Օրվա լրահոսը

Կհանդուրժեի՞ք, եթե ռեստորանից հնչող երաժշտությունն ամեն գիշեր խաթարեր Ձեր անդորրը. Ա. Բախշյանի բաց նամակը ՀՀ վարչապետին

Հարգելի պարոն Վարչապետ, Ս.թ. նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության նիստում հանձնարարեցիք ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, համագործակցելով համայնքապետերի հետ, բազմաբնակարան շենքերում և նրանց անմիջական հարևանությամբ գործող գիշերային ակումբների և նման զվարճանքի օբյեկտների գործունեությունը կանոնակարգելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այլ վայրեր տեղափոխելու նպատակով համատեղ ներկայացնել

ԱԺ ընտրությունները կխոչընդոտե՞ն «Ավրորա» մրցանակաբաշխությանը (Տեսանյութ)

Մարդասիրական նախաձեռնության ղեկավարը հույս ունի, որ խոչընդոտներ չեն լինի

Մանրամասներ վարչապետի մոտ քննարկումներից

ՏՏ ոլորտի մասնագետները առաջարկներ են ներկայացրել եւ հանձնարարականներ ստացել

Նախագահն ընդունել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների պատվիրակությունների ղեկավարներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների պատվիրակությունների ղեկավարներին, ովքեր Հայաստան են ժամանել Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 21-րդ նիստին մասնակցելու նպատակով: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել Ծաղկաձորում այսօր անցկացված կոլեգիայի նիստը: Ընդգծելով, որ մաքսային ծառայություններն այն կարևոր կառույցներն են, որոնց հետ ամեն օր շփվում են

Ջորջ Քլունին 2017թ. եւս ցանկանում է Երեւան գալ (Տեսանյութ)

Նա այս տարի Մարգարիտ Բարանկիցեին շնորհել էր «Ավրորա» մրցանակը 

Քննարկում են ԼՂ հարցը, քանի որ կա պատերազմի հավանականություն

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման հնարավորությունները ՆԱՏՕ-Թուրքիա քննարկումներում ՆԱՏՕ-ի պաշտոնյաները թուրք գործընկերների հետ երբեւէ քննարկե՞լ են առանց ԼՂ հակամարտության թեմայի՝ թեկուզ ոչ հրապարակային՝ հարցրինք Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապերի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուին: «ՆԱՏՕ-ում ես չգիտեմ որեւէ ձեւաչափ, որում քննարկվում է դաշնակից երկրի հարաբերությունը իր հարեւանի հետ, եթե այդտեղ չկա սպառնալիքի խնդիր: Ես որքանով տեղյակ եմ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները

«Հաց բերող» Արթուր Սարգսյանը՝ «Ավրորայի» հավակնո՞րդ» (Տեսանյութ)

«Չի բացառվում, որ ովքեր առաջադրվել են՝ կարող են լինել հավակնորդների ցուցակում»,-ասում է Արման Ջիլավյանը

ՀՀ բնապահպանության նախարարության ուղերձը. կոչ ենք անում չգնել ապօրինի որսած և վաճառվող սիգ

ՀՀ բնապահպանության նախարարությունը կոչ է անում Սևանա լճի հարակից համայնքների ազգաբնակչությանն արգելքի ժամանակահատվածում զերծ մնալ ձկան ապօրինի որսից և վաճառքից:

Քննարկվեցին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» շուրջ ՎԶԵԲ-ի հետ համագործակցության հնարավորությունները

Կողմերը անդրադարձան նաև Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, նոր կամրջի շինարարության ծրագրին վերաբերող մանրամասների:

ՀՀ ԳԱԱ-ն առաջարկում է Բուսաբանության ինստիտուտն անվանակոչել 20-րդ դարի խոշորագույն բուսաբան-էվոլուցիոնիստ Արմեն Թախտաջյանի անունով

Սույն թվականի նոյեմբերի 30-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահությունը որոշեց առաջարկ ներկայացնել ՀՀ կառավարություն՝ ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտն անվանակոչելու 20-րդ դարի խոշորագույն բուսաբան-էվոլուցիոնիստ Արմեն Թախտաջյանի անունով: Արմեն Թախտաջյանը Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի և Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս էր, Սոցիալիստական աշխատանքի հերոս: Նրա կողմից ստեղծված բուսական աշխարհի էվոլուցիոն համակարգը ոչ միայն ընդունված է գիտական բուսաբանական

Լավ կլինի, եթե ՀՀԿ-ականները հասկացած լինեն Սերժ Սարգսյանին

ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի ունեցած ելույթում հնչեցին մտքեր, որոնք տարբեր ոլորտներում խնդիրների լուծման առանցքում դնում էին մարդուն. թե՛ որպես նպատակ, թե՛ որպես ռեսուրս: Սա բեկումնային է, եթե հաշվի առնենք, որ մեր հավաքական ընկալման մեջ նպատակ է ընկալվում, այսպես կոչված, «գոյության կռիվը» կամ «ազատագրական պայքարը»: Պայքարն անշուշտ պետք է մղել, հատկապես երբ դա պարտադրված է ոչ

Կոտայքում բացահայտվել են բնակարանային գողությունների տասնյակից ավելի դեպքեր. ՀՀ ՔԿ նախագահը պարգևատրել է պրոֆեսիոնալ աշխատանքի համար

Բացահայտվել են նույն անձանց կողմից կատարված բնակարանային այլ գողության դեպքեր եւս՝ 17 դրվագ, ինչպես նաեւ հայտնաբերվել հափշտակված ապրանքները եւ տուժողներին հատուցվել հանցագործությամբ պատճառված վնասը։

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է սեղմ ժամկետում ավարտել այգեթաղը

Ըստ «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի` ձմռան առանձին օրերի ընթացքում կարող են դիտվել խիստ սառնամանիքներ։

Կգնահատվի ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը

Սույն թվական նոյեմբերի 30-ին տեղի ունեցած նիստում ՀՀ ԳԱԱ նախագահությունը հաստատեց ՀՀ ԳԱԱ համակարգի գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման կանոնակարգը: Գնահատման նպատակն է բարձրացնել ՀՀ ԳԱԱ գիտական ներուժի օգտագործման արդյունավետությունը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, ավելացնել համաշխարհային գիտության մեջ ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունների ներդրումը, բարձրացնել ՀՀ ԳԱԱ դերն ու հեղինակությունը հասարակության շրջանում: Գնահատման ընթացքում իրականացվելու է

ԿՈՌՈՒՊՑԻԱ

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ Մաս 1 Մաս 2. Քաղաքական կոռուպցիայի հայկական իրականությունը Հայաստանյան ընտրություններում ավելի քան երկու տասնամյակ առաջ փորձարկվեց-ներդրվեց մի արատավոր մեխանիզմ, երբ ընտրակաշառք վերցրած հերթական ընտրողն ընտրատեղամասից դուրս էր հանում չքվեարկված քվեաթերթիկը՝ այն հանձնելով հաջորդին (ցանկալի նշումով), ով էլ ընտրատեղամասում քվեարկված քվեաթերթիկը գցում էր քվեատուփի մեջ, իսկ իր չքվեարկված քվեաթերթիկը դուրս բերում ե՛ւ հանձնում հաջորդ

«Յունիբանկն» արդեն իսկ տեղաբաշխել է 3.3 մլրդ ՀՀ դրամի բաժնետոմսեր

«Յունիբանկ» ԲԲԸ-ն հաջողությամբ շարունակում է բաժնետոմսերի տեղաբաշխման գործընթացը` արդեն իսկ իրացնելով ծավալի ավելի քան 80%-ը, որը կազմում է 3.3 մլրդ ՀՀ դրամ: Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 100 ՀՀ դրամ, տեղաբաշխման գինը` 230 ՀՀ դրամ: Բաժնետոմսերի նվազագույն փաթեթը, որը կարելի է ձեռքբերել, կազմում է 1 մլն դրամ: Տեղաբաշխումն իրականացվում է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային

«Իսկ ի՞նչ էիք սպասում, որ Լուկաշենկոն ասի Բաքվում՝ ԼՂ խնդրի մասին». Ալեքսանդր Իսկանդարյան (Տեսանյութ)

Քաղաքագետը կարծում է, որ Բելառուսի նախագահը փայլուն քաղաքական գործիչ է, ինչը դրսեւորվեց նաեւ Բաքու կատարած այցի ժամանակ

Մոսկվայում ստորագրվել է հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորում ստեղծելու համաձայնագիրը

Հայաստանի և Ռուսաստանի ռազմական գերատեսչություններն այսօր Մոսկվայում համաձայնագիր են կնքել երկու երկրների զորքերի միավորված խմբավորում ստեղծելու վերաբերյալ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Փաստաթղթի տակ ստորագրել են Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավար Վիգեն Սարգսյանը: Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվում էր, որ խմբավորումը ստեղծվում է «Կովկասյան տարածաշրջանում կողմերի անվտանգությունն ապահովելու նպատակով»: Վիգեն Սարգսյանը նշել է,

Պարարտանյութերի մատակարարման ծրագիրը մրցույթով անցկացնելու դեպքում պետությունը կարող էր խնայել ավելի քան 1,5 միլիարդ դրամ

Այսօր՝ նոյեմբերի 30-ին ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակեց գյուղացիական տնտեսություններին պարարտանյութերի մատակարարման ոլորտում իրականացրած ուսումնասիրության արդյունքները: Այսպես. տարիներ շարունակ պարարտանյութերի ձեռքբերման և իրացման ոլորտում գործել է պետական աջակցության ծրագիրը, որի նպատակը ՀՀ հողօգտագործողներին շուկայականից մատչելի գնով ազոտական պարարտանյութի տրամադրումն է: Պարարտանյութի գնի մի մասը սուբսիդավորվում է պետության կողմից, ինչի արդյունքում վերջնական սպառողը, տվյալ

«Ֆեյսբուքում գրականություն կարդալը նման է գինու գործարանում խմիչք համտեսելուն»

Իր ժողովածուի հանդեպ հետաքրքրությունը բանաստեղծը չի կապում համացանցի հետ «Գրականությունը, մասնավորապես՝ պոեզիան, քննում է մարդուն մի այլ դիտանկույնից, որտեղից մի այլ գիտություն ի զորու չէ դա ներկայացնել: Իմ պոեզիայում թեպետ պատերազմող հույզեր են, բայց համոզված եմ, որ վերջիններս ընթերցվում են խաղաղությամբ»,- «Առավոտի» հետ զրույցում սեփական տեսակետը հայտնեց երիտասարդ բանաստեղծ Արմեն Սարգսյանը, որի «Չկարդացած գրքերի փոխարեն»

Ձյան տեղումներին զուգահեռ «Սանիթեք» ընկերությունն աշխատելու է 24-ժամյա ռեժիմով

«Սանիթեք» ընկերությունը տեղեկացնում է, որ վաղը՝ դեկտեմբերի 1-ին, կանխատեսվող ձյան տեղումներին զուգահեռ ընկերությունն իրականացնելու է ձնամաքրման աշխատանքներ Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում՝ ապահովելով քաղաքացիների ազատ տեղաշարժը նախ և առաջ կենտրոնական փողոցներում, այնուհետև նաև երկրորդական փողոցներում և բակերում: Բոլորովին նոր մեքենա-սարքավորումներով համալրված տեխնիկական կազմը՝ նախատեսված ձնամաքրման աշխատանքներն օպերատիվ և որակյալ կազմակերպելու համար, ինչպես նաև 400-ից ավելի

«Կարեն Կարապետյանին խոստացել էին, որ պաշտոնավարելու է վեց ամսից ավելի». Ալեքսանդր Իսկանդարյան (Տեսանյութ)

«Այն, ինչ անում են հանրապետականները, կոչվում է PR»,-համոզված է քաղաքագետը

«Մենք ստիպված ենք եղել մտնել ԵՏՄ, եղել է քաղաքական հստակ պահանջ՝ ՌԴ-ի կողմից». Ինչու ՀԱԿ-ը կողմ քվեարկեց ԵՏՄ-ին

Մեր դիտարկմանը, որ ԵՏՄ անդամակցությանը ԱԺ-ում կողմ քվեարկողներից մեկն էլ ՀԱԿ-ն էր՝ Վահագն Խաչատրյանը պատասխանեց. «Գիտեմ»: Նա ասաց, որ եթե տնտեսական դաշտում ենք նայում, մենք պետք է ԵՏՄ չմտնեինք. «Դրա համար եմ ասում՝ աշխարհաքաղաքական»:

Մոսկվան և Բաքուն կխորացնեն ռազմական համագործակցությունը. Շոյգու

Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունները պատրաստվում են ընդլայնել համագործակցություն տարբեր, այդ թվում ադրբեջանցի զինվորականների՝ Ռուսաստանի ուսումնական հաստատություններում կրթության ոլորտներում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում Ադրբեջանի իր գործընկեր Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Մեր կապերը 2016թ. ընթացքում ընթացել են ըստ ծրագրվածի, որոշ տեղերում մենք ծրագրին լրացումներ ենք արել, որոնք

Հովհաննես Ղազարյանը կմասնակցի իր գործով դատական նիստին

Հովհաննես Ղազարյանը դիմում էր ներկայացրել դատարան, որով խնդրում էր ապահովել իր՝ դատական նիստին մասնակցությունը

Կրթական ծրագրերը կենսունակ են մեծ շուկաների պահանջարկի համատեքստում. Լևոն Մկրտչյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը  Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ներկա է գտնվել գիտխորհրդի ընդլայնված նիստին, որտեղ քննարկվել են ՀՀ կառավարության՝ ագրոկրթության զարգացման հանձնարարականի շրջանակում ագրոմասնագիտությունների ցանկի և կրթական ծրագրերի վերլուծությանն ու վերանայման առնչվող մի շարք հարցեր: Համալսարանի ռեկտոր Ա. Թարվերդյանի զեկուցմամբ՝ վերջին երկու շաբաթների ընթացքում բուհում կազմակերպվել են ակտիվ քննարկումներ՝ ներգրավելով ոլորտի խոշոր

«Գիզոն ծրագրեր ուներ Երեւանի օպերային թատրոնի հետ»

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Ազգային օպերային թատրոնի նախկին տնօրեն Կամո Հովհաննիսյանը «Առավոտ» օրաթերթին հայտնեց ոչ միայն իր, այլեւ մեր թատերարվեստի գործիչների ափսոսանքը՝ օրերս կյանքի 82-րդ տարում վրացի անվանի թատերական ռեժիսոր եւ մանկավարժ Գայոզ (Գիզո) Ջորդանիայի մահվան կապակցությամբ: «Տաղանդավոր արվեստագետը իսկապես դառը մանկություն է ունեցել: 1936թ. սպալինյան բռնությունների զոհ են դարձել նրա ծնողները, երբ Գիզոն ընդամենը

Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է հայաստանյան ընտրությունների աջակցությանն ուղղված ԱՄՆ-ի ֆինանսավորումը

Վաշինգտոն – Նախօրեին Միացյալ Նահանգները խոստացել է ֆինանսավորել կոնկրետ միջոցառումներ, որոնք նախատեսված են բարելավելու վստահությունն ընտրական գործընթացի նկատմամբ և օգնելու կանխել ընտրակեղծիքները հաջորդ տարվա հայաստանյան խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) վճռականորեն խրախուսում էր ԱՄՆ կառավարությունն աջակցել այս նախաձեռնությանը՝ հաշվի առնելով դրա կարևորությունը՝ Հայաստանում ժողովրդավարական գործընթացն ամրապնդելու հարցում: ԱՄՆ ֆինանսավորումը կաջակցի համաձայնագրերը, որ ստորագրվել

Թոմ Հենքսն աջակցություն է հայտնել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին (Տեսանյութ)

Թոմ Հենքսն աջակցություն է հայտնել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի բարեգործական հավաքին: Հիմնադրամի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակած տեսանյութում օսկարակիր դերասանը կոչ է անում ակտիվ մասնակցություն ունենալ դեկտեմբերի 9-ին Չիպրիոնիում անցկացվելիք միջոցառմանը: «Բացահայտե՛ք ձեր հայկական արմատները, և եթե դուք հայ չեք, պարզապես միացե՛ք նրանց Չիպրիոնիում: Շնորհակալություն և Աստված օրհնի ձեզ»,- ասում է դերասանը: 2000թ. հիմնված «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն

Արմեն Միքայելյան. Ոստիկանությունը պարտավոր էր ապահովել հավաքի մասնակիցների անվտանգությունը, ոչ թե խոչընդոտել

Արմեն Միքայելյանը համաձայն չէ ոստիկանության ներկայացրած հայցի հետ

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930