Օրվա լրահոսը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների՝ այդ թվում նաև ծանրաքարշ մեքենաների համար: Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության

Սոչիից Սիրիա թռչող Տու-154-ը կործանվել է Սև ծովում. օդանավում 91 հոգի կար

Սոչիից Սիրիա ուղևորվող ռուսական Տու-154 օդանավը ընկել է Սև ծովը։ Նախնական տվյալներով՝ օդանավում եղել է 83 ուղևոր և ութ հոգի անձնակազմ։ Ըստ «Սիվիլնեթի»` Ռուսաստանի պաշտպանության նախարարության Տու-154 օդանավը Սոչիի (Ադլեր) օդանավակայանից թռչելուց հետո անհետացել է ռադարներից։ Ավելի ուշ պարզվել է, որ այն ընկել է Սև ծովը։ Օդանավում կար 91 հոգի, այդ թվում՝ 8-հոգանոց անձնակազմը։ Տու-154-ում

Պայթյուն` Երևանի Թումանյան փողոցի «Մադլեն» վարսավիրանոցում (ֆոտոշարք)

Դեկտեմբերի 25-ին, ժամը 04.45-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թումանյան փողոցի թիվ 18 շենքի առաջին հարկում գտնվող վարսավիրանոցում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը: Պարզվել է, որ «Մադլեն» վարսավիրանոցում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով, ինչի հետևանքով քանդվել է վարսավիրանոցի և

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վայքի, Մեղրու, Սիսիանի, Մասիսի, Բաղրամյանի, Արտաշատի, Արարատի, Մարտունու և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Գավառի, Գորիսի, Բաղրամյանի, Մարտունու ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Նշված ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական

Խոշոր ավտովթար Երևանում. 5 վիրավորների մեջ են ՊԵԿ-ի նախագահի օգնականը, նրա վարորդն ու մանկահասակ երեխաները. shamshyan.com

Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտա և Տիգրան Մեծի նրբանցքի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 24-ամյա Հովսեփ Դերմենջյանի վարած Mercedes մակնիշի 34 FP 383 համարանիշի, 35-ամյա Էդվարդ Բադալյանի վարած Toyota մակնիշի 061 ՏՏ 05 համարանիշի և Մասիս քաղաքի բնակիչ 45-ամյա Արմենակ Ղազարյանի վարած Mercedes մակնիշի 35

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ

Դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, դիպուկահար հրացաններից և հաստոցավոր ավտոմատ նռնականետերից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց: ՊԲ առաջապահ ուժերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև

Ադրբեջանցին մատի սպառնալիքի տակ հանձնվեց Արմինե Բաբայանին

Շարժայի կանանց գավաթի 7-րդ խաղարկության յոթերորդ տուրում Արմինե Բաբայանը (նկարում) սեւերով հանդիպեց մրցաշարի միանձնյա առաջատար ադրբեջանցի կանանց գրոսմայստեր Հայալա Աբդուլլային եւ գեղեցիկ ոճով 49-րդ քայլում հարկադրեց մեկ քայլից մատ ստանալու սպառնալիքի տակ սպիտակ դրոշ պարզել: Հայ շախմատիստուհին 5,5 միավորով հավասարվեց նրան, սակայն լրացուցիչ գործակիցներով շրջանցեց ադրբեջանցուն՝ բարձրանալով 2-րդ հորիզոնական: Սուսաննա Գաբոյանն ու Մարիա Գեւորգյանը միմյանց

ԵՊԲՀ-ի 22-րդ ռեկտոր ընտրվեց Արմեն Մուրադյանը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր կայացավ Հոգաբարձուների խորհրդի թիվ 9-րդ նիստը: Նիստի օրակարգում մեկ հարց էր՝ ռեկտորի ընտրությունը: Ռեկտորի պաշտոնակատար և առաջադրված միակ թեկնածու Արմեն Մուրադյանը հակիրճ ներկայացրեց բուհի զարգացման իր տեսլականը, այնուհետև պատասխանեց խորհրդի անդամների հարցերին: Նշենք, որ Հոգաբարձուների խորհրդի 32 անդամներից նիստին ներկա էր 30-ը: Նիստի օրակարգի համաձայն՝ Արմեն Մուրադյանը

Պատահար` Երևանի Թբիլիսյան խճուղում. կա տուժած

Դեկտեմբերի 24-ին, ժամը 15.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 25 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ բախվել են «Օպել» մակնիշի 34

Հենրիխ Մխիթարյանը լիովին պատրաստ է «Սանդերլենդի» հետ հանդիպմանը

Դեկտեմբերի 26-ին «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Պրեմյեր լիգայի 18-րդ տուրում ընդունելու է «Սանդերլենդին»: ՄՅՈՒ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագ եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից լիովին ապաքինվել է եւ Պրեմյեր լիգայի երկու հանդիպում բաց թողնելուց հետո պատրաստ է մեկնարկային կազմում վերադառնալ խաղադաշտ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Պարգևատրումներ` Գավառի պետական համալսարանի հոբելյանական գիտաժողովի ընթացքում

Այսօր Գավառի պետական համալսարանում կայացավ 19-րդ ամենամյա գիտաժողովը` նվիրված ԳՊՀ պատվավոր բարերար Ժիրայր Նիշանյանի ծննդյան 80-ամյա հոբելյանին։ Գիտաժողովի մեկնարկին Գավառի պետական համալսարանի ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր Ռուզաննա Հակոբյանը ողջունեց բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներին և անդրադարձավ պարոն Նիշանյանի գործունեությանը՝ ԳՊՀ գիտական խորհրդի, բոլոր տարիների «Ժիրայր Նիշանյան» կրթաթոշակառուների և նրանց ծնողների, ինչպես նաև ողջ համալսարանական հանրույթի անունից

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին` ժամը 19:30-ի դրությամբ, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Թումանյանի, Դիլիջանի տարածաշրջանների ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է: Նշված ճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Գորիս – Կապան ճանապարհահատվածը երկկողմանի երթևեկելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի սահման (Մ2) միջպետական ավտոճանապարհի 247-րդ կմ-ում՝ Գորիս – Կապան հատվածում, տեղի ունեցած քարաթափման հետևանքները վերացվել են: Գորիսի տարածաշրջանը սպասարկող «Ոսմար» ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից իրականացված մաքրման աշխատանքներից հետո ճանապարհը դեկտեմբերի 24-ին`

Զլատան Իբրաիմովիչը կարող է մտնել ՄՅՈՒ-ի մարզչական շտաբ

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը մտադիր է իր շվեդ հարձակվող 35-ամյա Զլատան Իբրաիմովիչին առաջարկել մտնել թիմի մարզչական կազմ, երբ նա որոշի ավարտել ֆուտբոլիստի կարիերան: «Daily Mail»-ի տեղեկություններով, ինքը՝ ֆուտբոլիստը, նույնպես ցանկանում է մարզիչ դառնալ եւ մտադիր է օգտվել պորտուգալացի մարզչի ղեկավարությամբ փորձ ձեռք բերելու հնարավորությունից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ newsfeed.mu-ի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Դեկտեմբերի 25-ին հանրապետության տարածքը կգտնվի Միջերկրածովյան ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում:

Քարաթափման հետևանքով Գորիս – Կապան ճանապարհահատվածը միակողմանի փակ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Երևան -Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի սահման (Մ2) միջպետական ավտոճանապարհի 247-րդ կմ-ում՝ Գորիս – Կապան հատվածում, տեղի է ունեցել քարաթափում` 20-30 խմ ծավալով: Քարաթափման հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել է: Գորիսի տարածաշրջանը սպասարկող «Ոսմար» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարներն այժմ կատարում

Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստ`ՊՆ-ում

Դեկտեմբերի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորակ անների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Ողջունելով նիստի մասնակիցներին` հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծել է կամավորական շարժման դերակատարությունն ինչպես Արցախյան ազատամարտի տարիներին, այնպես էլ ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է հայրենիքի պաշտպանությանը

«ՀՀ-Իրան հարաբերությունների մարտահրավերը Մոսկվայում է, ոչ թե Թեհրանում կամ Երեւանում». Ռիչարդ Կիրակոսյան. (Տեսանյութ)

«Ռուսաստանը չի ուզում, որ Հայաստանն ընտրի իրանական գազը՝ այդ կերպ ռուսական գազից լինելով քիչ կախված»,-ասում է փորձագետը

Գյուղնախարար Իգնատի Առաքելյան. «Մինչեւ առաջ գնալը ուզում են հասկանալ, թե ինչ խնդիրներ ունենք, որոնք չեն լուծվում»

Այսօր գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը «Արմենիա Վայն» ընկերությունում հրավիրված ասուլիսում ամփոփեց 2016 թվականը, ինչպես նաեւ ներկայացրեց իր ղեկավարությամբ նախարարության երեք ամսվա գործունեությունը: «Մենք այս երեք ամիսների ընթացքում վերլուծել ենք պետության մասնակցությամբ բոլոր ծրագրերը, որոնք այսօր իրականացվում են Հայաստանում պետական աջակցությամբ, հանդիպել ենք բոլոր դոնոր կազմակերպությունների հետ: Դա անում ենք, որպեսզի մինչեւ առաջ գնալը հասկանանք, թե

Ջերմուկում ձյուն է տեղում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վայոց-ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն: Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Սոտք–Քարվաճառ, Ստեփանավան–Ալավերդի–Օձուն, Վանաձոր–Դիլիջան, Գորիս–Սիսիան–«Զանգեր», Սարավան–«Զանգեր», ինչպես նաև Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ–տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների՝ այդ թվում նաև  ծանրաքարշ մեքենաների համար: Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության

Արարատի մարզում զինվորների տեղափոխող ավտոբուս է այրվել. «Ազատություն»

Այսօր Արարատի մարզի Պարույր Երեսխավան և Պարույր Սևակ գյուղերի մերձակայքում զինվորների տեղափոխող ավտոբուս է այրվել, զինծառայողներից որևէ մեկը չի տուժել: Այդ մասին «Ազատության» հետ հեռախոսազրույցում հայտնեց Պարույր Սևակ գյուղի գյուղապետ Էդուարդ Ստեփանյանը: «Ես ընդհանրապես այնտեղ չեմ եղել, ես այդ պահին Երևանում եմ եղել, որ իմացել եմ՝ այնտեղ այդ կարգի բան կա, զանգել եմ գյուղ իմացել

7 միլիոնի կողոպուտը բացահայտվեց

Դեկտեմբերի 20-ին, ժամը 9-ի սահմաններում, Երևանի Բաշինջաղյան փողոցում գտնվող «Կրպակ» սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի մոտ անհայտ անձը հարվածել էր աշխատակցուհու գլխին և ձեռքից բացահայտ հափշտակելով պարկը, որի մեջ եղել էր 7.000.000 դրամին համարժեք գումար, դիմել էր փախուստի: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների և Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների և որոնողական աշխատանքների

Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն

Դեկտեմբերի 25-ին հանրապետության տարածքը կգտնվի Միջերկրածովյան ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում: Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն. առանձին հատվածներում՝ մասնավորապես Արարատյան դաշտում, Վայոց ձորում և Երևանում՝ ինտենսիվ ձյուն: Լեռնային գոտիներում և լեռնանցքներում սպասվում է բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-26-ին բոլոր մարզերում գիշերը կբարձրանա 13-15, ցերեկը՝ 6-8 աստիճանով: ԱԻՆ

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը: Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Սոտք-Քարվաճառ, Ստեփանավան-Ալավերդի-Օձուն, Վանաձոր-Դիլիջան, Գորիս-Սիսիան-«Զանգեր», Սարավան-«Զանգեր», ինչպես նաև Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման

Տավուշի մարզպետը ամանորի առիթով բարեմաղթեց նոյեմբերյանցի տարեցներին

10 տարի շարունակ տարեցների համար տոնական սեղան է բացվում

Տեր-Պետրոսյանի անհերքելի ճշմարտությունները եւ անընդունելի մոտեցումները

«Այդ ելույթում կային նաեւ անհերքելի, դասագրքային ճշմարտություններ, բայց կային նաեւ ակնհայտ, ցցուն եւ ինձ համար անընդունելի մոտեցումներ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը` պատասխանելով հարցին` քաղաքական եւ հասարակական դաշտում տարաբնույթ, հիմնականում բացասական քննարկումների տեղիք տվեց ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀԱԿ համագումարում, որում նա խոսեց ԼՂ հարցում իր հայտնի մոտեցումների մասին`

Դոլմա, խոզի բուդ, նրբաբլիթ՝ Ամանորի սեղանի նախընտրելի ուտեստներ. Հետազոտություն

Քաղաքացիների 89 տոկոսը Նոր տարին դիմավորելու է տանը

Չնչահավատության դեմ՝ մենակ

Չնայած որ հավերժության միջով հոսող գետը փոքր էր, իսկ իր ստեղծած ձուկը` մեծ, քանի որ ձուկն այդ ապրում էր ընդամենը գետի ցանկության ու երազանքի մեջ, թերեւս միակ մխիթարությունն այն էր, որ ձուկը չգիտեր, որ ինքը մեծ է, իսկ գետը չգիտեր, որ ինքը` փոքր, ինքը պարզապես հոսում էր, իսկ ձուկը փորձում էր կյանք տալ գետին: Եվ

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930