Օրվա լրահոսը

Եթե Խամենեին շարունակի հրթիռներ արձակել Իսրայելի ուղղությամբ, Թեհրանը կրակի կմատնվի․ Իսրայել Կաց

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի գրառումն X սոցիալական ցանցում Եթե Խամենեին շարունակի հրթիռներ արձակել Իսրայելի ուղղությամբ, Թեհրանը կրակի կմատնվի։ Իրանցի բռնապետը Թեհրանի բնակիչներին պատանդ է դարձնում իր հանցավոր քաղաքականությանը՝ հանուն իր ռեժիմի գոյատևման։

Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից ու զարգացնել այն պահանջները, որոնք բացառապես իրենց շահերից են բխում․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Իրան-Իսրայել նոր բախման պայմաններում, ինչպես և ենթադրվում էր, Բաքվից բարձրաձայնել են միջանցքի բացման կարևորության մասին: Թեև Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով օգնականն այն ներկայացրել է որպես Հայաստանի համար շահեկան քայլ, այնուամենայնիվ, հարցն այն է, որ տարածաշրջանային այս թեժ իրավիճակում Ադրբեջանը փորձում է

Մենք հիմա ակնկալում ենք, որ Հայաստանը կարևոր առաջին քայլը պետք է անի «Զանգեզուրի միջանցքի» մասով․ Հիքմեթ Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Չեխիայում GLOBSEC 2025 ֆորումի ընթացքում այսօր դարձյալ խոսել է Բաքվի պահանջած «Զանգեզուրի միջանցքից»՝ պատասխանելով Երևանի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» մասին հարցին։ Հաջիևը համաձայնել է, որ Հայաստանը կարող է մաս կազմել տարածաշրջանային հիմնական տրանսպորտային հաղորդակցություների քննարկումներին, բայց դարձյալ շեշտել է «Զանգեզուրի միջանցքի» բացման կարևորությունը։ «Դա հնարավոր է։ Մենք քննարկում ենք…

Իրանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում Արարատ Միրզոյանն ընդգծել է ստեղծված իրավիճակում ռիսկերի կառավարման և տարածաշրջանում էսկալացիայի բացառման կարևորությունը

Կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Զրուցակիցները քննարկել են վերջին զարգացումները։ ՀՀ կողմից արտահայտված դիրքորոշմանը համապատասխան՝ նախարար Միրզոյանն ընդգծել է ստեղծված իրավիճակում ռիսկերի կառավարման և տարածաշրջանում էսկալացիայի բացառման կարևորությունը։ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները կշարունակեն ակտիվ կապ պահպանել, այդ թվում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) շրջանակներում

Ի՞նչ է հայտնի Իսրայել–Իրան պատերազմի մասին

Իսրայելական հարձակումը՝ «Operation Rising Lion» • Հունիսի 13-ի երեկոյան Իսրայելն իրականացրեց Operation Rising Lion՝ իր ամենամեծ հարձակումը Իրանի դեմ վերջին 40 տարիներին։ • Գործողության շրջանակներում նաև թիրախավորվեցին առնչվող Նաթանզի, Ֆորդո եւ Իսֆահանի միջուկային գործարանները, ինչպես նաև բարձրագույն զինվորականներ՝ Հոսեյն Սալամին, Բաղերին և այլ։ • Կողմերի համաձայն՝ մահացու հարվածներ հասցվեցին ե՛ւ միջուկային, ե՛ւ քաղաքացիական օբյեկտների նկատմամբ

Ռոբերտ Քոչարյանը խաբար չի, որ ոչ մի դատարան չի կարող այն համբավը, որը ինքը ունի, փոխել. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը Ռոբերտ Քոչարյանն ինձ և Նիկոլ Փաշինյանին դատի է տվել, պատկերացնո՞ւմ եք: Ոչ թե անվտանգության աշխատակիցները տարել են և այնքան ծեծել, որ մահանամ, ոչ թե դիպուկահարներ են եկել և կրակել վրաս, ոչ թե զինված նախկին դաշնակցականներ են ներխուժել ԱԺ դահլիճ և գնդակահարել ինձ, այլ դիմել է դատարան՝ իր բարի

Հայաստանում Ուրուգվայի դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինը հունիսի 13-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ

Իրանի ներկայիս «զբաղվածությունը» վտանգավոր վիճակ է ստեղծում. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Օրեր առաջ Իրանի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարեց, որ իր երկրի շնորհիվ «Զանգեզուրի միջանցքի» թեման փակվեց: Դրանից մի քանի օր անց Իրանը ռազմական գործողությունների հերթական շրջափուլը մտավ, որը բավականին ծանր օրեր է կանխատեսում ոչ միայն Իրանի, այլ մեծ տարածաշրջանի համար: Իհարկե, այս հիշատակումը

Ոչ ոք երբեք պէտք է սպառնայ ուրիշի մը գոյութեան․ Լեւոն ԺԴ Սրբազան Պապին մտահոգութիւնը Իրան – Իսրայէլ իրավիճակի վատթարացումին ի տես․ Vatican News

Շաբաթ` 14 Յունիսին, Սուրբ Պետրոս տաճարին մէջ գլխաւորած Յոյսի Սուրբ Տարուան նուիրուած Յոբելենական ունկնդրութեան աւարտին, զանազան լեզուներով ողջունելէ ետքը ունկնդրութեան մասնակցող ուխտաւորները ու նախ քան իտալացի հաւատացեալներուն ուղղած խօսքը, Լեւոն ԺԴ Սրբազան Պապը խոր մտահոգութիւն արտայայտեց այն լուրերուն համար` որոնք կը տարածուին այս օրերուն։ «Իրանի և Իսրայէլի մէջ իրավիճակը լրջօրէն վատթարացած է» ըսաւ Ան կոչ

ՀՅԴ Բյուրոն դատապարտում է Իրանի և Իրանի ժողովրդի դեմ Իսրայելի գործողությունները․ հայտարարություն

ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը Հունիսի լույս 13-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային հարվածներ են հասցրել Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ թիրախավորելով միջուկային էներգիայի ենթակառուցվածքների օբյեկտները, զինվորական հրամանատարությանը, գիտնականների, քաղաքացիական շինություններ և ենթակառուցվածքներ։ Իրանի դեմ Իսրայելի հարձակումն ու ռազմական ծավալուն գործողությունները, հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը, միջազգային իրավունքին և հարվածի տակ են դնում խաղաղ ազգաբնակչության կյանքի իրավունքը։ Մերձավոր Արևելքում ծավալվող

Իսրայելին հասցվող պատասխան հարվածները ոչ միայն շարունակվելու են, այլ նաև ավելի ուժգին են լինելու․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը Այսօր Իրանից հնչած բոլոր պաշտոնական ռազմաքաղաքական հայտարարությունների տիրույթում կարելի է առանձնացնել երեք կարևոր հատված՝ 1. Իրանական կողմը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները, որոնց հերթական փուլը տեղի պետք է ունենար վաղը Օմանում։ 2. Իսրայելի հարվածներից քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի առկայությունն Իրանին իրավունք է տալիս իրականացնելու պատասխան ցանկացած գործողություն։ 3. Իսրայելին

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հունիսի 14-ի ցերեկը, 17-ի գիշերը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 15-ին, 16-ին գիշերը և երեկոյան ժամերին, 17-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Հունիսի 14-ին և 18-ին կեսօրից հետո, 15-17-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է

«Սատանայի ծառան իր կործանումից առաջ մտել է «արարման» վերջին գործողության մեջ»

«Հայ Առաքելական Եկեղեցին այնպիսի անկյունաքար է, որին բախվելով ոչնչանում է ամեն չար». «Առավոտի» զրուցակիցն է 1990-1995 թվականներին ԳԽ պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը: – Նիկոլ Փաշինյանը վերսկսել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ իր «խաչակրաց արշավանքը»՝ ներկայացնելով իբր պայքարում է ոչ թե եկեղեցու դեմ, այլ Կաթողիկոսի եւ եպիսկոպոսների, որոնք, ինչպես ինքն է որոշել, առաքինի կյանքով չեն ապրել եւ ապրում։ Ի՞նչ կասեք այս

«ՄԻԵԴ-ի վճռի համաձայն՝ ադրբեջանցի իրավապաշտպանի մասնագիտական ​​գործունեության վերականգնումը Ադրբեջանի փաստաբանների միությանը պետք է լինի ժամանակին և իրագործելի»․ ԵԽ Նախարարների կոմիտեի որոշում

Նախարարների կոմիտեն իր խորը մտահոգությունն է հայտնում այն մասին, որ
«Նամազովն՝ ընդդեմ Ադրբեջանի» գործով վերջնական դատավճիռներից հինգ տարի անց և չնայած Կոմիտեի նախորդ կոչերին՝ Ադրբեջանի իշխանությունները որևէ տեղեկատվություն չեն ներկայացրել դիմորդներ Նամազովի և Բագիրովի վերաբերյալ ձեռք բերված շոշափելի առաջընթացը ցույց տվող անհատական միջոցառումների վերաբերյալ։

«Անդրանիկ հաղթանակն արձանագրեցին, երբ «սովետ» բառը փոխարինվեց «խորհուրդ» բառով

Լույս է տեսել «Գիտական Արցախ» պարբերականի այս տարվա անդրանիկ համարը 1(24)2025: Շնորհանդեսը նախորդ օրն էր, ավանդույթի համաձայն՝ յուրաքանչյուր համարի շնորհանդեսին հավաքվում են հեղինակները, եւ ներկայացնում իրենց հրապարակումները, մասնագիտական հոդվածներն ու ուսումնասիրությունները: Գլխավոր խմբագիր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ ԱՎԵՏԻՔ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ «Առավոտին» երեկ տեղեկացրեց, որ պարբերականում տեղ է գտել 24 հոդված՝ 27 հեղինակներով, 3-ը համահեղինակներ են, 1-ը՝

Արյան պաշարները մշտապես համալրելու կարիք ունենք․ Անահիտ Ավանեսյանը մասնակցել է անվարձահատույց արյունատվության արշավին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այս տարի ևս մասնակցել է անվարձահատույց արյունատվությանը՝ նաև սեփական օրինակով ընդգծելով դոնոր դառանլու կարևորությունը։ Նախարարը ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության Արյան բանկում մասնակցել է Արյան դոնորի օրվան նվիրված միջոցառմանը, նախքան արյուն հանձնելը զրուցել կենտրոնում բուժում ստացող փոքրիկ պացիենտների հետ։ «Սա մեր երկրի համար ռազմավարական կարևորագույն նշանակության ակցիա է․ արյան պաշարները մշտապես

Գողտրիկ Մայսենում՝ ինչպես հեքիաթում. նրբագեղ ճենապակի, համեղ խոհանոց, գերմանական միապետների շունչ եւ չքնաղ ճարտարապետություն

Զբոսաշրջիկներին գրավում է Սաքսոնիայի մարգարիտը Դրեզդեն քաղաքից 25 կմ հյուսիս-արեւմուտք՝ Էլբա գետի ափին, գտնվում է 12-րդ դարում հիմնադրված Մայսեն քաղաքը, որը համարվում է Սաքսոնիայի մարգարիտը: Այս քաղաքն անվանում են նաեւ Սաքսոնիայի օրրան: Մայսենում ընդամենը 27-30 հազար մարդ է բնակվում: Քաղաքում 3 կամուրջ կա: Այն հայտնի է իբրեւ հին գինեգործական կենտրոն եւ եվրոպական ճենապակու հայրենիք: Կյուրֆուրստ

«Հարկ չկա Եկեղեցին ներքաշելու արհեստական օրակարգերի մեջ և մղելու հակադարձման գործողությունների». ամեն ինչ ասված է

2025 թվականի հունիսի 12-ին «Բացում» նախաձեռնությունը Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետին ու ՀՀ վարչապետին համատեղ ուղերձ էր հղել՝ կոչ անելով ընտրել երկխոսության ճանապարհը, և երկու կողմերից ակնկալում է հնարավորինս սեղմ ժամկետներում արձագանքել իրենց առաջարկին, քանի որ «ողջախոհ հանրությունը» սպասում է Վեհափառ հայրապետի և վարչապետի որոշմանը։ Երկխոսության հրավերը ողջունելի է, սակայն

Դատարանը որոշել է տնային կալանք կիրառել Հովիկ Աբրահամյանի նկատմամբ․ փաստաբան

Փաստաբան Երեմ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը Հարգելի գործընկերներ, քանի որ երեկ ամբողջ օրը ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթով ծանրաբեռնված ենք եղել քննչական, վարութային գործողություններով և դատական նիստի մասնակցությամբ, ուստի օբյեկտիվ հնարավորություն չի եղել պատասխանել ձեր հեռախոսազանգերին։ Տեղեկացնում ենք, որ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի չարաշահման և ենթադրյալ հանցավոր

Արտավազդ Բայաթյան. Փողոցային կռվի է նմանվել այս ամենը. «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցը երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանն է:  – Իշխանությունը գրոհել է Հայ առաքելական եկեղեցու վրա, մեղադրանքներ են հղում, ասում են, որ Վեհափառը զավակ ունի, խախտել է կուսակրոնության ուխտը, պետք է հեռանա: Ի՞նչ եք կարծում` ո՞րն է այս վեճի նպատակը: – Կողմերը հակասություններ ունեն իրար հետ, սակայն այդ հակասությունները հայ ազգի օգտին չեն աշխատում: Ինչու, որովհետեւ

84-ամյա արձակագրի գործով դատական նիստը հետաձգվեց

2024 թ. մարտի 20-ին էլեկտրոնային եղանակով Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանին է դիմել Անգին Ղուկասյանը: Արձակագիր, հրապարակախոս, հինգ տասնյակ գրքերի հեղինակ, «Շուշի» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, 84-ամյա Բակուր Կարապետյանը ներկայացել էր այս անգամ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան (Էրեբունի նստավայր): Նախորդ անգամ մենք տեղեկացրել էինք, որ նախկինում նա ծանուցվում էր

Հայաստանի հարավային շրջաններում բնական ռադիոակտիվ ֆոնի որևէ փոփոխություն չի արձանագրվել

Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծություններից հետո Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի մասնագետները շտապ մեկնել են Սյունիքի մարզ՝ դոզիմետրիկ չափումներ իրականացնելու նպատակով։ Չափումները կատարվել են մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Մեղրի, Ագարակ և Քաջարան համայնքներում։ Այս պահին Հայաստանի հարավային շրջաններում բնական ռադիոակտիվ ֆոնի որևէ փոփոխություն չի արձանագրվել։ Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը շարունակում է իրականացնել

Միքայել Նահապետյան. Այդ մարդը լուծում է պարզ խնդիր` քանդել ևս մեկ ինստիտուտ, որը կարող է ունենալ ազգային մոբիլիզացիայի պոտենցիալ․ «Հրապարակ»

«Հրապարակի» հարցերին պատասխանում է հասարակական-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանը: – Վերջին շրջանում իշխանական ընտանիքը թիրախավորել է Հայ առաքելական եկեղեցին, ինչպես նաև որոշ ընդդիմադիր գործիչների: Փաշինյանի կինը թիրախավորել էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, դրանից առաջ բարձրաստիճան հոգևորականներին էր մեղադրում մանկապղծության մեջ, դե իսկ երկրի վարչապետը, քաղաքական բազում հարցերը թողած, ամեն օր անդրադառնում է Ամենայն հայոց կաթողիկոսի կուսակրոնության

Իսրայելն ունեցել է իր պատմության ամենածանր գիշերներից մեկը. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը Ամփոփելով իրանական կողմից Իսրայելին հարվածների անցած գիշերը, պետք է նշել, որ՝ Իրանական կողմը պատասխան վրիժառական գործողության ընթացքում հինգ հիմնական ալիքով ցամաքից և ծովից հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի գրեթե ողջ տարածքին։ Զուգահեռաբար գործել են իրանական ԱԹՍ-ները, որոնց միջոցով հարձակումը եղել է Իրանի, Իրաքի և Եմենի տարածքներից։ Խստագույն գրաքննության պայմաններում իսրայելական

Կա՛նգ առեք, բավական է իրար բզկտելու վարակը ցնցի առանց այդ էլ ոչ անդորր մեր հոգու տունը․ Էդվարդ Միլիտոնյան

Հունիսի 13-ի գիշերը և լուսադեմին սպասվելիք պատերազմը սրընթաց մտավ մեր տարածաշրջան, ստույգ` մեր հարևան Իրանը ենթարկվեց Իսրայելի ռմբակոծիչների հարձակմանը։ Տագնապ է Իրանում, Իսրայելն է պատրաստվում հակառակորդի խոստացած հուժկու հակահարվածներից պաշտպանվելու, ժողովրդին ուղղորդում են ապաստարաններ, շենքերի ներքնահարկեր։ Իրանի հարևան երկրներն, իհարկե, նախապատրաստական պաշտպանական դիրքավորումների են անցնում, Իրաքում և այլ երկրներում տեղակայված ամերիկյան զորքերի անվտանգության վերաբերյալ է

Հատկապես կարևորում եմ Միացյալ Թագավորության աջակցությունը Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սըր Քիր Սթարմերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Սըր Քիր Սթարմերին Ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա առիթով: Շնորհավորական ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին Ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա կապակցությամբ։ Գոհունակությամբ եմ ընդգծում, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության

2025 թ․-ին մարդիկ Հայաստանում ավելի լա՞վ են ապրում․ վարչապետի մատնանշած թիվը պաշտոնական վիճակագրական տվյալներից զգալի շեղում ունի․ «Փաստերի ստուգման հարթակ»

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ի տարբերություն 2018 թվականի, 2025 թ․-ին մարդիկ Հայաստանում ավելի լավ են ապրում՝ «ավելի լավ են ապրում գնաճի հաշվառումով և ավելի լավ են ապրում շուրջ 50 տոկոսով»: Մասնավորապես, նա նշել է․ «2018 թվականի ապրիլին Հայաստանում միջին աշխատավարձը եղել է 173,996 դրամ, 2025

Փաստացի պատերազմ, որը դեռևս ցույց չի տալիս ավարտի նշաններ․ Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը Երեկ լուսադեմին մեր հարևան ու բարեկամ Իրանի վրա սկսված իսրայելական հարձակումը չմնաց անպատասխան. Իրանը երեկոյից սկսած հարվածներ է հասցնում Իսրայելին։ Արդյունքում՝ ունենք փաստացի պատերազմ, որը դեռևս ցույց չի տալիս ավարտի նշաններ։ Ճիշտ հակառակը՝ այս րոպեներին էլ ընթանում են նոր հարձակումներ երկու երկրների տարբեր բնակավայրերի վրա, կան տասնյակ զոհեր ու

Երեւանի քաղաքապետարանը Հայաստանի կոմունիստական կուսակցությունից պահանջում է բռնագանձել 23 միլիոն դրամ․ «Հրապարակ»

Երեւանի քաղաքացիական դատարանը քննում է Երեւանի քաղաքապետարանի հայցն ընդդեմ Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության․ պահանջում է բռնագանձել 23 մլն 370 հազար 829 դրամ, որից մոտ 12 մլն-ն տարածքի վարձավճարն է, մնացածը` տույժն ու տուգանքը։ Կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը մեզ ասաց, որ Դատալեքսում սխալ են գրել` ոչ թե Վազգեն Սաֆարյանին է Ավինյանը դատի տվել, այլ՝ «մյուս

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031