Օրվա լրահոսը
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պետք է քաղաքական կամք դրսևորեն. Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, որի լիազորությունների ժամկետն ավարտվում է տարեվերջին, ԱՊԱ-ի հետ զրույցում խոսել է Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացից և դրա կարգավորման հեռանկարներից: -Դուք 3 տարի զբաղեցրել եք ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի պաշտոնը: Ինչպե՞ս եք գնահատում Ձեր գործունեությունն այդ պաշտոնում: Հե՞շտ էր աշխատել կողմերի հետ: Ո՞ր կողմն էր առավել անկեղծ բանակցային
Առլեմ Դեզիրի հանդիպումը հայ պատգամավորների հետ
Ֆրանսիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարության մամլո խոսնակի սթ. նոյեմբերի 30-ի հայտարարությունը «Եվրոպական հարցերի պետքարտուղար պարոն Առլեմ Դեզիրն այսօր ընդունել է Հայաստանի Ազգային ժողովի Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի պատվիրակությանը: Նրանք անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հեռանկարներին: Պարոն Առլեմ Դեզիրը հիշեցրել է Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի հանձնառությունը» :
ՄԻՊ. «Փոքր Մհեր» կրթահամալիրում իրավիճակն անթույլատրելի է (Տեսանյութ)
ՄԻՊ-ը մտահոգիչ խնդիրներ է բացահայտել
Հայտարարություն` «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում չորսօրյա նիստերի օրակարգ է ընդգրկվել է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի մի շարք կարգավորումներ խնդրահարույց են կուսակցությունների ներսում ժողովրդավարական սկզբունքների ապահովման և կուսակցությունների միջև հավասար մրցակցության խթանման տեսանկյունից: Հաշվի առնելով, որ Սահմանադրության փոփոխությունների արդյունքում պետական կառավարման համակարգը ձևավորվելու է համապետական խորհրդարանական ընտրությունների միջոցով, կուսակցությունների դերը պետության քաղաքական մշակույթի ձևավորման հարցում
Մայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտվել է վարդակակաչների սոխուկների տունկը
Նոյեմբեր ամսվա ընթացքում Երևանի վարչական շրջաններում ընթանում էր կակաչների սոխուկների տունկը: 750 000 ծաղիկների տունկը կազմակերպվել է նախատեսված բոլոր ագրոկանոններով, հետևաբար մասնագիտական նախնական եզրակացությամբ կապահովվի բարձր կպչողականություն: Կակաչները գարնանը մայրաքաղաքում բացվող առաջին ծաղիկները կլինեն` զարդարելով Երևանի կանաչ տարածքները մինչև մայիս ամիսը ներառյալ: Մինչ այդ, ավարտվել են նաև արդեն ծաղկած սածիլների տեղահանման աշխատանքները: Երևանի
Աշխատաժողովում քննարկվել են մասնագիտական կրթության խնդիրներն ու հեռանկարները
Նոյեմբերի 30-ին Կոնգրես հյուրանոցում ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ աշխատանքն է սկսել ՀՀ Ազգային ժողովի եւ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից կազմակերպված «Մասնագիտական կրթությունը եւ աշխատաշուկան, խնդիրները եւ հեռանկարները» խորագրով աշխատաժողովը: Միջոցառմանը հրավիրված էին ներկայացուցիչներ ՀՀ կառավարությունից եւ բուհերից, քոլեջների եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններ: Աշխատաժողովի նպատակն
Պլանային ջրանջատում Դավթաշենում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 2-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի 1-ին բնակելի զանգվածի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ
ՍԱՊԾ-ն հանդիպումներ է անցկացնում մսի վաճառքի շղթայի բոլոր օպերատորների հետ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը նոյեմբերի 30-ին հանդիպել է Խորենացի փողոցի հարակից տարածքում, Մալաթիայի, Կոմիտասի և Նոր Նորքի շուկաներում մսի վաճառքով զբաղվող տնտեսավարողների հետ: Ծառայության ղեկավարը տեղեկացրել է, որ ՍԱՊԾ-ն նախաձեռնել է հանդիպում-քննարկումներ մսի վաճառքի շղթայի բոլոր օպերատորների հետ՝ մորթից մինչև իրացում բոլոր օղակներում առկա խնդիրները քննարկելու և հնարավոր լուծումներ տալու
Նոր կյանքի դպրոցի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ կաշառք ստանալու, չարաշահումներ կատարելու համար. նախաքննությունն ավարտվել է
ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Արարատի մարզի դպրոցի նախկին տնօրենի կողմից չարաշահումներ կատարելու, կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Արարատի մարզի «Նոր Կյանքի միջնակարգ դպրոց » -ի նախկին տնօրեն Արամ Ստեփանյանի կողմից կատարված մի շարք չարաշահումներ, բավարար ապացույցներ ձեռք
Վեց օր ծառայությունից դուրս
Բանակային ծառայությունից արձակուրդ եկած ընկերներիցս մեկին՝ Լևոնին, ասում եմ, Լևո՛ն, թե բա լրագրող եմ դարձել, արի քեզնից հարցազրույց վերցնեմ, ինքն էլ, պահը չկորցնելով, կեսկատակ, կեսլուրջ ասում է. -Ընկեր լրագրող, արի դերերով փոխվենք, ես քեզնից հարցազրույց վերցնեմ: Համաձայնում եմ՝ ճարս ի՞նչ: Լևոնը՝ նույն ինքը շարքային Լևոն Կարապետյանը ապրիլյան պատերազմի մասնակից է, ծառայում է Թալիշի զորամասերից
Հրդեհ «Դիլիջան» ազգային պարկում
Նոյեմբերի 30-ին, ժամը 12.17-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի «Դիլիջան» ազգային արգելոցում: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ազատ հերթափոխից 8 հրշեջ-փրկարար, անտառտնտեսության 12 աշխատակից և 40 զինծառայող: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.40-ին: Այրվել է 15 հա տարածք (20 նորատունկ ծառ և 100 կոճղ): Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ ԱԻՆ
«Հիմնադիր խորհրդարանի» աջակից Հովհ. Ղազարյանը անժամկետ հացադուլ է հայտարարել. պահանջում է ազատ արձակել իրեն
2016 թ. նոյեմբերի 22-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երրորդ անգամ երկարաձգվեց «Հիմնադիր խորհրդարանի» աջակից Հովհ. Ղազարյանի կալանքի ժամկետը՝ մերժելով գրավը որպես կալանավորման այլընտրանքային միջոց կիրառելու թույլատրելիությունը: Հիշեցնենք՝ վերջինս մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողություններ կատարելու մեջ՝ «զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից
«Ակնկալիքներ կլինեն, եթե ադրբեջանական կողմը լինի կառուցողական». Շավարշ Քոչարյան
Ի՞նչը հող կստեղծի բանակցություններում առաջընթացի համար՝ ըստ Շավարշ Քոչարյանի
ՄԻՊ. Հաշմանդամություն հասկացությունը պետք է հստակ սահմանել (Տեսանյութ)
«Եթե մենք պրակտիկան չփոխենք, նույն խնդիրները շարունակելու են մնալ»
Զարմինե Զեյթունցյանը կատակեց՝ «Եթե Հայաստանում ես հանգստացել, ուրեմն գործերդ լավ են»
Զբոսաշրջության ոլորտի նոր պատասխանատուն վստահեցրեց՝ պատմամշակութային հուշարձանների շտեմարան է ստեղծվելու
Նախագահականը պարզաբանել է Ադրբեջանին «յոթ շրջաններ թողնելու» մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը. «Ազատություն» ռադիոկայան
«Ազատություն» ռադիոկայան. ՀՀ նախագահի խոսնակն իր պատասխանում, մասնավորապես, նշել է՝ «Ղարաբաղի անկլավային կարգավիճակի մասին խոսք անգամ լինել չի կարող»: Որևէ տարածք վերադարձնելու մասին հարցը կարող է առարկայական լինել միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման պարագայում: Այս մասին, «Ազատության» հարցմանն ի պատասխան, նշել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը՝ ընդգծելով․ «[Ղարաբաղյան հակամարտության] հանգուցալուծման առաջարկի փաթեթն ամրագրում
Ռուբեն Վարդանյանից բացի, այլ բարերարներ եւս միացել են «Ավրորային». (Տեսանյութ)
Նրանք ներդրում են ունենում «Ավրորայի» ծրագրերի իրականացման գործում
Կհանդուրժեի՞ք, եթե ռեստորանից հնչող երաժշտությունն ամեն գիշեր խաթարեր Ձեր անդորրը. Ա. Բախշյանի բաց նամակը ՀՀ վարչապետին
Հարգելի պարոն Վարչապետ, Ս.թ. նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության նիստում հանձնարարեցիք ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, համագործակցելով համայնքապետերի հետ, բազմաբնակարան շենքերում և նրանց անմիջական հարևանությամբ գործող գիշերային ակումբների և նման զվարճանքի օբյեկտների գործունեությունը կանոնակարգելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այլ վայրեր տեղափոխելու նպատակով համատեղ ներկայացնել
ԱԺ ընտրությունները կխոչընդոտե՞ն «Ավրորա» մրցանակաբաշխությանը (Տեսանյութ)
Մարդասիրական նախաձեռնության ղեկավարը հույս ունի, որ խոչընդոտներ չեն լինի
Մանրամասներ վարչապետի մոտ քննարկումներից
ՏՏ ոլորտի մասնագետները առաջարկներ են ներկայացրել եւ հանձնարարականներ ստացել
Նախագահն ընդունել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների պատվիրակությունների ղեկավարներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների պատվիրակությունների ղեկավարներին, ովքեր Հայաստան են ժամանել Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 21-րդ նիստին մասնակցելու նպատակով: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել Ծաղկաձորում այսօր անցկացված կոլեգիայի նիստը: Ընդգծելով, որ մաքսային ծառայություններն այն կարևոր կառույցներն են, որոնց հետ ամեն օր շփվում են
Ջորջ Քլունին 2017թ. եւս ցանկանում է Երեւան գալ (Տեսանյութ)
Նա այս տարի Մարգարիտ Բարանկիցեին շնորհել էր «Ավրորա» մրցանակը
Քննարկում են ԼՂ հարցը, քանի որ կա պատերազմի հավանականություն
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման հնարավորությունները ՆԱՏՕ-Թուրքիա քննարկումներում ՆԱՏՕ-ի պաշտոնյաները թուրք գործընկերների հետ երբեւէ քննարկե՞լ են առանց ԼՂ հակամարտության թեմայի՝ թեկուզ ոչ հրապարակային՝ հարցրինք Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապերի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուին: «ՆԱՏՕ-ում ես չգիտեմ որեւէ ձեւաչափ, որում քննարկվում է դաշնակից երկրի հարաբերությունը իր հարեւանի հետ, եթե այդտեղ չկա սպառնալիքի խնդիր: Ես որքանով տեղյակ եմ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները
«Հաց բերող» Արթուր Սարգսյանը՝ «Ավրորայի» հավակնո՞րդ» (Տեսանյութ)
«Չի բացառվում, որ ովքեր առաջադրվել են՝ կարող են լինել հավակնորդների ցուցակում»,-ասում է Արման Ջիլավյանը
ՀՀ բնապահպանության նախարարության ուղերձը. կոչ ենք անում չգնել ապօրինի որսած և վաճառվող սիգ
ՀՀ բնապահպանության նախարարությունը կոչ է անում Սևանա լճի հարակից համայնքների ազգաբնակչությանն արգելքի ժամանակահատվածում զերծ մնալ ձկան ապօրինի որսից և վաճառքից:
Քննարկվեցին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» շուրջ ՎԶԵԲ-ի հետ համագործակցության հնարավորությունները
Կողմերը անդրադարձան նաև Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, նոր կամրջի շինարարության ծրագրին վերաբերող մանրամասների:
ՀՀ ԳԱԱ-ն առաջարկում է Բուսաբանության ինստիտուտն անվանակոչել 20-րդ դարի խոշորագույն բուսաբան-էվոլուցիոնիստ Արմեն Թախտաջյանի անունով
Սույն թվականի նոյեմբերի 30-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահությունը որոշեց առաջարկ ներկայացնել ՀՀ կառավարություն՝ ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտն անվանակոչելու 20-րդ դարի խոշորագույն բուսաբան-էվոլուցիոնիստ Արմեն Թախտաջյանի անունով: Արմեն Թախտաջյանը Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի և Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս էր, Սոցիալիստական աշխատանքի հերոս: Նրա կողմից ստեղծված բուսական աշխարհի էվոլուցիոն համակարգը ոչ միայն ընդունված է գիտական բուսաբանական
Լավ կլինի, եթե ՀՀԿ-ականները հասկացած լինեն Սերժ Սարգսյանին
ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի ունեցած ելույթում հնչեցին մտքեր, որոնք տարբեր ոլորտներում խնդիրների լուծման առանցքում դնում էին մարդուն. թե՛ որպես նպատակ, թե՛ որպես ռեսուրս: Սա բեկումնային է, եթե հաշվի առնենք, որ մեր հավաքական ընկալման մեջ նպատակ է ընկալվում, այսպես կոչված, «գոյության կռիվը» կամ «ազատագրական պայքարը»: Պայքարն անշուշտ պետք է մղել, հատկապես երբ դա պարտադրված է ոչ
Կոտայքում բացահայտվել են բնակարանային գողությունների տասնյակից ավելի դեպքեր. ՀՀ ՔԿ նախագահը պարգևատրել է պրոֆեսիոնալ աշխատանքի համար
Բացահայտվել են նույն անձանց կողմից կատարված բնակարանային այլ գողության դեպքեր եւս՝ 17 դրվագ, ինչպես նաեւ հայտնաբերվել հափշտակված ապրանքները եւ տուժողներին հատուցվել հանցագործությամբ պատճառված վնասը։
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է սեղմ ժամկետում ավարտել այգեթաղը
Ըստ «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի` ձմռան առանձին օրերի ընթացքում կարող են դիտվել խիստ սառնամանիքներ։


















































