Օրվա լրահոսը
Վրաստանը գազ կներմուծի Իրանից. «Գրուզիա Օնլայն»
Վրաստանը պատրաստվում է մեկ ամսվա ընթացքում իրականացնել Իրանից գազ ներմուծելու գործարքը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ՝ ԱՊՀ երկրների և Կովկասի հարցերով վարչության պետ Ղոլամռեզա Բաղերի Մողադամը, գրում է «Գրուզիա Օնլայնը»: Բաղերին, մասնավորապես, ասել է, որ Վրաստանը ձեռք է բերել իրանական գազը, սակայն այն դեռ չի ներմուծվել Իրանից: «Վրաստանից հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում
Հարցվածների մեծամասնությունը պատրաստվում է Տարոն Մարգարյանին ընտրել
3.9 տոկոսը պատրաստվում է ընտրել Զարուհի Փոստանջյանին, 11.5 տոկոսը՝ Նիկոլ Փաշինյանին
Իսլամական պետության մայրաքաղաքը տեղափոխվել է Դեր Զոր. Fox News
Ամերիկյան Fox News հեռուստաալիքը, վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարության իր աղբյուրները, հայտնում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր մայրաքաղաքը Ռաքքայից տեղափոխել է Դեր Զոր: Ըստ այդ տեղեկության՝ վերջին երկու ամիսներին ամերիկացի զինվորականները անօդաչուների օգնությամբ հետևել են, թե ինչպես են ԻՊ-ի «պաշտոնյաները» փախչում Ալ-Մայադին քաղաք, որը գտնվում է Դեր Զորից հարավ՝ Եփրատի ափին: Նշվում է, որ
Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ավստրիական հեղինակավոր լրատվամիջոցների թղթակիցներին
ԵՐԵՎԱՆ, 2017թ. ապրիլի 22. Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ավստրիական մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց ավստրիացի լրագրողների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին հայ-ավստրիական հարաբերություններին, Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությանը, տարբեր տարածաշրջանային խնդիրների և դրանց հանգուցալուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին, Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին և երկրում իրականացվող բարեփոխումներին, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ
«Ես էլ եմ ցավում, որ նման իրավիճակում ենք հայտնվել». Տարոն Մարգարյանը` Երեւանի դիմագիծը կորցնելու մասին
«Անկախությունից հետո ունենք ճարտարապետական խնդիր». քաղաքապետի թեկնածու
Գյումրու «Արգո» խանութի մոտ ռուս զինծառայողի են սպանել․ հարուցվել է քրեական գործ (ֆոտոշարք, տեսանյութ)
Գյումրու Բուլվարային թաղամասի «Արգո» խանութի մոտ սպանել են 21-ամյա պայմանագրային ռուս զինծառայողի։ Հենց նոր համացանցում հայտնվեցին լուսանկարներ դեպքի վայրից։ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ին փոխանցեց, որ Բուլվարային թաղամասի «Արգո» խանութի մոտ հայտնաբերվել է ռուս զինծառայողի դի՝ կտրած-ծակած վնասվածքներով, հարուցվել է քրեական գործ Քր․ օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով։ Դատախազը տեղեկացրեց, որ այս պահին կատարվում են
Քննարկում` «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրի շուրջ
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Երևանի կառուցապատմանն ու շինարարության ոլորտի խթանմանը վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացմանը Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքներում: Կարեն Կարապետյանը կարևորել է ներդրումային ծրագրի իրականացումը, որը կնպաստի ոչ միայն
Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն Թուրքիայում
Հայկ Գաբրիելյան ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ Համառոտագիր -Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն չափազանց մեծ կարևորություն ունի Թուրքիայի նախագահի լիազորությունների մեծացման և նախագահի պաշտոնում ցմահ մնալու համար։ -Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն Էրդողանի առաջ քաշած «Նոր Թուրքիայի» հիմնաքարն է, որը պետք է ունենա նոր Սահմանադրություն։ -Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն բացասական ազդեցություն կունենա «Քրդական հարցի» կարգավորման վրա, Էրդողանին հնարավորություն կտա վարել ագրեսիվ
Սերժ Սարգսյանն ու Ֆրանկ Էնգելը մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և բարձր գնահատել Հայաստանին ու հայ ժողովրդին հուզող հարցերի հետ կապված Ֆրանկ Էնգելի ակտիվ գործունեությունը: Նախագահ Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել ԵԽ պատգամավորին պարբերաբար Արցախ այցելելու և ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ օբյեկտիվ պատկերացում կազմելու տեսանկյունից իրավիճակին տեղում ծանոթանալու, արցախահայության տրամադրությունների
Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Մյունխենի սիմֆոնիկ նվագախումբը
Ապրիլի 23-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Գերմանիայում կղեկավարի Մյունխենի սիմֆոնիկ նվագախումբը։ Սա դիրիժորի և նվագախմբի առաջին համագործակցությունն է։ Համերգային ծրագիրը կրում է «Բարեկամության» խորագիրը։ Նվագախումբը մաեստրո Սմբատյանի ղեկավարությամբ կկատարի Յոհաննես Բրամսի և Ռոբերտ Շումանի ստեղծագործություններից։ Որպես մենակատարներ հանդես կգան ջութակահար Մարի Սամուելսենը և թավջուհակահար Հակոն Սամուելսենը։ Նշենք, որ
Զարուհի Փոստանջյան. «Մենք պետք է շախ անենք և մատ» (Ֆոտոշարք, տեսանյութ)
«Երկիր Ծիրանին» Մալաթիա շուկայում է
Իջեւան քաղաքը կանաչապատվել, ծաղկապատվել է (Ֆոտոշարք)
Քաղաքապետարանը ցանկացողներին վարդի թփեր է տրամադրել
Հայաստանում առաջին անգամ կկազմակերպվի «Ստանդարտ» ժամանակակից արվեստի տրիենալեն:
Ապրիլի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տրիենալեի հետ կապված մանրամասների մասին խոսեցին «Արվեստների հայկական խորհրդի» ներկայացուցիչները: Կազմակերպիչների հավաստմամբ` տրիենալեն կմեկնարկի այս տարի հուլիսին և այն կլինի շարունակական’ 3 տարին մեկ անգամ: Որպես գլխավոր համադրող հրավիրված է Ադելինա ֆոն Ֆյուրստենբերգ-Կյուբերյանը, որը Վենետիկի բիենալեի Ոսկե առյուծի դափնեկիր է: Նաև հրավիրված են լինելու ժամանակակից արվեստի հայտնի դեմքեր՝ Իլյա և
ՍԱՊԾ-ն լոլիկի մոնիտորինգ է իրականացնում նաև շուկայում. անհանգստության որևէ հիմք չկա
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արդեն հայտարարել էր, որ ՍԱՊԾ սահմանային հսկիչ կետերի տվյալներով՝ Թուրքիայից Հայաստան այս տարվա ընթացքում լոլիկ չի ներկրվել: Այդուհանդերձ, Ծառայությունն իրացման շուկայում պարբերաբար ուսումնասիրություններ է իրականացնում՝ պարզելու նպատակով, թե որքանո՞վ է անվտանգ շուկայում իրացվող լոլիկը: Անվտանգության ցուցանիշները, որոնց նկատմամբ պետական վերահսկողություն է իրականացվում, այդ թվում՝ սահմանային, ամրագրված են Եվրասիական տնտեսական
Տարընթերցումներ` Վիգեն Սարգսյանի ներկայացրած «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերի շուրջ
«Ազգ-բանակ 2017» խորագրով համաժողովին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի երեկ ներկայացրած «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերը հասարակության շրջանում տարընթերցումներ առաջացրին: Երեք տարի ծառայության դեպքում շուրջ 5 միլիոն դրամի տրամադրման գաղափարի վերաբերյալ որոշ անձինք կարծիքներ հայտնեցին, թե տրամադրվող արձակուրդները հանելով` միեւնույն է, ստացվում է, որ շուրջ 2 տարի է ծառայությունը դառնում: Կամ շատերի համար ընդունելի
«Պետք է համարձակորեն որակ փոխենք». վարչապետը հանդիպել է ֆերմերների հետ
Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում հանդիպել է ֆերմերային տնտեսությունների մի շարք ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները, զարգացման ուղիներն ու իրականացվող ծրագրերը: Վարչապետը նշել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ձևակերպել է ոլորտում առկա բոլոր խնդիրներն ու դրանց լուծումները, որպեսզի գյուղատնտեսությունը դառնա արդյունավետ ու ժամանակակից: «Մեր բոլոր ծրագրերն ուղղված են կոոպերացիաների զարգացմանը, ժամանակակից
«Կյանքը՝ սպորտի ռիթմով». մասսայական մարզումները շարունակվում են (Ֆոտոշարք)
Սպորտի մասին պատկերացումներն ամբողջ աշխարհում տարբեր են։ Կան մարդիկ, ովքեր գտնում են, որ սպորտով զբաղվելն անիմաստ է և դառնում է ժամանակի անիմաստ կորուստ։ Սակայն ավելի շատ դեպքերում պնդում են հակառակը։ Բարեբախտաբար, երկրորդ տիպին պատկանողներն աշխարհում ավելի շատ են։ Սպորտի կարևոր հատկությունների մասին բազմիցս է խոսվել է. առողջության բարելավում, բնավորության դրական փոփոխություն և անգամ մտավոր շարժ՝
Արմեն Ամիրյան. «Տրիենալեն Հայաստանի ծաղկման առիթ կդառնա»
Ապրիլի 22-ին ՝ Երևանում տեղի ունեցավ «Հայաստանում Ժամանակակից արվեստի առաջին տրիենալեին» նվիրված ասուլիս: Այստեղ ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, տրիենալեի համադրող Ադելինա Ջյուբերյան ֆոն Ֆյուրսթենբերգը, «Արվեստների հայկական խորհրդի» տնօրեն Մարինե Հարոյանը: Արմեն Ամիրյանի խոսքով` Հայաստանը ոչ միայն հավակնություն ունի ժամանակակից արվեստի տրիենալե կազմակերպելու, այլ նաև միջոցներ, հնարավորություն և ամենակարևորը մարդիկ, որոնք ունակ են
Հայտնաբերվել է տղամարդու դի
Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովա թաղամասի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցում հայտնաբերել տղամարդու դի: ՀՀ ԱԻՆ
«Հուսահատության գազելներից եւ մահվան «լիֆտերից» ելք կա՜». ի՞նչ խոստացավ Փաշինյանը՝ ավանցիներին (Ֆոտոշարք, տեսանյութ)
Իր՝ քաղաքապետ ընտրվելու դեպքում Երեւանում կբացվի առնվազն մեկ մետրոյի կայարան, եւ դա դեռ ամենը չէ
Եսի գոյատեւը միաժամանակն է
Չնայած մարդն իրեն համարում է բոլոր իրերի չափանիշը, հաճախ նաեւ երեւույթների առանցքը, միեւնույն է, գարունը բացվում է առանց մարդու կամքը հարցնելու… Մարդը հաստատ չգիտի՝ ինչ է մտածում ձուկն իր մասին կամ մտածո՞ւմ է արդյոք: Չիմանալով հանդերձ, սակայն, նա, միեւնույն է, իրեն համարում է ձկների տիրակալ: Միակը, որ ունի ես, իրեն շրջապատող` իր կարծիքով անես աշխարհում:
Նոր մանրամասներ` զինծառայող Նարեկ Հակոբյանի մահվան գործով. մեկ անձ ձերբակալվել է
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 8-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են պայմանագրային զինծառայող Նարեկ Հակոբյանի մահվան՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, մեկ անձ ձերբակալվել է։ Պայմանագրային զինծառայող, 1986թ. ծնված Նարեկ Հակոբյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքն ստացել է 2017թ. ապրիլի 21-ին՝ ժամը 10:25֊ի սահմաններում, Վայոց ձորի տարածքում տեղի ունեցած
«Զեկույցը հիասթափեցնող է». ոստիկանության արձագանքը` ՄԻՊ զեկույցին
ՀՀ ոստիկանությունն ավանդաբար հարգանքով է վերաբերվել Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ՀՀ ոստիկանության գործունեության վերաբերյալ ցանկացած հրապարակումներին և զեկույցներին, վերլուծել է դրանցում նշվող քննադատություններն ու բացասական կարծիքները և փորձել ըստ հնարավորության շտկել բացթողումներն ու թերացումները ոստիկանական գործունեության բոլոր ուղղություններով: Բացառություն չի կազմելու նաև հրապարակված արտահերթ զեկույցը, սակայն այս անգամ հարկադրված ենք հայտարարելու, որ զեկույցում տեղ գտած
Աֆղանստանում ռազմաբազայի վրա հարձակման հետևանքով հայ խաղաղապահներ չեն տուժել
Աֆղանստանում ռազմաբազայի վրա հարձակման հետևանքով հայ խաղաղապահներ չեն տուժել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Մազարի Շարիֆի բազաներից մեկի վրա կատարված հարձակումից հայ խաղաղապահներից որևէ մեկը չի տուժել։ Նրանք շարունակում են կատարել իրենց ծառայությունը այլ բազայում»,- գրել է նա: Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ երկրի հյուսիսում՝
«Արդյոք երեք տարի հետո այդ հինգ միլիոնը ի՞նչ արժեք կունենա»
Պարզաբանումներ եւ հարցեր` Վիգեն Սարգսյանի ներկայացրած «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերի մասին Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած ռազմական ոլորտի հիմնախնդիրներին նվիրված «Ազգ-բանակ 2017» խորագրով համաժողովին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերը: Հանրության շրջանում այս ծրագրերը տարընթերցումների տեղիք տվեցին, ուստի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանումներ
Դատապարտյալ. «Ուրիշների արածների համար ես եմ դատապարտվել»
2008թ. մայիսի 9-ին Արաբկիրի ոստիկանության բաժնում հաղորդում ստացվեց այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության նախկին աշխատակից, «Իրավագարանտ» ընկերության տնօրեն Վոլոդյա Վարդանյանը ապրիլի 24-ին դուրս է եկել տնից ու այլեւս չի վերադարձել: Հաղորդում տվողը նրա որդին էր: Լուրեր տարածվեցին, թե նրան սպանողը Աշոտ Հակոբյանն է: Չանցած հինգ օր՝ Վ. Վարդանյանի ստորագրությամբ նրա
Երրորդ անձ ճանաչված լրատվամիջոցներին միացավ ինքնուրույն պահանջ ներկայացնող ուսումնական հաստատությունը
Նոր հայցապահանջն էր. «Պատասխանող Նորիկ Սարգսյանի կողմից արված «ՀՊՏՀ-ում խրախուսում են անօրինականությունն ու կեղծիքը, գրագողությունն ու կոռուպցիան» արտահայտությունները զրպարտություն են, քանի որ դրանք վերաբերում են փաստացի տվյալների, չեն համապատասխանում իրականությանը, ներկայացվել են հրապարակային, արատավորում են հայցվորի գործարար համբավը եւ արվել են հայցվորի գործարար համբավը վնասելու նպատակով»: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես` Լիբանանում
Ապրիլի 20-ին Լիբանանի Բիբլոս քաղաքում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված «Վրձինով կմերժենք և կպահանջենք…» խորագրով ցուցահանդեսը, որը կազմակերպել է Թեքեյան մշակութային միությունը, Լիբանանում ՀՀ դեսպանության և Բիբլոսի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։ Ցուցահանդեսին բացման խոսքով հանդես եկավ Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, ով իր գոհունակությունը հայտնեց, որ ցուցահանդեսը կազմակերպվել է Բիբլոսի պես հնամենի քաղաքում, որն
Համահայկականի երաժիշտների ճակատագրերը խաչվում են
Ազգային օպերային թատրոնում ապրիլի 24-ին կայանալիք Համահայկական նվագախմբի համերգի փորձերը հետաքրքրություն են առաջացրել Հայաստանի շատ երաժիշտների մոտ: Նրանք գալիս են հանդիպելու իրենց երբեմնի կոլեգաներին, ընկերներին, արվեստագետների, որոնց հետ անցկացրել են ուսանողական տարիները: Հիշեցնենք, որ նվագախմբի 90 երաժիշտներից 70-ը Սփյուռքից են, նրանց մեջ կան նաեւ առաջին անգամ հայրենիք այցելողներ, իսկ 20-ը հայաստանյան տարբեր կոլեկտիվների արտիստներ են:
Առևանգել են Վանաձորի բնակչին և բռնության ենթարկել. քրեական գործ
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ նախաքննության նպատակով 07.02.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված` քաղաքացու առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կատարված քննությամբ պարզվել է, որ Վանաձոր քաղաքի բնակիչներ Ռազմիկ Հովհաննիսյանն ու Գոռ Չոբանյանը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, բացահայտ առևանգել են նույն քաղաքի բնակիչ Էդվարդ Սարիբեկյանին և բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ:


















































