Լրահոս
Օրվա լրահոսը

Արշալույս Թարվերդյանը ընտրվել է ՀԱԱՀ ռեկտոր

Մարտ 12,2013 14:54

Տեղի է ունեցել ՀՀ Կրթության և գիտության նախարարության  «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որին մասնակցել են խորհրդի 28 անդամներից 25-ը: Օրակարգում ընդգրկված է եղել ռեկտորի թափուր պաշտոնի  մրցույթի հարցը: Առաջադրվել էր մեկ թեկնածու՝ պրոֆեսոր Արշալույս Թարվերդյանը: Նա ներկայացրել է ՀԱԱՀ  զարգացման  հնգամյա ծրագիր: Քննրակումից հետո,  համաձայն “Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին” ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետի եւ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի կանոնադրության 38 եւ 39-րդ կետերի, ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի կողմից` գաղտնի քվերակությամբ 5 տարի ժամկետով ՀԱԱՀ  ռեկտոր է  ընտրվել պրոֆեսոր Արշալույս Թարվերդյանը:
ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի նիստին  մասնակցել են խորհրդի անդամներ՝ ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և այլ պաշտոնյաներ: Նիստը վարել է ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Լևոն Սարգսյանը:]

ՀՀ Կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031