Օրվա լրահոսը
ՀՀ-ն Նարեկ Մանթաշյանին կվճարի փոխհատուցում՝ ապօրինի հետապնդման հետ կապված. փաստաբան
«Նարեկ Մանթաշյանը «Քթի գործով» քրեական հետապնդման էր ենթարկվում դատավոր Աննա Դանիբեկյանի վերաբերյալ բժշկական գաղտնիք հրապարակելու համար, որով արդարացվեց, իսկ այսօր դատարանի վճռով փոխհատուցման պահանջը բավարարվեց»
Վանաձորում և Ալավերդիում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 1-7-ը (2025թ․) Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ հունիսի 2-ին, 6-ին և 7-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ հունիսի 3-ին, 6-ին և 7-ին, ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հունիսի 2-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ Սանահին սարահարթ, Գայի փողոցի
Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը՝ գեներալ-մայոր Սամարթ Նագարի գլխավորությամբ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սամարթ Նագարը հուշանվեր հանձնեց Հայոց ցեղասպանության թանգարանին:
Ամերիաբանկը միացել է Մոսկվայում առաջին անգամ անցկացվող TOON EXPO-ին
Հիփոթեքային շուկայի առաջատար Ամերիաբանկը հունիսի 27-29-ը կմասնակցի Մոսկվայում առաջին անգամ անցկացվող TOON EXPO-ին՝ անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ցուցահանդեսին, որը նախաձեռնել է Big Projects ընկերությունը։ Էքսպոյի այցելուներն Ամերիաբանկի տաղավարում կգտնեն Հայաստանում հիփոթեքային վարկավորմամբ անշարժ գույք ձեռք բերելու՝ իրենց նախասիրություններին ու կարիքներին համապատասխան տարբերակներ Երևանում կամ մարզերում՝ նախատեսված Հայաստանի ռեզիդենտների, Սփյուռքի մեր հայրենակիցների, ինչպես նաև
«Հայերիդ մշակույթը, ջերմությունը, խոհանոցը և այլն, ինձ համար հանդիսացան ոգեշնչման աղբյուր և ես այստեղ` Հայաստանում զգացի ինքս ինձ էլ ավելի մոտ»
Վերջին, գլխավոր փորձից հետո զրուցեցինք Շահար Բինյամինիի հետ, որը դժվարությամբ համաձայնեց, հավաստիացնելով, թե իրեն ներկայացնելու անհրաժեշտություն չի տեսնում, փոխարենն իրեն անհրաժեշտ է զգալ հանդիսատեսի գնահատանքը: Մինչ հարցազրույցը ներկայացնելը՝ մենք էլ հավաստիացնենք, որ բալետային թատրոնների, խմբերի, ընկերությունների կողմից սպասված խորեոգրաֆը ժլատ էր իր պատասխաններում:
Օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում, Նոր Նորքում և Արաբկիրում
Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 4-10-ը (2025թ.) ✅ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոն վարչական շրջանում՝ հունիսի 4-ին, 8-ին և 9-ին ◾️ Նոր Նորքում՝ հունիսի 4-ին և 7-ին ◾️ Արաբկիրում՝ հունիսի 6-ին, ◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել։ ✅ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Նոր Նորքում՝ հունիսի 4-ին, 9-ին և
Ադրբեջանական ոստիկանության անպատժելիության գինը. «Գեղարդ» հիմնադրամ
Ըստ ընդդիմադիր բլոգեր Մանաֆ Ջալիզադեի՝ ոստիկանները նկատել են երիտասարդին, հետապնդել են նրան, ծեծել, հանել են աչքերը։ Հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով ոստիկանները 17-ամյա Էլգունին հանրակացարանի 5-րդ հարկի պատշգամբից դուրս են նետել՝ տեղի ունեցածը ներկայացնելով որպես ինքնասպանություն։
Ափսոսում եմ «Հայաստան» խմբակցության այս դիրքորոշման համար. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան գրառումը Ափսոսում եմ «Հայաստան» խմբակցության այս դիրքորոշման համար։ Շատ եմ ափսոսում։ Մեծ հաշվով՝ նրանցից ոչինչ չէր պահանջվում։ Ընդամենը ստորագրություն, որից հետո իմպիչմենտի գործընթացի պատասխանատվությունն ամբողջությամբ կմնար այն նախաձեռնողների ուսերին։ Իսկ հիմա «Հայաստան» խմբակցությունն իր դիրքորոշումն, ըստ էության, կապում է պայմանական հովիկաղազարյանների մոտեցումներին։ Կստորագրե՞ն պայմանական աղազարյաններն իմպիչմենտի համար,
Հուսով ենք` կրթության ոլորտի ղեկավարությունն ի զորու է պաշտպանելու ուսուցիչների հեղինակությունը. բաց նամակ
Խորապես մտահոգված ենք Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Լեզվաբանության և մանկավարժության ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Սարգսյանի վերջին հայտարարությամբ, որտեղ նա թույլ է տվել անընդունելի և նվաստացուցիչ արտահայտություն՝ ուսուցիչներին անվանելով «թափթփուկներ»։
Ձգտում ենք նրան, որ հայկական ժամանակակից պարն ունենա իր դիմագիծը․ SUMMEET փառատոնի միջազգային պրոդյուսեր
«Ավանդական, եվրոպական մասնակցությանը նախորդ տարի ամերիկյան թեւն էր միացել, այս տարի էլ հասել ենք Հեռավոր Արեւելք։ Միանգամից հնարավորություն ունեցանք Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի պարուսույցների ներգրավել փառատոնին»։
«Ես վստահ ձեզ ասում եմ, որ «Աջափնյակ» մետրոյի կայարանը կառուցվելու է»․ Տիգրան Ավինյան
«Ամենաբարդ հատվածը, կարծում եմ, անցել ենք, ամենաբարդը նախագիծ ստանալն է, որը բոլոր փորձաքննություններով անցել է»։
«Սա ներգաղթյալների քաղաք է». Լոս Անջելեսում ցույցերը չեն դադարում. պարետային ժամ է սահմանվել
«Ազատություն». Լոս Անջելեսում արդեն հինգերորդ օրն է՝ չեն դադարում ցույցերը, որոնք սկսվեցին, երբ Միգրացիոն ծառայությունն սկսեց ապօրինի ներգաղթյալների դեմ ռեյդեր իրականացնել, որպեսզի նրանց վտարեն երկրից: Ցույցեր են նաև ԱՄՆ առնվազն 10 այլ քաղաքներում, այդ թվում՝ Վաշինգտոնում, Նյու Յորքում, որտեղ ևս ցուցարարներ են բերման ենթարկվել: Երեկվանից Լոս Անջելեսում պարետային ժամ է սահմանվել՝ երեկոյան ժամը 8-ից մինչև
Մհեր Գրիգորյանին ներկայացվել են Nokia-ի և Ucom-ի առաջիկա համագործակցության, մասնավորապես՝ 5G ցանցի ենթակառուցվածքների ներդրման ծրագրերը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Nokia ընկերության ավագ փոխնախագահ Ռոլֆ Վերներին և ընկերության փոխնախագահ Փիթեր Վուկովիցին: Հանդիպմանը ներկա էին նաև «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիրներ Արտյոմ Խաչատրյանը և Արամ Խաչատրյանը, Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Հանդիպման ընթացքում փոխվարչապետին ներկայացվել են հեռահաղորդակցության ոլորտում Nokia և Ucom ընկերությունների առաջիկա համագործակցության, մասնավորապես՝ 5G ցանցի ենթակառուցվածքների ներդրման ներկա և
Գորիսը հյուրընկալել էր գիտության և մշակույթի վաստակավոր գործիչների
Հայտնի մտավորական Մարտիկ Գասպարյանի նախաձեռնությամբ Գորիսը հյուրընկալել էր գիտության և մշակույթի վաստակավոր գործիչների՝ Յուրի Սուվարյանին, Գուրգեն Մելիքյանին, Սամվել Մուրադյանին, Վարդան Խաչատրյանին, Արթուր Ղարագյոզյանին, Աշոտ Գևորգյանին, Նորայր Մուրադյանին և ուրիշների։ Գորիսի գիտական և ստեղծագործ մտավորականության, գրականության, արվեստի և մշակույթի ներկայացուցիչների հետ տեղի ունեցավ բովանդակալից ու երկար սպասված հանդիպում։ Հյուրերին ջերմորեն ողջունեց Գորիսի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի,
Ժաննա Անդրեասյանը կարեւորել է հայերենի՝ պետական լեզվի կարգավիճակը եւ կարծիք հայտնել, որ դա պետք է ունենա հստակ դրսեւորումներ եւ գործիքակազմ. օրենքում առաջարկվող փոփոխությունները դրա ապահովման ձեւերից են
Փոփոխությունները շատ կարեւոր են, որոնք ուղղված են լեզվի կանոնարկմանը եւ ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրագրմանը: Կարեւոր հարցերից է պետական փաստաթղթաշրջանառության եւ օրենսդրության մեջ թարգմանված եւ փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկումը, որի կարգավորման բացակայության ազդեցությունը դիտվում է տարբեր ոլորտներում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսպես է գնահատել «Լեզվի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնք
Վեհափառին դիմավորելը եւ եկեղեցու հետ լինելը ոչ միայն հույս առաջացրեց, այլեւ ոգու ամրություն բերեց․ Գառնիկ Դավթյան
Իսկ Նիկոլենց քարոզչական աղմուկից սոսկ տպավորություն է ստեղծվում, որ հայրենադավերը բազմաթիվ են
Հունիսի 23-ին հայտարարելու ենք պայքարի երկրորդ փուլի մասին. Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ
Ունենք հստակ դիրքորոշում․ այս արդյունքները բավարար չեն։ Հունիսի 23-ին մենք հայտարարելու ենք պայքարի երկրորդ փուլի մասին և ներկայացնելու ենք, թե ինչ ճանապարհով ենք շարունակելու պայքարը։ Մինչև հունիսի 23-ը մենք քննարկումներ ենք ունենալու մեր հայրենակիցների հետ, ինչպես նաև այն միավորումների հետ, որոնք աջակցել և պաշտպանել են մեր օրակարգը։ Այդ ընթացքում հանդիպումներ ենք ունենալու նաև մարզերում՝ մեր
Տիգրան Ավինյան. Ընդհանուր առմամբ, գերակատարվել են սեփական եկամուտները, ինչպես նաեւ իրականացվել են ռեկորդային ծավալի աշխատանքներ
2024 թ. Երեւանի քաղաքապետարանը սեփական եկամուտները 13,1 տոկոսով ավելի է հավաքագրել
Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն է բերել Մայր Աթոռում հերթապահություն իրականացնող «ՀայաՔվեի» անդամներին
«ՀայաՔվե». Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն է բերել Մայր Աթոռում հերթապահություն իրականացնող «ՀայաՔվեի» անդամներին:
Մենք ցանկանում ենք լինել տեխնոլոգիական զարգացման գլոբալ արժեշղթայի մաս. Հակոբ Արշակյան
«Սահմանների բացումը կստեղծի իրատեսական ընդգրկուն հնարավորություններ ոչ միայն տնտեսության համար: Տարածաշրջանում կհաստատվի եւ կամրապնդվի հարատեւ խաղաղություն: Բոլոր մասնակիցների շահերից է բխում տարածաշրջանում ունենալ խաղաղություն եւ կայունություն, եթե այնտեղով միլիարդավոր դոլարների ապրանքաշրջանառություն կա»:
Արայիկ Հարությունյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի՝ ծանոթացել «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Աշխատակազմի ղեկավարին ուղեկցել են պատկան մարմինների ներկայացուցիչներն ու կառուցապատման պատասխանատուները: Շրջայցի ընթացքում ներկայացվել են կատարված և ընթացիկ աշխատանքները: Զեկուցվել է նախատեսվող ենթակառուցվածքների կառուցման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Անդրադարձ է կատարվել առաջիկա անելիքներին ու կառուցապատման աշխատանքների հետ կապված այլ ընթացիկ
«Սահմանազատման-սահմանագծման գործընթացից հետո Կիրանցում տրվել է 40 շինթույլտվություն, ընդհանուր՝ 55 շինթույլտվություն»․ Հայկ Ղալումյան
Ղալումյանը նշեց, որ կառավարությանն առաջարկներ է արել, խնդրել է, որ ծրագիրը վերաբացվի եւ որոշակի սահմանափակումներով սկսի գործել։
Խաչատրյանի անվան մրցույթի մասնակիցները ներկայացնում են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները
Այս օրերին ընթանում է Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթի երկրորդ փուլը։ Մրցույթն անցկացվում է «դիրիժորություն» մասնագիտական կարգում։ Երկրորդ փուլում երեկ հանդես են եկել երեք դիրիժորներ՝ ղեկավարելով մրցույթի պաշտոնական նվագախումբը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Երկրորդ փուլում հանդես եկած երաժիշտներից է Օտիս Քինթա Էնոքիդո-Լայնհեմը։ Նա Երևան է ժամանել Մեծ Բրիտանիայից։ Միջազգային մրցույթների մասնակցության ու հաղթանակի փորձ ունի։
«Որքան շատ մենք աղաղակենք կրակոցների ձայների մասին, այնքան քիչ մարդ ցանկություն կունենա գնալ Սյունիք»․ Ռոբերտ Ղուկասյան
Գառնիկ Դանիելյանն ասաց, որ Սյունիքում մարդկանց երկու խնդիր է անհանգստացնում։ Առաջինն անվտանգային խնդիրն է՝ հաշվի առնելով նոր ստեղծված անվտանգային միջավայրը եւ թշնամու կողմից պարբերաբար կրակոցները, հրադադարի խախտումը։
Viva-ն «Զինվորի տան» համար նոր մասնաշենք է կառուցել
Հայաստանում ներդրվում է վերականգնողական բուժման նոր և աննախադեպ մոդել «Զինվորի տանը» նոր մասնաշենք է բացվել: Այն կառուցվել է ոչ միայն եղած հնարավորություններն ընդլայնելու, բուժառուների սպասարկման ծավալը մեծացնելու, այլև Հայաստանում վերականգնողական բուժման աննախադեպ մոդել կիրառելու նպատակով: Այս մասնաշենքը «Զինվորի տանը» հնարավորություն կտա իրականացնել կարևոր ծրագրեր: Դրանց շնորհիվ առավել արժանապատիվ պայմաններում ավելի մեծ թվով զինհաշմանդամներ միաժամանակ կկարողանան
«Սկսենք։ Պատրաստ ենք օժանդակել»․ Իշխան Սաղաթելյանը՝ իմպիչմենտի մասին
«Հայաստան» խմբակցությունը 28 ստորագրությունով կմիանա գործընթացին, եթե երկու պակասող ստորագրությունները լինեն
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հրատապ խորհրդակցություն է անցկացրել Ճամբարակում
Այսօր վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բազմաբնակարան շենքերից մեկում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքների կապակցությամբ մարզպետ Կարեն Սարգսյանը հրատապ աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Ճամբարակում։ Մարզպետը հանձնարարեց իր որոշմամբ ստեղծել կարիքները գնահատող աշխատանքային խումբ։ Հանձնարարվեց նաև մարզային բժշկական կենտրոններից ներգրավել հավելյալ բուժանձնակազմ և շտապօգնության մեքենաներ, ինչպես նաև անհրաժեշտ շինտեխնիկա՝ փրկարարական և վերականգնողական աշխատանքներին
Անպտղության ցուցանիշը Հայաստանում 18.2 % է, որից երկրորդային՝ կանխարգելելի է 15.5%-ը. զեկույց
Աշխարհում ծնելիության մակարդակը նվազում է։
Հուսով ենք, որ Բաքվում և Երևանում լիարժեք կգնահատեն ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության խորացման ռիսկերը. Զախարովա
«Հուսով ենք, որ Բաքվում և Երևանում լիարժեք կգնահատեն ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության խորացման ռիսկերը», – արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Դաշինքը ոչ մի լավ բան չի բերում Հարավային Կովկասի անվտանգության համար։ Ավելին, արևմտամետների հիմնական նպատակը տարածաշրջանի խարխլումն ու լարվածության նոր օջախների ստեղծումն է, նշել է ՌԴ ԱԳՆ
Ճամբարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի
Տեղում աշխատանքները ղեկավարում է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։

















































