Օրվա լրահոսը
Ճամբարակում տեղի ունեցած դեպքի հետևանքով, ընդհանուր առմամբ, հոսպիտալացվել է 11 տուժած. ԱՆ
Կազմակերպվում է նրանցից 3-ի տեղափոխումը երևանյան բուժհաստատություններ:
Գեղարքունիքում վթարի է ենթարկվել Մարտունու շտապօգնության ավտոմեքենան. վարորդն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց. Shamshyan.com
Shamshyan.com. Այսօր՝ հունիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 02:15-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 53-ամյա Մկրտիչ Զ.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 41 կմ հատվածում՝ դեպի Մարտունի ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում: Վթարի հետևանքով վարորդ Մկրտիչ Զ.-ն և ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 26-ամյա
Քաղաքականությունը միշտ եւ ամենուր բաժանում է մարդկանց
Դրանից հնարավոր չէ ոչ մի տեղ փախչել, բայց… Անցած շաբաթվա վերջին Դոնալդ Թրամփն ու Իլոն Մասքն աղմկոտ կռիվների մեջ էին: Քանի որ երկուսն էլ բիզնեսմեն են, փողի գործոնը նրանց քաղաքական կռվում առաջնային էր: Մասքին դուր չեկավ կառավարության առաջարկած հարկային օրինագիծը: ԱՄՆ նախագահը դրան իր պատասխան ասաց, որ գիտի, թե ինչու է Իլոնն այդ օրինագիծը քննադատում՝
«Ես վստահ եմ, որ Առուշ Առուշանյանը ՔՊ-ից չէ, և չեմ կարծում, որ ընդհանրապես քննարկվել է նման հարց։ Եվ ոչ միայն Առուշ Առուշանյանը»․ Ռոբերտ Ղուկասյան
Հարցին՝ այս կրակոցների ֆոնին մարդիկ ինչպե՞ս հավատան, որ խաղաղություն կլինի, Ռոբերտ Ղուկասյանը պատասխանեց․ «Կրակոցների ֆոնին ավելի շատ է մարդ հավատում և հույս ունենում, որ խաղաղություն կլինի»։
Տիեզերահեն տեղեկատվությունը կնպաստի աղետների ռիսկերի կառավարմանը․ ՆԳՆ-ն հանրային քննարկման է դրել օրենսդրական նախաձեռնություն
Այդպիսի անհրաժեշտություն առաջացել է Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղների ժամանակ։
«Բազմաթիվ համայնքներ դարձել են սահմանապահ, բայց չեն ընդգրկվել այդ ցանկում, ի՞նչ է, խտրական մոտեցո՞ւմ է»
Արման Ղազարյանը նշեց, որ 13 համայնքներ կան, որոնք սահմանապահի չափորոշիչների մեջ են, բայց կառավարությունը կարգավիճակ չի տալիս, որպեսզի արտոնություններից օգտվեն։
Երանի այն պաշտոնյային, որը չի ուզի իր անունը կապել այս այլանդակ արշավի հետ, ու կտա հրաժարական. Վահե Հովհաննիսյան
Երանի այն պաշտոնյային, որը կհասկանա, որ պաշտոնն ու մանդատն էնքան անարժեք բաներ են, որ դրանց համար չարժե կորցնել մարդկային կերպը։
«Կառավարությունը միլիարդների բյուջետային աջակցության վարկեր է վերցնում, մեր սեփական փողերից ինչքա՞ն ենք դնում կապիտալ շինարարության վրա»
Խուդաթյանն ի պատասխան ասաց, որ, օրինակ, որպես սուբվենցիա համայնքներին հատկացված 31,8 մլրդ դրամը բյուջեից է, առանց վարկի ներգրավման։
Իրենց նպատակն է դաշտում թողնել միայն իրենց՝ առանց ուժեղ հաստատությունների, առանց ազգային դիմադրողականության։ Նման պարագայում իրենց շատ ավելի հեշտ կլինի առաջ տանել թուրք-ադրբեջանական օրակարգը. Շիրազ Խաչատրյան
Այս իշխանությունները շատ լավ էլ հասկանում են՝ ինչ են անում, և նրանց գործողություններն ակնհայտորեն միտումնավոր են, հաշվարկված՝ քանդելու, թուլացնելու, տակնուվրա անելու երկրի հիմնարար կառույցները։
Սահմանադրական դատարանը մերժեց դատավորի դիմումը
«Քննչական մարմինը չսպասելով վերադաս դատական ատյանի կողմից այդ ակտի հիմնավորվածությունը եւ օրինականությունն ստուգելուն, կարող է դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու վերաբերյալ հաղորդումներ ներկայացնել» Մայիսի 29-ին Սահմանադրական դատարան դիմած Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ռազմիկ Մարիկյանի պնդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 152-րդ հոդվածի 1-ին մասը՝ հաշվի առնելով նաեւ տվյալ դրույթին
Առաջարկում ենք ստեղծել եկեղեցու պաշտպանության համազգային հանրային մարմին. «ՀայաՔվե»
«ՀայաՔվե». Նիկոլ Փաշինյանի կողմից Հայոց Եկեղեցու նվիրապետական կարգը կազմաքանդելուն ուղղված գործողությունները ոչ միայն տապալում են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը, այլև ոտնահարում են Հայաստանում և Սփյուռքում ապրող միլիոնավոր հայերի կրոնական հիմնարար ազատությունները, վիրավորում նրանց կրոնական զգացմունքները։ Փաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու ՀԱԵ նվիրապետական կարգը փոխելու նախաձեռնությամբ․ դա մարդու իրավունքների, խղճի ազատության զանգվածային խախտում
Մայր Աթոռի նկատմամբ իշխանության հարձակումներին պետք է հակազդել համակարգված գործողություններով. Տիգրան Աբրահամյան
Իշխանության առավելությունն այն է, որ նրա գործունեության հիմքում անառակությունն է, անպատասխանատվությունը, ինչպես նաև` կարմիր գծերի բացակայությունը:
Էրզրումում տեղի է ունեցել Թուրքիա-Ադրբեջան գործարար համաժողով
Ermenihaber. Ներկայիս Թուրքիայի Էրզրում (Կարին) քաղաքում տեղի է ունեցել Թուրքիա-Ադրբեջան գործարար համաժողով։ Էրզրումի առևտրի և արդյունաբերական պալատի նախագահ Սաիմ Օզաքալընը համաժողովին ելույթ ունենալիս անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»։ Օզաքալընը նշել է, որ Էրզրումը ռազմավարական դարպաս է դեպի Կովկաս՝ ընդգծելով Էրզրումի լոգիստիկ հնարավորությունները և կարևորությունը։ Բացի այդ, ըստ նրա, Էրզրումը, տեղակայված լինելով Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և «Արևելյան Անատոլիայի» գազատարների
«Բուռն» պայքար՝ Փաշինյանին չհեռացնելու գործում
Սկիզբը` այստեղ: «Միշտ էլ կրակում են…», ի՞նչ եք խառնվել իրար Մայիսի 28-ին, խաղաղության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի խոսքերից 24 ժամ չանցած, մայիսի 29-ին, հայտնի դարձավ, որ Սյունիքի Խոզնավար գյուղը դարձյալ ադրբեջանական կրակի տակ է հայտնվել: Պաշտպանության նախարարությունը հաղորդեց՝ գիշերը գյուղում բնակելի տուն է վնասվել: Գերատեսչությունը նաեւ վնասված լուսամուտի լուսանկարներն էր հրապարակել: Պաշտոնական Երեւանը Բաքվին դարձյալ հորդորել
Ալեն Սիմոնյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ: Ողջունելով զրուցակցին` Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին Հայաստան կատարած այցի համար: Կողմերի քննարկումների առանցքում են եղել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերը: Ալեն Սիմոնյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր
ՀՀ իշխանություններին կոչ ենք անում դադարեցնել պառակտիչ հռետորաբանությունը. ազգային միասնականության հիմքում պետք է լինեն արժանապատվությունն ու փոխադարձ հարգանքը. Սինջար եզդիների ազգային միավորում
Հասարակական շահերը հնարավոր չէ առաջ տանել՝ հարվածելով հոգևոր արժեքներին
Ճամբարակում զոհերի թիվը հասել է երեքի․ փլատակներից հայտնաբերել են շենքի բնակիչներից ևս մեկի դին
Հունիսի 11-ին, ժամը 08։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական 2 խումբ՝ կինոլոգներով։
Իլոն Մասկը հայտնել է, թե զղջում է Թրամփի մասին իր գրառումների համար
Մասկը նույնիսկ հայտարարել էր. «Առանց ինձ Թրամփը կպարտվեր ընտրություններում»:
Միայն Փաշինյանին հեռացնելով չէ, որ հաղթահարելու ենք մարտահրավերները: Առանց միասնականության, մանր-մունր հարցերի շուրջ իրար հետ վիճելով, հաջողության չենք հասնելու. Տարոն Տոնոյան. «Հրապարակ»
Ցավոք, մեր ժողովուրդը միշտ հույսեր է կապում անձերի հետ, չկա հավաքական պատասխանատվության զգացում, մարդիկ անդադար ինչ-որ դեմքերի են ուզում տեսնել: Օրինակ, Դաշնակցությանը պետք է վստահել ընդհանուր կերպով, որպես 135 տարվա կուսակցություն, բայց ժողովուրդը շարունակ անուններ է ուզում լսել՝ ինստիտուտները կարեւորելու փոխարեն:
«Կարկուտը կրկնվող աղետ է դարձել, հունիսին եւս կարկուտի ռիսկ կա, այն օրը, երբ քննարկում էինք իրականացնում, Շիրակում կարկուտ տեղաց»․ փոխնախարար
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էլ ասաց, որ ապահովագրական ընկերությունները հրաժարվում են մարդկանց հետ պայմանագիր կնքել, սա արդեն զանգվածային բնույթ է կրում։
Ռուսաստանի հայերի միությունն իր աջակցությունն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն
«Ազգային ճակատ». Ռուսաստանի հայերի միությունն իր աջակցությունն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն: Ռուսաստանի հայերի միության պատվիրակությունը՝ Արա Աբրահամյանի գլխավորությամբ, այցելել է Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու համալիր և հանդիպել թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ:
Տգիտության շղթա է, որից Հայաստանը երբեք չի կարող շահած դուրս գալ: Պետք է արտահայտվեն պատկան մարմինները՝ ՄԻՊ-ը, դատախազությունը։ Անպայման պետք է արյուն թափվի, նո՞ր արձագանքեն. Բագրատ Ասատրյան. «Հրապարակ»
Մարդիկ եթե անցյալից միայն վատն են տեսնում, չեն կարող քիչ թե շատ նորմալ ապագա կառուցել
Բաքուն Հայաստանի հետ հաշտ ու համերաշխ ապրելու օրակարգ ունի՞
Փաշինյանի միակ ծրագիրը` խաղաղության գնալու հարցում Հայաստանի ժողովրդին համոզելն է «Եթե ՍԴ-ն որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում Սահմանադրությանը»… Երկու շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում Հայաստանի Սահմանադրությանը, ապա՝ ինքը կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ եւ կհամոզի Հայաստանի ժողովրդին, որ դա պետք է երկարատեւ խաղաղության համար: Փաշինյանը, հղում անելով
Փամբուխչյանը հայտարարագրել է 13 հազար 650 ԱՄՆ դոլար եւ 3 մլն 500 հազար դրամ կանխիկ դրամական միջոցներ, նաեւ էլեկտրոնային հաշիվներ եւ կրիպտոարժույթ՝ 15,000 FTN. «Ժողովուրդ»
Խառնաշփոթ է ստեղծվում, երբ փորձում ենք հասկանալ, թե որ մեքենան երբ է գնել կամ վաճառել։
Որպես մեր ժամանակների մեծագույն լուզեր, Փաշինյանը միայն ձախողումներ է արձանագրում: Հակված եմ մտածելու, որ եկեղեցու դեմ նա գրոհ է սկսել դրսից եկած պատվերի արդյունքում. Արմեն Խաչատրյան. «Հրապարակ»
Ես շարունակ մտածում եմ, թե Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին ինչ գնահատական կարելի է տալ, ինչ խոսքերով, սակայն հարուստ հայոց լեզվից չեմ գտնում ոչ մի բառ:
Բանջարեղենի ապրանքախմբում 2025 թ. մայիսին 2024 թ. մայիսի համեմատ արձանագրվել է 29.0% գնաճ, արեւածաղկի բուսական յուղի գինն աճել է 15.2%-ով․ «Ժողովուրդ»
Հանրապետության դիտարկվող 10 բնակավայրերում 2025 թ. մայիսին ապրիլի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-1.2%-ով (համեմատաբար բարձր գնաճ գրանցվել է ք. Գյումրիում), իսկ մեկում արձանագրվել է 0.1% գնանկում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.1%-ով։ 2025 թ. մայիսին 2024թ. մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 7.4%, իսկ 2025թ. ապրիլի համեմատ՝ 0.5% գնաճ: Հանրապետության
Ճամբարակում բռնկված հրդեհի հետևանքով հոսպիտալացվել է 9 տուժած, կա 1 զոհ
Ըստ նախնական տվյալների տեղի է ունեցել գազի պայթյուն՝ փլուզումով շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում․ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ:
Ի՞նչ հետեւանքներ կունենա «փաշինյանական եկեղեցու» ստեղծումը
Ես, բնականաբար, հույս ունեմ, որ Փաշինյանին չի հաջողվի հեղաշրջում իրականացնել Մայր Աթոռում: Ես դա բացարձակապես անընդունելի եմ համարում ոչ թե այն պատճառով, որ չեմ տեսնում մեր եպիսկոպոսների եւ ընդհանրապես հոգեւորականների թերությունները: Պարզապես այն գործընթացը, որը նախաձեռնել է վարչապետը, հակասահմանադրական է, հակապետական է եւ հակազգային: Բայց, ցանկացած երեւույթ ուսումնասիրելիս, պետք է աչքի առաջ ունենալ վատթարագույն սցենարը:
Նման մեղադրանքներ եւ պահանջներ հնչեցնելը, այս երկու յօդուածները նկատի ունենալով, հակասահմանադրական են. «Ազդակ»
Սահմանադրութիւնը երկու յօդուած տրամադրած է Հայաստանեայց եկեղեցւոյ համար: Յօդուած 17. Պետութիւնը եւ կրօնական կազմակերպութիւնները 1.- Հայաստանի Հանրապետութիւնում երաշխաւորւում է կրօնական կազմակերպութիւնների գործունէութեան ազատութիւնը: 2.- Կրօնական կազմակերպութիւններն անջատ են պետութիւնից: Յօդուած 18. Հայաստանեայց առաքելական սուրբ եկեղեցին 1.- Հայաստանի Հանրապետութիւնը ճանաչում է Հայաստանեայց առաքելական սուրբ եկեղեցու` որպէս ազգային եկեղեցու բացառիկ առաքելութիւնը հայ ժողովրդի հոգեւոր կեանքում, նրա ազգային
«Ամուր մնացե՛ք ձեր հավատքի եւ առ Եկեղեցին ունեցած ձեր սիրո եւ հավատարմության մեջ»․ Ամենայն Հայոց Կաթողիկոս
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին զորակցելու համար «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հավաքված քաղաքացիները բարձր ծափողջյուններով եւ «Վեհափա՜ռ» վանկարկումներով դիմավորեցին Հայոց Հայրապետին։ Վեհափառ Հայրապետն ի սկզբանե չցանկացավ հավելյալ մեկնաբանություններ տալ ՀՀ իշխանությունների հակաեկեղեցական կեցվածքի վերաբերյալ եւ հղում կատարեց Գերագույն հոգեւոր ժողովի նախորդ շաբաթ տարածած հայտարարությանը։ Սակայն, մեքենան նստելուց առաջ Գարեգին Վեհափառը ուղերձ հղեց հավաքված ժողովրդին. «Գիտեմ, որ


















































