Օրվա լրահոսը

«Վստահ չեմ, որ համաձայն եմ ապրել ընդդիմադիր Վիկտոր Դալլաքյանի փրկած հայրենիքում». «ՀԺ»

Ես խեղճանում եմ, երբ ինձ առաջարկում են ընտրություն կատարել ազատագրված տարածքները զիջելու ու մարդկային նոր զոհերի միջեւ։ Երբ հերթական քննարկման ժամանակ ինձ հարցնում են՝ դե՞մ, թե՞ կողմ եմ Տեր-Պետրոսյանի ելույթի թեզերին ու հատկապես կարգախոսին՝ «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն»։ Մի կողմից ո՞վ կարող է դեմ լինել խաղաղությանն ու հաշտությանը, մյուս կողմից՝ իսկ ի՞նչ գին ենք վճարելու դրա

Թուրքերի հիմնազուրկ գանգատը` Բունդեսթագի բանաձևի դեմ. «Ազգ»

Դեկտեմբերի 19-ին գերմանական մամուլն առանց «զգացմունքների» արձանագրեց` Գերմանիայի սահմանադրական դատարանը մերժել է Բունդեսթագի հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի վերաբերյալ 8 թուրքերի գանգատը` պատճառաբանելով, թե դիմումատուները չեն կարողացել հիմնավորել իրենց հիմնական իրավունքների խախտումը, եւ բացի այդ` դատարանն էլ նման իրավախախտման հնարավորություն չի տեսնում: Բողոք ներկայացրած 8 թուրքերի մի մասը, ինչպես ծանուցում են գերմանական աղբյուրները, գերմանաբնակ

Լևոն Տեր-Պետրոսյանի հայտը պարզապես շախմատ խաղալու առաջարկ էր Սերժ Սարգսյանին. «Ժամանակ»

Եթե Հայաստանում հասունացող նախընտրական իրավիճակը գնահատենք ներկայիս տրամաբանությամբ, ապա ակնհայտ է, որ առայժմ այսպես ասած՝ նորաձևություն թելադրում է իշխանությունը, քանի որ նախընտրական շրջանում առանձնապես ուշագրավ ինտրիգները գալիս են հենց իշխանության համակարգից: Ընդդիմության դաշտից առայժմ եղել է մեկ ուշագրավ նախաձեռնություն: Դա երեք կուսակցությունների միավորումն էր՝ «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն»: Հնարավոր է ընդդիմադիր դաշտից եկած

«Սա յուրահատուկ ժեստ էր». Վրաստանի ԱԳ նախկին նախարար. «168 ժամ»

«Սա Վիգեն Սարգսյանի երկրորդ պաշտոնական այցն էր Ռուսաստանից հետո, որտեղ ստորագրվեց հայ-ռուսական միասնական զորախմբի մասին պայմանագիրը։ Այս հարցը բազմիցս է քննարկվել վրացական փորձագիտական հանրության շրջանակների կողմից, քննարկումներ կային նույնիսկ, որ այն կարող է օգտագործվել Վրաստանի դեմ։ Բնականաբար, սա յուրահատուկ ժեստ էր Վրաստանին, որն ըստ արժանվույն կգնահատվի Վրաստանի իշխանությունների կողմից։ Թվում է, թե այդպես էլ պետք

Բերեք գյուղերն էլ կրճատենք. «ՉԻ»

Արարատի մարզի համայնքապետների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ավելի շատ դոտացիաներ տրամադրել այն համայնքներին, որտեղ հարկահավաքությունը նորմալ է ընթացել, և հավաքված հարկերի ծավալներն աճել են։ «ՉԻ»- Բիզնես-մտածողության տեսանկյունից սա, իհարկե, ճիշտ որոշում է։ Մենեջերները հենց այդպես էլ վարվում են` լավ եկամուտ բերող ստորաբաժանումներում լրացուցիչ ներդրումներ են անում, իսկ վնասով աշխատող ստորաբաժանումները փակում

Ես վատ բան չեմ տեսնում որեւէ կուսակցության անդամակցելու մեջ. Արմեն Ամիրյան. «Ժողովուրդ»

Արդեն երեք ամիս մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Ամիրյանից «ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց. նախքան նախարարի աթոռը զբաղեցնելը, սկզբունքորեն դեմ էիք արտահայտվել որեւէ քաղաքական միավորի անդամակցելու մասով հնչած հարցին, բայց վերջերս հայտարարեցիք, որ մտածելու ժամանակ ունեք: Ի՞նչ փոխվեց, հնարավո՞ր է, որ մինչեւ ապրիլ անդամակցեք ՀՀԿ-ին: Ի պատասխան մեր հարցի՝ Արմեն Ամիրյանը նշեց. «Այս պահի դրությամբ ես դեռ

Ավետարան` ըստ Օհանյանի՞. «Ազգ»

Լրատվամիջոցներից մեկը ԼՂ կարգավորման չորս տարբերակ է մատնանշել` Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ժիրայր Սեֆիլյանի, Սերժ Սարգսյանի եւ Սեյրան Օհանյանի: Սեյրան Օհանյանը 1999թ.-ից եղել է ԼՂՀ պաշտպանության նախարար, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ապա` պաշտպանության նախարար` պաշտոնավարելով շուրջ 10 տարի: Եւ նրա քաղաքականություն մտնելու մասին ասվածը խիստ հարաբերական է գոնե այն իմաստով, որ պաշտպանության

Արմինե Բաբայանը Շարժայի գավաթում հավասարվեց առաջատարներին

ՄԱԷ-ում ընթացող շախմատի Շարժայի կանանց գավաթի խաղարկության վեցերորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Արմինե Բաբայանը (նկարում)  պարտության մատնեց  ռուսաստանցի Ամալ Ռազին եւ վաստակած 4,5 միավորով, նույնքան, որքան Մարիա Գեւորգյանն ու Սուսաննա Գաբոյանը, միացավ մրցանակային տեղերի համար պայքարին: Այսօր միմյանց հետ խաղալու են Մարիան եւ Սուսաննան, իսկ Արմինեի մրցակիցը միանձնյա առաջատար Հայալա Աբդուլլան է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ papinchess.ru-ի

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Ծեր գնչուհին բախտս կարդաց՝ Տնտղելով ինձ հարցական: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Ե՞րբ ես դառնում կուսակցական:

Որոշ ավտոճանապարհներին մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Թումանյանի, Դիլիջանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է: Նշված ճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Հակառակորդը կիրառել է «СВД» և «Իստիգլալ» տիպի դիպուկահար հրացաններ

Դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 30 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 350 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել «СВД» և «Իստիգլալ» տիպի դիպուկահար հրացաններից /94 կրակոց/: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել

Երբ չկա նորմալ պետական համակարգ

Ես, անկեղծ ասած, չէի ցանկանում, որ Սեյրան Օհանյանը քաղաքական գործիչ դառնա: Ավելի լավ էր` մնար զինվորական. ծառայել կարելի է ոչ միայն նախարարի պաշտոնում: Նրա ծառայություններն անուրանալի են, իհարկե` բանակնում կային  եւ կան նաեւ բազմաթիվ թերություններ: Թե ինչպիսի քաղաքական գործիչ կլինի Սեյրան Օհանյանը` չգիտեմ: Արդյոք արկածախնդիր մարդիկ չե՞ն օգտագործի նրա անունը` սեփական «ոչ վեհ» նպատակների համար`

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ի ժամը 00.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի, Սոթք-Քարվաճառ, Սարավան–«Զանգեր», Ապարան–Արագած, Թալին–Գյումրի, Շիրակի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ–տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:  ԱԻՆ

Աշխատանքային այցով Քիշնևում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը

Դեկտեմբերի 23-ին Մոլդովայի Հանրապետության նորընտիր նախագահ Իգոր Դոդոնի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Քիշնևում էր գտնվում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Հանդիսավոր արարողությունից հետո Նախագահ Իգոր Դոդոնի հետ կայացած առանձնազրույցի ընթացքում Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի տեղակալը Մոլդովայի Նախագահին փոխանցեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները: Վստահություն արտահայտվեց, որ Հայաստանի

«Երբ հաջորդ անգամ Մինսկի խումբը ցանկանա գալ ՀՀ, պետք է ասենք՝ «ոչ». Ռիչարդ Կիրակոսյան. (Տեսանյութ)

«Մենք հիմնվում ենք ագրեսիայի, «բլեֆի» եւ սպառնալիքների վրա»,-ասում է փորձագետը

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային տնօրենին

Դեկտեմբերի 23-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Թոմաս Շրապելին։ Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին Հայաստանում «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աշխատանքների և իրականացվող ծրագրերի շուրջ, անդրադարձ արվեց Հայաստան–Գերմանիա հարաբերություններին, Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցությանը, մի շարք հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրների։ ՀՀ ԱԳՆ

15-ը չլրացած աղջկա հետ փաստացի ամուսնանալու համար դատում են

Երիտասարդին սպառնում է 4-10 տարի ազատազրկում

«Բանակում այս տարի 170 հայ զինվոր է մահացել». Էդգար Խաչատրյան

«Ապրիլյան իրադարձությունները ցույց են տալիս, որ պատերազմը ծանր խնդիր է մեզ համար». «Խաղաղության Երկխոսություն» ՀԿ նախագահ

«Բա մեր զոհերը, բա մեր հայրենիքը, այս ձեւով կարող ենք խոսել, երբ որ գրական երեկո ենք անում». Արամ Մանուկյան

«Ցանկացած փոխզիջում ցավոտ է լինելու». ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար

Ողբերգական դեպք Սիսիանում. 69-ամյա տղամարդը ինքնասպան է եղել. shamshyan.com

Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երիտասարդական փողոցի տներից մեկին հարակից գոմում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մարկոսյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 09:00-ից

2016թ. ընթացքում Երևանի քաղաքապետարանի ծրագրերը բնակիչների 65 տոկոսը գնահատում է դրական

«Gallup International Association» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը այսօր հրապարակել է արդեն 5-րդ տարին անընդմեջ անցկացվող «Երևանցիները՝ Երևանի մասին» հետազոտության արդյունքները, որով մայրաքաղաքի բնակիչները գնահատել են 2016 թվականի ընթացքում Երևանում կատարված աշխատանքները։ Հետազոտության շնորհանդեսին ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը: «Gallup International Association» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության նախագահ Արամ Նավասարդյանը նշել է, որ դեկտեմբերի 7-ից 19-ն

«Հայաստանը պետք է որոշում կայացնի ու հայտարարի՝ մենք պատրաստ ենք փոխզիջումային տարբերակին». Արամ Մանուկյան

«Կարծում եմ, որ քայլեր են ձեռնարկել դրա համար, կարող է հանրությունը պատրաստ չի եղել». Քաղաքագետ

«Մենք պատրաստ ենք, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում». Լարիսա Ալավերդյանը Տեր-Պետրոսյանի խոսքերն է հիշեցնում

Խոսենք ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին, այլ այն թիմի մասին, որը սկսած 90 թվականից, հստակեցրել է իր դիրքորոշումը, որ Արցախը պիտի մնա Ադրբեջանի կազմում: Այդ թիմի մեջ էին մյուս երկու նախագահները: Լարիսա Ալավերդյանն ասաց, որ դրանից առաջ էլ հրավիրել են Արցախից պատգամավորների եւ նույն առաջարկությունն արել:

Ընդդիմադիր առաջին դաշինքի անունը՝ «Ելք»

Ֆեյսբուքյան էջում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտնել է. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն «ԵԼՔ դաշինք» անվանումով։

Սեյրան Օհանյանը կմտնի խորհրդարան, եթե իշխանությունից աջակցություն ստանա. Վիգեն Խաչատրյան

Վիգեն Խաչատրյանի խոսքերով՝ մենք պետք է ընդունենք, որ պրոբլեմը հասարակության մեջ է, ոչ թե ՀՀԿ-ի: Պրոբլեմը Սերժ Սարգսյանի մեջ չի: Պրոբլեմն այն է, որ Սերժ Սարգսյանի տեղին հավակնողները էությամբ նույն Սերժ Սարգսյանն են՝ շատ բանով չեն տարբերվում՝ որպես գործիչ, մտածելակերպով, արժեքային համակարգով:

«Մենք հայրենիք կայացնենք, դուք ձեր էրեխեքին գրկած՝ գաք էստեղ քեֆեր անեք, թողնեք, գնա՞ք». Շիրակի մարզպետ

Այսօր Aravot.am-ը Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանից հետաքրքրվեց, թե իր պաշտոնավարման 10 ամիսների ընթացքում փորձե՞լ է արտերկրի հեղինակավոր դաշնակցականներին հորդորել օգնել Գյումրիին ներդրողների հարցով. ուղղորդեն գործարարներին՝ գան բիզնես դնեն, գյումրեցիներն էլ հարկադրված չգնան դրսերում աշխատանք փնտրեն: «Ես միշտ մտածել եմ, որ բիզնեսը չունի կուսակցական պատկանելություն, բիզնեսն ունի իր կանոնները՝ անկախ նրանից, այն իրականացնում է հանրապետականը,

Վարդան Արամյան. «Մեկ անձից գնումները բացառիկ դեպքերում են լինելու» (Տեսանյութ)

Ֆինանսների նախարարն ասում է՝ հոկտեմբերից-դեկտեմբերը 90 միլիոն դրամը չի գերազանցել մեկ անձից գնումների մասով

Սպանության փորձի համար 2 տարի հետախուզման մեջ գտնվող անձն ինքնակամ ներկայացել է քննչական բաժին

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել՝ Էջմիածին քաղաքի բնակչի նկատմամբ երկու տարի առաջ կատարված սպանության փորձի համար: 2014թ. հունիսի 18-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մատրոսով փողոցում առերևույթ հանցագործություն կատարած անձը հրազենից կրակոցներ է արձակել Էջմիածին քաղաքի բնակիչ Ա.Գրիգորյանի վարած «ԲՄՎ X 5» մակնիշի ավտոմեքենայի

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930