Օրվա լրահոսը

«Իմ ժողովրդի ցավը տանեմ, ե՛ւ ձայն տվողներից եմ գոհ, եւ չտվողներից». Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ)

Ծառուկյանն ասաց, որ ստացել են այնքան ձայն, որքան տվել է ժողովուրդը: Հարցին՝ կանխատեսո՞ւմ էիք, որ ԱԺ ընտրություններին նման արդյունք պետք է լինի՝ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Մենք կանխատեսում էինք, որ շատ լավ արդյունքներ պետք է լինի, քանի որ մենք ներկայացրել ենք մեր ծրագիրը, առաջարկը, մոտեցումը»:

Սահմանամերձ Նոյեմբերյանում հարգանքի տուրք՝ եղեռնի զոհերի հիշատակին

Եկեղեցում նահատակների բարեխոսական կարգ մատուցվեց

«Սթրեսի մեջ լրագրողներն են, ձեր ցավը տանեմ». Գագիկ Ծառուկյանը՝ Ծիծեռնակաբերդում (Տեսանյութ)

Լրագրողները հետաքրքրվեցին՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների ցուցակն արդեն պատրա՞ստ է, գիտե՞ն ով է գնալու խորհրդարան՝ նա պատասխանեց. «Բայց դուք խի եք այդքան անհանգստացած: Ամենակարեւորը՝ իմ թիմը անհանգստացած չի: Բոլորն էլ գիտեն՝ բոլորն իմ թիմակիցն են»:

Հարցվածների մեծամասնությունը համարում է՝ խորհրդարանական ընտրությունները ավելի վատն էին

Խորհրդարանական ընտրություններից հետո Aravot.am-ը հետաքրքրվեց իր ընթերցողներից, թե արդյոք այս ընտրությունները մեկ քայլ առա՞ջ էին: Հարցման մասնակիցները ունեին պատասխանի 4 հնարավորություն՝ «ավելի վատն էին», «նույն բանն էին, ինչ-որ միշտ», «այո, շատ ավելի լավն էին» եւ «ինձ համար միեւնույն է»: Հարցման մասնակիցների ընդամենը 2 տոկոսն է պատասխանել, որ իր համար միեւնույն է, ընդամենը 20 տոկոսն է

Հայտնի են «Ավրորա» մրցանակի այս տարվա հավակնորդները (Տեսանյութ)

Դափնեկրի անունը կհայտարարվի մայիսի 28-ին:

«Եթե մեր սերունդները չեն ճանաչել ցեղասպանությունը, ուրեմն չենք կարողացել ճանաչել տալ». Արամ Մանուկյան

ԿԳ նախարարությունը երեխեքին բերում է թուրքերին հայհոյելու, սա չէ ՀՀ զարգացման ճանապարհը. ՀԱԿ փոխնախագահ

Ավագանու թեկնածուների խոստումները

Ավագանու թեկնածուները առաջարկում են տրամվայը հետ բերել, մետրոյի կայարաններն ավելացնել, քաղաքապետարանի հաստիքացուցակն ու ծառայողական մեքենաները կրճատել: Մայիսի 14-ին Երեւանի բնակիչները կընտրեն նոր ավագանի: Մինչ այդ ավագանու թեկնածուները երեկվանից սկսած, մեկը մյուսին հերթ չտալով, նախընտրական քարոզարշավի տեսքով երեւանցիներին խոստումներ կշռայլեն: Մրցավազքին մասնակցող երեք քաղաքական ուժերն էլ` «Ելք» դաշինքը, ՀՀԿ-ն ու «Երկիր ծիրանի»-ն, մայրաքաղաքի բնակիչներին խոստանում են

Hurriyet-ին սարսափեցրել է Երևանում թուրքական դրոշ այրելու կադրը

Թուրքական Hurriyet թերթն անդրադարձել է ապրիլի 23-ին Երևանում կազմակերպված ջահերով երթին, որից առաջ այրել են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները: Հոդվածը վերնագրված է՝ «Ցնցող լուսանկար Երևանում… այրում են թուրքական դրոշը»: Թերթն ընդգծում է, որ այդ արարողությանը մասնակցել են «Հանրապետական» և «Դաշնակցություն» կուսակցությունների երիտասարդական թևերը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը և Սփյուռքը: «Երևանի կենտրոնում՝ Ազատության

Ինչպե՞ս ենք քաղաքապետ ընտրելու. քվեարկության կարգը՝ մանրամասն

Քաղաքապետի ընտրությունների դեպքում քվեարկության կարգը գրեթե նույնն է՝ որոշակի տարբերությամբ Մայիսի 14-ին կայանալու են Երեւանի ավագանու ընտրությունները: Երեւանաբնակներն ընտրություն են կատարելու ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածու՝ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի, «Երկիր Ծիրանի» կուսակցության թեկնածու՝ կուսակցության նախագահ, «Ժառանգության» նախկին անդամ Զարուհի Փոստանջյանի եւ «Ելք» դաշինքի թեկնածու Նիկոլ Փաշինյանի միջեւ: Երեւանի քաղաքապետն ընտրվելու է նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում՝

Ադրբեջանի ռազմական ծախսերը կրճատվել են. SIPRI

2016թ. նավթարտահանող երկրները, այդ թվում Ադրբեջանը, կրճատել են ռազմական ծախսերը: Այս մասին են վկայում Աշխարհի խնդիրների ուսումնասիրության Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալները: Զեկույցում նշվում է, որ նավթից ստացվող եկամուտների պատճառով Ադրբեջանի ռազմական բյուջեն կրճատվել է 36 տոկոսով: Բացի Ադրբեջանից՝ նույն խնդրի առաջ են կանգնել Վենեսուելան (-56 տոկոս) և Հարավային Սուդանը (-54 տոկոս): Ընդհանուր առմամբ, զեկույցի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 25-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 25-26-ին կնվազի 6-8, 27-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում՝ Ապրիլի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ

«ԵՄ, դադարեցրու աջակցել Ալիևի ռեժիմին». բողոքի ակցիա` Ստրասբուրգում` ԵԽԽՎ նստավայրի դիմաց (Ֆոտոշարք)

Պեդրո Ագրամունտը վերջ է դրել ասուլիս տալու` ԵԽԽՎ նախորդ նախագահների ավանդույթին

Արժանավորներին մեծարելու համար հոբելյանական տարեթվերը պարտադիր չեն

Անվանի արվեստագետների հոբելյանները տարբեր ձեւաչափերով են նշվում՝ հրատարակվում են գիրք-ալբոմներ, կազմակերպվում տարբեր միջոցառումներ կամ հոբելյարին ներկայացում է նվիրվում, եւ այլն: Օրինակ՝ Ազգային օպերային թատրոնում ապրիլի 21-ին Ավագ Պետրոսյանի ծննդյան 105- ամյակը նշվեց Տիգրանյանի «Անուշ»-ով, որտեղ մի քանի տասնամյակ Սարոյի դերերգով իսկապես փայլել է օպերային տենորը: Կամ՝ վերջերս Մայր թատրոնը տոնեց ամուսնական զույգի՝ դերասաններ Նելլի Խերանյանի

Որքան կայացած-ուժեղացած լինի հայոց պետականութիւնը, նոյնքանով էլ երաշխաւորւած կը լինի մեր պայքարի ու պահանջատիրութեան յաղթական երթը

Հայոց Ցեղասպանութեան 100, 101, 102-րդ ու դեռ գալիք տարելիցները աւելիով են կոփելու Հայաշխարհի պահանջատիրական երթը: Պահանջատիրական պայքարի անժամանցելիութիւնն ու յարատեւութիւնը փոխկապակցւածª աւելիով են ամրապնդելու բովանդակ հայութեան համազգային բնաւորութիւնն ու տեսլականըª հայրենական թէ° սփիւռքեան համընդհանուր հարթակներում: Համազգային ու համահայկական նշանակութեան մեր արդարացի եւ ինքնատիպ պայքարը, սակայն, համամարդկային նշանակութեամբ սերտաճելու որպէս գրաւական արդէն քառորդդարեայ պետական նեցուկով է

Թուրքական «Posta» թերթ. «Թրամփը ի՞նչ կասի ապրիլի 24-ին»

Իշխանությունների հասցեին քննադատական հրապարակումներով հայտնի թուրքական անվանի թերթերից «Posta»-ի կայքն անդրադարձել է այն հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահը Դոնալդ Թրամփն ապրիլքսանչորսյան իր ուղերձում կհնչեցնի «ցեղասպանություն» եզրաբառը: Աղբյուրը հիշեցնում է, որ Թրամփը մինչև հիմա դեռ ոչ մի խոսք չի ասել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների թեմայով ու ենթադրվում է, որ «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը տեղ չի գտնի նրա ուղերձում: Ավելի

Ֆոսֆորի, ծծմբի, յոդի եւ երկաթի կարեւորությունը մեր օրգանիզմում

Մեր օրգանիզմը կազմված է 60%-ից ավելի ջրից, 34% օրգանական եւ 6% անօրգանական նյութերից: Օրգանական նյութերի հիմնական բաղադրիչներն են՝ ածխածինը, ջրածինը եւ թթվածինը, նրանց բաղադրության մեջ մտնում են նաեւ ազոտը, ֆոսֆորը եւ ծծումբը: Ֆոսֆորն անհրաժեշտ է լարված աշխատանքից հետո ուժերի վերականգնման համար: Հասուն մարդու օրգանիզմում ֆոսֆորի քանակը 670 գրամ է: Ֆոսֆորն անվանվում է «կյանքի եւ մտքի

Նախագահը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հանրապետության Նախագահն արարողությունից հետո այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

«Հանուն Երեւանի». ՀՀԿ-ի ցուցակում են շաուրմայանոցի մենեջերը, «Վիվառոյի» տնօրենը, գազավիկներն ու դոկտոր-պրոֆեսորը

Հայաստանի Հանրապետական կուսակցության Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ավագանու թեկնածուները 195-ն են: Ցուցակը, կարելի է ասել, լավ էլ «խայտաբղետ է»: ՀՀԿ-ի առաջարկած թեկնածուների շարքերում են՝ շաուրմայանոցի աշխատակից, գազավիկներ ու տեսուչներ, ուսուցիչներ եւ դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններ, թաղապետեր ու համատիրությունների ղեկավարներ, արվեստի գործիչներ եւ գործազուրկներ: ՀՀԿ-ի ավագանու ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ցուցակում, այսպես ասած,

Գալուստ Սահակյան. «Մենք ապացուցել ենք, որ անհնար է նենգափոխել պատմությունը կամ սակարկել դրա շուրջ»

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Սիրելի հայրենակիցներ, այսօր՝ քսաներորդ դարի մեծագույն ողբերգության՝ Հայոց ցեղասպանության տարելիցին, մենք մտովի ավելի քան մեկ դարով գնում ենք հետ՝ ոգեկոչելու մարդկային բարոյականության եւ առողջ բանականության սահմաններում չտեղավորվող ոճրագործությանը զոհ գնացած մեր նահատակված հայրենակիցներին: Մենք մտովի միանում ենք նրանց՝ միասին պայքարելու այսօր էլ

Քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել

Ապրիլի 24-ին, ժամը 10:10-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Մառի փողոցի թիվ 12 շենքից. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է տեղի

Այսօր հոգեբանին դիմելը համարվում է ընտանեկան խնդիրներից խուսափելո՞ւ միջոց, թե՞ «պրեստիժ»

Ընտանիքի ստեղծումն ու պահպանումը համարվում է կյանքի կարևորագույն արժեքներից մեկը, սակայն, ցավոք, ոչ բոլորն ունեն բավականաչափ համբերություն և իմաստություն ընտանեկան խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու համար: Ընտանեկան խնդիրներն ազդում են ոչ միայն ամուսինների փոխհարաբերությունների, այլև երեխաների զարգացման և բնավորության գծերի ձևավորման վրա: Հասուն տարիքում շատերը չեն հիշում իրենց մանկության տարիների տրավմատիկ իրադարձությունները, սակայն այդ ամենը, անկասկած,

Շփման գծի հարավարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ

Ապրիլի 23-ին և լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 70 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 800 կրակոց: Շփման գծի հարավարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր հակատանկային (4 արկ), իսկ արևելյան հատվածում՝ ձեռքի հակատանկային նռնականետ (5 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը

Արդարությունը կհաղթի և Թուրքիան ու ողջ աշխարհը կճանաչեն Հայոց և մյուս ժողովուրդների ցեղասպանությունը

Հայ, եզդի և մյուս ժողովուրդները դարեր շարունակ գտնվելով Օսմանական բռնատիրության տակ եղել են ճնշված, իրավազրկված, ազգային կրոնական վիրավորանքների ենթարկված, ցեղասպանություն ապրած: Հավատացած եմ, որ արդարությունը կհաղթի և ինչպես Թուրքիան այնպես էլ ամբողջ Աշխարհը կճանաչեն Հայոց և մյուս ժողովուրդների ցեղասպանությունը: Եթե ժամանակին դատապարտվեր Հայոց ցեղասպանությունը, եզդիների և մյուս ցեղասպանությունները չէին լինի: Բայց թշնամությունը և ատելությունը հավերժ

Ցեղասպանության լավագույն պատասխանը հայկական պետության և բանակի առկայությունն է

Ոգեկոչման երեկո Մոսկվայում` Պետդումայի պատգամավորների մասնակցությամբ «Դիալոգ» կազմակերպության նախաձեռնությամբ Մոսկվայում, Գրողների տան մեծ դահլիճում տեղի ունեցավ «Հիշում եմ և պահանջում» ոգեկոչման երեկոն, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 102–րդ տարելիցին: Միջոցառումը իրականացվեց Մոսկվայի հայ երիտասարդության ընկերակցության և «Հայաստանի գաղտնիքները» միջազգային երաժշտական ծրագրի հետ համագործակցաբար: Բացելով երեկոն, «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը նշեց, որ այն հանդիսանում է

Բակո Սահակյան. Հայ ժողովրդի հիշողությունից երբեք չի ջնջվի Մեծ եղեռնը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ու ղ ե ր ձ ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ /ք.Ստեփանակերտ, 24 ապրիլի 2017թ./ Սիրելի՛ հայրենակիցներ, 1915 թվականի ապրիլի 24-ը դարձավ մեր ժողովրդի հազարամյա պատմության ամենաողբերգական եւ արյունալի էջերից մեկը: Ապրիլյան այդ օրերին Օսմանյան Թուրքիայում մեկնարկ տրվեց հրեշավոր մի ծրագրի, որի նպատակն էր ի սպառ բնաջնջել հայ ժողովրդին, ոչնչացնել

Ֆրանսիայում ընտրությունների երկրորդ փուլ են անցել Մարին Լե Պենը և Մակրոնը

Ֆրանսիայի նախագահական ընտրություններում երկրորդ փուլ են անցել էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը և «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը: Այս մասին հայտնում է Guardian-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի ՆԳՆ վերջնական տվյալները: Ընդ որում, Լե Պենը հաղթող է ճանաչվել 47 դեպարտամենտներում, իսկ Մակրոնը՝ 42: Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսու Ֆիյոնը ստացել է ձայների 19.91 տոկոսը, իսկ «Չհանձնվող Ֆրանսիա»

Սերժ Սարգսյան. Մենք գիտենք, թե ինչերի միջով ենք անցել այս ընթացքում և գիտենք, որ հաղթել ենք մահին

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր ապրիլի 24-ն է՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Մենք խնկարկում ենք հիշատակը մեր սրբադասված նահատակների: Տեղահանության քողի տակ իրականացված եղեռնը Օսմանյան կայսրության պետական ծրագիրն էր, որ ի կատար ածվեց բացառիկ, մինչ այդ չտեսնված դաժանությամբ և հետևողականությամբ: 1915 թվականի ապրիլի 24-ին հազարամյակներով չափվող

Հայ ըմբիշներն ու ընդդիմադիր գործիչը Նյու-Յորքում բողոքի ցույցի էին մասնակցում (ֆոտոշարք)

«Նյու Յորքի կենտրոնը՝ Թայմզ Սքուերը ողողված է Հայաստանի և Արցախի դրոշներով։ Մեկնարկել են Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները»,- գրում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը: Ըստ նրա հրապարակած լուսանկարների՝ ցույցի մասնակիցներից են Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ Միհրան Հարությունյանը, որն արծաթ նվաճեց Ռիոյի Օլիմպիական խաղերում, Խառը մենամարտերի Octagon Fighting Sensation-8 մրցաշարում ադրբեջանցի մարզիկին հաղթած Ալբերտ Ղազարյանը եւ հայ մարտարվեստի վարպետ,

Ջահերով երթ Վանաձորում (Տեսանյութ)

Այսօր Վանաձորի Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակից մեկնարկեց ջահերով երթ՝ դեպի Սբ. Մարիամ Աստվածածնի եկեղեցի: Վանաձորցիները՝ Հայաստանի ու Արցախի հանրապետությունների դրոշներով, պաստառներով եւ կոչերով եւս մեկ անգամ ոգեկոչեցին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: «Երթերի, ջահերով երթերի կերպը միաբանության ձեւ ցույց տալու կերպերից մեկն է: Այստեղ ավելի շատ, երանի, թե իրապես այն միաբանության ոգին տիրի, որով ավելի

ՔԿ-ն քրեական գործ է հարուցել Դանիել Իոաննիսյանի ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկությունները հրապարակելու համար. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Դանիել Իոաննիսյանի ընտանեկան կյանքին վերաբերող տվյալները հրապարակելու դեպքի առթիվ: Հիշեցնենք, որ «Իրավունք» թերթը հրապարակել էր քաղաքացիական ակտիվիստ Դանիել Իոաննիսյանի ընտանեկան վեճերի վերաբերյալ տեղեկություններ, որոնց առթիվ տարիներ առաջ հաղորդումներ են ներկայացվել ոստիկանությունում եւ դրանց հիման վրա նյութեր են նախապատրաստվել: ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031