Օրվա լրահոսը
Ազատամարտիկը Տեր-Պետրոսյանին «Լեւոն 3-րդ թագավոր» է համարում, բայց հող հանձնելուն դեմ է (Տեսանյութ)
«Նրա օրոք է եղել Արցախի ազատագրումը, բայց եթե ասում է՝ «հողերը հանձնում ենք», ոչ մի զինվոր համաձայն չի լինի»,-ասում է Վլադիկ Աբրահամյանը
«Երկիր Ծիրանի» կուսակցության հայտարարությունը
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը` • դիտարկելով ապրիլի 2-ը որպես քաղաքական պայքար մղելու միջոց, (չնայած ի սկզբանե կեղծված համարելով ապրիլի 2-ին նշանակված «ընտրությունները»), • գնահատելով որպես կլանային իշխանության պահպանման հիմք` արտերկրում Հայաստանի Հանրապետության միլիոնավոր քաղաքացիներին իրավական արգելքով զրկելը Հայրենիքի քաղաքական կյանքին մասնակցելուց (ընտրելու եւ ընտրվելու իրավունքից), • հաշվի առնելով ազատ, արդար ու հավասար պայմաններում ընտրություն իրականացնելու հնարավորության
484 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Մարտի 30-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 700000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 484 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 484 դրամ: NASDAQ OMX Armenia
Պեղումներ Շուշիի իրանական մզկիթի տարածքում. hushardzan.am
Ավելի քան մեկ շաբաթ է Արցախում հնագիտական պեղումներ են իրականացվում։ Արցախի Հանրապետության «Պատմական ﬕջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը մարտի 21-ից աշխատում է Շուշիում գտնվող իրանական «Վերին մզկիթ» հուշարձանի տարածքում։ Այս մզկիթը կառուցվել է 1883թ.-ին՝ իրանցի ճարտարապետ Կարբելի սեֆի Խանի նախագծով։ Խորհրդային տարիներին մզկիթը ձևափոխվել էր պատմաերկրագիտական թանգարանի: Այսօր Շուշիի «Վերին մզկիթը», թեև մասնակի
Յունիբանկն առաջարկում է անգրավ բիզնես վարկեր շահավետ պայմաններով
Հաշվի առնելով մեծ թվով ձեռնարկատերերի համար վարկային միջոցների հասանելիության մակարդակի բարձրացման խնդիրը, Յունիբանկն առաջարկում է անգրավ բիզնես վարկեր` մատչելի պայմաններով: Առանց գրավի ապահովվածության վարկի առավելագույնը գումարը կազմում է 4 մլն ՀՀ դրամ, 8.500 ԱՄՆ դոլար կամ 7.500 եվրո: Միևնույն ժամանակ վարկառուն կարող է գրավի առկայության դեպքում ստանալ հավելյալ վարկային միջոցներ: Այդ դեպքում` վարկի գումարը կազմում
Հայկական ռաբիզն այս շաբաթ ամենաորոնվածներից է թուրք երաժշտասերների շրջանում. Ermenihaber.am
Ermenihaber.am. Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի հեղինակած «Մի գնա» երգը վերջին շաբաթվա ընթացքում Թուրքիայում մեծ լսարան է ձեռք բերել: «Spotify Türkiye» երաժշտական ծառայության ներկայացրած հիթ-շքերթում այն շաբաթը սկսել է 23-րդ հորիզոնականից: Բազմաթիվ թուրք օգտատերեր Youtube-ում և այլ սոցկայքերում կիսվել են երգի տեսահոլովակով: «Մի գնա»-ն քննարկման թեմա է դարձել մի շարք ժամանցային ֆորումներում: Մասնավորապես, թուրքական «ekşi
Տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը մարտի 30-ին գումարել է 5-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը: Խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը բացման խոսքում հակիրճ ներկայացրել է մարտ ամսվա ընթացքում հանձնաժողովներում կազմակերպված քննարկումների արդյունքները, այնուհետև, առաջնորդվելով կանոնակարգային պահանջներով՝ հրապարակել խմբակցությունների ներկայացրած տեղեկանքները, որոնց համաձայն «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար կազմում տեղի ունեցած փոփոխության արդյունքում խմբակցության ղեկավար է նշանակվել Արմեն Սարգսյանը՝ փոխարինելով Դավիթ
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի երկու պաշտոնատար անձի առաջադրվել պաշտոնեական անփութության համար
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնված` կալանավորի պահպանությունն իրականացնող պաշտոնատար անձանց պաշտոնեական անփութության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Արդյունքում ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի երկու աշխատակցի մեղադրանք է առաջադրվել ծառայողական պարտականությունները պատշաճ կարգով չկատարելու և ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար: Մասնավորապես, նախաքննության ընթացքում պարզվել է, որ 03.02.2017թ.-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման
«Ալիեւին հարցրեք՝ նա դրանց կո՞ղմ է». Մելքումյանը՝ Տեր-Պետրոսյանին (Տեսանյութ)
«Ծառուկյան» դաշինքի պատգամավորի թեկնածուի դիտարկմամբ՝ ամենահրատապ խնդիրներից մեկը Արցախին բանակցային սեղանի շուրջը վերադարձնելն է
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 2016թ. շահույթը կազմել է 23,3 մլրդ դրամ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունում սահմանված կարգով ավարտված է 2016թ. ֆինանսա-տնտեսական գործունեության աուդիտը, որն իրականացվել է KPMG միջազգային աուդիտորական կազմակերպության կողմից: Համաձայն տրված եզրակացության, որը կհրապարակվի օրենքով սահմանված կարգով ու ժամկետում, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 2016թ. շահույթը կազմել է 23,3 մլրդ դրամ: Այն ամբողջությամբ, ինչպես նախատեսված էր, ուղղվել է Ընկերության ժամկետանց և վարկային պարտավորությունների մարմանը:
«Ադրբեջանին անհամեմատ ավելի դժվար կլինի նոր սրացման գնալ». քաղաքագետ (տեսանյութ)
«Հայկական կողմը ցույց է տալիս, որ եթե «ապրիլյանի» պես զարգացումներ լինեն, ինքը կգնա սեփական էսկալացիայի ավելացմանը»,-ասում է Սերգեյ Մինասյանը
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Մարտի 31-ի գիշերը, ապրիլի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ին՝ կեսօրից հետո, ապրիլի 1-2-ը շրջանների զգալի մասում, 3-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի
«Եկեք ստվերային մագնատների ականջներից բռնած բերենք հարկային դաշտ» (Տեսանյութ). «Ա1+»
Քաղաքական ուժերի գերակշիռ մասը նախընտրական ծրագրերը կազմելիս չեն խուսափել պոպուլիստական խոստումներից։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ ընդգծելով, որ ծրագրերում բազմաթիվ դրույթներ են ներառված, սոսկ քվեներ շահելու համար եւ հստակեցված չեն, թե ինչպես են դրանք իրագործվելու։ «Մասնավորապես, ծրագրերի մեծ մասում կոռուպցիայի, ստվերի կրճատման մասին խոսք կա, սակայն որեւէ մեկում հստակեցված չէ,
«Կարծում եմ՝ նախագահը կցանկանա ղեկավարել անվտանգության խորհուրդը». Սերգեյ Մինասյան (Տեսանյութ)
«Հնարավոր է՝ նա ցանկանա ղեկավարել անվտանգության խորհուրդը՝ պահպանելով ՀՀԿ ղեկավարի լծակները »,-նշեց Սերգեյ Մինասյանը
«Որ մարդկանց տանես Երևանի փողոցներով էքսկուրսիաների, ասես՝ հիմա չէ, աշնանը կանենք իշխանափոխություն, սխալ է». Նարեկ Բաբայան
«Ես չգիտեմ մի ընդդիմադիր ուժ, որ այնքան գործ անի, ինչքան Դաշնակցությունն է արել». ՀՅԴ պատգամավորի թեկնածու
Ովքե՞ր են Շիրակի մարզի «ֆավորիտ» թեկնածուները
Aravot.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց, թե ԱԺ ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերից ու նրանց վարկանիշային թեկնածուներից որո՞նք շանսեր ունեն առավելագույն ձայներ հավաքելու Շիրակի մարզում և կոնկրետ Գյումրիում։ «Իմ դիտարկմամբ, ՀՀԿ-ն մեծամասնություն չի ստանա Գյումրիում, սակայն գյուղական վայրերում ընտրությունների վերահսկողության միջոցով կկոմպենսացնի այն բացասական սալդոն ձայների առումով, որը կունենա Գյումրիում։ Կոնկրետ Գյումրիում կպարտվի ԲՀԿ-ին, սակայն գյուղական
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կրկին հիշեցնում է, որ երկաթուղին վտանգավոր գոտի է
Մարտի 30-ին, ժամը 00:53-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Մասիս-Նորագավիթ վազուրդու պահպանվող գծանցում տեղի է ունեցել ՃՏՊ, «Nissan Fuga» մակնիշի ավտոմեքենան բախվել է բեռնատար գնացքին: Ավտոմեքենայի վարորդը՝ անտեսելով անվտանգության կանոնները և տեսնելով մոտեցող գնացքը, բարձր արագության վրա շրջանցել էր արգելափակոցը և անցնելու թույլտվությանը սպասող այլ մեքենաներ, և փորձել էր անցնել էլեկտրաքարշի առաջ: Բախումից հնարավոր չէր խուսափել: Զոհեր
ՔԿՀ. Վ. Շիրխանյանին «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելու վերաբերյալ թույլտվությունը տրվել է դեռևս մարտի 27-ին, սակայն նա հրաժարվել է տեղափոխվել
Կալանավորված անձ Վահան Շիրխանյանի պաշտպանը լրատվամիջոցներին իր պաշտպանյալի առողջական վիճակի և նրան տրամադրվող բժշկական օգնության եղանակների ու բուժման ընթացքի վերաբերյալ տված հարցազրույցում Քրեակատարողական ծառայությանը մեղադրել է կես ճշմարտություն ասելու մեջ` մասնավորապես նշելով, թե իբր «իր պաշտպանյալի նկատմամբ իրոք դեղորայքային բուժում է նշանակվել, չորս պրոֆիլային բժիշկների հսկողության տակ գտնվելու ու երկու հետազոտություն անցկացնելու ցուցումներ են տրվել:
Այսօր Հնդկաստանը ասոցացվում է առաջին հերթին օճառային օպերաների՝ սերիալների հետ
Մեր հանրության մի ստվար զանգված հետևում է գործողությունների հետագա զարգացմանը, փողոցում կարելի է հանդիպել ավելի մեծ թվով աղջիկների, ովքեր ձեռքերին մեհենդի ունեն, բավականին ակտիվ գործում են սոցիալական ցանցերում երկրպագուների էջերը, հերոսների խոսքերը դարձել են շատերի առօրյա խոսքի մասը:
Տարածքային ընտրական հանձնաժողովի զբաղեցրած շինության ներսում Սուրիկ Խաչատրյանի կողմից քարոզչություն իրականացնելը կարող է ազդել Հանձնաժողովի աշխատանքի վրա. ՀՔԱՎ-ը դիմել է ԿԸՀ
Մամուլով տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ի աջակցություն ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Աշոտ Արսենյանի, Գորիսում քարոզչություն է իրականացնում, հանդիպումներ ունենում ընտրողների հետ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի երկարաժամկետ դիտորդները ՀՀ ԱԺ ընտրությունների քարոզչության մշտադիտարկման ընթացքում արձանագրել են, որ հիշյալ գործունեության շրջանակում Սուրիկ Խաչատրյանը հանդիպումներ է ունենում նաև Թիվ 12
Կստեղծվի աշխատանքի էլեկտրոնային բորսա
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 30.03.2017թ. հերթական նիստում ընդունվել է Զբաղվածության պետական ծրագրերի իրականացման կարգերում առաջարկվող փոփոխությունները: Առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնել զբաղվածության պետական ծրագրերի արդյունավետությունը` սահմանափակ ռեսուրսներով ավելի մեծ քանակությամբ շահառու¬ների զբաղվածության ապահովման համար, ինչպես նաև պարզեցնել զբաղվածության պետական ծրագրերի իրականացման բիզնես գործընթացները և ծրագրերն իրականացնել մասնագիտացված պետական
Իգնասիո Սանչես Ամորը բարձր է գնահատել Ընտրական նոր օրենսգրքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններից գերակշիռ մասի ընդունումը
Օրենսդրական փոփոխություն՝ ուղղված իրավապահ համակարգի աշխատակիցների խնդրի լուծմանը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԵԱՀԿ-ի կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավարին
Մարտի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Իգնասիո Սանչես Ամորին` ուղեկցությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանի և Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցի: Հանդիպմանը պրն. Իգնասիո Սանչես Ամորն ուրախություն հայտնեց համայն հայության նվիրական հոգևոր
Վարդան Արամյանը կերազեր 15 միլիարդ դոլարի ներդրում գար Հայաստան (Տեսանյութ)
Ֆինանսների նախարարը ՀՀԿ-ի օգտին աշխատող տնօրենների եւ Ծառուկյանի ներդրումների մասին
ԲՈՀ-ը հիմա էլ 4 գրականագետ է «խոտանել»
Բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ) հրապարակել է ԲՈՀ-ում չհաստատված կամ մասնագիտական խորհուրդներ կրկնական քննարկման վերադարձված աշխատանքների ցուցակը՝ մարտի 28-ի դրությամբ: Ըստ այդմ, 4 աշխատանք գրականությունից է (մեկը դոկտորական), 2-ը տնտեսագիտությունից, մեկ գիտական աշխատանք էլ ֆիզմաթ ոլորտից: Փաստորեն, այս անգամ «խոտանված» աշխատանքների մեծամասնությունը գրականագիտության ոլորտից է: Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Ինչպե՞ս են բարձրացնելու թոշակները. Մելքումյանը թվեր բացահայտեց (Տեսանյութ)
«Վճարած բնօգտագործման հարկը եւ շահույթի տարբերությունը չափազանց մեծ է: Նախորդ տարիներին խոշորագույն գերշահույթ են ունեցել»,-ասաց Մելքումյանը
Վստահված անձինք Փաշինյանին հարցնում են՝ քանի՞ անգամ եք հաց տալու. «Մենք ռեստորան չենք հրավիրում»
Բոլոր այն քաղաքացիները, որոնք պետք է մեղադրանքներ ներկայացնեն, թե ինչի դուք այդ տեղամասում չունեք տասը վստահված անձ, տեղամասից 50 մետր հեռավորության վրա եւս 5 վստահված անձ, այդ քաղաքացուն հարց է տրվում՝ իսկ դուք պատրա՞ստ եք լինել վստահված անձանցից մեկը, ասում է՝ չէ, ես ՀՀԿ-ի թիմում եմ, որովհետեւ մամաս դպրոցի տնօրեն է:
«Ծառուկյան» դաշինքն ալտերնատիվ ՀՀԿ-ն է». «Ելք»-ի պատգամավորի թեկնածու
Թեժ բանավեճ՝ «Ելքի» և «Ծառուկյան» դաշինքի թեկնածուների միջև
Մարդ կա՝ իր ընտրությունն արել է
Կան մարդիկ, որոնք իրենց «ընտրությունը» կատարում են որեւէ թեկնածուի նախընտրական պաստառները վնասելով: Այս շրջանում նման դեպքերը քիչ չեն: Պաստառներ պոկել ու նախշելը մեկնարկել էր «Ելք» դաշինքի պաստառներից, համենայնդեպս՝ այդ մասին առաջինն այս դաշինքը ահազանգեց: Հերթը հասել է մյուսներին: Օրինակ՝ Սարյան փողոցում փակցված տարբեր թեկնածուների նախընտրական պաստառների վրա «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքի առաջնորդի եւ ՕՐՕ-ի թեկնածուի դեմքը ներկված
Հարուցվել է քրեական գործ՝ ԻԻՀ քաղաքացու մահվան դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ԻԻՀ քաղաքացու մահվան դեպքի առթիվ: 2017թ. մարտի 29-ին՝ ժամը 14:55-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Երևանի Այգեձոր փողոցի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կախված վիճակում։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում


















































