Օրվա լրահոսը
Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ
Ինչպես մեզ տեղեկացրեց Ապարանի բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Շմավոնյանը, վնասվածք ստացած անձանցից 3֊ը չափահաս են, մեկը երեխա է։ Բոլորը ստացել են համապատասխան բժշկական օգնությունը, վնասվածքները վերին վերջույթների շրջանում են` միջին և թեթև ծանրության, բարեբախտաբար, կյանքին սպառնացող վտանգներ չկան։ ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Արագածոտնի մարզպետն ուսումնասիրել է պտտահողմի հետևանքով առաջացած վնասները
Պտտահողմի հետևանքով ավերածություններ են եղել նաև Ապարան համայնքի Լուսագյուղ բնակավայրում, ինչի կապակցությամբ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը քիչ առաջ եղել է գյուղում, ուսումնասիրել վնասները, զրուցել քաղաքացիների հետ։ Նշենք, որ այսօր ժամը 16։10֊ի սահմաններում Ապարան քաղաքում և Լուսագյուղ բնակավայրում պտտահողմի հետևանքով ավերածություններ են եղել։ Կենտրոնացվել են բոլոր ուժերը` էլեկտրականության և գազամատակարարման վերականգնման համար։ Այս պահին տեղում աշխատում
Գոհաբանական Աղօթք` Արամ Ա. Սրբազնագոյն Հայրապետի կաթողիկոսական ընտրութեան եւ օծման 30 ամեակին առիթով
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Սրբազնագոյն Հայրապետի կաթողիկոսական ընտրութեան եւ օծման 30 ամեակին առիթով, Կիրակի, 15 Յունիս 2025-ի առաւօտեան ժամը 10։00-ին, Կաթողիկոսանիստ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ մատուցուեցաւ եպիսկոպոսական Սուրբ եւ Անմահ Պատարագ եւ կատարուեցաւ Գոհաբանական Աղօթք (Հայրապետական Մաղթանք)։ Պատարագեց ու յաւուր պատշաճի քարոզեց Կաթողիկոսարանի «Կիլիկիա» մատենադարանի տեսուչ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեան։ Սուրբ Պատարագին ներկայ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, երկուստեք շեշտվել է ճգնաժամային պայմաններում մշտական կապի և սերտ համագործակցության կարևորությունը: ՀՀ ԱԳՆ
Թեհրանի դեմ հարվածներն այսօր բավականին ինտենսիվ են եղել
«Իրանն այսօր» – Թեհրանի դեմ հարվածներն այսօր բավականին ինտենսիվ են եղել ու դեռ շարունակվում են։ Թիրախավորել են նաև նախարարությունների շենքեր։
Իսրայել-Իրան պատերազմի գինը․ ի՞նչ կարժենա Իսրայել-Իրան պատերազմը Եվրոպային և աշխարհին
Այսօր Օմանում ԱՄՆ-Իրան միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ չեն լինի։ Դրա փոխարեն Արաբական ծովում տեղի ունեցավ խոշոր իրադարձություն։ Իրանը այնտեղ հայտնաբերեց Իսրայելի համար աշխատող բրիտանական լրտեսական նավ և ստիպեց այն հետ դառնալ։ Դրան հաջորդեց Քաթարից Լոնդոն ուղղված նախազգուշացնող հեռախոսազանգը. «Մենք դատապարտում ենք Իսրայելի ռեժիմի հարձակումները Իրանի վրա և զգուշացնում ենք այդ ագրեսիվ և անօրինական գործողությունների հետևանքների,
Իսրայելի զինված ուժերի կողմից իրականացված ռմբակոծության հետևանքով պայթյուն է տեղի ունեցել հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրությանը մոտ․ «Փաստինֆո»
Քիչ առաջ Իսրայելի զինված ուժերի կողմից իրականացված ռմբակոծության հետևանքով պայթյուն է տեղի ունեցել հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրությանը մոտ։ Պայթյունի ալիքը տարածվել և վնասել է հարակից շինությունների պատուհանները։ Փշրվել են նաև «Ալիք» օրաթերթի խմբագրության ապակիները։ Թերթի խմբագրությունից «Փաստինֆո»-ին տեղեկացրել են, որ որոշ ժամանակ թերթը տպագիր տարբերակով լույս չի տեսնելու։ Գործելու է միայն օնլայն տարբերակը՝ մինչև խմբագրության
Իրանի հիմնական խոցելի կետերից մեկը դաշնակիցների բացակայությունն է․ Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը Իրան-Իսրայել հակամարտության մեջ երկու կողմերն էլ արդեն իսկ ցույց են տվել, որ ունեն ուժեղ և խոցելի կետեր։ Իրանի հիմնական խոցելի կետերից մեկը դաշնակիցների բացակայությունն է, և Թեհրանը փաստացիորեն դիմակայում է ԱՄՆ-ի (և ոչ միայն) լիակատար ռազմատեխնիկական, տնտեսական, դիվանագիտական և քարոզչական աջակցությունը վայելող Թել Ավիվին։ Իսրայելի հիմնական խոցելի կետը փաստացիորեն դարձել
Մոտ ժամանակներում խաղաղություն կլինի Իսրայելի և Իրանի միջև․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը X սոցիալական ցանցում Իրանն ու Իսրայելը պետք է համաձայնության գան, և նրանք կհասնեն այդ համաձայնությանը՝ ճիշտ այնպես, ինչպես ես հասա Հնդկաստանի և Պակիստանի միջև համաձայնության՝ օգտագործելով ԱՄՆ-ի հետ ԱՌԵՎՏՈՒՐԸ, որպեսզի բանակցություններին հաղորդեմ տրամաբանություն, միասնականություն և ողջամտություն։ Այդ հարցում ես աշխատեցի երկու հիանալի առաջնորդների հետ, ովքեր կարողացան արագ որոշում կայացնել և
Ապարան քաղաքի և Լուսագյուղ գյուղի տարբեր հասցեներում գրանցվել են ուժեղ քամու վերաբերյալ ահազանգեր
Հունիսի 15-ին, ժամը 16:10-ից սկսած Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել, որ Ապարան քաղաքի և Լուսագյուղ գյուղի տարբեր հասցեներում գրանցվել են ուժեղ քամու վերաբերյալ ահազանգեր․ վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ և տապալվել են ծառեր։ ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և մարտական հաշվարկները սահմանված կարգով սպասարկում են ահազանգերը։
Իրանական կողմից էլ հիշեցումներ կան, որ իսրայելական ռազմական ավիացիայի վառելիքային մատակարարումները Բաքվից են արվում․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Թեև Ադրբեջանի իշխանությունը պաշտոնական մակարդակում փորձում է ցույց տալ, թե մտահոգված է Իրանի շուրջ ստեղված իրադրությամբ, սակայն քարոզչական մակարդակում նկատելի է այն սարկազմն ու հակաքարոզչությունը, որն Իրանի դեմ է կիրառվում: Ի դեպ, իրանական կողմից էլ հիշեցումներ կան, որ իսրայելական ռազմական ավիացիայի
Ավարտվել է ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գերագույն ժողովը․ ԳՄ ներկայացուցիչ է վերընտրվել Իշխան Սաղաթելյանը
Հունիսի 15-ին Հայաստանում իր աշխատանքներն է ավարտել ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գերագույն ժողովը։ Ժողովը քննել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի երկամյա գործունեությունը: Հաստատվել են ՀՅԴ Հայաստանի կազմակերպության առաջիկա երկու տարիների գործունեության սկզբունքները, առաջնահերթություններն ու անելիքները։ Քննարկումների արդյունքում կայացվել են համապատասխան որոշումներ: Ժողովի ավարտին ընտրվել է Գերագույն մարմին` հետևյալ կազմով. Իշխան Սաղաթելյան, Աշոտ Սիմոնյան, Թադևոս Ավետիսյան,
«Դեպի ԱՄԷ չվերթները դադարեցված չեն, ուղղակի թռնում են մի փոքր ավելի երկար, Իրանի վրայով չեն թռնում»․ ի՞նչ վիճակում են հայտնվել հայ զբոսաշրջիկները
«Մենք հետեւում ենք զարգացումներին, անհանգստանալու կարիք չկա։ Մենք ընդհանրապես չենք ունեցել փաթեթների չեղարկում, ուղղակի հաճախորդները զանգահարում են, տեղեկանում են իրենց փաթեթի կարգավիճակով։ Մենք էլ իրենց տեղեկություններ ենք տրամադրում»։
Շուրջ 100.000 հանդիսատես հինգ օր շարունակ բաց երկնքի տակ վայելեց բարձր արվեստով հագեցած երևանյան երեկոները
Հունիսի 6-13-ը Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ կայացավ երևանյան միջազգային բալետային փառատոնը, որի ընթացքում հայ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելելու բալետային հանրահայտ ներկայացումները` առաջատար արտիստների մասնակցությամբ։ Բալետային երեկոների մեկնարկը տվեց Մոսկվայի լեգենդար Բոլշոյ թատրոնը` «Ժիզել» և «Գալա բալետ» ներկայացումներով։ Սանկտ Պետերբուրգի հանրաճանաչ Մարիինյան թատրոնն էլ հանդես եկավ «Շոպենիանա» և «Շահերեզադա» բալետային ներկայացումներով։ Երեկոյի ընթացքում ներկայացվեցին Արամ Խաչատրյանի «Սպարտակ»
«Իրավիճակը լարված է, միայն կարեւոր խանութներն են բաց, փակել են Հին քաղաքի մուտքը»․ ի՞նչ իրավիճակ է Իսրայելի հայ համայնքում
«Հին քաղաքի տները պատրաստ չեն այս ձեւի պատերազմի։ Աստված չանի, որ որեւէ բան պատահի այստեղ, որովհետեւ Հին քաղաքի տները շատ խոցելի են, դժվար է լինելու, այստեղ մենք ապաստարաններ չունենք»
Մայիսյան գյուղի ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի
Հունիսի 15-ին, ժամը 13:12-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայիսյան գյուղի ջրատարում դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դին: ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնքի շարժման առաջնորդներից Չեհրեգանին կոչ է արել Իրանի թյուրքախոսներին զինվել և դուրս գալ «ազատագրական պայքարի»․ «Caspian Frontiers»
Իրանագետ Արտյոմ Տոնոյանի «Caspian Frontiers» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք. Մինչ Իրանը ներքաշված է Իսրայելի դեմ ծանր պատերազմի մեջ, Բաքվի կողմից ֆինանսավորվող և Իրանի ներսում պանթյուրքիզմ քարոզող Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնքի շարժման առաջնորդներից Չեհրեգանին կոչ է արել Իրանի թյուրքախոսներին զինվել և դուրս գալ «ազատագրական պայքարի»։ Չեհրեգանին, ով եղել է ԻԻՀ մեջլիսի պատգամավոր, այժմ գտնվում է վտարանդիության
Իրականացվում են կոռուպցիոն դրսևորումներ գերեզմանատեղերի մասով, կամ գերեզմանատներում իրականացվում են անօրինական, չհաշվառված հուղարկավորություններ․ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն
Արփինե Սարգսյանի ղեկավարած ոստիկանությունը կայծակնային կոռումպացվում է: Մեզ հասած տեղեկատվության համաձայն՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում 13.06.2025 թ-ին ստացվել է առերևույթ հանցակազմի հատկանիշներ պարունակող ահազանգ: Սկսենք նրանից, որ Արփինեի՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պաշտոնական 1-02 հեռախոսահամարով գրեթե անհնար է միանգամից կապ հաստատել ոստիկանության հետ, ուստի ոստիկանության հետ կապը իրականացվում է որպես կանոն
«Ուզեն-չուզեն՝ պետք է գնան խաղաղության, հասկացան, որ Իրանը պատրաստ չէ իր իրավունքները զիջել»․ Մովսես Քեշիշյան
«Հայ համայնքում ամեն ինչ խաղաղ է, որովհետեւ հայկական թաղամասերում հարվածներ չկան։ Թաղամասերին մոտ գտնվող տարածքներում հարվածներ եղել են, բայց հայ համայնքն ընդհանրապես վնասներ ու կորուստներ չունի»։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Հունիսի 15-ին կեսօրից հետո, 16-ին գիշերը և երեկոյան ժամերին, 17-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։Հունիսի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հունիսի 15-ին կեսօրից հետո, 16-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև
Ջրափրկարարները քաղաքացիներին ափ են դուրս բերել
Հունիսի 14-ին, ժամը 19։09-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դրախտիկ գյուղի մոտակա լողափից քաղաքացիները ռետինե նավակով հեռացել են ափից և չեն կարողանում ափ վերադառնալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ջրափրկարարները ջրային պարեկների հետ համատեղ քաղաքացիներին
Եթե համաձայնագրի նպատակն է, որ Իրանին զրկեն իր միջուկային իրավունքներից, բնական է, որ մենք նման համաձայնագրի պատրաստ չենք․ Իրանի արտգործնախարար
«Իրանն այսօր» – Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչի. «Մենք վերահաստատում ենք մեր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը։ Մենք պատրաստ ենք ցանկացած համաձայնագրի, որի նպատակն Իրանի միջուկային զենք չունենալն է, քանի որ դա մեր իսկ դոկտրինն է։ Բայց եթե համաձայնագրի նպատակն այն է, որ Իրանին զրկեն իր միջուկային իրավունքներից, բնական է, որ մենք նման համաձայնագրի պատրաստ չենք»։ Ֆիքսենք,
Արթիկում ուժեղ պտտահողմ է եղել
Երեկ` ժամը 19:00-ի սահմաններում, Արթիկ համայնքում եղել է ուժեղ պտտահողմ։ Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ քաղաքում, Մեծ Մանթաշ, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք, Անուշավան, Հոռոմ, Պեմզաշեն գյուղերում վնասել է բնակելի շենքերի, տների, հասարակական և գյուղատնտեսական շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր։ Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, ոլորտային պատասխանատուների հետ տեղում անմիջապես ծանոթանալով պատճառված նախնական վնասներին, հանձնարարել
ԱՄՆ-ն ոչ մի կապ չունի Իրանի վրա գիշերը տեղի ունեցած հարձակման հետ․ Դոնալդ Թարմփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի գրառումը Truth Social սոցիալական ցանցում ԱՄՆ-ն ոչ մի կապ չունի Իրանի վրա գիշերը տեղի ունեցած հարձակման հետ։ Սակայն եթե Իրանը հարձակվի ԱՄՆ-ի վրա, ԱՄՆ-ն աննախադեպ մասշտաբով կտապալելի իր զինված ուժերի ողջ հզորությունը Իրանի վրա։ Այնուամենայնիվ, մենք հեշտությամբ կարող ենք գործարք կնքել Իրանի և Իսրայելի միջև և վերջ տալ այս արյունալի հակամարտությանը։
Ինչո՞ւ է զարմանում Աննա Հակոբյանը, որ իր գրառումների հասցեատեր «տգետները», «ոջիլները» պիտի ծափահարեին իրեն պետության համար կատարած նախաձեռնությունների համար․ «Հայացք Երևանից»
Ի՞նչ շահեց վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր վերջին օրերի գրառումներով` հայերենի բառապաշարի այնպիսի գործածությամբ, որի հավանականությունը մեծ էր, որ պիտի ունենար ավելի կոշտ արձագանք։ Ո՞վ է ասում, որ վախեցան այդ գրառումների հասցեատերերը, չէ՞ որ նրանք անպատասխան չթողեցին իր գործածած ոչ հարիր բառերին առավել նոր սաստկություն հաղորդելու առիթը։ Առայսօր շատերս չգիտենք, թե ով է ՀՀ նախագահի
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, որը հունիսի 10-ին հայտարարել էր իր լիազորությունները դադարեցնելու մասին: Factor.am-ին հայտնի դարձավ, որ Շենգավիթ վարչական շրջանի արդեն նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը երկու ամսով կալանավորվել է: Լրատվականի տեղեկություններով` Մկրտչյանը ձերբակալվել է Շենգավիթի տարածքային կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Մակարյանին ծեծի ենթարկելու և նրա ազատությունը սահմանափակելու
Թուրքիան ժամանակ չի կորցնում որեւէ հարցի վրա. «Հայացք Երևանից»
Կարծես թե Իրանը դժվար պահին ստիպված կլինի եւս մեկ փորձություն անցնել։ Օրեր առաջ ՖԲ-ում հրապարակած մի գրառմանս հետ կապված շատ հարցեր կային, ուստի կարծում եմ՝ արժե անդրադառնալ այս թեմային։ Իսկ խնդիրը հետեւյալն է. նորություն չէ, որ Թուրքիան ժամանակ չի կորցնում որեւէ հարցի վրա։ Իսկ այն, որ վերջին օրերին նկատվում է այս երկրի նախագահ Ռեջեբ Թայիփ
Իսրայելական հարձակման հետևանքով թիրախավորվել է Իրանի Զինված ուժերի աջակցման և պաշտպանության նախարարության հրամանատարական շտաբի վարչական շինություններից մեկը․ Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը Թեհրանի վրա իսրայելական վերջին հարձակման հետևանքով թիրախավորվել է Իրանի Զինված ուժերի աջակցման և պաշտպանության նախարարության հրամանատարական շտաբի վարչական շինություններից մեկը, որը թեթև վնասներ է կրել։ Բացի այդ, գրեթե միաժամանակ թիրախավորվել է նույն նախարարության Գիտական և նորարարական հետազոտությունների կազմակերպությունը։ Մարդկային կորուստների մասին տեղեկատվություն չի հրապարակվել, քանի որ այդպիսիք, հավանաբար, չկան։
Ոչ թե Կաթողիկոսը պետք է «ազատի Վեհարանը», այլ Նիկոլ Փաշինյանը՝ Կառավարության շենքը․ «Հայացք Երևանից»
Փաշինյանին ճանաչողներն ասում են, որ նա կոմպրոմատներ հավաքելու եւ իր ախոյանին շանտաժով խեղճացնելու գործում հավասարը չունի: Այդ «հմտությունը» ձեռք է բերել դեռ շարքային լրագրող աշխատելու տարիներին եւ ավելի կատարելագործվել, երբ արդեն թերթի խմբագիր էր: Ներկայիս իր կարգավիճակում եւս կոմպրոմատը մնում է նրա «ծանր հրետանին»՝ որպես մարդկանց ու իրավիճակների վրա մեծ ազդեցություն գործող լծակ: Այս առումով
Ուսման ամենակարևոր տարրը, կամ գուցե ամենակարևորներից մեկը հաճույքն է. Լևոն Սարգսյան
Լեզվի դասավանդման բովանդակությունը միայն քերականությամբ ու բառերով դժվար է գրավիչ ու հաճելի դարձնել, հատկապես` գերմաներենի դեպքում։ Երբևէ պատկերացրե՞լ եք, թե ինչպիսի հետաքրքրությամբ դուք կսովորեք գերմաներենը, եթե ձեր յուրաքանչյուր դաս պարունակի լեզվի, մշակույթի, պատմության և ավանդույթի տարրեր։ ԵՊՀ գերմանական բանասիրության ամբիոնի դասախոս Լևոն Սարգսյանը, որը գերմանախոս միջավայրի սիրելի Herr Levon-ն է (հայ.՝ պարոն Լևոն), լավագույնս կարողանում


















































