Օրվա լրահոսը

Եթե քո քաղաքական ղեկավարին չես լսում, ո՞նց կարա տենց բան լինի.Արտյոմ Ծառուկյան. «Հրապարակ»

Ներկայացնում ենք հատված «Ծառուկյան դաշինքի» պատգամավորներից Արտյոմ Ծառուկյանի հետ հարցազրույցից: Նա ինքնաբացարկ տված, ապա դիմումից հրաժարվածների խմբում է, ԱԺ առաջին նիստի օրը, մինչեւ օրվա կեսը, դեռ կարծում էր, թե ինքը մնալու է պատգամավոր եւ աշխատելու է։ – Ասում են, այնուամենայնիվ, խնդիրներ կան, եւ կարծիք կա, որ Ձեզ ստիպում են մանդատից հրաժարվել, մանդատը վայր դնել։ –

Նոր մանրամասներ` ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առիթով

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Կարեն Դանիելյանի սպանության դեպքի առթիվ։ 2017 թվականի մայիսի 20-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում,  N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով գլխի շրջանում մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Սարիբեկի Դանիելյանը: Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել

Խոշոր ավտովթար` Ծարավ Աղբյուրի փողոցում. տուժածների թվում` մանկահասակ երեխաներ

Մայիսի 20-ին, ժամը 08:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցում՝ Բուսաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Toyota Vitz» մակնիշի 34 ML 630 (վարորդ՝ 1984 թ. ծնված Զ. Կ.), «Volkswagen Golf» մակնիշի 34 SQ

Զեյնալյանը՝ Թովմասյանին. «Եթե Դուք շատ եք, դա դեռ չի նշանակում, որ ճիշտ եք» (Տեսանյութ)

«ԵԼՔ»-ի պատգամավորը բարձրաձայնեց ընտրակաշառքի արատավոր երեւույթի դեմ պայքարի խնդիրը

ԱԶԲ պատվիրակության հետ քննարկվել է «Հյուսիս – հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային» ծրագիրը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը քննարկել են բանկի հետ համագործակցությամբ իրականացվող ճանապարհաշինական մի շարք ծրագրեր, ինչպիսիք են՝ Մ-6 Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահման միջպետական մայրուղու հիմնանորոգման և վերակառուցման և «Հյուսիս – հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային»

Երևանը ոչ մեկին էլ չի ընտրել. «Ազգ»

Երեւանի ընտրություններին, ըստ ԿԸՀ-ի, մասնակցել է ընդհանուր ընտրողների 40 տոկոսից քիչ ավելին: Այսինքն` Երեւանի բնակչության մեծամասնությունը, շուրջ 60 տոկոսը, չի մասնակցել ընտրություններին, ոմանք պարզապես Երեւանում չգտնվելու պատճառով, ոմանք ուղղակի նման թիթիզ բաներ չսիրելուց, շատերն էլ առաջադրվածներից ոչ մեկին չվստահելուց: Սա նշանակում է, որ, օրինակ, ՀՀԿ-ի ստացած ավելի քան 70 տոկոս ձայները ամբողջ Երեւանի կտրվածքով փոքրամասնություն

«Գինեսի ռեկորդակիր զինծառայողն առաջնագծում է զոհվել». Սասուն Միքայելյանի մտահոգությունը (Տեսանյութ)

Պատգամավորն ասաց, որ զինվորների միջեւ տարբերություններ չի դնում, բայց Արտակ Ռաֆայելյանի պես երիտասարդը զոհվել է առաջնագծում

Ինչո՞ւ է զինված ուժերում մահացության դեպքերի մեծ մասը այլ հանգամանքներում լինում. մեկնաբանում է Գևորգ Կոստանյանը. «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ այս տարվա հունվար-մայիս ամիսներին զինված ուժերում մահացության 27 դեպք է գրանցվել. հակառակորդի կրակոցից զոհվել է 10 զինվոր, իսկ ահա 17 զինվոր մահացել էր ինքնասպանության հասցնելու, ավտովթարի, սպանության, զենքի կանոնները խախտելու հետեւանքով: Երեկ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, նախկին զինդատախազ, այժմ ՀՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Կոստանյանին խնդրեցինք մեկնաբանել ստեղծված իրավիճակը: «Ամենալավ եղանակը նպաստել,

ՀՀ-ԵՄ օրակարգային հարցերի քննարկում Կառավարության և քաղհասարակության միջև

Մայիսի 19-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ ՀՀ կառավարության և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև հանդիպում, որի նպատակն էր քննարկել ՀՀ-ԵՄ 2017-2020թթ. գործընկերության առաջնայնությունների փաստաթղթի ուրվագիծը, ինչպես նաև համապատասխան ուղղություններով համատեղ աշխատանքի հնարավորությունները: Հանդիպմանը, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, մասնակցեցին ՀՀ արտաքին գործերի, տնտեսական զարգացման ու ներդրումների, միջազգային տնտեսական

Ընտրությունների հետ կապված 7 դեպքով հարուցվել է քրեական գործ

14.05.2017թ. Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում արձանագրված ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի բազմաթիվ հրապարակումների մշտադիտարկման արդյունքում ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորված աշխատանքային խումբն առանձնացրել է առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 81 հրապարակում: Բացի հիշատակված հրապարակումներից, ստուգման առարկա են դարձել նաև ՀՀ ոստիկանությունում ստացված նույն բնույթի 39 ահազանգերը: Նշված բոլոր հաղորդումներն օպերատիվ կերպով ուղարկվել են

Գլենդել հիլզ թաղամասի մոտ գտնվող դպրոցը գայթակղիչ պատառ կարող է լինել նորօրյա բիզնեսմենների համար. «Հրապարակ»

Խմբագրություն այցելած քաղաքացին Երեւանի կենտրոնում գտնվող Մայակովսկու անվան թիվ 7 հիմնական դպրոցի աշակերտներից մեկի ծնողն է։ Նա ուշագրավ պատմություն ներկայացրեց մեզ։ Պարզվում է՝ դեռ ձմռան ամիսներին, իբր սաստիկ ցրտերի դեմ պայքարելու նպատակով, դասապրոցեսն սկսել են կազմակերպել 2 մասնաշենքերից մեկում, քանի որ մեկ մասնաշենքն ավելի հեշտ է տաքացնելը, քան երկուսը։ Հետո օրերը տաքացել են, բայց «մոռացել»

Հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել. ԱՀ ՊՆ

Մայիսի 20-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Կարեն Սարիբեկի Դանիելյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: ԱՀ

Իրանի նախագահական ընտրություններում հաղթում է Ռուհանին

Իրանի նախագահական ընտրություններում 25.9 մլն քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում առաջին տեղում է գործող նախագահ Հասան Ռուհանին՝ 14.6 մլն ձայնով։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ-ին կից Ընտրությունների անցկացման շտաբի ղեկավար Ալի Աղսար Ահմադին։ Ահմադիի խոսքով՝ Ռուհանիին հաջորդում է այաթոլլա Իբրահիմ Ռայիսին 10.1 մլն ձայնով։ Պահպանողականների թեկնածու Մոստաֆա Աղա Միրսալիմը հավաքել է 297.2 հազար

Քրեական գործ` ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ

14.05.2017թ. «Azatutyun.am» լրատվական կայքում հրապարակվել էր «Շիրակի 3 հասցեում գտնվող թիվ 52 հիմնական դպրոցում տեղակայված թիվ 8/54 ընտրատեղամասում ընտրողներին քվեարկված քվեաթերթիկներ են տվել» վերտառությամբ հոդված: Հրապարակման առթիվ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում նախապատրաստվել  են նյութեր, կատարվել են անհրաժեշտ  անհետաձգելի քննչական, դատավարական գործողություններ: Նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այլ անձի կողմից քաղաքացու  ընտրական իրավունքի  ազատ իրականացմանը

Մանե Թանդիլյանը՝ Նահապետյանին. «Պատեհ չէ, երբ ծնողներն են զինվորներին հիգիենայի պարագաներ մատակարարում»

«ԵԼՔ»-ի պատգամավորն այդ խնդիրը բարձրաձայնեց, Կորյուն Նահապետյանն էլ նկատեց, որ խնդիրը երբեմն չափազանցված է

Կմիավորվեն քաղաքացիական հիվանդանոցներ և զինվորական հոսպիտալներ

ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած աշխատանքային քննարկումների հիմնական առանցքը քաղաքացիական և զինվորական բժշկական ծառայությունների համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելը և երկու գերատեսչության մոտեցումները ներդաշնակեցնելն էր։ Լևոն Ալթունյանը և Վիգեն Սարգսյանը նախ անդրադարձել են Վարդենիսում, Սիսիանում և Բերդում քաղաքացիական հիվանդանոցների և զինվորական հոսպիտալների միավորմանը` ելակետ ունենալով թե՛ բնակչության, թե՛ զինվորականների բժշկական օգնության որակի բարելավումն ու ծավալների ընդլայնումը։ Առողջապահության

Վիտալի Բալասանյան. «Իմ հայտարարությունից հետո տեսեք՝ քանի հանցագործություն է կատարել այդ զինված խումբը, որը գտնվում էր ՊՊԾ գնդի տարածքում». «Ժողովուրդ»

Դրանից հետո եղել են սպանություններ, պատանդներ են վերցրել բժիշկներին, գույքի փչացում է եղել, ինչի՞ մասին է խոսքը: Այսինքն՝ մնան անպատի՞ժ նրանք, ովքեր հանցագործություն են արել

Ալիևը կարող է ինքնասպանություն գործել. «168 ժամ»

Այս հայտարարություններով ԵԱՀԿ Մինսկի խումբը, ըստ էության, լեգիտիմացնում է հայկական կողմի պահանջը։ Որքանո՞վ է այս արդյունքը ձեռք բերվել հայկական դիվանագիտության շնորհիվ, որքանո՞վ է այն աշխարհաքաղաքական ընթացիկ զարգացումների արտահայտությունը, այս պահին դժվար է ասել։ Կարևորը, սակայն, այս արդյունքը պահպանելն ու նախաձեռնողականության վերածելն է, ինչը պետք է դառնա Հայաստանի դիվանագիտության թիվ մեկ խնդիրն առաջիկա ժամանակաշրջանի համար։ Ադրբեջանի

Բար, ռեստորան, գիշերային ակումբ՝ նախկին եկեղեցում. «Ազգ»

Այնուամենայնիվ, համաշխարհային քրիստոնեության ապագայի հարցում կա՞ լույսի որեւէ շող: Պարզվում է, որ կա, եւ գիտե՞ք որտեղ: Չապշեք… Աֆրիկայում: Գլոբալ քրիստոնեության ուսումնասիրման կենտրոնի տվյալներով` ընդամենը ութ տարի հետո Սեւ մայր ցամաքը քանակապես կդառնա քրիստոնեության կենտրոնը աշխարհում. Քրիստոսի հետեւորդների քանակը այնտեղ կհասնի 721 միլիոնի, իսկ 2050 թվականին` 1,253 միլիարդի: Միգուցե այլասեր հայերս արդեն այժմ քրիստոնեական համերաշխության հայացքներս

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Ծեր գնչուհին բախտս կարդաց: Շատ լավ բաներ էր նա ինձ խոստանում: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի, Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում:

Սփյուռքի մաշված օրակարգը՝ Հայաստանի սպառնալիք (Տեսանյութ). «Ժամանակ»

Այն, որ Էրդողանը նման վայրենության ընդունակ է, դա այլևս գաղտնիք չէ ոչ Թուրքիայում, ոչ էլ նրա սահմաններից դուրս: Ի դեպ, շատ միջազգային փորձագետներ, ոչ առանց հիմքի, կարծում են, որ գլոբալ և տարածաշրջանային առանցքային հարցերում սկզբունքային հակասություններ ունեցող Ռուսաստանն ու Թուրքիան հաջողությամբ համագործակցում են հենց Պուտինի և Էրդողանի ավտորիտար ձգտումների ընդհանրության, հոգեհարազատության հենքով: Սակայն հանգիստ թողնենք

Օգտատերերը չեն ձանձրանա

Գործընկերներիցս մեկը խորհրդարանական բանավեճերը բնութագրում է եռաստիճան համակարգով. 1/ «ղժիկ», 2/ «տժիկ», եւ 3/ «կիլդիմ», որը պատգամավորական լեզվակռվի ամենաբարձր մակարդակն է: Երեկ եւ այսօր պարզ դարձավ, որ այս դասակարգումն իր նշանակությունը պահպանելու է նաեւ 6-րդ գումարման Ազգային ժողովում: Պարզ է, որ մեծամասնությունն իր ուզածն անցկացնելու է, ինչպես ընդունված է ասել, «չորով»: (Օրինակ, եթե թույլ տրվեր

ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների. ԱՀ ՊՆ

Մայիսի 19-ին և լույս 20-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1750 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ (32 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ 60 միլիմետրանոց ականանետ (7

Տիգրան Մանսուրյան. «Կարոտում եմ այս խոսքերը՝ «համեցեք թո՜ւթ ուտելու». (Տեսանյութ, ֆոտոշարք)

Արվեստագետները հիշեցին հին Երեւանն իր պատմական շենքերով եւ հրաժեշտ տվեցին Մարկ Գրիգորյանի հեղինակային հաղորդաշարին

«Մոնթես շատ էր սիրում իր տանկը, հպարտ էր, որ կարողանում է իրեն ենթարկեցնել այդ հզոր տեխնիկան»

Ֆիլմը նվիրված էր ապրիլյան մարտերում զոհված լեյտենանտ Բենիամին Մոնթե Եղոյանի հիշատակին:

Ժոզե Մոուրինիոն գտնում է, որ «Այաքսը» իրավունք չունի հանդես գալ Եվրոպա լիգայում

«Մանչեսթե Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է Եվրոպա լիգայի եզրափակչում իր մրցակցի՝ «Այաքսի» մասին: «Այաքսը» չեմպիոնների լիգայի թիմ է, նա եկել է այնտեղից: Դա ինձ երբեք դուր չի եկել: Իմ համոզմամբ, թիմը միեւնույն մրցաշրջանում չպետք է խաղա եվրոպական երկու մրցաշարերում, ճիշտ չէ Չեմպիոնների լիգայից դուրս մնացածին Եվրոպա լիգայում խաղալու հնարավորություն ընձեռել: Եվրոպա լիգան այնտեղ

«Զվարթնոց»-ում բացվել է «Օտարները հայ ճարտարապետության մասին» ցուցահանդեսը

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում այսօր բացվել է «Օտարները հայ ճարտարապետության մասին» ցուցահանդեսը: Թանգարանի այցելուներին հնարավորություն է ընձեռվել ծանոթանալու օտարազգի հայտնի երախտավորների հայանպաստ գործունեությանը, հայկական ճարտարապետությանը նվիրված նրանց աշխատություններին, ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող անձնական արխիվներին, լուսանկարներին: Ցուցասրահում կողք կողքի տեղ են գտել Պաոլո Կունեոյի իտալերեն երկհատորյակը, Միշել Թիերիի` ֆրանսերեն, Հենրիխ Ֆինիս Բլոս Լինչի` սլավոներեն, հայերեն աշխատությունները, մանրակերտներ և

Տիգրան Կիրակոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Այսօր Մինսկում մեկնարկեց Եվրոպայի սամբոյի առաջնությունը՝ մասնակցությամբ 26 երկիր ներկայացնող շուրջ 300 մարզիկ-մարզուհու: Մրցումների առաջին օրը մեր մարզիկներից  մարտական սամբոյի 57 կգ քաշային կարգում հանդես եկող Հարություն Սարգսյանը, ով ի դեպ ծառայում է Բանակի կենտրոնական մարզական ակումբում, արժանացավ բրոնզի մեդալի, իսկ մարզական սամբոյի 52 կգ ք/կ-ում վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը գերազանց անցկացրեց բոլոր գոտեմարտերը և հռչակվեց

Դավիթ Շահնազարյան. «Մենք չենք կրակում, բայց ձեր մեկ կրակոցի դիմաց դուք տասնապատիկն եք ստանալու». (Տեսանյութ)

Ըստ Դավիթ Շահնազարյանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեական արձագանքը միջադեպի առաջին օրը պետք է լիներ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031