Օրվա լրահոսը
ՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ի ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Շիրակի մարզում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ԱԻՆ
Միացյալ զորախումբը հակազդելու է ՀՀ-ի և ՌԴ-ի դեմ ուղղված ագրեսիային, երկու պետությունների բնակչության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը
Անդրանիկ Մակարյանի մեկնաբանությունը Մոսկվայում ստորագրված «ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին» համաձայնագրի վերաբերյալ
«Տաշիրը» հաղթանակով է մեկնարկել աշխարհի ակումբային առաջնությունում
Խարկովի «Լոկոմոտիվ» մարզապալատում այսօր մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունը, որին մասնակցում է 12 թիմ: Հայաստանը ներկայացնում է «Տաշիրը», որը ներկայացված է ութ քաշային կարգով. 57 կգ՝ Նարեկ Խաչատրյան, 61՝ Գարիկ Բարսեղյան, 65՝ Նարեկ Սիրունյան, 70՝ Վալտեր Մարգարյան, 74՝ Սուրեն Խաչատրյան, 86՝ Վահե Թամրազյան, 97՝ Շամիր Աթյան, 125՝ Անդրանիկ Գալստյան: Վիճակահանությամբ «Տաշիրը» ընդգրկվել
Անժելա Խաչատրյան. «Կոնկրետ պայմանավորվածությունների մասին վաղ է խոսել»
Նախընտրական բանակցությունների շուրջ
«Դատարանն անկախ չէ, այդքան բան». Տիգրան Հայրապետյան
«Կարո Եղնուկյանի գործում իրավաբանություն չտեսանք»,- պնդում է փաստաբանը
Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին` ժամը 19:30-ի դրությամբ, Ախուրյանի, Աշոցքի, Արթիկի, Սպիտակի, Թալինի, Մարալիկի, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում և Լոռու մարզի ավտոճանապարհներին տեղում է ձյուն: Նշված ճանապարհներին սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և
Վիգեն Քոչարյանն ընդունել է Չեխիայի արդարադատության նախարարի տեղակալին
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն այսօր ընդունել է Չեխիայի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Պետր Յագերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Մասնավորապես՝ Վիգեն Քոչարյանն անդրադարձել է Հայաստանի քրեական արդարադատության ոլորտում կատարվող բարեփոխումներին՝ ընդգծելով այդ ոլորտում երկու երկրների միջև առկա համագործակցության ներուժը: Այնուհետև, Պետր Յագերի առաջարկով, նախարարի տեղակալը
Հերթական պաշտոնյան է ազատվել աշխատանքից
Վարչապետի որոշումը ԱՐՄԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Արմեն Աբրահամյանին ազատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնից։
Դատարանը մերժեց վերաքննիչ բողոքները. Արայիկ Խանդոյանի կալանքը կմնա ուժի մեջ
Արայիկ Խանդոյանի պաշտպանները կդիմեն Վճռաբեկ դատարան
Դատարանը մերժեց Կարո Եղնուկյանի պաշտպանի բողոքը
Կարո Եղնուկյանը դատարանում հայտարարեց, թե գիտի` դատարաններն անկախ չեն
«Փոքր Մհեր» կրթահամալիրում բացահայտել են մտահոգիչ և անհետաձգելի միջամտություն պահանջող խնդիրներ. ՄԻՊ
Տեղեկության հրապարակային աղբյուրներից 2016 թվականի նոյեմբերի 28-ին ստացած տվյալների համաձայն՝ «Փոքր Մհեր» կրթահամալիրի տնօրենը պարբերաբար սպառնալիքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցնում կրթահամալիրի սաների և սպաների հասցեին՝ վիրավորելով նրանց արժանապատվությունը: Նույն օրը Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ սեփական նախաձեռնությամբ: Տեղի է ունեցել անհապաղ այց «Փոքր Մհեր» կրթահամալիր: Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ
Վլադիմիր Գասպարյանը այցելել է ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գունդ
Նոյեմբերի 30-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի և այլ բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ, այցելեց ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գունդ: Անձնակազմին շարահրապարակում ողջունելուց հետո Վլադիմիր Գասպարյանը ծաղկեպսակ և ծաղիկներ դրեց ծառայողական պարտականությունները կատարելիս և հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների հուշապատին: Այնուհետև զինծառայողները ձեռնամարտի և հատուկ պատրաստության հնարքների ցուցադրական վարժանք ներկայացրին,
Արտեմ Ասատրյան. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մասին նոր օրենքի ընդունումը խիստ անհրաժեշտություն է. (Տեսանյութ)
«Ամենակարեւոր խնդիրն է մատչելիության, մասնակցության եւ հասարակական կյանքին ինտեգրված լինելու առումով սահմանել համալիր ծրագիր»
Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանի հետ ստորագրել է 40 մլն եվրոյի վարկային համաձայնագիր
Զարգացման ֆրանսիական գործակալությունն այսօր 40 մլն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության հետ, բազմասեկտորային բարեփոխումների ծրագրի իրականացումը ֆինանսավորելու նպատակով: Ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի և ԶՖԳ-ի Ասիայի վարչության փոխտնօրեն Ժան-Կլոդ Պիրի ներկայությամբ: Այս ֆինանսավորման նպատակն է ստեղծել հարկային և սոցիալական ավելի կայուն միջավայր, շրջակա
ԵՄ-Հայաստան հարաբերություններն ու դրանց հեռանկարը
ԵՄ-Հայաստան հարաբերությունները և նոր պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակում են բազմաթիվ քննարկումների տեղիք տալ: Վերջերս Եվրոպական հարևանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը Մեդիամաքսին տրված հարցազրույցի ընթացքում նշել էր, որ համապարփակ համաձայնագրի բանակցությունների ընթացքը ավարտին է մոտենում: Ստորև փորձենք հասկանալ, թե նախատեսվող համաձայնագիրը ինչպիսի բովանդակություն կարող է ունենալ: Մտրակի ու կարկանդակի մեթոդը Ակադեմիական
Ստորագրվեց հայ-ռուսական միացյալ զորամիավորման մասին պայմանագիրը
Վիգեն Սարգսյանը հանդիպել է ՌԴ-ի և Բելառուսի պաշտպանության նախարարների հետ
Ծառայությունը պատրաստ է աջակցել ջերմատնային տնտեսություն վարողներին
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նոյեմբերի 30-ին նախաձեռնած հանդիպումը ջերմատնային տնտեսությունների ներկայացուցիչների հետ նպատակ ուներ ոլորտի տնտեսավարողներին ևս մեկ անգամ ներկայացնել բուսական ծագման մթերքին ներկայացվող անվտանգության պահանջները: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը խոսել է այն մասին, որ վերջին տարիներին հանրապետությունում արձանագրված ջերմատնային տնտեսությունների զարգացումը, գերժամանակակից ջերմատների կառուցումը, կաթիլային
Ընդդեմ հեղափոխականության, կողմ` կնոջ և տղամարդու հավասարության. ՀՀԿ-ն փոխել է ծրագիրը
ՀՀԿ ծրագրում ավելացվել են նոր դրույթներ բազմակարծության ապահովման, քաղաքացու ձայնի լսելիության իրավունքի վերաբերյալ
Զառա Բաթոյան. «Հստակ չէ հաշմանդամության սահմանումը»
Զառա Բաթոյանի կարծիքով՝ օրենքի նախագծի որոշ կետեր խտրականություն է պարունակում
Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավումը` օրախնդիր
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեում տեղի է ունեցել Կոմիտեի նախագահին կից ՀՀ պետական բյուջեի և վարկային միջոցների հաշվին կառուցվող և վերակառուցվող (ուժեղացվող) շենք-շինությունների համար առաջարկվող նախագծային աշխատանքների ընթացքը համակարգող հանձնաժողովի նիստը: «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրի շրջանակներում մշակվող մոդուլային դպրոցների նախագծային առաջարկները, որ մշակվում են ՄԱԶԾ աջակցությամբ, քննարկվել է հանձնաժողովի նախագահ Արմեն Ղուլարյանի, ոլորտի պատասխանատուների
Նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի ներկայացուցիչների հետ
Նոյեմբերի 30-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» /IDEA/ հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Էդգար Մանուկյանի, Արցախի ծրագրի և Տաթևի զարգացման ծրագրի ղեկավարներ Սուրեն Ամիրբեկյանի ու Հայկ Թութունջյանի հետ: Քննարկվել են նախարարության և հիմնադրամի համատեղ իրականացվող ծրագրերն ու համագործակցության նոր հնարավորությունները: Շեշտադրումը,հիմնականում, արվել է «Դիլիջան» ազգային պարկում և Տաթևի զարգացման ծրագրում
Պարզվել է 32-ամյա ծննդկանի մահվան պատճառը՝ արտաքին սուր արյունահոսություն
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է «Վանաձոր բժշկական կենտրոնում» 32-ամյա ծննդկանի մահվան պատճառը, այն է ՝ հեմոռագիկ շոկ՝ պայմանավորված ներքին օրգանների և անոթների սուր արյունապակասության հետ։ 32-ամյա կինը առաջնածին ախտորոշմամբ Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 2016 թվականի սեպտեմբերի 26-ին։ Գտնվելով բժիշկների հսկողության ներքո՝ 21 օր անց` 2016 թվականի հոկտեմբերի
Քննարկվել են լիբանանյան ներդրողների խնդիրները
Սուրեն Կարայանն ընդունել է Հայաստանում Լիբանանի դեսպան Ժան Մաքարոնին Նոյեմբերի 30-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է Հայաստանում Լիբանանի դեսպան Ժան Մաքարոնի և Լիբանանի համայնքի ներկայացուցիչների հետ: Դեսպան Ժան Մաքարոնն իր ներածական խոսքում ողջունել է նախարարության բարեփոխումները և ՀՀ կառավարության ակտիվ տնտեսական դիմագիծը: Դեսպանը ներկայացրել է Հայաստանում լիբանանյան ներդրողների հետաքրքրությունների շրջանակը,
Հիացած եմ աշակերտների ստեղծագործական ներուժով. Կարեն Մնացականյան
Գեղագիտության ազգային կենտրոնի Մանկական ստեղծագործության թանգարանում տեղի է ունեցել «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» խորագրով Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառման մասնակցել են կրթության ոլորտի պատասխանատուներ, ցուցահանդեսին մասնակից աշակերտների ծնողներ և ուսուցիչներ: Շնորհավորելով մրցույթ-փառատոնի բոլոր մասնակիցներին` ՀՀ կրթության և գիտության նախարարության սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Կարեն Մնացականյանը
Հոբելյանական միջոցառում` նվիրված Արմեն Բուդաղյանի 80-ամյակին
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Ավան վարչական շրջանում ներկա է գտնվել Գևորգ Բուդաղյանի անվան արվեստի դպրոցում երաժշտագետ, պրոֆեսոր Արմեն Բուդաղյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը: Ներկա էին Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, Երևան քաղաքի երաժշտական, մշակութային կրթօջախների տնօրեններ,մշակույթի գործիչներ,արվեստագետներ: Հոբելյարին ողջունել են արվեստի դպրոցի սաները, ինչպես նաև հանդիսությանը հրավիրված ՀՀ վաստակավոր արտիստ Վահան Գևորգյանը
«Ազատամարտիկների դաշինքը չի կարող քաղաքական գործընթացներից հեռու մնալ». Ռազմիկ Պետրոսյան
Ազատամարտիկներն առաջիկայում կհրապարակեն իրենց նախընտրած քաղաքական ուժին
ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև վարկային համաձայնագիր է ստորագրվել
2016թ. նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև ստորագրվել է 40 մլն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության վարկային համաձայնագիր: Հայաստանի Հանրապետության անունից համաձայնագիրը ստորագրել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, իսկ Ֆրանսիայի Հանրապետության անունից՝ Զարգացման ֆրանսիական գործակալության տնօրենի տեղակալ Ժան Կլոդ Պիրեն և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆրանսուա Շարպենտիեն՝ որպես
Գալուստ Սահակյանը ցավակցել է Բրազիլիայի Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի եւ Դաշնային Սենատի նախագահներին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Ռոդրիգո Մայային եւ Դաշնային Սենատի նախագահ Ռենան Կալեիրոսին: «Խոր վշտով տեղեկացանք Կոլումբիայի Մեդելին քաղաքի մերձակայքում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի մասին, որը բազմաթիվ զոհերի պատճառ դարձավ: Դժվարին այս պահին ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն
Մինչև տարեվերջ կստորագրվեն 30 մլն ԱՄՆ դոլարից ավել բնապահպանական ուղղվածության դրամաշնորհային համաձայնագրեր
ՀՀ կառավարության ծրագրի շրջանակներում վերջին երկու ամիսների ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության կողմից մշակվել և ՀՀ կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 29-ի N 38 արձանագրային որոշմամբ հաստատվել է «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2017 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: 2016թ. Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության
Նախագահն ընդունել է Լիտվայի հատուկ քննչական ծառայության տնօրեն Սաուլիուս Ուրբանավիչիուսին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության հատուկ քննչական ծառայության տնօրեն Սաուլիուս Ուրբանավիչիուսին: Զրուցակիցները քննարկել են հայ-լիտվական միջպետական հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր՝ երկուստեք կարևորելով տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումն ու փորձի փոխանակումը: Այդ համատեքստում ՀՀ Նախագահը և Լիտվայի Հանրապետության հատուկ քննչական ծառայության տնօրենն ընդգծել են միջգերատեսչական փոխգործակցության, ակտիվ շփումների անհրաժեշտությունը: Խոսելով արդեն շուրջ 20 տարվա


















































