Օրվա լրահոսը

Երեւանի թիվ 55 դպրոցի թիմը Սոչիում կմասնակցի «Սպիտակ նավակ» մրցաշարին

Ամփոփվեցին  շախմատի ՀՀ դպրոցականների 11-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի արդյունքները: Թիմային հաշվարկով հաղթող ճանաչված մայրաքաղաքի թիվ 55 հիմնական դպրոցի թիմը (59,5 միավոր) պարգեւատրություններից բացի, նաեւ հունիսի 1-ից 9-ը Սոչիում կայանալիք «Սպիտակ նավակ» մրցաշարին մասնակցելու իրավունք ստացավ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ chessfed.am-ի

Ողբերգական դեպք Արցախում. զինվորական Վիլիսը ընկել է ջրամբարը. shamshyan.com

shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում: Դեռևս անհայտ հանգամանքներում, Մատաղիսի զորամասի հարևանությամբ գտնվող ջրամբարն է ընկել Վիլիս մակնիշի ավտոմեքենան: Դժբախտաբար, վարորդն ու 2 ուղևորները ջրահեղձ են եղել: Ջրահեղձ եղածներից 2-ի դիերը ժամը 20:00-ի դրությամբ դուրս են բերվել, մեկի որոնողական աշխատանքները շարունակվում են: shamshyan.com-ը փորձում է պատկան մարմիններից պարզել ջրահեղձ

Ծանրամարտի հավաքականները մարտական կազմերով մեկնեցին Ուկրաինա

Մեծահասակների ու երիտասարդների աշխարհի առաջնություններին նախապատրաստվող ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները այսօր լուսադեմին ուսումնամարզական հավաքի մեկնեցին Կիեւ: Երկու հավաքականների գլխավոր մարզիչներ Փաշիկ Ալավերդյանն ու Արտաշես Ներսիսյանը հավաքի հրավիրել են Սիմոն Մարտիրոսյանին, Անդրանիկ Կարապետյանին, Գոռ Մինասյանին, Ռուբեն Ալեքսանյանին, Սամվել Գասպարյանին, Արմեն Գրիգորյանին, Կարեն Մարգարյանին, Կարեն Ավագյանին, Հրայր Հովհաննիսյանին, Հակոբ Մկրտչյանին, Ժորժ Եղիկյանին, Դավիթ Հովհաննիսյանին, Սոնա

Երեւանում գյուրզա է հայտնաբերվել

Մայիսի 8-ին, ժամը 18:27-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բատիկյան փողոցի տներից մեկում օձի ձագ են բռնել. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել գյուրզա տեսակի օձ: ԱԻՆ

Ըմբշամարտի պատանեկան մրցաշար՝ նվիրված Շուշիի ազատագրմանը

Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում այսօր մեկնարկեց Շուշիի ազատագրման եւ Հայրենական պատերազմում տարած հաղթանակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան ավանդական մրցաշարը, որը կրում է մարշալ Հովհաննես Բաղրամյանի անունը: Մասնակցում է Երեւանի, Գյումրիի, Վանաձորի եւ հանրապետության բոլոր մարզերի ավելի քան 250 ըմբիշ: Այս մրցաշարի արդյունքներով կազմավորվելու է պատանեկան հավաքականը, որն սկսելու է նախապատրաստվել այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնությանը:

«Մեր վրա ծիծաղում են բոլորը, այդ թվում նաեւ թշնամին». Փոստանջյանը խոստանում է դավաճաններին իրենց տեղը ցույց տալ

Փոստանջյանն ասաց, որ եղել են Անիում ու Կարսում եւ հիմա Հանրապետության հրապարակից ուզում են ուղերձ հղել հայ ժողովրդին, որ կարող է այդ ամենը կրկնվել, ուստի ուզում են ազատագրել Երեւանը:

Քամու հետևանքով վնասվել են տանիքներ. (Տեսանյութ)

Մայիսի 8-ին, ժամը 08։22-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում ուժեղ քամու հետևանքով վնասվել են տանիքներ։ Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ քամու հետևանքով Լճաշեն գյուղի 1-ին փողոցում ավերվել են շենքերից մեկի (մոտ 2000 քմ) և անասնագոմի տանիքները (մոտ 150 քմ): ԱԻՆ

Ցուցանակները «լռում» են հնամյա կամրջի մասին

Աշտարակի մասին հայկական աղբյուրներում առաջին հիշատակությունները վերաբերում են 9-րդ դարին: Այն հարուստ է պատմամշակութային կոթողներով, որոնց թվում են 5-րդ դարում կառուցված Ծիրանավոր եկեղեցին, 7-րդ դարում կառուցված սուրբ Աստվածածինը կամ Կարմրավորը, 13-րդ դարում կառուցված սուրբ Մարիանե եկեղեցին եւ այլն: Ինքնատիպ շինություններից է նաեւ 17-րդ դարի եռակամար կամուրջը, որի հարեւանությամբ գտնվող ցուցանակները «լռում» են այդ մասին` փոխարենը

«Բախումն ու հակամարտությունը ԱԺ-ից հանում են, որ չունենան գլխացավանք» Զուրաբյանը հրաժեշտ տվեց ԱԺ-ին

Երեկ 5-րդ գումարման ԱԺ-ի վերջին ճեպազրույցն էր եւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի պաշտոնավարման վերջին օրերը ԱԺ-ում: Նա հրաժեշտի խոսք ասաց լրագրողներին, անգամ եղան սելֆիներ: «Առավոտի» հետ զրույցում պարոն Զուրաբյանն ասաց, որ իրենք ԱԺ-ում իշխանությունների գլխացավանքն են եղել 5 տարի շարունակ. «Մենք այսպես թե այնպես գլխացավանք ենք, բայց այդ գլխացավանքը տասնապատկվում է, երբ դա ներկայացված

«Ծառուկյան» դաշինքում կա 2 թեւ, կա նոր խաղի կանոն, եւ որով պետք է առաջ շարժվի Ծառուկյանը» (Տեսանյութ)

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հյուրերն են Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը եւ «Ծառուկյան» դաշինքով Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու առաջադրված Մուշեղ Սաղաթելյանը: Հաղորդման քննարկման թեման է «Ծառուկյան» դաշինքից ընտրված պատգամավորների ինքնաբացարկների, ապա դրանցից հրաժարվելու ու մանդատների բաշխման գործընթացը: Մայիսի 3-ին պարզվեց, որ «Ծառուկյան» դաշինքից ընտրված պատգամավորներից 23-ը Կենտրոնական

Սերժ Սարգսյանը Արցախում ներկա է գտնվել տոների առթիվ կազմակերպված հանդիսավոր երեկոյին

Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Արցախի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության պալատում ներկա է գտնվել տոների առթիվ կազմակերպված հանդիսավոր երեկոյին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Մեջը փող դրե՞լ եք». Քաղաքացիները Անահիտ Բախշյանից ձրի բուկլետ չէին ուզում վերցնել. (Տեսանյութ)

«Լսե՛ք, ժողովուրդ, քանի դեռ դուք փող եք սպասելու, դուք ավելի վատ վիճակում եք ապրելու». Բախշյան

Հարցում. Երեւանի կարեւորագույն խնդիրը տրանսպորտն է

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Aravot.am-ը իր ընթերցողներից հետաքրքրվել է, թե որն են համարում Երեւանի կարեւորագույն խնդիրը: Հարցման մասնակիցները ունեին պատասխանի 5 հնարավորություն՝ «աղբահանություն», «տրանսպորտ», «կանաչապատում», «ճանապարհներ» եւ «այլ»: Եվ այսպես՝ հարցման մասնակիցների 10 տոկոսն է համարում, որ Երեւանում կարեւորագույնը ճանապարհների խնդիրն է, 11 տոկոսը՝ կանաչապատման խնդիրը, 12 տոկոսը՝ աղբահանության: Հարցվածների 24 տոկոսը համարում է, որ կան

Երեւանում առկա քանի՞ տրանսպորտային միջոց չի շահագործվում

Երեւանի հանրային տրանսպորտը ոչ միայն «Առավոտ»-ի ընթերցողներն են խնդիր համարում, այլ նաեւ այդ խնդրին իրենց նախընտրական ելույթներում են անդրադառնում Երեւանի քաղաքապետի թեկնածուները: «Առավոտ»-ը ուսումնասիրեց Երեւանի քաղաքապետարանի տվյալները, թե քանի ավտոբուս, միկրոավտոբուս, տրոլեյբուս եւ մետրոյի վագոն է առկա եւ քանիսն է շահագործվում: Եվ այսպես. ըստ քաղաքապետարանի կայքում առկա տվյալների` Երեւանի ավտոբուսային հավաքակազմում առկա է 668 ավտոբուս,

«Ամոթ, մեր բոլոր քաղաքապետերին». Բնակիչը՝ Նիկոլ Փաշինյանին. (Տեսանյութ)

«Մեր քաղաքապետը, գլխավոր ճարտարապետը դա չի՞ տեսնում, չէ՞ որ դրա հետեւում ճակատագրեր են կանգնած»

«Ծառուկյան» դաշինքի «ապստամբների» թիկունքում կանգնած է «մեծ եղբայրը»

Ըստ Լեւոն Զուրաբյանի, եթե քաղաքական համաձայնության ես գնում, գոնե պարկեշտ մարդկանց հետ պետք է գնաս եւ «անհուսալի քաղաքական պարտնյորներ» չընտրես «Ծառուկյան» դաշինքում ստեղծված իրավիճակը, ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի համոզմամբ, ուղղորդվել է իշխանությունների եւ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Հիշեցնենք, որ «Ծառուկյան» դաշինքի կողմից ԿԸՀ-ին ինքնաբացարկի դիմում էր ներկայացվել 23 պատգամավորի անունից, մինչդեռ նրանցից 12-ը հայտարարում էին, որ

«Մեր երեխեքը արդեն պամպերսով են դասի գնում». Մալաթիայի բնակիչը Տարոն Մարգարյանին բողոքեց 191 դպրոցից

Քաղաքապետը զարմացավ՝ պամպերսո՞վ ինչի են դասի գնում: Բնակիչը բացատրեց, որ զուգարանի խնդիր կա. «Օբշի ա, մի կորպուսին էդքան երեխա…անհնարին ա, հնարավորություն չկա: Երեք տարի է՝ մի կորպուսը քանդված, ոչ մի բան չի արվում»:

«Մենք գնում ենք փառահեղ եւ բարի որսի»

«Երկիր ծիրանիի» քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ Լեւոն Զուրաբյանը սխալ համեմատություն է արել «Լավ է, որ իր երեւակայությունը մեծ է, բայց սխալ համեմատություն է արել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու ընտրություններում նորաստեղծ «Երկիր ծիրանի» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Զարուհի Փոստանջյանը: Հիշեցնենք, որ երեկ ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը Երեւանի ավագանու ընտրություններին

«Տարոն Մարգարյան, ժպտացե՛ք». Ինչպես քաղաքապետը Մալաթիայում երեխաներին սովորեցրեց սելֆի անել (Տեսանյութ)

Ելույթից հետո Տարոն Մարգարյանին մոտեցավ մի երեխա ու ասաց. «Պարոն Տարոն Մարգարյան, ժպտացեք» ու սկսեց իր հեռախոսով նրան լուսանկարել: Տարոն Մարգարյանը ոչ միայն ժպտաց, այլեւ երեխային սովորեցրեց սելֆի անել, ընդ որում՝ առաջին սելֆին՝ իր հետ:

Սեյրան Սարոյանը նեղացա՞ծ է

Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ, Հայաստանում ձեւավորված ավանդույթի համաձայն, անվճար ուսանողական ավտոբուսներ էր աշխատեցնում նաեւ թիվ 6 ընտրատարածքում ՀՀԿ-ի տարածքային ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու, պաշտոնաթող գեներալ Սեդրակ (Սեյրան) Սարոյանը: Նա, ի դեպ, այդ ընտրատարածքում հաղթած թեկնածուներից է: Ընտրություններից մի քանի օր անց, սակայն, բավական զավեշտալի դեպք է տեղի ունեցել: Մի օր առավոտյան, երբ ուսանողական

Երեւանյան ընտրությունները միջազգային դիտորդներին չեն հետաքրքրում

Երեւանի ավագանու ընտրությունները լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել են տեղական 32 եւ երեք միջազգային լրատվամիջոց: Հիշեցնենք. Երեւանի ավագանու ընտրությունները կայանալու են մայիսի 14-ին: Այդ ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրված միջազգային լրատվամիջոցներն են «Արեւելք»-ը, T24 օրաթերթը, «Կավկազսկիյ ուզել»-ը: Երեւանի ավագանու ընտրությունների նկատմամբ տեղական լրատվամիջոցների հետաքրքրությունը բավականին մեծ է. ընտրությունները լուսաբանելու համար ԿԸՀ-ում հավատարմագրվել են 436 ԶԼՄ

Փաշինյանին՝ $40 հազար, Փոստանջյանին՝ $70 հազար. Իգիթյանը հաշվել է, թե «բեզդելնիկներին» ինչքան ենք տվել

Իգիթյանի խոսքերով՝ օրինակ, Զարուհի Փոստանջյանը երկու ժամկետ պառլամենտի անդամ է եղել, «Ես թեթեւ չոբան հաշիվ արեցի: Մենք ձեզ հետ միասին մեր փողը տվել ենք նրան, որ մեզ ծառայի, որ բարի գործ անի: Հիմա հարց եմ տալիս՝ երկու ժամկետի ընթացքում մոտ 70 հազար դոլար ենք մենք իրան տվել, ի՞նչ ենք ստացել դիմացը՝ ոչ մի բան՝ խոսակցություն՝ բալտավնյա»:

«Մենք ցավը մոխիր ենք դարձնելու ու սարի գագաթից՝ բարձր ծիծաղով, քամուն ենք տալու» (Տեանյութ, ֆոտոշարք)

Խարույկի շուրջը պարող կիթառի հնչյուններն ու երգը կարծես փարվեն քամուն, բարձրանան այնտեղ, որտեղից ծնվում են ծաղկաբույր լուսաբացներն ու կրակաշունչ մայրամուտները

«Սա նորմալ հայի արարք չի, եթե իմ տան մոտ գային՝ կբռնեի կսատկացնեի». Լեւոն Իգիթյանը՝ Զարուհի Փոստանջյանին. (Տեսանյութ)

Իգիթյանին բարկացրել էր այն, որ Զարուհի Փոստանջյանը գնացել էր Տարոն Մարգարյանի տուն եւ այնտեղ քարոզարշավ արել:

Երկրորդ աշխարհամարտի սկիզբը փաստերով

Հայկական իրականության մեջ, Երկրորդ Համաշխարհային պատերազմի 1941թ. հունիսի 22-ին սկսված փուլն ընդունված է անվանել Հայրենական Մեծ պատերազմ՝ ընդդեմ ֆաշիստական ագրեսիայի: Փորձենք փաստերով հասկանալ, թե որքանո՞վ են այդ պնդումներն արդարացված։ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը 1939թ. օգոստոսի 23-ին, Ֆաշիստական Գերմանիայի և Սովետական միության արտաքին գործերի նախարարներ Իոախիմ Ֆոն Ռիբենտրոպը և Վյաչեսլավ Մոլոտովը կնքեցին «Փոխադարձ չհարձակման» պայմանագիրը, որը կոչվեց կնքողների

«Մայիսյան եռատոնը յուրահատուկ պատգամ է մեր ողջ ժողովրդին՝ հիշել հայրենիքի նվիրյալներին, շարունակել նրանց կիսատ թողած գործը». Արցախի Հանրապետության Նախագահ

Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 25-ամյակի կապակցությամբ մայիսի 8-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն, որտեղ Նախագահը հանդես է եկել ելույթով: ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս եւ Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության եւ խիզախության համար պաշտպանության բանակի եւ ԱԱԾ մի խումբ զինծառայողների, ազատամարտիկների եւ կամավորների

Քաղաքապետարանի ենթակայության դպրոցների տնօրենները պետք է զգաստանան (Տեսանյութ)

«ԵԼՔ»-ը մտադիր է դպրոցի տնօրեններին ու ուսուցիչներին արգելել ուսումնական հաստատությունում կրել կուսակցական կրծքանշան Մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «ԵԼՔ» դաշինքն առաջարկներ ու ծրագրեր ունի նաեւ կրթության ոլորտի համար: Մասնավորապես, ըստ դաշինքի նախընտրական ծրագրի՝ նախակրթարանների եւ դպրոցների աշխատակիցներին, մանկավարժական կազմի նեկայացուցիչներին պետք է արգելվի ուսումնական հաստատությունում կրել կուսակցական կրծքանշաններ: «ԵԼՔ» դաշինքի ավագանու թեկնածու, կրթության

Հնգյակի մոտ առաջացող խնդիրները պայմանավորված են խորը անհասությամբ

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ռեանիմատոլոգ Հրանտ Կալենտերյանի հետ այսօր այցելել է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի նորածնային վերակենդանացման բաժանմունք, ծանոթացել առողջական խնդիրներ ունեցող նորածինների վիճակին, տոնական օրերին նրանց բուժման և հսկողության կազմակերպմանը։ Հերթապահ նեոնատոլոգը ներկայացրել է, որ մայիսի 3-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած հնգյակից իրենց բաժանմունքում

Նախագահը Արցախում հանդիպում է ունեցել զորացրված և դեռևս ծառայության մեջ գտնվող զինծառայողների հետ

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր Շուշիում հանդիպում է ունեցել 2017 թվականին զորացրված, ինչպես նաև ներկայումս ժամկետային զինծառայության մեջ գտնվող և ծառայության ընթացքում անձնվիրության ու խիզախության համար խրախուսման արժանացած մի խումբ զինծառայողների և զորացրված սպաների հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ինչպես նաև

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031