Օրվա լրահոսը
Մերի Մուսինյանը եւ Ալեքսանդր Բեյլերյանը ամանորյա «Բոլորից լավը» հաղորդման հյուրեր (Տեսանյութ)
Ռուսական «Առաջին ալիքի» «Բոլորից լավը» (Лучше всех) փոքրիկ տաղանդների հաղորդաշարի ամանորյա թողարկմանը հյուրընկալվել են երկու հայ փոքրիկներ՝ Մոսկվայի բնակիչ 6-ամյա Ալեքսանդր Բեյլերյանը, որը երաժշտական բացառիկ լսողություն ունի ու լեզուների իմացություն, ու նաեւ Հայաստանից մասնակից՝ 10 տարեկան քանոնահար Մերի Մուսինյանը: Հիշեցնենք, որ Ալեքսանդր Բեյլերյանը նախորդ անգամ մասնակցելով հաղորդմանը անգլերեն և ռուսերեն լեզուներով արտասանել էր հատված «Համլետ»-ից:
Սեղանի թենիսի ֆեդերացիան ավարտեց մրցաշրջան 2016-ը
Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիան մրցաշրջանը երրորդ տարին անընդմեջ եզրափակեց հովանավոր «Քրոնիմետ բարեգործական հիմնադրամի» գավաթի առաջնությունով: Ֆեդերացիայի նախագահ Ֆելիքս Սարգսյանը Aravot.am-ին ասաց, որ սա տարվա ընթացքում կատարած աշխատանքի յուրօրինակ ամփոփում է: Ու չնայած նախատեսված բոլոր միջոցառումները իրականացվել են, սակայն արդյունքների առումով ինքն այնքան էլ գոհ չէ, որովհետեւ հնարավոր էր ավելիին հասնել: Գլխավոր պատճառը ֆեդերացիայի փոքր բյուջեն
Մառախուղ` Դիլիջանի ոլորաններում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Տիգրանաշենի ոլորանները: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը: Գեղարքունիքի մարզում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ամասիայի և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջաններում, Աշտարակ, Կոտայքի մարզի Հրազդան, Եղվարդ, Չարենցավան, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Լոռու մարզի Սպիտակ,
Արշակ Սադոյանի բաց նամակը «Գլոբալ հայերի ապագան այսօր է» նամակի հեղինակներին
Իրոք այլևս հապաղել չի կարելի, մենք բոլորս ենք պարտավոր համատեղելով ջանքերը կազմավորել, միաձույլ, ամբողջական, արդյունավետ, նպատակային գործունեության ունակ մի հզոր Ազգ կազմակերպություն՝ իր մայրաքաղաք Հայաստան պետությամբ:
Դավիթաշենի շենքերից մեկի մոտ դի է հայտնաբերվել
Դեկտեմբերի 25-ին, ժամը 14.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 3-րդ թաղամասի թիվ 31 շենքի մոտ հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 31 շենքի բնակարաններից մեկի բնակիչ 1957 թ. ծնված Հ. Ա.-ը ընկել է նույն շենքի բակում
Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ
Դեկտեմբերի 25-ին, ժամը 13.52-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղի Սարալանջի փողոցի թիվ 4 տան մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ճամփեզրի առվակում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարաների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ford Transit» մակնիշի 35 AM 392 պ/հ ավտոմեքենան: *** Դեկտեմբերի 25-ին, ժամը 13.14-ին ահազանգ
Հայ Ազգային Կոնգրեսը ցավակցում է ռուսական ինքնաթիռի վթարի կապակցությամբ
Հայ Ազգային Կոնգրեսը խորապես վշտացած է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որին զոհ են գնացել անձնակազմը, զինվորականներ, մի խումբ լրագրողներ և Ալեքսանդրովի անվան երգչախմբի անդամներ: Կոնգրեսը ցավակցում է զոհերի հարազատներին ցնցող ողբերգության առիթով և այս ծանր պահին իր զորակցությունն է հայտնում բարեկամ ռուս ժողովրդին: ՀԱԿ մամուլի հաղորդագրություն
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը
Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր», ինչպես նաև Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
«Զինվորը վստահում է հոգեւորականին. եկեղեցի-բանակ կապն ամուր է» (Տեսանյութ)
ԱՀԹ կազմակերպած հերթական միջոցառումը՝ զինվորների մասնակցությամբ էր
Կործանված օդանավում էր նաև հայտնի Դոկտոր Լիզան. նա բժշկական օգնություն էր տանում Սիրիա (տեսանյութ). arevelk.am
Նրա ղեկավարած հիմնադրամն աջակցել է նաև Արցախին՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ:
Ռուբեն Հայրապետյան. նման լրագրողներն իրավունք չունեն պահանջելու ֆուտբոլային հավատարմագրում կամ հարցազրույց՝ նույն Հենրիխ Մխիթարյանից
Սա զուրկ է բարոյականությունից, և հենց նույն «բարոյականությամբ» էլ նույն չինովնիկներն, ովքեր այսպես արհամարհում և ստորադասում են ֆուտբոլը, որևէ իրավունք չունեն ֆուտբոլի մասին բառ անգամ խոսել:
«Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայացնի Արծվիկը
Արծվիկի հաղթանակով ավարտվեց Հանրային հեռուստաընկերության «Դեպի եվրատեսիլ» նախագիծը: Սփյուռքում ապրող մեր հայրենակից երաժիշտներից կազմված մասնագիտական ժյուրիի կողմից տրված գնահատականների եւ sms քվեարկության միասնական արդյունքներով` Արծվիկն արժանացավ առավելագույն միավորների եւ հնարավորություն ստացավ Հայաստանը ներկայացնելու եվրոպական ամենահայտնի երգի մրցույթում` «Եվրատեսիլ»-ում: Եզրափակիչ փուլի պրոֆեսիոնալ ժյուրիի կազմում էին` երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր Արաքսյա Մուշեղյանը (Ռուսաստան), կոմպոզիտոր-դաշնակահար Արթուր Ահարոնյանը (Ֆրանսիա), օպերային երգչուհի
25 տարի առաջ այս օրը Միացյալ Նահանգները ճանաչեց Հայաստանի անկախությունը (Տեսանյութ)
Այսօր հոբելյան ենք տոնում: 25 տարի առաջ այս օրը Միացյալ Նահանգները ճանաչեց Հայաստանի անկախությունը: Ի՞նչ գիտեք մեր ամուր երկկողմ հարաբերությունների մասին։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տարածած տեսանյութում այս մասին է խոսում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։
Ուղեցույց. Ինչպես դիմել Facebook-ին անձնական կամ այլ տվյալները հեռացնելու համար
Սոցիալական ցանցերն այսօր մարդկանց առօրյայի մի մասն են դարձել եւ մարդու կամքով կամ նրա կամքից անկախ, հաճախ նաեւ չիմացությամբ, հավաքում, պահպանում եւ օգտագործում են անձնական տվյալներ։ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության մշակած այս ուղեցույցում ներկայացնում ենք անձնական տվյալները ֆեյսբուք սոցիալական ցանցում պաշտպանելու մի քանի գործիքներ։ Նախ, եթե այլևս չեք ուզում ունենալ ձեր էջը ֆեյսբուք սոցիալական ցանցում,
Արամ Սարգսյան. Մեր ԵԼՔ-ը մենք ենք, ժողովուրդ ջան
ԵԼՔ-ը Աստվածաշնչի ամենահիմնական և ամենահուսադրող գրքերից մեկի կարճ, բայց կատարյալ գտնված անվանումն է: ԵԼՔ-ը հրեա ժողովրդի համար ստրկությունից ազատվելը, սեփական երկիր ու հայրենիք ունենալն էր, իսկ մեզ՝ հայերիս համար, ԵԼՔ-ը Հայաստանը ապահով, բարեկեցիկ և զարգացող երկիր դարձնելն է: Հայաստանում բնակվողներիս միակ ԵԼՔ-ը ընտրությունները որպես ճիշտ և խաղաղ միջոց օգտագործելն է ու այս անցյալում մնացած` հետամնաց
Մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Ախուրյանի, Գավառի, Բաղրամյանի, Մեղրու, Արարատի, Աշոցքի, Եղեգնաձորի, Սևանի, Հրազդանի, Ճամբարակի, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Սպիտակի, Սիսիանի, Ապարանի, Վայքի տարածաշրջանների, Կոտայքի և Տավուշի մարզի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Դիլիջանի տարածաշրջանի ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Նշված ավտոճանապարհներին կատարվում են մաքրման
«Անահիտ», Փարաջանովյան Թալեր եւ «Գրիգոր Նարեկացի»`Վիգեն Չալդրանյանին
«Մոսկվա» կինոթատրոնում նշվեց ռեժիսորի ծննդյան 60-ամյակը:
Սևակ Խանագյանը` ուկրաինական X-Factor նախագծի հաղթող (տեսանյութ)
Ուկրաինական X-Factor նախագծի եզրափակչում հայազգի Սևակ Խանագյանը մրցել է Detach խմբի հետ։ Հեռուստադիտողների քվեարկության արդյունքում Սևակ Խանագյանը դարձել է նախագծի հաղթող։
ՀՀ ԱԳՆ-ն ճշտում է կործանված ինքնաթիռի ուղևորներից Ա.Տ. Գեորգիյանի ինքնությունը և քաղաքացիությունը
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ֆեյբուքյան իր էջում գրել է. «Ցավակցում ենք Սոչիում կործանված ինքնաթիռի զոհերի կապակցությամբ։ Ճշտում ենք ուղևորներից` Ա.Տ. Գեորգիյանի ինքնությունը և քաղաքացիությունը»։
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ադլերից Լաթաքիա ուղևորված ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել: «Իմ խորին ցավակցությունները, զորակցության և կարեկցանքի խոսքերն եմ հղում Ձեզ, զոհվածների ընտանիքներին, հարազատներին և Ռուսաստանի ամբողջ եղբայրական ժողովրդին: Մաղթում եմ տոկունություն և արիություն` հաղթահարելու համար այս ողբերգությունը»,-ասված է Նախագահի ցավակցական
Երկու հայազգի ուղևորներ` կործանված Տու-154 ինքնաթիռում
Ինչպես տեղեկացրել ենք, Սոչիից Սիրիա թռչող Տու-154-ը կործանվել է Սև ծովում: Ռուսական НТВ հեռուստաալիքը հրապարակել է կործանված Ту-154 ինքնաթիռում գտնվող ուղևորների անունները, նրանց թվում կա նաև հայկական ազգանունով ուղևորներ. Գորգիյան Հովհաննես Պետրոսի և Վահանով. Ա. Ի.: Նշենք, որ Վահանովը եղել է ուղեկցող անձնակազմի անդամ, իսկ Գեորգիյանը Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամ: Մահացածների թվում են նաև 9
Դեկտեմբերի 26-ի գիշերը օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հանրապետության տարածքում` 26-27-ը շրջանների զգալի մասում սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր տեսանելիություն: 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա՝ 3-5, ցերեկը՝ 2-3 աստիճանով: Երևանում 26-27-ը ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում է թույլ ձյուն: 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ
Դիմելուց առաջ երկար մտածեք (պատմվածք)
Վերջերս մարմնիս թիկունքամասի վերևում ուժեղ քոր սկսվեց: Իսկ քանի որ ձեռքերս, ոչ իմ մեղքով, բնականից կարճ են ստացվել և այդ քորն էլ բավականին անհասանելի տեղում էր առաջանում, դժվարություններ ծագեցին՝ քորը հանգստացնելու գործողությունը ի կատար ածելիս՝ ինչպես ձեռքիս շարժումով վերևից, այնպես էլ ներքևից: Հո, անընդհատ չէի դիմելու որևէ մեկին ու խնդրելու, որ մեջքամասս քորի: Ամոթ է,
«Մ՜հանչա» կամ քաղցր օձ՝ Մարոկկոյից. արեւելյան համեղ թխվածք
Այս յուրահատուկ արեւելյան, ավելի կոնկրետ՝ մարոկկոյան թխվածքը շատ հեշտ է պատրաստելը, այն շատ համեղ է եւ մի բաժակ սուրճի հետ իսկական վայելք է: Անհրաժեշտ մթերքները Ֆիլո խմորի պատրաստի շերտեր (փախլավայի համար նախատեսված բարակ խմորաշերտերն են, որոնք այժմ վաճառվում են երեւանյան գրեթե բոլոր սուպերմարկետներում)- 1 տուփ (500 գրամ) Կրեմի համար 200 գրամ նուշի ալյուր (կարող եք
Սուրբծննդյան շքեղ նվեր ՀՖՆ-ից՝ Չայկովսկու «Շչելկունչիկը» նոր ձեւաչափով (ֆոտոշարք)
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ դեկտեմբերի 20-ին եւ 24-ին հանդիսատեսին ներկայացրեց Չայկովսկու հեքիաթային գործը՝ «Շչելկունչիկը»՝ ժամանակակից լուծումներով:
Ովքե՞ր կլինեն Հայաստանի թագավորն ու թագուհին
Ինչքան մոտենում են Ազգային ժողովի հերթական ընտրությունները, այնքան պատգամավորության հավակնորդ անհատներն ու կուսակցություններն ավելի ու ավելի են համոզվում, որ այս ընտրություններին մասնակցության լավագույն տարբերակը դաշինքային տարբերակն է: Ընդ որում, դրանում ոչ միայն ընդդիմադիրներն են համոզվում, այլև՝ իշխանականներն ու իշխանամետները, և բնավ չենք զարմանա, եթե առաջիկա ընտրությունների նախընտրական փուլում նաև իշխանամետ դաշինք կազմվի: Ինչևէ. առաջին դաշինքն
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների՝ այդ թվում նաև ծանրաքարշ մեքենաների համար: Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության
Սոչիից Սիրիա թռչող Տու-154-ը կործանվել է Սև ծովում. օդանավում 91 հոգի կար
Սոչիից Սիրիա ուղևորվող ռուսական Տու-154 օդանավը ընկել է Սև ծովը։ Նախնական տվյալներով՝ օդանավում եղել է 83 ուղևոր և ութ հոգի անձնակազմ։ Ըստ «Սիվիլնեթի»` Ռուսաստանի պաշտպանության նախարարության Տու-154 օդանավը Սոչիի (Ադլեր) օդանավակայանից թռչելուց հետո անհետացել է ռադարներից։ Ավելի ուշ պարզվել է, որ այն ընկել է Սև ծովը։ Օդանավում կար 91 հոգի, այդ թվում՝ 8-հոգանոց անձնակազմը։ Տու-154-ում
Պայթյուն` Երևանի Թումանյան փողոցի «Մադլեն» վարսավիրանոցում (ֆոտոշարք)
Դեկտեմբերի 25-ին, ժամը 04.45-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թումանյան փողոցի թիվ 18 շենքի առաջին հարկում գտնվող վարսավիրանոցում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը: Պարզվել է, որ «Մադլեն» վարսավիրանոցում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով, ինչի հետևանքով քանդվել է վարսավիրանոցի և
Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վայքի, Մեղրու, Սիսիանի, Մասիսի, Բաղրամյանի, Արտաշատի, Արարատի, Մարտունու և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Գավառի, Գորիսի, Բաղրամյանի, Մարտունու ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Նշված ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական


















































