլեւս երբեք Երեւանի կառավարումը չի լինի անվերահսկելի». ի՞նչ է փոխելու «ԵԼՔ»-ը՝ ավագանիում

Դաշինքի զինանոցում լինելու են օրենքով վերապահված բոլոր լիազորություններն ու հնարավորությունները Երեւանի նորընտիր ավագանիում «ԵԼՔ» դաշինքի անդամների առաջնային գործառույթներից է լինելու մայրաքաղաքի բյուջեի ծախսերի վերահսկողությունը: Տրանսպորտի հարցի կարգավորում, խելացի լուսացույցների տեղադրում, մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցում. սրանք ամենակարեւոր ծրագրերից են: «Մասնավորապես, տրանսպորտի խնդրի լուծումը քաղաքական կամքից է կախված: Քաղաքապետարանի աշխատակիցները կապ ունեն տրանսպորտային գծերի հետ: Քաղաքապետարանում պետք

Զինծառայողները կմասնակցեն տոլմայի փառատոնին (տեսանյութ). «Ա1+»

Տոլման եղել է ու մնում է հայկական տոնական սեղանների անբաժանելի մաս դեռևս բնապաշտական ժամանակաշրջանից: Հայաստանում 7-րդ անգամ կանցկացվի տոլմայի փառատոն: Այն այս տարի փառատոնը կանցկացվի մայիսի 20–ին, պատմական Հայաստանի հնագույն մայրաքաղաք Դվին քաղաքից քիչ հեռու, Հնաբերդում։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի հայտարարությունը՝ հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի շաբաթվա առիթով

Հայ հասարակությունում կնոջ ավանդական՝ որպես մոր և կնոջ դերը խիստ կարևորվում է: Սակայն, յուրաքանչյուր ՙ«դեր»՚ ինքնին արդեն հանդիսանում է անձնական ընտրության սահմանափակում, և մեր դերայնացված հասարակությունում կինը հաճախ ոչ միայն զրկված է լինում անձնական կյանքի իրավունքից, այլև քարկոծվում ու հալածվում է, եթե բացահայտվում է նրա՝ հետերոնորմատիվային պատկերացումներից դուրս սեռական կողմնորոշումը։ Լեսբի, բիսեքսուալ և տրանսգենդեր կանայք

Ֆենոմեններին էլ են «հրում» դեպի «Պառնաս»

Դիրիժոր Էդուարդ Թոփչյանն էլ իր հերթին է շնորհալիների առաջ «կանաչ լույս» վառել Միջազգային մամուլի բնորոշմամբ «Ռուսական դաշնամուրային դպրոցի նորագույն ֆենոմեն», 15-ամյա դաշնակահար Ալեքսանդր Մալոֆեեւը (լուսանկարում) «Արամ Խաչատրյան» համերգասրահում մայիսի 19-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀԱՖՆ) ընկերակցությամբ, դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հանդես կգա Պրոկոֆեւի 3-րդ կոնցերտի մեկնաբանմամբ: Օրեր առաջ առաջին անգամ Երեւանում հանդես եկող դաշնակահարի հայտագիրը

«Մինչեւ 2018-ը որոշումներ կընդունի Սերժ Սարգսյանը. կգործի ավտորիտար համակարգ». Վիգեն Խաչատրյան

Ըստ Կարեն Քոչարյանի՝ Սերժ Սարգսյանի ուղերձը վարչապետի ելույթ չէր

Էրդողանն իր մեքենայից հետևել է խաղաղ ցուցարարների վրա հարձակմանը (տեսանյութ). Ermenihaber.am

Համացանցում հայտնվել է նոր տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետևում Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա հարձակումը: Տեսանյութը հրապարակած թուրքական «Demokrathaber.com» լրատվակայքը մանրամասնում է, որ միջադեպը տեսանկարահանվել է «Ամերիկայի ձայնի» կողմից: Դրանում պարզ երևում է, որ Էրդողանը նախ որոշ ժամանակ իր ծառայողական մեքենայի միջից հետևում է խաղաղ ցուցարարների դեմ կազմակերպված

«Քվեարկությունը ցույց տվեց, թե իրականում որ դիրքերում է «Ծառուկյան» դաշինքը» (Տեսանյութ)

«ԵԼՔ»-ի ներկայացուցիչների համար տարօրինակ եւ զավեշտալի է, որ իրեն ընդդիմադիր հայտարարող «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները քվեարկել են ՀՀԿ-ի օգտին

Փոքրիկին կարող եք վստահել դայակին՝ սկսած երեք տարեկանից

Ինչ գործոններ հաշվի առնել երեխայի համար դայակ ընտրելիս Աշխատանքն ու երեխայի խնամքը համատեղելը ծնողի համար հաճախ անհնար է լինում: Երեւի՝ սա է գլխավոր պատճառը, որ ծնողը երեխայի դաստիարակությունը վստահում է ինչ-որ չափով օտար մեկին՝ դայակին: Որքան էլ աշխատանքը կարեւոր լինի, միեւնույն է, դայակին դիմել-չդիմելու որոշում կայացնելուց առաջ անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ ով

Գնաճը կշարունակի ակտիվանալ. «Հայոց Աշխարհ»

Կենտրոնական բանկի կանխատեսմամբ՝ գնաճը առաջիկայում կշարունակի ակտիվանալ։ Սպասվում է, որ այն ակնկալվածից ավելի շուտ կվերադառնա նախատեսված թիրախային ցուցանիշների տիրույթ։ Դա կլինի տարվա ընթացքում։ Հիշեցնենք, որ թույլատրելի գնաճը Հայաստանում 2,5¬5,5 տոկոս է։ Չնայած դրան, միշտ չէ, որ հաջողվում է այն ապահովել։ Խնդիրն առկա էր հատկապես վերջին երկու տարիներին։ Տնտեսական ու սոցիալական իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանը հայտնվել էր

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մայիսի 20-21-ը, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 22-ի երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 20-21-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով: Երևան քաղաքում` Մայիսի 20-21-ը, 23-24-ը ժամանակ առ ժամանակ

Սերժ Սարգսյանը շարունակում է «Ելք»-ից ընդդիմադիր կերպար կերտելու գործը. «Չորրորդ իշխանություն»

Թե ովքե՞ր են իշխանությունների նախաձեռնություններին մի քանի անգամ կողմ քվեարկած ընդդիմադիր պատգամավորները՝ կարող եք դատել ինքներդ. նախորդ գումարման խորհրդարանում այդպես էին վարվում այժմ «Ելք» դաշինքի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը։

«Ոչ մի ոստիկան նրա աղջկա վրա ձեռք չէր բարձրացնի». Ալիկ Սարգսյանը վստահ է՝ Փոստանջյանը սադրել է (Տեսանյութ)

Ալիկ Սարգսյանը ցավում է, որ Փոստանջյանի աղջիկը՝ Լիլիթը մարմնական վնասվածքներ է ստացել. «Մի բան գիտեմ, վստահ եմ ու հայտարարում եմ՝ ոչ մի ոստիկան նրա աղջկա վրա ձեռք չէր բարձրացնի, ջահել, երիտասարդ աղջկա հարվածե՞լ: Չեմ կարծում, նման ոստիկան այդ համակարգում չկա: Իմաստ չուներ»:

ՀՅԴ-ին իր կողքին պահելն իշխանության վրա ավելի էժան է նստում, քան երբ քաղաքական այդ ուժը «վատ ազդեցության տակ է» ընկնում. «Իրատես»

Սակայն ինչպես ցույց տվեց խորհրդարանում ղեկավար պորտֆելների բաշխումը, ՀՀԿ-ի ղեկավարությունը ամենևին տրամադրված չէ տուրք տալու ՀՅԴ-ի աճած «ախորժակին» և գերադասեց խորհրդարանում որևէ ղեկավար լծակ չտրամադրել կոալիցիոն գործընկերոջը։

Ձիաձետը արգելակում է միզուղիներում քարերի գոյացումը

Հակաբորբոքային, արյունահոսությունը դադարեցնող, միզամուղ հատկությամբ օժտված դեղաբույսերից ձիաձետն ունի նաեւ բազում այլ բուժական հատկություններ: Մասնավորապես` նպաստում է օրգանիզմից թույների արտազատմանը` արգելակելով որոշ հանքային նյութերի պնդացումը: Ձիաձետը արգելակում է քարերի գոյացումը միզական օրգաններում եւ միզուղիներում: Բարերար ազդեցություն ունի ընդհանուր նյութափոխանակության վրա: Կանոնավորում է հատկապես ոսկրային հյուսվածքների աճը: Կիրառվում է որպես միզամուղ միջոց սրտային բնույթի այտուցների դեպքում`

Ստացվում է, որ 4 միլիոնին հասնելու համար Հայաստանի բնակչությունը տարեկան միջին հաշվով պիտի ավելանա 43,5 հազար մարդով. «Չորրորդ իշխանություն»

Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին Հայաստանի բնակչությունը տարեկան միջին հաշվով հենց այդքանով էլ նվազել է։ Այսինքն՝ ելույթ գրողները ճիշտ են հաշվել, պարզապես կալկուլյատորի «+» եւ «-» կոճակներն են շփոթել։

«Ծառուկյան» դաշինքից 3 պատգամավոր հրաժարականի դիմում է ներկայացրել

Հարություն Ղարագյոզյանը, Խաչիկ Մանուկյանը եւ Արտյոմ Ծառուկյանը հրաժարականի դիմում են ներկայացրել: Այդ մասին այսօր պաշտոնապես հայտարարվեց ԱԺ նիստում: Մենք արդեն տեղեկացրել ենք, որ այսօր այդ պատգամավորներն ինքնաբացարկ կհայտնեն: ՀՀԿ խմբակցության ղեկավար է դարձել Վահրամ Բաղդասարյանը, քարտուղարը դարձյալ Գագիկ Մելիքյանն է: «Ծառուկյան» դաշինքի խմբակցության ղեկավարն է Գագիկ Ծառուկյանը, քարտուղարը՝ Վահե Էնֆիաջյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավարն է Արմեն

Հուշանվեր՝ Գալուստ Սահակյանին ու Նաղդալյանին. ԱԺ 3 փոխնախագահներն ընտրված են (Տեսանյութ)

Ընտրվելուց հետո Էդուարդ Շարմազանովն ասաց՝ ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, Արփինե Հովհաննիսյանը խոստացավ, որ ամեն ինչ անելու է՝ իր ելույթում հնչեցրած թեզն իրականացնելու համար: Միքայել Մելքումյանն էլ հայտարարեց, որ շնորհակալ է պատգամավորների քաղաքական, անձնական վերաբերմունքի համար:

Միհրան Պողոսյան. «Բոլորն են իմ կադրերը եղել». «Ժողովուրդ»

Եվ 8 տարվա ընթացքում մենք կարողացանք էնպիսի մի կառույց ստեղծել, որը միջազգային հարթակներում ճանաչելի դարձավ։ Եվ ոչ միայն միջազգային հարթակներում, նաեւ Հայաստանում իր ուրույն տեղը կարողացավ գրավել։

Ալիկ Սարգսյանը՝ Վլադիմիր Գասպարյանի մասին. «Չեմ կարծում, որ այդպիսի արարք իրեն թույլ կտար»

Ալիկ Սարգսյանը բացառում է, որ ընտրություններում Վլադիմիր Գասպարյանը ոստիկաններին ցուցում է տվել. «Ես չեմ կարծում, ոչ էլ ոստիկանապետը կներքաշվեր նման հանցագործության մեջ: Եթե ենթադրենք, որ հանձնարարությունը ոստիկանապետինն է, ես չեմ կարծում, որ այդպիսի արարք նա իրեն թույլ կտար: Հաստատ չէր անի»:

Հայաստանը ստորագրել է ԵԽ Մշակութային ժառանգությունները վնասելու մասին կոնվենցիան

Նիկոսիայում 6 պետություններ ստորագրել են Եվրոպայի խորհրդի Մշակութային ժառանգությունները վնասելու մասին կոնվենցիան: Կոնվենցիան առաջինը ստորագրել են Հայաստանը, Կիպրոսը, Հունաստանը, Պորտուգալիան և Սան Մարինոն, ինչպես նաև Մեքսիկան, որը կազմակերպության դիտորդ երկրներից է: Կոնվենցիան բաց է մյուս երկրների ստորագրության համար: Նոր կոնվենցիան ընդունվել է Եվրոպայի խորհրդի՝ ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի շրջանակում և նպատակ ունի դադարեցնել

Դավիթ Մանուկյան. Մնացածը «մորուց ըտե՞նց են ծնվել» (Տեսանյութ)

«Ինձ ոչ թե նշանակել են, այլ ընտրվել եմ 21 000 քաղաքացու կողմից»,- խորհրդարանում լրագրողների հարցերին ի պատասխան ասաց «Ծառուկյան» դաշինքի նորընտիր պատգամավոր Դավիթ Մանուկյանը: Վերջինս Ուկրաինայում ՀՀ դեսպան, նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանի որդին է ու նաեւ Գագիկ Ծառուկյանի փեսան: Լրագրողներից մեկի հարցին` ստացվում է, Հայաստանում սերնդեսերունդ է իշխանությունը փոխանցվում, Դավիթ Մանուկյանը հակադարձեց. «Ինձ ՀՀ 21

Պատգամավորների զվարճալի եւ ընտրախախտումներով քվեարկությունն՝ ԱԺ-ում. «Մենք մեր սեւ գործն արինք» (Տեսանյութ)

Տեսագրությամբ պարզ երեւում է, թե ինչպես են պատգամավորները մի քանի հոգով մտնում քվեախուց, քվեարկում բաց, թեեւ ընտրությունը կոչվում է փակ, գաղտնի: Սամվել Ալեքսանյանը քվեախցիկից օգնության է կանչում հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանին:

Լայնամասշտաբ պատերազմի սպասելիս

Վաշինգտոնը Հոգլանդի մակարդակով հիշեցրեց ամերիկյան շահի մասին Լեռնային Ղարաբաղում կարող են վերսկսվել լայնամասշտաբ ռազմական գործողություններ՝ օրերս այս մասին նշվեց ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Դենիել Քոութսի ամենամյա զեկույցում, որը ներկայացվել է Սենատի` հետախուզության հարցերով հանձնաժողովին: Տնտեսական դժվարությունները գլխացավանք են դարձել Ադրբեջանի կառավարության համար, որն իր արտաքին քաղաքականությունում շարունակում է հավասարակշռել Ռուսաստանի, Իրանի եւ Արեւմուտքի միջեւ՝ գրել

23 տարի անց միայն կարելի է ամփոփել, թե կատարվե՞ց արդյոք Սերժ Սարգսյանի հանձնառությունը. «Հայկական ժամանակ»

Համաշխարհային տնտեսագիտական հանրությունը նման հայտարարությունից հետո թերեւս ներվայնացած դուրս գա միջանցք՝ ծխելու։

Նոր ծաղկային կոմպոզիցիաներ` մայրաքաղաքի փողոցներում

Մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման աշխատանքների համատեքստում երևանյան փողոցներում տեղադրվել են ծաղկային նոր կոմպոզիցիաներ: Դիզայներական գեղեցիկ լուծումներով ու բնական ծաղիկներով հագեցած կոմպոզիցիաները տեղ են գտել քաղաքի մարդաշատ վայրերում, հետիոտնային անցումներում ու ճեմուղիներում:  Տարվա ընթացքում ծաղկամաններում եղած սեզոնային բնական ծաղիկները պարբերաբար կթարմացվեն:   Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Պլանային ջրանջատում Գյումրիում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 22-ին ժամը 13.00-ից մինչև մայիսի 23-ը ժամը 13.00-ն կդադարեցվի Գյումրի քաղաքի` Արևելյան փող. 1, 2, 3 համարների, Արևելյան թաղամասի, Օդանավակայանի, Օդանավակայանի թաղամասի, 152 և 153 տնակային տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման

Ըստ նյութերի` ոստիկանությունում ֆինանսական խախտումներ են արձանագրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել են ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերը, որոնց համաձայն` ոստիկանության ներքին աուդիտի վարչության աշխատակիցների կողմից Արարատի մարզային վարչությունում հայտնաբերվել են ֆինանսական խախտումներ` գումարների ավելցուկ և պակասորդ: Մասնավորապես, ՀՀ ոստիկանության հիշյալ վարչության ստորաբաժանումներում 2014-2017թթ.-ի ընթացքում իրականացված աուդիտի ընթացքում պարզվել է, որ առանց օրինական հիմքերի, ոստիկանության ծառայողների հետ փոխադարձ համաձայնությամբ, հաշվապահների

Ստացվում է, որ «Ծառուկյան» դաշինքում ընդամենը երեք ընդդիմադի՞ր կա. «Հայկական ժամանակ»

Բայց մյուս կողմից, ինչպե՞ս կարող է պատկառելի ներկայություն ունեցող ընդդիմությունը չձգտել ստանալ ԱԺ նախագահի աթոռը։ Ընդ որում, «Ծառուկյան» դաշինքը ոչ միայն չքվեարկեց «Ելք»-ի թեկնածուի օգտին, այլև սեփական թեկնածուն չառաջադրեց։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031