Օրվա լրահոսը

Սոցցանցերում ահաբեկչական սպառնալիքներ տարածելը պետության ղեկավարին անհարիր վարքագիծ է. Լեմկինի ինստիտուտ

Նախագահ Թրամփը պետք է ամաչի ցեղասպան և մանր բռնապետ Բենիամին Նեթանյահուի՝ Իսրայելի վարչապետի քութիկը լինելու և նախկին ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի նվաստացուցիչ հետքերով գնալու համար։

Եկեղեցու պահվածքը, երբ այն հանդես է գալիս որոշ հարցերի վերաբերյալ կարծիքով, չի նշանակում կուսակցականություն, չի նշանակում ուղղակի մասնակցություն այդ տեսանկյունից քաղաքական գործընթացներին. «Փաստ»

Հայոց եկեղեցին երբեք զուտ պաշտամունքի կառույց չի եղել։ Այն եղել է ինստիտուցիոնալ դիմադրության և հայ ժողովրդի ինքնության պահպանման հենասյուն։ Պատմականորեն, հատկապես պետականության բացակայության պայմաններում Եկեղեցին է եղել հայ ժողովրդի քաղաքական ու մշակութային կայունության առանցքը՝ հանդես գալով ոչ միայն որպես հոգևոր կառույց, այլև որպես հանրային կյանքի մոդերատոր։ Այս իմաստով դարեր շարունակ Եկեղեցին միայն աղոթքի վայր չէր, այլ նաև խորհրդակցությունների, որոշումների կայացման, ազգային հավաքականության ձևավորման կենտրոն։

Կայացել է մեծ ուխտագնացություն դեպի Արագած լեռ, որտեղ տոնական արարողությունները շարունակվել են մեկ շաբաթ

Հունիսի 14-ը, ըստ Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանի նախկին տնօրեն, երջանկահիշատակ աստղագետ և տոմարագետ Գրիգոր Բրուտյանի, Հայոց Հին Նոր տարին է։ Աստղագետի համոզմամբ՝ հին հայկական օրացույցն ունեցել է 300 օր` 10 ամիս, յուրաքանչյուրը` 30-ական օրով։ Իսկ մեր նախնիները տարվա սկիզբը նշել ու տոնել են ամառային անդրադարձից 8 օր շուտ՝ հունիսի 14-ին։ Այդ օրը կայացել է նաև մեծ

Խնդրում եմ վերականգնել արդարությունը, պատժել մեղավորին, անկախ նրա դիրքից ու պաշտոնից: Դա շատ կարևոր է մեզ համար, մեր տղաների հոգիների հանգստության համար. Նաիրա Մելիքյան

Ջալալ Հարությունյանի դատական գործով վերաքննիչ դատարանին ուղղված, 44-օրյա պատերազմում հանուն հայրենիքի նահատակված Հայկ Մելիքյանի մոր՝ Նաիրա Մելիքյանի ելույթը: Հարգարժան դատարան, ձեր թույլտվությամբ կներկայացնեմ իմ կարծիքը ի պատասխան պաշտպանական կողմի արված հայտարարությունների: Կարող է մի փոքր երկար թվալ, բայց կանխավ հայցում եմ ձեր ներողամտությունը: Թույլ տվեք ներկայացնել: Շնորհակալություն: Թե ինչ դժոխքի միջով են անցել մեր տղաները,

«Սա բռնություն է, որն իրականացվել է պետական պաշտոնատար անձի կողմից՝ կոչված պաշտպանելու հանրության անվտանգությունը». Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի հայտարարությունը

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան հայտարարություն է տարածել՝  խստորեն դատապարտելով այսօր տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության աշխատակիցը ֆիզիկական ուժ է կիրառել կին լրագրողի նկատմամբ։ «Ոստիկանն իր գործողություններով ոչ միայն խախտել է քաղաքացու՝ մասնավորապես լրագրողի՝ ազատ և անվտանգ աշխատանք իրականացնելու իրավունքը, այլև ցավ է պատճառել նրան՝ հրելով կոպիտ և նվաստացուցիչ ձևով։ Այս դեպքը

Թե ինչ դժոխքի միջով են անցել մեր տղերքը, գիտեն միայն նրանք ու այն մարդիկ, որոնք փրկվել են. զոհվածի մայր

Ես ամեն գիշեր վերապրում եմ իմ երեխու կորուստը. զոհվածի մայր -Թե ինչ դժոխքի միջով են անցել մեր տղերքը, գիտեն միայն նրանք, ու այն մարդիկ, որոնք փրկվել են: Խայտառակ, շփոթեցնող հրամաններ են եղել: Պատասխանը միանշանակ է, մեր մարտկոցի զինվորները զոհվել են անպատասխանատու հրամանի պատճառով: Ասում են՝ փախնողական տրամադրություն է եղել, բայց այդ մարդիկ կատարել են հրաման,

«Իրանի հանրային քննարկումներում աստիճանաբար ավելի ու ավելի շատ են հնչում Բաքվի դեմ մեղադրանքներ»

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի տելեգրամյան ալիքի գրառումը. «Իրանի հանրային քննարկումներում աստիճանաբար ավելի ու ավելի շատ են հնչում Բաքվի դեմ մեղադրանքներ։ Մի կողմից շեշտվում է այն, որ Իրանի հյուսիսային հատվածների դեմ իրականացված գործողությունների ժամանակ իսրայելական կործանիչներն օդ են բարձրացել Ադրբեջանի տարածքից, մյուս կողմից ԻԻՀ ղեկավարությունից պահանջվում է հաշվեհարդար տեսնել Բաքվի հետ։ Օգտատերերից մեկի գրառման մեջ, օրինակ, ասվում

Պետությունը վաղը կարող է չլինել, Եկեղեցին ընդմիշտ լինելու է․ Տեր Ղեւոնդ քահանա Աճամեան

«Եկեղեցին ավելին է, քան մեկ մարդ։ Եկեղեցին Քրիստոսի մարմինն է։ Ես այսօր Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւորականն եմ։ Վաղը ես կարող եմ այլ մարդ լինել։ Կապ չունի, թե ով է հովիվը։ Կապ չունի, թե ով է Կաթողիկոսը։ Կարեւորն այն է, թե ինչու են մարդիկ գալիս եկեղեցի։ Եթե մարդիկ գալիս են եկեղեցի Տեր Հոր կամ Կաթողիկոսի համար,

Միաբանական համագումարի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, «Եռաբլուր» զինվորական պանթեոն և Կոմիտասի անվան պանթեոն

Հունիսի 16-ին Միաբանական համագումարի առիթով Մայր Աթոռում մեկտեղված Հայաստանի և Սփյուռքի թեմերում ու եկեղեցական կառույցներում սպասավորող Սուրբ Էջմիածնի միաբանները, մինչ համագումարի պաշտոնական մեկնարկը, այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ իրենց խոնարհումը բերելով Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին։ Հուշահամալիրում ծաղկեպսակի զետեղումից հետո հոգևոր հայրերը կատարեցին նաև Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: Այնուհետև եկեղեցականները մեկնեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն`իրենց հարգանքի տուրքը

Արամ Ա Վեհափառ Հայրապետը մտահոգություն է հայտնել Իրանի և Երուսաղեմի հայ համայնքում ստեղծված վիճակով

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ՄՕՏԷՆ ԿԸ ՀԵՏԵՒԻ ԻՐԱՆԻ ԵՒ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒ ՆԵՐԿԱՅ ԿԱՑՈՒԹԵԱՆ Իրանի եւ Իսրայէլի միջեւ շարունակուող ռազմական գործողութիւնները բնականաբար երկու երկիրներուն մէջ հաստատուած հայ համայնքներուն մօտ յառաջացուցին լուրջ մտահոգութիւններ: Արդարեւ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը այս առաւօտ, Երկուշաբթի, 16 Յունիս 2025-ին, դժուարութեամբ կարողացաւ կապ հաստատել Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ

«Խիստ մտահոգիչ ու վտանգավոր ենք համարում հատկապես, որ Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական խոսույթն ուղղակիորեն զուգահեռվում է ադրբեջանական իշխանության քարոզչական կեղծ թեզերի ու պատումների հետ»

«Պետության եւ Եկեղեցու փոխհարաբերությունները. Արդի հիմնախնդիրները» Համաժողովի մասնակիցների հայտարարությունը Երկրի գործադիր իշխանության ղեկավարը՝ իրեն հարող անձանց հետ, հերթական անգամ թիրախ է դարձրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝  հընթացս  Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան եկեղեցականների նկատմամբ հրապարակայնորեն հնչեցնելով սպառնալիքներ, արժանապատվությունը վիրավորող ու մարդու իրավունքները ոտնահարող արտահայտություններ՝ միաժամանակ  կոպտորեն խախտելով հանրային էթիկայի նորմերը: Տարածաշրջանում ընթացող ռազմական գործողությունների և

Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանման կարմիր ժապավենները տեսել էին, չէին կարող չհասկանալ, որ թշնամին է. Ջալալ Հարությունյան

Առավել քան համոզված եմ, որ զինամթերքի մեծ մասն էլ իրենց մոտ չի եղել, որ կարողանան համարժեք պատասխան տան. Հարությունյան

Մտահոգիչ է, որ վերահսկվող էջի մեկնաբանություններում թույլատրվում են արցախցիների դեմ ուղղված ատելության, թշնամանքի, վիրավորանքների և բռնության հորդորների տարածումը. Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը անհրաժեշտ է համարել անդրադառնալ ՀՀ իշխող կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագրի» ֆեյսբուքյան էջում հրապարակված ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի գրառմանը, որը վերաբերում է Արցախի պետական ինստիտուտներին և մեր հայրենակիցներին։ Մտահոգիչ են նշյալ հրապարակման տակ հնչող ատելության խոսքեր, որոնք, մեր գնահատմամբ, պարունակում են հակաօրինական բովանդակություն։ Անշուշտ, յուրաքանչյուր ոք իրավունք ունի արտահայտել

Քննարկվել են Հայաստանի ու Իրաքի միջև մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում փոխըմբռնման հուշագրի նախագծում ներկայացված հայկական կողմի առաջարկները

Այսօր՝ հունիսի 16-ին, ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեում կայացավ հանդիպում Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի և Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար, պատվիրակության ղեկավար Ալի Աբդուլկարեմ Ութավիի միջև։ Հանդիպման ընթացքում քննարկվել են՝ ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի կողմից երկու երկրների միջև մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում փոխըմբռնման հուշագրի նախագծում ներկայացված հայկական կողմի առաջարկները, ինչպես նաև առաջիկայում

Ինչ նպատակ էր հետապնդում Իրանի պետական հեռուստաընկերության շենքին հասցված իսրայելական հարվածը

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Իրանի պետական հեռուստաընկերության շենքին հասցված այսօրվա իսրայելական հարվածը, կարծես թե, հետապնդում է հիմնական մեկ նպատակ։ Չնայած սոցցանցերում ակտիվացած հենց Իրանի ներսից գործող հակաիրանական զանազան խմբեր, որոնց ձերբակալությունների մասին իրանական կողմը պարբերաբար տեղեկատվություն է տարածում, փորձում են խուճապ և հուսալքություն սերմանել երկրի բնակչության շրջանում, այսուհանդերձ, իրանցիների գերակշիռ մասը

Արցախի թեմն իր զորակցությունն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը իր զորակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ով կանգնած է Արցախի բնակչության համահավաք իրավունքների պաշտպանության դիրքերում։ «Ամեն հայի սրտից բխած, Լսիր այս ձայն, ով Աստված. Երկար կյանք տուր Հայրապետին, Երկար օրեր Հայոց Հոր. Տեր, անսասան պահիր դու միշտ Քո իսկ հիմնած

Հայաստանի ալպինիզմի և Լեռնային տուրիզմի ֆեդերացիան ցավակցել է զոհված լեռնագնացների ընտանիքիներին. Նրանք համագործակցում էին Հայաստանի լեռնագնացների հետ, անցյալ տարի Արագած լեռ էին բարձրացել

Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիաի հայտարարությունը Խոր վշտով և մտահոգությամբ հետևում ենք Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններին։ Մենք խստորեն դատապարտում ենք խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող ցանկացած բռնություն։ Միանում ենք միջազգային հանրությանը՝ խաղաղության և անվտանգության կոչով։ Ցավակցություն ենք հայտնում Իրանի քաղաքացիներին, հատկապես այն ալպինիստների ընտանիքներին, ովքեր այս օրերին կրել են անդառնալի կորուստներ։ Ձեր

Ժողովը յատուկ կերպով քննարկեց Հայաստանի իշխանութիւններու ձեռնարկած յարձակողապաշտ վերաբերումը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Սուրբ Էջմիածինի բարձրաստիճան հոգեւորականներուն դէմ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի նախագահութեամբ, Անթիլիասի Մայրավանքին մէջ Երեքշաբթի, 10 Յունիսէն մինչեւ Շաբաթ, 14 Յունիս 2025-ին, կայացան Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կեդրոնական Վարչութեան Կրօնական ու Քաղաքական ժողովներու լիակատար նիստերը: Այս առիթով նիստերուն հրաւիրուած էին Կաթողիկոսութեան բոլոր թեմերու առաջնորդ սրբազան հայրերն ու ազգային վարչութեանց ներկայացուցիչները: Ժողովին ներկայացան նաեւ Կաթողիկոսութեան բոլոր հաստատութիւններու եւ հիմնարկներու տնօրէններն ու

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստիվ դատապարտում է լրատվամիջոցների ու լրագրողների դեմ արշավը

Հայաստանը վաղուց հեռու է ժողովրդավարական արժեքներից. Հայաստանի ժուռնալիստների միություն

Իսրայելի ռազմական ագրեսիան և Իրանի լեգիտիմ պատասխանը. «Tehran Times»

Tehran Times. Այս գործողությունները հանդիսանում են միջազգային իրավունքի՝ մասնավորապես Միջազգային մարդասիրական իրավունքի, Մարդու միջազգային իրավունքների և ՄԱԿ-ի կանոնադրության լուրջ ու միանշանակ խախտում։ Մասնավորապես մի դաժան դեպքի արդյունքում, Իսրայելի հարվածը բնակելի շենքի վրա հանգեցրել է 60 քաղաքացիական անձանց, այդ թվում՝ 35 երեխաների և կանանց սպանությանը։ Զինված գործողությունների նոր ալիքի ընթացքում Իսրայելը սկսել է թիրախավորել նաև ենթակառուցվածքները

ԱԺ-ում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են հունիս 17-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգային հարցերը:

Քննարկվել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կողմից իրականացվող այն ծրագրերը, որոնք զգալի ներդրում ունեն ժողովրդավարական արժեքների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և իրավական միջավայրի զարգացման գործում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 16-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ղեկավար Զաքարի Բարթերի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները: Հատուկ շեշտել է անհանդուրժողականության, խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարի, իրավապահ մարմինների կողմից կիրառվող ուժի համաչափության, նրանց համար կազմակերպվող վերապատրաստումների, քրեակատարողական համակարգում

«Շնորհակալ ենք մեր գործընկերներին, բայց ՀՀ-ն ի զորու է միայնակ լուծել իր առջև ծառացած խնդիրները»․ Դավիթ Առուշանյանը՝ փոթորկի ժամանակ ռազմաբազայից Վարդան Ղուկասյանին առաջարկված օգնության մասին

Փոթորիկը մեծ վնասներ է պատճառել Գյումրիին, Արթիկին՝ իր գյուղերով և Ախուրյանին։ Վնասի չափը դեռ ճշտվում է, Շիրակի մարզպետի աշխատակազմի կողմից մասնագիտական խմբեր են ձևավորված, որոնք տեղում ուսումնասիրում, գույքագրում ու հաշվարկում են պատճառած վնասները։ Գյումրիում վնասվել են բազմաբնակարան շենքերի տանիքներ, Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի տանիքից են թիթեղներ պոկվել, մեծ վնասներ են հասցվել թիվ 27

Ակտիվիստ Արթուր Չախոյան. «Երեւանի քաղաքապետարանը իմ տան տանիքի վրա, որը ես իմ սեփական միջոցներով եմ կառուցել, գումարներ է դուրս գրել»

Ցանկը ստուգելիս պարզվեց, որ այդ ցուցակում առկա էին շքամուտքեր, որոնք արդեն վերանորոգված էին, ինչպես նաև հասցե, որը գոյություն չունի։ Այդ ամենի մասին ես անմիջապես տեղեկացրել եմ վարչական շրջանի մի պաշտոնյայի և հայտնել, որ հետևողական եմ լինելու այդ գործընթացին։ Արդյունքում՝ արդեն իսկ վերանորոգված շքամուտքների կոռուպցիոն սխեման կանխել էի։

Վահան Կոստանյանն Անկարայում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ, դեսպան Բերրիս Էքինջիի հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ, դեսպան Բերրիս Էքինջիի հետ: Հանդիպման ընթացքում նրանք մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ:   ՀՀ ԱԳՆ

Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵԱՀԿ փոխգործակցության հարցեր: Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում վերջին շրջանի քննարկումները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված ջանքերը:

Մեկ զինծառայող ստացել է թեթև վնասվածք. ՊՆ

ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի՝ Լոռու մարզում տեղի ունեցած կողաշրջման հետևանքով հոսպիտալացված զինծառայողներ չկան։ Մեկ զինծառայող ստացել է թեթև վնասվածք (սալջարդ):   ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031