Օրվա լրահոսը
Ընտրակաշառքից անդին
Չնայած, ի տարբերություն ԱԺ նախորդ գրեթե բոլոր ընտրությունների, այս անգամ հետընտրական իրադարձություններ ու զարգացումներ գրեթե չկան, այդուհանդերձ, հետընտրական վերլուծությունների պակաս չկա. ավելին. դրանք առաջիկայում ու երկար ժամանակ շարունակվելու են, որովհետև, չնայած ինչպես միշտ, այս անգամ ևս իշխանության կուսակցությունը բացահայտ հաղթանակ տարավ, այդուհանդերձ, այս վերջին ընտրությունն էականորեն էր տարբերվում նախորդներից: Տարբերության հիմնական պատճառներից մեկն էլ այս
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը ընդունել է ՀԲԸՄ Եվրոպայի կառույցի մի խումբ երիտասարդների
Աշոտ Ղուլյանը անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, բանակցային գործընթացին Արցախի մասնակցությանը, տարածաշրջանային զարգացումներին ներգրավվածությանը և Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի:
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց
Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր հակատանկային (10 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ հակատանկային ավտոմատ նռնականետ (8 արկ):
Սպիտակ տան առջեւ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը մոմավառություն էր կազմակերպել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (Տեսանյութ). «Ամերիկայի ձայն»
«Մենք այստեղ ենք, որպեսզի նախագահ Թրամփին ասենք, որ նա ընտրություն ունի ապրիլի 24-ին բարձրացնելու Ամերիկայի ձայնը եւ կանգնելու արդարության կողքին կամ կոծկելու այն Թուրքիայի ճնշման տակ»։
«Դուք պարտավոր եք մշտապես հիշել քաջորդիներին, շարունակել նրանք կիսատ թողածը»
Քարեգահ գյուղի «Սոսե» բարեգործական մանկապարտեզի սան Արմինկա Աղաբեկյանը մասնակից էր համայնքապետարանի կազմակերպած հուշ-ցերեկույթին՝ նվիրված անցած տարվա ապրիլյան քառօրյայում հերոսաբար մարտնչած ու մարտիրոսված տղաներին: Փոքրիկ աղջնակը Հայոց Եռագույնն էր պահել ձեռքերում և իր ավագ ընկերների՝ համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտների հետ Արցախի սահմանն իրենց արյամբ անառիկ պահած տղաներին էր փառք տալիս: Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանն առաջիններից էր,
Հայտնի դարձան ծանրամարտի Մ 20 տարեկանների Հայաստանի չեմպիոնները
Հայաստանի մինչեւ 20 տարեկան տղաներն ու աղջիկները Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում պայքարեցին ծանրամարտի հանրապետության չեմպիոններին որոշելու համար: Առաջնությանն, ընդհանուր առմամբ, մասնակցեցին Երեւանի, Գյումրիի, Վանաձորի եւ հանրապետության այլ մարզերի ու քաղաքների շուրջ 140 պատանիներ ու աղջիկներ: Ըստ քաշային կարգերի Հայաստանի չեմպիոնի կոչում նվաճեցին: Տղաներ 56 կգ. Համլետ Մնացականյան՝ երկամարտի 207 կգ , 62 կգ.
Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբին Կրասնիկիին եւ Խիլբերտո Ռամիրեսից չեմպիոնական գոտին ետ վերցնելու իրավունք ստացավ (Տեսանյութ)
Այս գիշեր Գերմանիայի Էրֆուրդ քաղաքի «Messehalle» սրահում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի շրջանակներում կայացավ Արթուր Աբրահամ-Ռոբին Կրասնիկի մենամարտը: Մրցավարները միաձայն (118:110, 117:111, 115:114) WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում միջմայրցամաքային տիտղոսի համար հաղթանակը շնորհեցին երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն հայ բռնցքամարտիկին: Սա Աբրահամի 46-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 51 մենամարտում: https://www.youtube.com/watch?v=MK0lsOguYzQ Արթուր Աբրահամն իրավունք
102-րդ ռազմաբազայի արձագանքը․«Զինծառայողի սպանությունը եղել է կենցաղային հողի վրա»
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գյումրու Բուլվարային թաղամասի «Արգո» խանութի մոտ սպանվել է 21-ամյա պայմանագրային զինծառայող Յալպաև Դմիտրին։ Այս պահին որպես կասկածյալ ձերբակալել են 1996 թվականին ծնված Արմեն Ջ․-ն, որի հարցաքննությունը, ըստ մեր տեղեկությունների, դեռ չի ավարտվել։ Սպանության մասին մամլո հաղորդագրություն է տարածել նաև Հարավային զինվորական օկրուգը, մասնավորապես նշելով․«Ապրիլի 2-ին, ժամը մոտավորապես 17․00-ի սահմաններում քաղաքացիական անձը ռազմաբազայի
Հարություն Մերդինյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ
Սպորտային մարմնամարզության Հայաստանի ազգային հավաքականի անդամ Հարություն Մերդինյանը Ռումինիայի Կլուժ Նապոկա քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում նժույգաթափեր վարժությունում այսօր բրոնզե մեդալ նվաճեց։ Օղակների վրա վարժություններում եզրափակիչ փուլ անցած Վահագն Դավթյանը եւ Արթուր Թովմասյանը այդ մրցաձեւում զբաղեցրին, համապատասխանաբար, 4-րդ եւ 7-րդ հորիզոնականները: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Տավուշի մարզ
Ապրիլի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում: Այցի շրջանակում Վիգեն Սարգսյանը Բերդում հանդիպել է «Երդվյալ ազատամարտիկների» միության անդամների հետ: Միության նախագահ Ռուբեն Գևորգյանը շնորհակալություն է հայտնել պաշտպանական գերատեսչության ղեկավարին ազատամարտիկների հիմնախնդիրների հանդեպ ցուցաբերվող մշտական ուշադրության համար, ընդգծել է զինված ուժերին սատարելու միության պատրաստակամությունը: Իր հերթին նկատելով, որ մեր երկրի
Լեւոն Արոնյանը Բադեն-Բադենում ոչ ոքիով ավարտեց պայքարը
Բադեն-Բադեն քաղաքում ավարտված շախմատի «GRENKE Chess Classic» գերմրցաշարում ժամանակից շուտ հաղթողի կոչումը նվաճած Լեւոն Արոնյանը եզրափակիչ տուրում միավորը բաժանեց ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Ֆաբիանո Կարուանայի հետ եւ վաստակած միավորների քանակը հասցրեց 5,5-ի: Մրցանակային հաջորդ երկու տեղերը 4-ական միավորով զբաղեցրին Կարուանան եւ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ուշադրություն. որոնվում է որպես անհետ կորած
Ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Մասիս քաղաքի բնակիչ, 1948 թ, ծնված Հարություն Ֆայադի Ազատյանը, որը ապրիլի 21-ին, ժամը 14-ի սահմաններում, իր «Օպել Աստրա Ջի» մակնիշի 34 SF 386 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել տանից և չի վերադարձել: Ովքեր որևէ տեղեկություն ունեն Հարություն Ազատյանի գտնվելու վայրի մասին խնդրում ենք դիմել ոստիկանության Մասիսի
«Ստեղծագործություններ կան, որ շունը ուտի` կսատկի». Էդ. Թոփչյան (տեսանյութ). Ա1+
Շատ գործեր մենք երբեմն ստիպված կատարում ենք եւ ոչ ոք չի գալիս դա լսելու: Այսպես արձագանքեց դիրիժոր Էդուարդ Թոփչյանն այն հարցին, թե ինչո՞ւ սիմֆոնիկ նվագախումբը չի կատարում ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ. «Այ եթե դուք գաք լսեք, այդ հարցը այլեւս չեք տա, մենք անընդհատ կատարում ենք, էլի հնչում է այս հարցը, է էդքան շատ եք սիրում, եկեք
Էլինա Դանիելյանը կմասնակցի աշխարհի անհատական առաջնությանը
Ռիգայում ավարտվեց շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը, որտեղ մեդալներից բացի խաղարկվեցին նաեւ աշխարհի անհատական առաջնության ուղեգրեր: Դրա համար մասնակիցներից պահանջվում էր տեղ զբաղեցնել 14 ուժեղագույնների շարքում: Հայաստանի չորս ներկայացուցիչներից նվազագույն խնդիրը կատարեց միայն Էլինա Դանիելյանը: Հայաստանի լավագույն շախմատիստուհին 11 հնարավորից վաստակեց 7,5 միավոր, պայքարն ավարտեց յոթերորդ հորիզոնականում եւ աշխարհի անհատական առաջնության վարկանիշ վաստակեց: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ՏԻՄ ընտրութիւններ. թեհրանահայ առաջադրւած երեք թեկնածուների արժանաւորութիւնը հաստատւեց
«Փոքրամասնութիւնների» թեկնածուների կողքին մրցակցելու է նաեւ զրադաշտական համայնքի միակ թեկնածուն «ԱԼԻՔ» օրաթերթ, Թեհրան – Իրանում կայանալիք տեղական ինքնակառավարման խորհրդի ըենտրութիւններին առաջադրւած թեհրանահայ թեկանծուներից պարզեցինք, որ արդէն իսկ փաստացիօրէն հաստաւել է կրոնական փոքրամասնութիւններ համարւող թեկնածուների արժանաւորութիւնը: Այս մասին են վկայում դոկտոր Անդրանիկ Սիմոնեանի, Արմէն Նազարեանի, եւ Արա Շահվերդեանի կատարած հաստատումները: Տեղեկացանք նաեւ, որ թեհրանահայ թեկնածուների կողքին
Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հաղորդում Գյումրիում կատարված սպանության մասին
2017 թվականի ապրիլի 22-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Դուդկոյի 4 հասցեում գործող «Արգո» խանութի մոտ հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրում հայտնաբերվել է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաևի դին՝ կտրած-ծակած մարմնական վնասվածքներով։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած
Արձագանք` անազատության մեջ պահվող գորշ արջերի տեսանյութին (Տեսանյութ)
FPWC-ին արձագանքում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից վերջերս տարածած անազատության մեջ պահվող գորշ արջերի տեսանյութին: Դեռևս 2015թ-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից արված հետազոտական աշխատությունում հրապարակվել է ՀՀ տարածքում անազատության մեջ պահվող վայրի կենդանիների, այդ թվում` կարմիրգրքային գորշ արջերի անօրինական պահման վերաբերյալ տվյալներ (Վայրի կենդանատեսակների առևտրի գնահատում ՀՀ-ում, FPWC/FFI 2015/2016, էջ 26):
Օպերայի բաբելոնյան արմատները (Ֆոտոշարք)
Նարեկացի Արվեստի Միությունում, «Գրադարան»- ի եւ «Ազգային Ընկերվարական Ճակատ»-ի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ զրույց-քննարկում «Արվեստը, ազգայնականությունը եւ մշակույթը» թեմայով: Գրադարան նախաձեռնության անդամ Ռադիկ Կարապետյանը զրույցը սկսեց այն հարցով, թե արդյոք արվեստը ճանաչո՞ւմ է ազգություն: Ըստ նրա, այսօր շատ արվեստագետներ ասում են, որ արվեստը առանձին լեզու է , չունի ազգություն և սահման, որի հետ նա այնքան էլ
Ռուս զինծառայողի սպանության գործով կա ձերբակալված անձ
Ապրիլի 22-ին Գյումրիի Բուլվարային փողոցի մոտ գտնվող Արգո խանութի մոտ հայտնաբերվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող 1996թ․ ծնված Դմիտրի Սերգեյի Յալպաևի դին` պարանոցի շրջանում սուր կտրող, ծակող գործիքից ստացած վնասվածքով։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները
Ժողովուրդ, քաշս հերիք չարեց, կներեք ինձ, բայց ես հայրենիքը սիրում եմ». Լեւոն Իգիթյան
«Երբ այսօր ասում են` մրցակցություն է, ուզում եմ հասկանալ` ով ում հետ է մրցակցում». ճարտարապետ
Գյումրիում ռուս զինծառայողի սպանության մեջ կասկածվողը բանակից ազատվել էր հոգեկան խնդիրների պատճառով (Ֆոտոշարք)
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գյումրու Բուլվարային թաղամասի «Արգո» խանութի մոտ սպանվել է 21-ամյա պայմանագրային զինծառայող Յալպաև Դմիտրին։ Այս պահին որպես կասկածյալ ոստիկանություն են տարել 1996 թվականին ծնված Արմեն Ջ․-ն։ Այս մասին Aravot.am տեղեկացրեցին ոստիկանությունից։ Մեր տեղեկություններով` սպանության մեջ կասկածվող երիտասարդը մի քանի ամիս առաջ բանակից ազատվել է հոգեկան խնդիրների պատճառով։ Ըստ նախնական տեղեկությունների, Դմիտրի Յալպաեւի եւ
Ի՞նչն է Իսրայելին խանգարում ճանաչել Հայոց Ցեղասպանությունը (Տեսանյութ)
«Մեծ ողբերգություն է տեղի ունեցել, բայց սա այն հարցը չէ, որ մրցակցության մեջ մտնես»,-ասում է Անահիտ Խոսրոեւան
Երեք զոհ՝ Երևանի Ջանիբեկյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած պատահարի հետևանքով
Ապրիլի 22-ին, ժամը 00.40-ին, Երևանի Ջանիբեկյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում «Նիսան Պատրուլ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել»-ի և «Օպել Զաֆիրա» տաքսի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Օպել»-ի սրահում գտնվողներ՝ 1988 թ. ծնված Հարություն Հարությունյանը, 1985 թ. ծնված Վանիկ Գասպարյանը և 1987 թ. ծնված Վահան Արշակյանը տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ էլ մահացել են: Ձեռնարկվում են միջոցառումներ «Նիսան
Լույս է տեսել Գևորգ Տեր-Վարդանյանի «Շուրիշկանի ավետարանը» գիրքը
Լույս է տեսել Մատենադարանի գլխավոր ավանդապահ, Ձեռագրագիտության և Մայր ցուցակի բաժնի վարիչ Գևորգ Տեր-Վարդանյանի «Շուրիշկանի ավետարանը» գիրքը, որը նվիրված է 1498 թվականին Վասպուրական նահանգի Քաջբերունիք գավառի Ասպիսնակ գյուղում Բարսեղ քահանայի ձեռքով գրված եւ նկարազարդված նշանավոր Շուրիշկանի ձեռագիր Ավետարանին: Այն հայտնի է նաեւ «Պապ», «Կարմիր» կամ «Սուրբ Բարսեղ Կեսարացի» անուններով եւ ստեղծվելու ժամանակներից մինչեւ օրս ունի
Վրաստանը գազ կներմուծի Իրանից. «Գրուզիա Օնլայն»
Վրաստանը պատրաստվում է մեկ ամսվա ընթացքում իրականացնել Իրանից գազ ներմուծելու գործարքը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ՝ ԱՊՀ երկրների և Կովկասի հարցերով վարչության պետ Ղոլամռեզա Բաղերի Մողադամը, գրում է «Գրուզիա Օնլայնը»: Բաղերին, մասնավորապես, ասել է, որ Վրաստանը ձեռք է բերել իրանական գազը, սակայն այն դեռ չի ներմուծվել Իրանից: «Վրաստանից հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում
Հարցվածների մեծամասնությունը պատրաստվում է Տարոն Մարգարյանին ընտրել
3.9 տոկոսը պատրաստվում է ընտրել Զարուհի Փոստանջյանին, 11.5 տոկոսը՝ Նիկոլ Փաշինյանին
Իսլամական պետության մայրաքաղաքը տեղափոխվել է Դեր Զոր. Fox News
Ամերիկյան Fox News հեռուստաալիքը, վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարության իր աղբյուրները, հայտնում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր մայրաքաղաքը Ռաքքայից տեղափոխել է Դեր Զոր: Ըստ այդ տեղեկության՝ վերջին երկու ամիսներին ամերիկացի զինվորականները անօդաչուների օգնությամբ հետևել են, թե ինչպես են ԻՊ-ի «պաշտոնյաները» փախչում Ալ-Մայադին քաղաք, որը գտնվում է Դեր Զորից հարավ՝ Եփրատի ափին: Նշվում է, որ
Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ավստրիական հեղինակավոր լրատվամիջոցների թղթակիցներին
ԵՐԵՎԱՆ, 2017թ. ապրիլի 22. Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ավստրիական մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց ավստրիացի լրագրողների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին հայ-ավստրիական հարաբերություններին, Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությանը, տարբեր տարածաշրջանային խնդիրների և դրանց հանգուցալուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին, Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին և երկրում իրականացվող բարեփոխումներին, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ
«Ես էլ եմ ցավում, որ նման իրավիճակում ենք հայտնվել». Տարոն Մարգարյանը` Երեւանի դիմագիծը կորցնելու մասին
«Անկախությունից հետո ունենք ճարտարապետական խնդիր». քաղաքապետի թեկնածու
Գյումրու «Արգո» խանութի մոտ ռուս զինծառայողի են սպանել․ հարուցվել է քրեական գործ (ֆոտոշարք, տեսանյութ)
Գյումրու Բուլվարային թաղամասի «Արգո» խանութի մոտ սպանել են 21-ամյա պայմանագրային ռուս զինծառայողի։ Հենց նոր համացանցում հայտնվեցին լուսանկարներ դեպքի վայրից։ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ին փոխանցեց, որ Բուլվարային թաղամասի «Արգո» խանութի մոտ հայտնաբերվել է ռուս զինծառայողի դի՝ կտրած-ծակած վնասվածքներով, հարուցվել է քրեական գործ Քր․ օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով։ Դատախազը տեղեկացրեց, որ այս պահին կատարվում են


















































