Օրվա լրահոսը

«Որքան շատ մենք աղաղակենք կրակոցների ձայների մասին, այնքան քիչ մարդ ցանկություն կունենա գնալ Սյունիք»․ Ռոբերտ Ղուկասյան

Գառնիկ Դանիելյանն ասաց, որ Սյունիքում մարդկանց երկու խնդիր է անհանգստացնում։ Առաջինն անվտանգային խնդիրն է՝ հաշվի առնելով նոր ստեղծված անվտանգային միջավայրը եւ թշնամու կողմից պարբերաբար կրակոցները, հրադադարի խախտումը։

Viva-ն «Զինվորի տան» համար նոր մասնաշենք է կառուցել

Հայաստանում ներդրվում է վերականգնողական բուժման նոր և աննախադեպ մոդել «Զինվորի տանը» նոր մասնաշենք է բացվել: Այն կառուցվել է ոչ միայն եղած հնարավորություններն ընդլայնելու, բուժառուների սպասարկման ծավալը մեծացնելու, այլև Հայաստանում վերականգնողական բուժման աննախադեպ մոդել կիրառելու նպատակով: Այս մասնաշենքը «Զինվորի տանը» հնարավորություն կտա իրականացնել կարևոր ծրագրեր:  Դրանց շնորհիվ առավել արժանապատիվ պայմաններում ավելի մեծ թվով զինհաշմանդամներ միաժամանակ կկարողանան

«Սկսենք։ Պատրաստ ենք օժանդակել»․ Իշխան Սաղաթելյանը՝ իմպիչմենտի մասին

«Հայաստան» խմբակցությունը 28 ստորագրությունով կմիանա գործընթացին, եթե երկու պակասող ստորագրությունները լինեն

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հրատապ խորհրդակցություն է անցկացրել Ճամբարակում

Այսօր վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բազմաբնակարան շենքերից մեկում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքների կապակցությամբ մարզպետ Կարեն Սարգսյանը հրատապ աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Ճամբարակում։ Մարզպետը հանձնարարեց իր որոշմամբ ստեղծել կարիքները գնահատող աշխատանքային խումբ։ Հանձնարարվեց նաև մարզային բժշկական կենտրոններից ներգրավել հավելյալ բուժանձնակազմ և շտապօգնության մեքենաներ, ինչպես նաև անհրաժեշտ շինտեխնիկա՝ փրկարարական և վերականգնողական աշխատանքներին

Հուսով ենք, որ Բաքվում և Երևանում լիարժեք կգնահատեն ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության խորացման ռիսկերը. Զախարովա

«Հուսով ենք, որ Բաքվում և Երևանում լիարժեք կգնահատեն ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության խորացման ռիսկերը», – արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Դաշինքը ոչ մի լավ բան չի բերում Հարավային Կովկասի անվտանգության համար։ Ավելին, արևմտամետների հիմնական նպատակը տարածաշրջանի խարխլումն ու լարվածության նոր օջախների ստեղծումն է, նշել է ՌԴ ԱԳՆ

Ճամբարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի

Տեղում աշխատանքները ղեկավարում է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։

«Էդ եկեղեցու հոգևորականները, որ իրենց թույլ են տալիս ամեն ինչում խառնվել, դա թույլատրելի է, երկրի վարչապետին թույլատրելի չէ՞»․ Հայկ Ղալումյան

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Կիրանցի պատն ինչո՞ւ ճաքեց, Հայկ Ղալումյանը պատասխանեց․ «Հիմնականում այդ գործընթացներն իրականացվել են կարճ ժամանակահատվածում, որը պարզ է՝ իր հետևանքներն ունենալու էր։ Չեմ գտնում, որ մեծ աղետ է։ Վերականգվող հարց է»։

Ալեն Բերսեն վերահաստատել է Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը՝ օժանդակելու ՀՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված նախաձեռնություններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին։ Ողջունելով Ալեն Բերսեի այցը՝ վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը՝ կարևորելով դրա դերը ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ամրապնդման գործընթացներում։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ին՝ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների շարունակական աջակցության համար։ Գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն,

Հայաստանի տարբեր մարզերում գողություններ արած օտարերկրացի է ձերբակալվել

Տղամարդը խոստովանեց, որ բնակարանային գողություններ է կատարել նաև անցած տարվա նոյեմբերի 15-ին և այս տարվա ապրիլի 4-ին` Վանաձորում, հունիսի 2-ին` Վաղարշապատում, մի քանի օր առաջ էլ` կրկին Վանաձորում:
Կազմված փաստաթղթերն ու 63-ամյա տղամարդը ներկայացվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:

Ճամբարակում միջգերատեսչական մակարդակով տարվում են անհրաժեշտ աշխատանքներ

Ճամբարակի Տիգրան Մեծի փողոցի 4-րդ շենքում տեղի ունեցած գազի պայթյունի կապակցությամբ Ներքին գործերի ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունները համատեղ իրականացնում են իրավիճակից բխող անհրաժեշտ գործողություններ։ Միջգերատեսչական մակարդակով, մարզային և համայնքային իշխանությունների ներգրավմամբ, աշխատանքներ են տարվում տարբեր, այդ թվում՝ շենքի բնակիչների կարիքների գնահատման, անհրաժեշտ դեղորայքի, սննդի, կարիքն առաջանալու դեպքում կացարանով ապահովելու, պատահարի հետևանքների չեզոքացման և

«Ընդամենը 1500-2000 մարդ կար «Զվարթնոց» օդանավակայանում». Դավիթ Խուդաթյան

Լրագրողները Խուդաթյանից հետաքրքրվեցին՝ օրինակ՝ ինչպե՞ս են որոշելու վարչապետի առաջարկած խմբի անդամների բարեվարքությունը, ո՞նց են պարզելու, որ այդ մարդն ամեն օր աղոթում է և այլն, Դավիթ Խուդաթյանը պատասխանեց․ «Հասկանալի է, որ որոշակի բաներ բարոյականության և անձի ազնվությանն են թողնելու։ Նույն ամեն օր աղոթելու հանգամանքը․ մենք վստահ ենք, որ մյուս այլ բաների մասով ստուգման մեխանիզմներ կան։ Այնտեղ, որտեղ հնարավոր է ստուգում իրականացնել, կիրականացվի»։

Լրագրող Լիլիթ Աղեկյանը գործարկել է դատարանում հայցի հարուցում ընդդեմ` քննչական կոմիտեի նախագահի

Լիլիթ Աղեկյանը հարուցված հայցով նաև պահաջել է Արթուր Պողոսյանից հօգուտ իրեն բռնագանձել հինգ հարյուր հազար ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար նախատեսված փոխհատուցում և հինգ հարյուր հազար ՀՀ դրամ՝ անմեղության կանխավարկածը խախտելու համար հատուցում:

«Մենք հաշվում ենք, թե քանի հոգի ուղեվարձ չվճարեց եւ իր սեւ ցուցակ ընկած բանկային քարտը մոտեցրեց վալիդատորին»․ Տիգրան Ավինյան

«Մարդը չի գիտակցում, որ ամեն մի վճարումը վաղվա ավտոբուսի վերանորոգումն է, հաջորդ ավտոբուսի գնումն է։ Իրեն հետաքրքրում է մի բան՝ ինքը պատասխանատվության կենթարկվի՞, թե՞ ոչ։ Եթե չի ենթարկվի, շատ լավ, այդպես էլ կշարունակվի, կասի՝ շնորհակալություն, ցտեսություն»։

Հայտնի են Հայաստանի արտիստիկ լողի առաջնության հաղթողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ օրերս կայացել են Հայաստանի արտիստիկ լողի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնության եզրափակիչ մրցումները, որոնց շուրջ 100 մարզուհի է մասնակցել Երևանից և Վանաձորից: Մրցումներին հետևել են ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչության ներկայացուցիչները՝ վերահաստատելով նախարարության աջակցությունը մարզաձևի շարունակական զարգացմանն ու տարածմանը։ Մեծահասակների պայքարում Հայաստանի առաջնության ոսկե մեդալակիր է դարձել

«Վարչապետին անվստահություն հայտնելու ձեւաթղթի տակ առայժմ 6 ստորագրություն կա եւ դրանք «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորների ստորագրություններն են»․ Հայկ Մամիջանյան

Ես վստահ եմ, երեկ նախագահ Սարգսյանն էլ այդ մասին խոսեց, մենք մեր նախաձեռնությանը վստահում ենք եւ կկարողանանք այն հասցնել իր ավարտական կետին։ Այս 7 տարիների ընթացքում ՀՀԿ-ն երբեք չի մտածել՝ իսկ ինչքանո՞վ է հավանական այսինչ բանը՝ ինչ-որ գործընթացի մեջ ներգրավվելով»,-ասաց նա՝ հավելելով, որ ՀՀԿ-ի պարտքն ու առաքելությունն է եղել եւ մնում՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի պայքարելը։

Ալեն Սիմոնյանը և դեսպան Սոբհանին քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգի առանցքային թեմաները

 ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 11-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգի առանցքային թեմաները` հատուկ ուշադրություն դարձնելով միջխորհրդարանական համագործակցության զարգացման հարցերին: Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող տարբեր թեմաների: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ  ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ավարտվել է Մերձավանում սպանություն կատարած անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի անջատված մասի նախաքննության ընթացքում կալանավորվել է Մերձավանում սպանություն կատարած անձը: Քրեական վարույթի անջատված մասի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ա.Ղ.-ն իր մոտ ապօրինի պահել է ռազմամթերք հանդիսացող ինքնաձիգ՝ առնվազն 7 փամփուշտով, որից կրակոցներ է արձակել Մերձավանում տեղի

Կարեւորվել ԵԽ-ի աջակցությունը Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած անձանց խնդրի հարցում 

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը եւ պատվիրակության անդամները հունիսի 11-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին: Տարածաշրջանային զարգացումների համատեքստում անդրադարձ է եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող գործընթացին: Բարձրացվել է Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած անձանց խնդրի մասին ու այս հարցում

«Այս պահին որոնվում են ևս երկու քաղաքացիներ»․ Գեղարքունիքի փոխմարզպետը՝ Ճամբարակում պայթյունի մասին

Ջանիկ Բազեյանը նաև վստահեցրեց՝ Գեղարքունիքի մարզում ադրբեջանական կողմից կրակոցներ չեն լսվում։

Հաջողություն կա նաեւ Սևանի կողակի վերականգնման ուղղությամբ. շուրջ 2000 հատ մայրական առանձնյակ է ձեռք բերվել

Առաջիկայում նաեւ կողակի արտադրության, վերարտադրության եւ Սեւանա լիճ բացթողնման գործընթաց կսկսվի:

«Ավտոմեքենաներից պետք է կշտանանք, մարդը պետք է իմանա, որ Երեւանում տեղաշարժվելու լավագույն միջոցը հեծանիվն է կամ ինքնագլորը եւ հանրային տրանսպորտը»

«Մենք պետք է ստեղծենք հեծանիվների համար համապատասխան ենթակառուցվածքներ։ Հաջորդ շղթան հանրային տրանսպորտն է, որտեղ ունենք ձեռք բերվելիք 250 էլեկտրական ավտոբուսներ»։

Հանրային սննդի օբյեկտում որոշ աղցաններ մանրէների ցուցանիշով չեն համապատասխանել սահմանված պահանջներին

Ստուգումն իրականացվում է «ՊԻՑՑԱ ՏԱՇԻՐ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա բոլոր 36 մասնաճյուղերում։

Վարչապետը շարունակում է իր սխալ ընթացքը՝ պահանջելով մի հարցի պատասխան, որը հնչեցնելն անգամ նողկանք է առաջացնում

Եթե ֆեյսբուքյան գրառումներով հազար անգամ էլ հնչեցնեք այդ հարցը, հազար անգամ էլ ստանալու եք նույն պատասխանը։ Նման հարցադրումները որևէ կերպ չեն նպաստելու մթնոլորտի առողջացմանը։

Նման իրավիճակում իմպիչմենտի գործընթացը պետք է ավելի վճռական լինի. Կարապետ Պողոսյան

Ընդդիմադիր գործիչ, իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը Կապիտուլյանտից ահաբեկիչ մեկ քայլ է Հայաստանի կառավարչի վերջին օրերի գործողությունները և գրառումները մեկ բան են փաստում, իր գլխին կախված «իմպիչմենտյան սուրը» սարսափեցրել է, միջոցներ է փնտրում հերթական շանտաժի և այս անգամ թիրախավորել է Հայոց Սրբավայր Վեհարանը։ Եթե փորձենք ավելի կենցաղային դիտարկել, նման է ամերիկյան ֆիլմի, երբ բանկ թալանողը

«Ափսոսում եմ, որ չհասցրի համբուրել». 8-ամյա Գոռը մահացել է դպրոցից տուն ճանապարհին` հրետակոծության և պայթյունների ձայների վախից. «Մեդիալաբ»

«Երբ հրետակոծություններ էին լինում, էրեխեքին դպրոցի նկուղ էին իջեցնում, ու ես միշտ իմացել եմ՝ եթե մի բան լինի, երեխեքը դպրոցում ավելի ապահով են, քան ուրիշ տեղ։ Բայց փաստորեն էդ ժամանակ էրեխեքին ոչ թե նկուղ են իջացրել, այլ՝ տուն ուղարկել»։

«Շենքերը, որոնք կառուցվում են Երեւանում, դրանց շինթույլտվությունը կարող է տրված լինել տարիներ առաջ»․ Ավինյանը՝ հախուռն շինարարության մասին

Տիգրան Ավինյանը նաեւ ասաց, որ մի քանի բենզալցակայաններ պետք է քանդվեն Երեւանում, իսկ 2023 եւ 2024 թվականներին 20-ից ավելի բենզալցակայաններ քանդվել են արդեն։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հունիսի 11-ի ցերեկը, 12-14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 12-14-ի երեկոյան, 15-16-ի գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Հունիսի 11-ի ցերեկը, 12-13-ի կեսօրից հետո, 14-16-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է

Մխիթար Հայրապետյանը կարևորել է «Էյ Էմ Դի» ամերիկյան ընկերության ներկայությունը ՀՀ տեխնոլոգիական կյանքում

Նախարարը նշել է, որ Հայաստանը ձգտում է դառնալ միջազգային գիտահետազոտական (R&D) կենտրոն՝ համապատասխան ներդրումներ կատարելով այս ուղղությամբ։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031