Օրվա լրահոսը
«Ալիեւին հարցրեք՝ նա դրանց կո՞ղմ է». Մելքումյանը՝ Տեր-Պետրոսյանին (Տեսանյութ)
«Ծառուկյան» դաշինքի պատգամավորի թեկնածուի դիտարկմամբ՝ ամենահրատապ խնդիրներից մեկը Արցախին բանակցային սեղանի շուրջը վերադարձնելն է
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 2016թ. շահույթը կազմել է 23,3 մլրդ դրամ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունում սահմանված կարգով ավարտված է 2016թ. ֆինանսա-տնտեսական գործունեության աուդիտը, որն իրականացվել է KPMG միջազգային աուդիտորական կազմակերպության կողմից: Համաձայն տրված եզրակացության, որը կհրապարակվի օրենքով սահմանված կարգով ու ժամկետում, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 2016թ. շահույթը կազմել է 23,3 մլրդ դրամ: Այն ամբողջությամբ, ինչպես նախատեսված էր, ուղղվել է Ընկերության ժամկետանց և վարկային պարտավորությունների մարմանը:
«Ադրբեջանին անհամեմատ ավելի դժվար կլինի նոր սրացման գնալ». քաղաքագետ (տեսանյութ)
«Հայկական կողմը ցույց է տալիս, որ եթե «ապրիլյանի» պես զարգացումներ լինեն, ինքը կգնա սեփական էսկալացիայի ավելացմանը»,-ասում է Սերգեյ Մինասյանը
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Մարտի 31-ի գիշերը, ապրիլի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ին՝ կեսօրից հետո, ապրիլի 1-2-ը շրջանների զգալի մասում, 3-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի
«Եկեք ստվերային մագնատների ականջներից բռնած բերենք հարկային դաշտ» (Տեսանյութ). «Ա1+»
Քաղաքական ուժերի գերակշիռ մասը նախընտրական ծրագրերը կազմելիս չեն խուսափել պոպուլիստական խոստումներից։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ ընդգծելով, որ ծրագրերում բազմաթիվ դրույթներ են ներառված, սոսկ քվեներ շահելու համար եւ հստակեցված չեն, թե ինչպես են դրանք իրագործվելու։ «Մասնավորապես, ծրագրերի մեծ մասում կոռուպցիայի, ստվերի կրճատման մասին խոսք կա, սակայն որեւէ մեկում հստակեցված չէ,
«Կարծում եմ՝ նախագահը կցանկանա ղեկավարել անվտանգության խորհուրդը». Սերգեյ Մինասյան (Տեսանյութ)
«Հնարավոր է՝ նա ցանկանա ղեկավարել անվտանգության խորհուրդը՝ պահպանելով ՀՀԿ ղեկավարի լծակները »,-նշեց Սերգեյ Մինասյանը
«Որ մարդկանց տանես Երևանի փողոցներով էքսկուրսիաների, ասես՝ հիմա չէ, աշնանը կանենք իշխանափոխություն, սխալ է». Նարեկ Բաբայան
«Ես չգիտեմ մի ընդդիմադիր ուժ, որ այնքան գործ անի, ինչքան Դաշնակցությունն է արել». ՀՅԴ պատգամավորի թեկնածու
Ովքե՞ր են Շիրակի մարզի «ֆավորիտ» թեկնածուները
Aravot.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց, թե ԱԺ ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերից ու նրանց վարկանիշային թեկնածուներից որո՞նք շանսեր ունեն առավելագույն ձայներ հավաքելու Շիրակի մարզում և կոնկրետ Գյումրիում։ «Իմ դիտարկմամբ, ՀՀԿ-ն մեծամասնություն չի ստանա Գյումրիում, սակայն գյուղական վայրերում ընտրությունների վերահսկողության միջոցով կկոմպենսացնի այն բացասական սալդոն ձայների առումով, որը կունենա Գյումրիում։ Կոնկրետ Գյումրիում կպարտվի ԲՀԿ-ին, սակայն գյուղական
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կրկին հիշեցնում է, որ երկաթուղին վտանգավոր գոտի է
Մարտի 30-ին, ժամը 00:53-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Մասիս-Նորագավիթ վազուրդու պահպանվող գծանցում տեղի է ունեցել ՃՏՊ, «Nissan Fuga» մակնիշի ավտոմեքենան բախվել է բեռնատար գնացքին: Ավտոմեքենայի վարորդը՝ անտեսելով անվտանգության կանոնները և տեսնելով մոտեցող գնացքը, բարձր արագության վրա շրջանցել էր արգելափակոցը և անցնելու թույլտվությանը սպասող այլ մեքենաներ, և փորձել էր անցնել էլեկտրաքարշի առաջ: Բախումից հնարավոր չէր խուսափել: Զոհեր
ՔԿՀ. Վ. Շիրխանյանին «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելու վերաբերյալ թույլտվությունը տրվել է դեռևս մարտի 27-ին, սակայն նա հրաժարվել է տեղափոխվել
Կալանավորված անձ Վահան Շիրխանյանի պաշտպանը լրատվամիջոցներին իր պաշտպանյալի առողջական վիճակի և նրան տրամադրվող բժշկական օգնության եղանակների ու բուժման ընթացքի վերաբերյալ տված հարցազրույցում Քրեակատարողական ծառայությանը մեղադրել է կես ճշմարտություն ասելու մեջ` մասնավորապես նշելով, թե իբր «իր պաշտպանյալի նկատմամբ իրոք դեղորայքային բուժում է նշանակվել, չորս պրոֆիլային բժիշկների հսկողության տակ գտնվելու ու երկու հետազոտություն անցկացնելու ցուցումներ են տրվել:
Այսօր Հնդկաստանը ասոցացվում է առաջին հերթին օճառային օպերաների՝ սերիալների հետ
Մեր հանրության մի ստվար զանգված հետևում է գործողությունների հետագա զարգացմանը, փողոցում կարելի է հանդիպել ավելի մեծ թվով աղջիկների, ովքեր ձեռքերին մեհենդի ունեն, բավականին ակտիվ գործում են սոցիալական ցանցերում երկրպագուների էջերը, հերոսների խոսքերը դարձել են շատերի առօրյա խոսքի մասը:
Տարածքային ընտրական հանձնաժողովի զբաղեցրած շինության ներսում Սուրիկ Խաչատրյանի կողմից քարոզչություն իրականացնելը կարող է ազդել Հանձնաժողովի աշխատանքի վրա. ՀՔԱՎ-ը դիմել է ԿԸՀ
Մամուլով տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ի աջակցություն ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Աշոտ Արսենյանի, Գորիսում քարոզչություն է իրականացնում, հանդիպումներ ունենում ընտրողների հետ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի երկարաժամկետ դիտորդները ՀՀ ԱԺ ընտրությունների քարոզչության մշտադիտարկման ընթացքում արձանագրել են, որ հիշյալ գործունեության շրջանակում Սուրիկ Խաչատրյանը հանդիպումներ է ունենում նաև Թիվ 12
Կստեղծվի աշխատանքի էլեկտրոնային բորսա
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 30.03.2017թ. հերթական նիստում ընդունվել է Զբաղվածության պետական ծրագրերի իրականացման կարգերում առաջարկվող փոփոխությունները: Առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնել զբաղվածության պետական ծրագրերի արդյունավետությունը` սահմանափակ ռեսուրսներով ավելի մեծ քանակությամբ շահառու¬ների զբաղվածության ապահովման համար, ինչպես նաև պարզեցնել զբաղվածության պետական ծրագրերի իրականացման բիզնես գործընթացները և ծրագրերն իրականացնել մասնագիտացված պետական
Իգնասիո Սանչես Ամորը բարձր է գնահատել Ընտրական նոր օրենսգրքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններից գերակշիռ մասի ընդունումը
Օրենսդրական փոփոխություն՝ ուղղված իրավապահ համակարգի աշխատակիցների խնդրի լուծմանը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԵԱՀԿ-ի կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավարին
Մարտի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Իգնասիո Սանչես Ամորին` ուղեկցությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանի և Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցի: Հանդիպմանը պրն. Իգնասիո Սանչես Ամորն ուրախություն հայտնեց համայն հայության նվիրական հոգևոր
Վարդան Արամյանը կերազեր 15 միլիարդ դոլարի ներդրում գար Հայաստան (Տեսանյութ)
Ֆինանսների նախարարը ՀՀԿ-ի օգտին աշխատող տնօրենների եւ Ծառուկյանի ներդրումների մասին
ԲՈՀ-ը հիմա էլ 4 գրականագետ է «խոտանել»
Բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ) հրապարակել է ԲՈՀ-ում չհաստատված կամ մասնագիտական խորհուրդներ կրկնական քննարկման վերադարձված աշխատանքների ցուցակը՝ մարտի 28-ի դրությամբ: Ըստ այդմ, 4 աշխատանք գրականությունից է (մեկը դոկտորական), 2-ը տնտեսագիտությունից, մեկ գիտական աշխատանք էլ ֆիզմաթ ոլորտից: Փաստորեն, այս անգամ «խոտանված» աշխատանքների մեծամասնությունը գրականագիտության ոլորտից է: Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Ինչպե՞ս են բարձրացնելու թոշակները. Մելքումյանը թվեր բացահայտեց (Տեսանյութ)
«Վճարած բնօգտագործման հարկը եւ շահույթի տարբերությունը չափազանց մեծ է: Նախորդ տարիներին խոշորագույն գերշահույթ են ունեցել»,-ասաց Մելքումյանը
Վստահված անձինք Փաշինյանին հարցնում են՝ քանի՞ անգամ եք հաց տալու. «Մենք ռեստորան չենք հրավիրում»
Բոլոր այն քաղաքացիները, որոնք պետք է մեղադրանքներ ներկայացնեն, թե ինչի դուք այդ տեղամասում չունեք տասը վստահված անձ, տեղամասից 50 մետր հեռավորության վրա եւս 5 վստահված անձ, այդ քաղաքացուն հարց է տրվում՝ իսկ դուք պատրա՞ստ եք լինել վստահված անձանցից մեկը, ասում է՝ չէ, ես ՀՀԿ-ի թիմում եմ, որովհետեւ մամաս դպրոցի տնօրեն է:
«Ծառուկյան» դաշինքն ալտերնատիվ ՀՀԿ-ն է». «Ելք»-ի պատգամավորի թեկնածու
Թեժ բանավեճ՝ «Ելքի» և «Ծառուկյան» դաշինքի թեկնածուների միջև
Մարդ կա՝ իր ընտրությունն արել է
Կան մարդիկ, որոնք իրենց «ընտրությունը» կատարում են որեւէ թեկնածուի նախընտրական պաստառները վնասելով: Այս շրջանում նման դեպքերը քիչ չեն: Պաստառներ պոկել ու նախշելը մեկնարկել էր «Ելք» դաշինքի պաստառներից, համենայնդեպս՝ այդ մասին առաջինն այս դաշինքը ահազանգեց: Հերթը հասել է մյուսներին: Օրինակ՝ Սարյան փողոցում փակցված տարբեր թեկնածուների նախընտրական պաստառների վրա «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքի առաջնորդի եւ ՕՐՕ-ի թեկնածուի դեմքը ներկված
Հարուցվել է քրեական գործ՝ ԻԻՀ քաղաքացու մահվան դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ԻԻՀ քաղաքացու մահվան դեպքի առթիվ: 2017թ. մարտի 29-ին՝ ժամը 14:55-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Երևանի Այգեձոր փողոցի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կախված վիճակում։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում
Փաշինյանը՝ 3 նախագահներին. «Բա ինչի՞ կործանիչ տներ ունեք, կործանիչ ավտոներ ունեք, կործանիչ ավիացիա չունեք»
Իսկ ինչի՞ չունենք: Սերժ Սարգսյան, Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, ինչի՞ չունենք ռեսուրս, բա 25 տարի ինչո՞վ եք զբաղված եղել, որ չունենք ռեսուրս: Մարդկային ռեսուրսն ո՞ւր է գնացել, արտագաղթ է տեղի ունեցել:
Եվրասիական տնտեսական միությունը դժվար թե 10-20 տարի գոյություն ունենա. Բժեզինսկի
Ամերիկացի հայտնի քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին հարցազրույց է տվել Gazeta-ին, որում անդրադարձել է նաև Եվրասիական տնտեսական միության ընդլայնման, ինչպես նաև հետագա գոյության հնարավորությանը: Ավելի վաղ քաղաքագետը քննադատության էր ենթարկվել նման միության ստեղծումը: Բժեզինսկին կարծիք է հայտնել, որ Եվրասիական տնտեսական միությունը դժվար թե 10-20 տարի գոյություն ունենա, մանավանդ եթե միության անդամ երկրների ղեկավարները փոխեն իրենց աշխարհայացքը: «Բացի
«Դա անբարոյականություն է Նիկոլի կողմից, իրենց վարկանիշը մոտ է զրոյի». ՕՐՕ դաշինք
Իրենց վարկանիշը շատ ցածր է իրականում, մոտ է զրոյի եւ հատկապես Տավուշի մարզում իրենց շատ հետաքրքիր անուն են դրել արդեն, ես չեմ ուզում այդ անունն օգտագործել: Ուղղակի շատ ցավ եմ ապրում, որ մարդկանց խաբում են, թյուրիմացության մեջ են գցում:
Վարչապետը հանձնարարական է տվել սնանկության գործերով կառավարիչների գործունեության արդյունավետության բարձրացման վերաբերյալ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Գործադիրի ղեկավարի առաջին հանձնարարականը վերաբերել է սնանկության գործերով կառավարիչների գործունեության արդյունավետության բարձրացմանը: «Մեր կողմից իրականացրած մարզային այցելությունների ընթացքում ներկայացվել են, ինչպես նաև ՀՀ կառավարության աշխատակազմ են հասցեագրվել բազմաթիվ դիմում-բողոքներ, որոնք
«Անելիք բանկի» իրավաբանական բաժնի պետի սպանության գործով մեկ վկա էր եկել
Գյումրեցի վկան իր հերթին դժգոհեց, ասելով. «Ընձի կթվա, թե բառախաղ կէնեք» Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կալանավոր Մկրտիչ Պողոսյանն իր պաշտպանի հետ էր: Նրա հարազատներից դահլիճում չկային: Տուժողի իրավահաջորդ Արուսյակ Աթանյանն էլ իր ներկայացուցիչն ուներ: Սպանության գործերով նման դատարկ դահլիճները բազմաթիվ են: Ամբաստանյալը մեղադրվում էր սպանության համար: Դեպքը տեղի էր ունեցել 2015թ.
Տաճատ Սարգսյան. Կոմունիստական կուսակցությունը շատ ազատ կանցնի Ազգային ժողով (Տեսանյութ)
«Այսպես այլեւս շարունակել չի՛ կարելի»
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար. Լեւոն Տեր-Պետրոսյանը կրկնել է արդեն վաղուց ծեծված ստերն ու կեղծիքները
2rd.am-ը ՀՀ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարին խնդրել է Լևոն Տեր-Պետրոսյանի` «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում Արցախյան հիմնախնդրին վերաբերվող մի շարք մտքերի մեկնաբանության խնդրանքով: 2rd.am-Պարոն Սողոմոնյան, Հայաստանի Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում Արցախյան հիմնախնդրին վերաբերվող մի շարք մտքեր արտահայտեց, այդ թվում` նշելով, որ Քի-Ուեստում քննարկվել է, այսպես կոչված, «Մեղրիի տարբերակը»: Ի՞նչպես կմեկնաբանեք: Վ. Սողոմոնյան – Տեր-Պետրոսյանը,
Սկիզբ դրվեց Սյունիքում ազատ տնտեսական գոտու ստեղծման գործընթացին
Մարտի 30-ին ՀՀ կառավարության նիստում քննարկվեց և հավանության արժանացավ Սյունիքում՝ ԻԻՀ սահմանագծին, ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին որոշումը։ Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու գործարկումը կնպաստի արդյունավետ տրանսպորտալոգիստիկ և արդյունաբերական հաբի ստեղծմանը, մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը, կխթանի արտասահմանյան կապիտալի ներհոսքը ՀՀ, կնպաստի ԻԻՀ հետ տնտեսական կապերի ամրապնդմանը, ՀՀ տնտեսական ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը: ԱՏԳ ընդհանուր տարածքը կկազմի


















































