Օրվա լրահոսը
«Եթե լավ տիրապետես մասնագիտությանդ, 1000-ի միջից քեզ կնկատեն»
Ապագա դիզայները հույս ունի լավ աշխատանք գտնել «Լուսավոր արվեստանոց, լռություն, թուղթ եւ գույներ. սրանք են այն կարեւոր նախապայմանները, որոնք օգնում են գաղափարներդ հանձնել թղթին եւ դրանց իրականության թեւեր տալ»,- հավաստիացնում է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի դիզայնի բաժնի երրորդ կուրսի ուսանողուհի Սուսաննա Սահակյանը։ Ապագա դիզայներն իր հիսունից ավելի կոմպոզիցիաները ստեղծել է հենց այդ պայմաններում։
Ամուսնական դավաճանությունը ներելի՞ է
Ու մինչեւ քանի անգամ կարելի է ներել Երբ որ ամուսնական զույգերից մեկը դավաճանում է, բնականաբար, նրա կողակցի մոտ առաջանում են այնպիսի ցավոտ զգացումներ, ինչպիսիք են տառապանքը, դեպրեսիան, հուզումը, մոլորումն ու ամուսնական հարաբերությունից դուրս գալու ցանկությունը: Բայց կան երեխաներ: Ինչպե՞ս վարվել: Նույնիսկ եթե երեխաներ չլինեին, ապա էլի ինչպե՞ս վարվել: Արդյոք հնարավո՞ր է ապաքինել վերքն ու վերանորոգել
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Ապրիլի 23-ի երեկոյան ժամերին, 24-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում, 24-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, 25-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 22-24-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 24-26-ը կնվազի
Տնտեսական հուսադրող ցուցանիշներ` 2017-ի առաջին եռամսյակում
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, քննարկել տնտեսության տարբեր ճյուղերում զարգացման ընթացքին, արձանագրված տնտեսական ցուցանիշներին, ներդրումների ներգրավմանը, բիզնես միջավայրի բարելավմանը և այլ ուղղություններով կատարված ու նախատեսվող աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր: Վարչապետին զեկուցվել է, որ 2017 թվականի առաջին եռամսյակում երկրում արձանագրվել են տնտեսական հուսադրող ցուցանիշներ, մասնավորապես, տնտեսական ակտիվության աճը կազմել է
Անվճար երթուղիներ դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից
Երևանի քաղաքապետի 2017 թվականի մարտի 31-ի «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպելու մասին» որոշման համաձայն` 2017թ. ապրիլի 24-ին՝ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից ժամը 08.30-ից մինչև 22.00-ն անվճար կտեղափոխվեն հետևյալ երթուղիներով. – Թ.1 երթուղի – «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ – Արգիշտիի
Զգուշացում` հարբելուց խուսափելու համար
Հայտնի է, որ ալկոհոլային խմիչքները չարաշահելուց կարող են տհաճության զգացում ունենալ: Ուստի, եթե պատրաստվում եք հաճելի ժամանակ անցկացնելու հետ մեկտեղ օգտագործել ալկոհոլային խմիչքներ, խորհուրդ է տրվում նախքան այդ խմել 1 բաժակ սեւ կամ կանաչ թեյ` դաղձի հետ միասին: 1 թեյի գդալ դաղձի մանրացրած տերեւները լցնել 1 բաժակ` 200 գրամ եռման ջրի մեջ, թողնել 20 րոպե,
«Երկիր Ծիրանի»-ի ծրագիրը
«Քաղաքը կարոտ է մաքրության՝ մաքուր ձեռքերի, մաքուր սրտերի, մաքուր հոգիների։ Եվ եթե միասին ու միակամ լինենք, ոչ ոք եւ ոչինչ ի զորու չեն լինի դեմ կանգնել մեր ցանկությանը, մեր երազանքի՝ համահայկական մայրաքաղաքին…»: Էմանուել Աթաջանյան, Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի վարդապետ, 15 ապրիլի, 2017 Թամանյանը ստեղծեց ԱՐԵՎԻ քաղաքը` ժամանակակից հայ ժողովրդի մայրաքաղաքը: Երեւանը, դառնալով հայ ժողովրդի 12-րդ մայրաքաղաքը, հանդիսանում է
Տեսաժողով` Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Ապրիլի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսաժողով Լոս Անջելեսի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Տեսաժողովին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը, նախարարության աշխատակիցներ: Լոս Անջելեսից տեսակապով միացել էին Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսության առաջին քարտուղար Արմելլա Շաքարյանը, Գլենդելի կրթական խորհրդի նախագահ Արմինե Կարապետյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության համայնքային խորհրդի նախագահ
«Ես նման պրակտիկա չունեմ՝ քիթս խոթեմ դրա մեջ եւ գնահատականներ հնչեցնեմ». Էդուարդ Շարմազանով. «Հրապարակ»
Ներկայացնում ենք հատված ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ հարցազրույցից. – Իսկ ընդունո՞ւմ եք, որ 114 տնօրենների եւ «ՍԱՍ»-ի ձայնագրություններն անընդունելի երեւույթներ են, որի համար ձեզ քննադատեցին։ – Ես որակումներ չեմ տալիս։ Խնդիրն իրավական տիրույթում է։ Մեզ 20 տարի է՝ քննադատում են, կարծում եմ՝ դեռ 20 տարի էլ կքննադատեն։ Ես քննադատությունից չեմ վախենում։ Խնդիրը գտնվում է
Պուտինը «չի դավաճանի» Ալիեւին
Մոսկվայի արձանագրումը. «դիվանագիտական ճանապարհով փոխզիջում գտնել հնարավոր է, եւ դրան կարող է հասնել միայն Ռուսաստանը»
11 քաղաքապետ. Համբարձումից մինչև Տարոն (տեսանյութ). Ա1+
Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանի առաջին քաղաքապետը Սուրեն Աբրահամյանն էր: Նա ով պաշտոնավարեց մեկ տարի՝ 1999թ-ի խորհրդարանական ընտրություններից հետո նշանակվելով Ներքին գործերի նախարար վարչապետ Վազգեն Սարգսյանի կաբինետում: Սակայն 1999թ-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը սասանեց Աբրահամյանի դիրքերն իշխանության ճամբարում: Ուստի նա հրաժարական ներկայացրեց: Նույն ճակատագիրն էր սպասում նաև քաղաքապետի պաշտոնում նրան փոխարինած Ալբերտ Բազեյանին: Վերջինս ազդեցիկ դեմք էր
Մեծ շուքով արված ակցիան կարճ կյանք ունեցավ. «Ժողովուրդ»
«Դեռ 2016թ. տարեվերջին Հայաստանի իշխանությունները մեծ ոգեւորությամբ հայտարարեցին, որ հայկական ավիաշուկա մուտք գործող «Պոբեդա» ընկերությունը ՀՀ քաղաքացիներին առաջարկելու է Գյումրիից Մոսկվա աննախադեպ էժան` 10 հազար դրամից սկսած ավիատոմսեր: Սակայն դա տեւեց շատ կարճ. որոշ ժամանակ անց ընկերությունը թանկացրեց ավիատոմսերը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանի երկրորդ քաղաքից ՌԴ մայրաքաղաք ամենաէժան ավիատոմսերն առաջարկում են 30 հազար
Սա մի երկիր է, որտեղ խանութի «մենեջերը» կարող է որոշել Սիրանուշը շլյապա կրի, թե՞ չկրի` ըստ բերած «ձեների» քանակի. «Ազգ»
Սա մի երկիր է, որտեղ խանութի «մենեջերը» կարող է որոշել` Սիրանուշն աշխատի, թե՞ չաշխատի (խոսքը պայմանական Սիրանուշի մասին է), շլյապա կրի, թե՞ չկրի` ըստ բերած «ձեների» քանակի, շնչի, թե՞ արտաշնչի, Փարիզ գնա, թե՞ չգնա եւ, առհասարակ, ապրի, թե՞ մեռնի: Սա մի երկիր է, որտեղ ուսյալներն աստիճանաբար դուրս են մղվել ու շարունակում են դուրս մղվել, նրանց
Վթար` Բաշինջաղյան-Ջանիբեկյան փողոցներում. կան տուժածներ (լրացված)
Ապրիլի 22-ին, ժամը 00:45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան-Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ
Էներգետիկ շուկան հնարավոր է ազատականացվի. «ՀԺ»
Հայաստանի էներգետիկ շուկայում սպասվում են մեծ փոփոխություններ: Մինչեւ այս տարվա մայիսի 31-ը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը կառավարության հաստատմանը կներկայացնի մի ծրագիր իր ժամանակացույցով, որի իրականացման արդյունքում մեր էներգետիկ շուկան հետզհետե կազատականացվի: Վերջնական արդյունքը կլինի այն, որ մեր ներքին շուկայում էլէներգիա կարող են վաճառել բոլոր ցանկացողները` թե ներքին, եւ թե արտաքին էլէներգիա արտադրողները:
«Պետք է Իրանի հետ սեղանի շուրջ նստենք՝ առանց Ռուսաստանի». «168 ժամ»
«Սա շատ իրատեսական ծրագիր է։ Ցանկացած պրոյեկտ իրատեսական է, երբ դրանում հստակ շահեր կան, Իրանի և Հայաստանի համար Եվրոպա դուրս գալու շահն ակնհայտ է, շահը կա ու կա, դրա կողքին մնում է, որ նաև կամք դրսևորվի ոչ միայն՝ Եվրոպայի, այլև՝ Եվրասիական տնտեսական շուկա դուրս գալու ուղղությամբ»,- այս մասին է ասել Թեհրանի «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր, իրանահայ
Գոշ լճի տարածքում գործողությունները դադարեցվել են. մեղավորը վարչական պատասխանատվություն կկրի (Ֆոտոշարք, տեսանյութ)
Գոշ լճի տարածքում բնապահպանական տեսչությունը շարունակում է ուսումնասիրությունները՝ շրջակա միջավայրին հասցված վնասը գնահատելու համար
ՕՐՕ-ի ձախողման պատճառները. Հրապարակ
Եթե «չոբանհաշիվ» անենք եւ պրիմիտիվացնենք խնդիրը՝ 5 տոկոս ձայների քանակը` 80 հազարը, բաժանելով երեք անձի վրա, ապա ստացվում է, որ Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Վարդան Օսկանյանը «յուրաքանչյուրը» պետք է ընդամենը 26-27 հազար ձայն բերեր դաշինքին՝ ԱԺ մուտք գործելու համար։ Եթե տասնամյակների գործունեության ընթացքում այդ անձինք 26 հազար մտերիմ, կուսակից, համակիր, գաղափարակից չեն կարողացել «վաստակել»,
Հայկական ռեզինե սերիալներից մինչեւ հնդկական խոցված ճակատագրերը. «Ազգ»
Իսկ ինչպե՞ս է ընդունում հասարակությունը: Ինչպես միշտ, հեռուստադիտողը «ձայնազուրկ» է եւ բավարարվում է նրանով, ինչ առաջարկում է հեռուստատեսությունը: Նրանց, ում դուր չի գալիս հնդկական սերիալների նորամուծությունը հայկական հեռուստաեթեր, չի դիտում, անտարբեր է, քանի որ չկա ստիպողականություն: Բայց «Admosphere Armenia» ընկերության մոնիտորինգի արդյունքը ցույց է տալիս, որ հասարակության մեծ մասը սիրով եւ մեծ բավականությամբ է դիտում
ԱՄՆ-ի Վայոմինգ նահանգը եւս ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. «Ամերիկայի ձայն»
Միացյալ Նահանգների Վայոմինգ նահանգը դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած 45-րդ նահանգը, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: «Հայոց ցեղասպանության եւ Հրեաների ողջակիզման վայրագություններն աննկարագրելի են, սակայն բոլորիս համար կարեւոր է հիշել՝ պատմությունը երբեք չպետք է կրկնվի», – նշված է Վայոմինգի նահանգապետ Մեթյու Միդի նամակում, որն ուղղված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին: Նահանգապետը նշում է, որ «Հայոց
Կեղծարար տնօրենները՝ ավագանու ՀՀԿ ցուցակում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀԿ ավագանու ցուցակում ընդգրկված են ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների նախընտրական սկանդալում հայտնված կրթական հաստատությունների տնօրեններից մի քանիսը: Խոսքը «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ բացահայտման մասին է: Հիշում եք` ԱԺ ընտրություններից առաջ հրապարակվեցին թվով 114 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների ինքնախոստովանական ձայնագրությունները, որտեղ վերջիններս հայտարարել էին ՀՀԿ օգտին մարդկանց ցուցակագրելու եւ այդ
Արթուր Աբրահամ-Ռոբին Կրասնիկի մենամարտը` այսօր
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի մենամարտն այսօր է` ապրիլի 22-ին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում: 37-ամյա հայ բռնցքամարտիկի մրցակիցն է 29-ամյա լեհ Ռոբին Կրասնիկին: Նախօրերին Էրֆուտում տեղի է ունեցել մարզիկների կշռման արարողությունը: Արթուր Աբրահամի քաշը կազմել է 76.2 կգ, իսկ Ռոբին Կրասնիկիինը՝ 75.6 կգ: Սիրված բռնցքամարտիկի երկրպագուները հնարավորություն կունենան դիտելու մենամարտը Երևանի ժամանակով ժամը 00:30-ին՝ Առաջին ալիքի
Գալիս է ազգայնականների ժամանակը
Ինձ թվում է, մոտակա պատմական ապագայում Հայաստանում հաջողության են հասնելու ազգայնական քաղաքական ուժերը: Չգիտեմ, թե երբ է դա տեղի ունենալու, գուցե 10 կամ 20 տարի հետո, բայց հետեւելով մեր երկրի եւ աշխարհի զարգացումներին, կարելի է կանխատեսել հետեւյալը. եթե հայտնվի լուրջ ազգայնական ուժ, ապա այն կստանա շատ լայն աջակցություն, եւ դրա դեմ անզոր կլինեն փողը, ճնշումները
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Հին ընկեր, իմ անգին ընկեր, Մենք հաց ենք կիսել հազար անգամ: Ո՞ւմ մտքով կանցներ, որ մի գեղեցիկ օր Դու էլ կդառնաս ՀՀԿ-ի անդամ:
Ադրբեջանական զինուժը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ
Ապրիլի 21-ին և լույս 22-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 520 կրակոց: Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ (5 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը անհրաժեշտության դեպքում դիմել են պատասխան գործողությունների
Էլինա Դանիելյանը եզրափակում է լավագույն հնգյակը
Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության վերջին տուրից առաջ Էլինա Դանիելյանը զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը Ռիգայում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության տասներորդ տուրում Էլինա Դանիելյանն այսօր ոչ-ոքի խաղաց Գերմանիայի ներկայացուցիչ Էլիզաբեթ Պետցի հետ եւ 7 միավորով եզրափակում է լավագույն հնգյակը: Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Գեւորգյանը եզրափակիչ տուրից առաջ մրցաշարային աղյուսակում տեղ են զբաղեցնում
Լեւոն Արոնյանը ժամանակից շուտ դարձավ «GRENKE Chess Classic» գերմրցաշարի հաղթող
Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում ընթացող շախմատի «GRENKE Chess Classic» գերմրցաշարում Լևոն Արոնյանն այսօր նոր հաջողության հասավ: Հայաստանի լավագույն գրոսմայստերը պարտության մատնեց Չինաստանի ուժեղագույն կին շախմատիստ Հոու Յիֆանին: Սա Արոնյանի չորրորդ անընդմեջ հաղթանակն է այս մրցաշարում: Վեց հնարավորից վաստակելով 5,0 միավոր՝ Արոնյանն անհասանելի դարձավ ու մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ նվաճեց հաղթողի տիտղոսը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ՍԴ-ն մերժել է ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումներից մեկը
Սահմանադրական դատարանը մերժել է խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության, քաղաքացիների, ՀԿ-ների դիմումը: «Ազատություն» ռ/կ-ի եթերում հայտարարեց նախաձեռնության անդամ, փաստաբան Տիգրան Եգորյանը: Հիշեցնենք, որ սահմանադրական դատարանից նախաձեռնությունը պահանջում էր անվավեր ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները: «Սահմանադրական դատարանը մերժել է, վերադարձրել է՝ համարելով, որ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակում ներկայացված սուբյեկտները չեն հանդիսանում ՍԴ դիմելու իրավասություն
Մի քանի պատգամավորներ իրենց ամենավերջին աշխատավարձից բաժին կհանեն գյումրեցի անօթևաններին. (Տեսանյութ)
Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, տնտեսագետ Կարեն Պետրոսյանը։ Ինչպես տեղեկացրել ենք, երեկ երեկոյան Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի ու «Ծիրանափող մշակութային երիտասարդական» հ/կ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Շերամի 160-ամյակին նվիրված հոբելյանական համերգը, որի ողջ հասույթը նվիրաբերվեց «Գյումրին առանց տնակների հիմնադրամին»։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Կարեն
Նիկոլ Փաշինյան. «Երեւանում տասնյակ ավտոբուսներ երթուղի դուրս չեն գալիս, որպեսզի «Գազելների» գծատերերի շահույթը չպակասի». (Ֆոտոշարք)
«Ելք» դաշինքն այսօր Երեւանի ավագանու ընտրությունում քարոզարշավը սկսեց մայրաքաղաքի փողոցներով ընթացող երթով: Դաշինքից քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն սկզբում տրամադրված չէր շփվել լրատվամիջոցների հետ՝ ասելով, որ երթի ավարտին հանրահավաք է լինելու եւ այդ ժամանակ կխոսի: Սակայն, այնուամենայնիվ, տեղի տվեց: Առաջին հարցը վերաբերում էր քաղաքապետարանի ուռճացված տրանսպորտային պարկին: «Ծառայողական մեքենաների առնվազն 70 տոկոս կրճատում կլինի: Այսօր Երեւանի


















































