Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Այս վարույթը, չնայած ինձ համար անհարմարություններ եւ իմ իրավունքների սահմանափակումներ է ստեղծել, նաեւ օգտակարության շատ մեծ չափաբաժին է պարունակում»

Էդգար Ղազարյանն ասաց. «Անկեղծ ասած, ես շատ տպավորված եւ հուզված եմ, որովհետեւ գիտեմ, որ իմ ելույթները շատ մարդիկ են նայում: Նախորդ ամիս ընդհանուր դիտումների քանակը մեկ միլիոնից ավելի է եղել: Բայց սա իմ պրակտիկայում առաջին դեպքն էր, որ իմ հանրային խոսքի հետեւորդները նստեն ու սղագրեն իմ ելույթները: Քննիչի եւ դատախազի պարագայում դա բացառիկ դեպք է, որ մեկը լսի ու նստի, սկսի բոլորը սղագրել:

Սուրենավանում «Ford Transit»-ը բախվել է «Mercedes Sprinter»-ին․ կան վիրավորներ. Shamshyan.com

Shamshyan.com. Այսօր՝ հունիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։35-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 58 կմ հատվածում՝ Սուրենավան գյուղի վարչական տարածքում՝ դեպի Երասխ ընթանալիս, «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Mercedes Sprinter»-ին։ Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

«Գնում է իր կիրթ գործընկերոջից նոր հրահանգներ ստանալու»․ Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյան-Էրդողան հնարավոր հանդիպման մասին

Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ Էրդողան-Փաշինյան ցանկացած հանդիպումից լավ արդյունքներ սպասել չի կարելի։

Փրկարար ծառայությունը հորդորում է ուժեղ քամու դեպքում պահպանել անվտանգության կանոնները

Իրազեկում․ վարքագծի կանոններ՝ ուժեղ քամու դեպքում ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է ուժեղ քամու դեպքում խստորեն պահպանել անվտանգության կանոնները ⚠️ 📌 Ուժեղ քամու դեպքում խորհուրդ է տրվում՝ ▫️Խուսափե՛լ բաց տարածություններից, հատկապես՝ այն վայրերից, որտեղ կան բարձր ծառեր 🌳 ▫️ Եղե՛ք զգոն շինությունների մոտ՝ չամրացված կամ թույլ ամրացված կառուցատարրերը կարող են ընկնել 🧱 Եթե գտնվում եք անկայուն

Սևանա լճի մակարդակն իջել է 2 սմ-ով

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի հունիսի 9-15-ը 🟦 Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 9-15-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.74 մ (15.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 12 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 35 սմ-ով։ 🟦Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունիսի 9-15-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ

Քննարկվել են աշխատանքի եւ սոցիալական հարցերի ոլորտում ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախանշված բարեփոխումների ուղղությամբ կատարվող գործողությունները

Հուլիսի 1-ից մեկնարկելու է թվային աշխատանքային պայմանագրերի համակարգի գործարկման փորձնական ծրագիրը: Մինչեւ 2025 թվականի ավարտը կներդրվեն աշխատանքային վեճերի արտադատական լուծման մեխանիզմի մասին օրենսդրական կարգավորումները, իսկ պիլոտային ծրագիրը կգործի հաջորդ տարվանից:

Երկու տարի է, ինչ Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները ընթանում են ամենաբիրտ ու անօրինական մեթոդներով. Աննա Մկրտչյան

Հայաստանում տասնյակներով բանտարկվեցին անմեղ մարդիկ, բանտարկվեցին միայն նրա համար, որ պայքարում են Հայաստանի Հանրապետություն ունենալու համար, պայքարում են մեր երկիրը դավաճանածների դեմ:

ԱՄՆ-ն չեղարկել է Ռուսաստանի հետ դեսպանատների գործունեության կարգավորման վերաբերյալ խորհրդակցությունները. Զախարովա

ԱՄՆ-ն չեղարկել է Ռուսաստանի հետ դեսպանատների գործունեության կարգավորման վերաբերյալ խորհրդակցությունները, տեղեկանում ենք Կրեմլի կայքից: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի պատասխանը լրատվամիջոցների հարցին ռուս-ամերիկյան խորհրդակցությունների անցկացման հեռանկարների վերաբերյալ Հարց. Կարո՞ղ եք պարզաբանել, թե երբ են տեղի ունենալու ռուս-ամերիկյան հաջորդ երկկողմ խորհրդակցությունները։ Պատասխան. Այսօրվա դրությամբ, ամերիկացի բանակցողների նախաձեռնությամբ չեղարկվել է երկու երկրների դիվանագիտական ​​առաքելությունների

«Վտանգը Սյունիքի մասով կամ Նախիջևանի ուղղությամբ կա»․ Իշխան Սաղաթելյան

Հարցին՝ մտահոգություն ունեք, որ կարող է Ադրբեջանն օգտագործե՞լ այս իրավիճակը, Իշխան Սաղաթելյանն այսպես արձագանքեց․ «Այդ մտահոգությունն անշուշտ կա։ Մեծ մտահոգություն կա․ մեր բարեկամ ու դաշնակից Իրանը հնարավոր է ներքաշվի խոշոր կոնֆլիկտի մեջ, և դա ունի իր սպառնալիքները ՀՀ-ի հետ կապված»։

ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը նշում է հիմնադրման 45-ամյակը

Սույն թվականի հունիսի 17-ին ժամը՝ 15։00-ին, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում (ՖԿՊԻ) (ք. Երևան, Հր․ Ներսիսյան 25) տեղի կունենա ինստիտուտի հիմնադրման 45-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում: Ելույթներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ ՖԿՊԻ-ի տնօրեն Վահան Քոչարյանը, Իտալիայի միջուկային հետազոտությունների ինստիտուտ – Ֆրասկատիի ազգային լաբորատորիաների գիտական գծով փոխտնօրեն պրոֆեսոր Սուլթան Դաբագովը,

Աշխարհահռչակ Shell-ը Հայաստանում  նոր հասցե ունի՝ «Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ

Աշխարհահռչակ Shell ապրանքանիշը, որն ունի կայանների ամենամեծ ցանցն աշխարհում, Հայաստանում ներկայանում է նոր հասցեով՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի անմիջապես հարևանությամբ՝ Ի. Գասպարյան 43։ Shell-ի նոր լցակայանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ հունիսի 14-ին։ Միջոցառումն ուղեկցվեց տպավորիչ շոու ծրագրով, ցուցադրություններով՝ ներկայացնելով ավտոմոբիլային արդյունաբերության մի շարք առաջատար բրենդեր, ինչպես նաև Ducati մոտոցիկլետի բրենդը, միավորելով ավելի քան 300 մասնակիցների, այդ

Տոնախմբվեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը

Հունիսի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը: Տոնական այդ օրը նաև Սուրբ Հռիփսիմե վանքի ուխտի օրն է: Առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների թափորը, հավատացյալների ուղեկցությամբ, Էջմիածնի Հայորդյաց տան սաների թմբուկների զարկերի ներքո, շարժվեց դեպի Սուրբ Հռիփսիմե վանք` տանելով սուրբ Հռիփսիմե կույսի մասունքները: Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամարի առջև Ամենայն Հայոց Հայրապետը,

«Անկարան և Բաքուն վճռական են». թուրքական թերթն անդրադարձել է Զանգեզուրի միջանցքին

Նշվել է, որ Իրանի հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդական Ալի Էքբեր Վելայեթին նախագիծը բնորոշել է որպես «աշխարհաքաղաքական ծուղակ» և ընդգծել, որ անհրաժեշտ է այն խոչընդոտել

«Իմպիչմենտը նախաձեռնողներից որոշները չափը կորցրել են․ Տարոն Չախոյանին գերազանցել են»․ Իշխան Սաղաթելյան

Իշխան Սաղաթելյանն ասաց՝ երբ կգա ընտրությունների ժամանակը, ու դրանք տեղի կունենան, այն ժամանակ կքննարկենք այդ ընտրությունների մասնակցության ձևաչափը՝ ինչ օրակարգով, մոտեցումներով և ձևաչափով։

Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» շարժմանը պետբյուջեից հատկացված գումարի վերաբերյալ տեղեկությունը՝ պետական գաղտնիք. Fip.am

Աշխատակազմը մասնավոր հիմնադրամի հասարակական-կրթական նախաձեռնությունը դասել է ներկայացուցչական-արարողակարգային ծախսերի շարքին՝  դրա իրականացմանը հատկացնելով հարկատուների միջոցները․ ավելին, այդ ծախսերին տալով գաղտնի, ոչ հրապարակման ենթակա ունեցող տեղեկության կարգավիճակ՝ զրկել է հարկատուներին տեղեկացված լինելու իրավունքից։

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մաշտոցի պողոտայում, Խորենացու, Բեյրութի և Իտալիայի փողոցներում

Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունը ապահովելու նպատակով ս.թ. հունիսի 20-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտայում, Խորենացու, Բեյրութի և Իտալիայի փողոցներում: Նախատեսվում է հասարակական տրանսպորտի երթուղու փոփոխություն  Մաշտոցի պողոտայից «Հաղթանակի» կամուրջ և հակառակ ուղղություններով: Ըստ փոփոխության՝ Մաշտոցի պողոտա – Խորենացու փողոց խաչմերուկ –  Մաշտոցի պողոտայի թունել – «Հաղթանակի» կամուրջ ուղեգծի փոխարեն, այդ երթուղով

«Ինչ որ կատարվում է Հայ Եկեղեցու դեմ, շատ համահունչ է, շատ ցանկալի է Թուրքիա եւ Ադրբեջան պետություններին»․ Ռուբեն Մելքոնյան

Ասում են «ես՝ որպես Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր զավակ» ու սկսում են իրենց բացահայտ ապօրինի գործողությունները։ Նրանք հաշվի չեն առնում, որ պաշտոնյաներ են, ունեն կոնկրետ լիազորություններ, ինչ ուզում՝ խոսում են, հաշվի չեն առնում, որ դրանք Քրեական օրենսգրքով նախատեսված կոնկրետ քրեական արարքներ են, քանի որ դա նրանք անում են պաշտոնական լիազորություններն օգտագործելով։

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Չախոյանը վերցրել երկաթյա թիթեղները, եթե իր պնդմամբ՝ սեփական միջոցներով տանիքն արդեն վերանորոգել էր. Հայկ Կոստանյան

Նշանակվել է ծառայողական քննություն, համապատասխան աշխատակիցը առնվազն կստանա խիստ նկատողություն։

«Այս երեք պատգամավորները իրենց հարցազրույցներում հրապարակային հայտարարել են, որ ձեւաթուղթը հենց լինի, իրենք այդ ձեւաթղթի տակ կստորագրեն»

Արթուր Խաչատրյանը կարեւոր հանդիպման էր, իսկ Ագնեսա Խամոյանի աշխատասենյակի դուռը՝ փակ: Նարեկ Մալյանը չկարողացավ հանդիպել պատգամավորներին

Տարիքը թիվ է, մոտիվացիան է կարևոր. «Ինտեր»-ի մարզիչը՝ Մխիթարյանի մասին

«Հենրիխը միշտ ապացուցել է ամեն ինչ՝ իր խաղաոճով, իր ցուցաբերած պրոֆեսիոնալիզմով։ Նա միշտ ունի էներգիա և մոտիվացիա»։

Այս արշավն ուղղված է պետականության դեմ․ Գեւորգ Դանիելյանը՝ Եկեղեցու դեմ արշավի մասին

«Թեպետ օրենսդրությունը չի սահմանափակում եկեղեցականների կողմից քաղաքականությամբ զբաղվելը, այնուամենայնիվ, նրանք գործնականում դրսևորում են անթաքույց քաղաքական զսպվածություն»

Լրագրողի նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանի արարքը քրեորեն ևս պատժելի է. փաստաբան

Ներկայացրել եմ գրավոր հաղորդում՝ դրան կցելով դեպքի տեսագրությունը։

«Քննարկել լուծումներ՝ ստեղծելով փորձի փոխանակման հարթակ». կիբեռանվտանգությանը նվիրված համաժողով ՀՀ-ում

Հունիսի 14-15-ը տեղի ունեցավ «BSides Yerevan 2025» կիբեռանվտանգությանը նվիրված ամենամյա ոչ ֆորմալ համաժողովը, որի նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը ոլորտի նկատմամբ և նպաստել մասնագիտական համայնքի ընդլայնմանը։ Այս տարի համաժողովն անցկացվել է արդեն երրորդ անգամ։ Համաժողովի ընթացքում կիբեռանվտանգության 20 մասնագետներ` ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից, հանդես եկան թեմատիկ զեկույցներով և պանելային քննարկումներով։ Համաժողովին մասնակցեց շուրջ 150 հոգի։

«Իրավիճակը կարող է վերածվել ավելի մեծ ճգնաժամի». Ֆիդանը Լավրովի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Իսրայել-Իրան հակամարտությունը

Ermenihaber. Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն ու և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել։ Նախարարները քննարկվել են Իսրայել-Իրան առճակատումը և շարունակվող լարվածության հնարավոր գլոբալ ու տարածաշրջանային հետևանքները։ Ֆիդանը նշել է, որ զարգացումները մտահոգիչ են և բախումների դադարեցման ու Իրանի միջուկային գործողությունների հետ կապված տարաձայնության լուծման համար միակ ճանապարհը դիվանագիտությունն է։ Ֆիդանը նաև հեռախոսազրույց

«Բացառում եմ, թող աջակիցը լինի, բայց չի կարող գործել եկեղեցու դեմ ու չի գործի»․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի մասին

Նիկոլ Փաշինյանին արժանի հակահարված տալու մասին լրագրողների տարբեր հարցերին Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այսպես պատասխանեց՝ եկեղեցին նույն մեթոդներով չի կարող պատասխանել, քանի որ Եկեղեցին չարին չարով չի պատասխանում։

Բարձր ջերմաստիճանը և օդի խոնավության մակարդակը կարող են ծանրացնել սրտանոթային համակարգի աշխատանքը և առաջացնել բարդություններ

Բարձր ջերմաստիճանը և օդի խոնավության մակարդակը կարող են ծանրացնել սրտանոթային համակարգի աշխատանքը և առաջացնել լուրջ բարդություններ: Այս սեզոնին կարող են ավելանալ ինչպես զարկերակային գերճնշում, այնպես էլ` սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող անձանց հոսպիտալացումները: Հիմնական վտանգները. 🔸 տեղի է ունենում ծայրամասային անոթների լայնացում, որը բերում է մաշկի և օրգանիզմի ամբողջ մակերեսային հատվածի արյունամատակարարման ավելացման, ինչը կարող է

«Ակնհայտ անհեթեթությունների համար Վեհափառը դատի չի տալիս»․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան

Հարցին՝ Վեհարանի դեմ գրոհի դեպքում ի՞նչ քայլեր է անելու Եկեղեցին՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը պատասխանեց, որ գոյություն ունեն իրավական ընթացակարգեր, բայց ինքը շատ հույս ունի, որ նման անխոհեմ քայլեր չեն կատարվի, քանի որ դրանք նաեւ որոշակի ֆիզիկական բախումների ռիսկ են պարունակում

Էրդողանը Թրամփի հետ քննարկել է Իսրայել-Իրան առճակատումը

Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, մասնավորապես Իսրայելի և Իրանի միջև տեղի ունեցող վերջին զարգացումները։ Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տարածած հայտարարության համաձայն՝ զրույցի ընթացքում Էրդողանը հայտնել է, որ գոհունակությամբ է ընդունում նախագահ Թրամփի վերջին հայտարարությունները, որոնք միտված են

«Հիմա ստորագրո՞ւմ եք, թե՞ չէ: 2021 թվականին դուք իմ նման մարդկանցից եք ձայներ վերցրել, որպեսզի Նիկոլին հանեք». Նարեկ Մալյանի հարցը Աղվան Վարդանյանին

Եվ վերջինը: Ովքեր գալիս են իմ սենյակ, անպայման ես խնդրում եմ, պարտադրում եմ, որ խոնարհվեն մեծերի առաջ եւ նոր միայն հեռանան»,-ասաց Աղվան Վարդանյանը՝ գլխով ցույց տալով իր աշխատասենյակի պատերից մեկը: Նարեկ Մալյանը պատասխանեց, որ եթե կստորագրի, ինքը պատրաստ է երեք անգամ էլ խոնարհվել: Իսկ պատգամավորի դիտարկմանը, թե խոնարհվելու է մեր մեծերի առաջ, ասաց. «Ես մեր մեծերի առաջ ամոթով եմ հիմա, որովհետեւ մեր երկրի վարչապետը Նիկոլ Փաշինյանն է ու մենք ստորագրությունների պակաս ունենք ձեր նման ազնիվ մարդուց: Ցավում եմ, որ չստորագրեցիք»:

Աննա Վարդապետյանը բարձր է գնահատել Նիդերլանդների դեսպանության աջակցությամբ իրականացված վերապատրաստման դասընթացների արդյունավետությունը

Աննա Վարդապետյանն ընդգծել է ոչ ֆորմալ կրթության կարևորությունն ու այդ համատեքստում նշել, որ առաջիկա օրերին Գլխավոր դատախազության վարչական շենքում պաշտոնապես կբացվի Երևանի պետական համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումը՝ ԵՊՀ իրավաբանական լաբորատորիան, որտեղ նախատեսվում է դատախազների, դատախազների թեկնածուների, սփյուռքում գործունեություն ծավալող հայազգի իրավաբանների և Լաբորատորիայի շահառուների մասնակցությամբ կազմակերպել իրավական արդի հարցերի քննարկումներ, գործնական աշխատանքներ, սեմինարներ ու գիտաժողովներ, իրականացնել իրավական խնդիրների հետազոտություններ:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031