Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը Կորեայում իր անձնական միջոցներն է ծախսել․ մամուլի քարտուղար. epress.am

Հունվար 24,2014 16:39

Սերժ Սարգսյանն առողջական խնդիրներ չունի։ Հարավային Կորեայում ՀՀ նախագահի բուժման մասին Epress.am-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասել է վերջինիս մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը։

Նշենք, որ այսօր հարավկորեական chosun.com կայքը գրել էր, որ Սերժ Սարգսյանը մեկ շաբաթ այցելել է «Չաում» բժշկական և սպա կենտրոն, որտեղ վերականգնողական բժշկական կուրս էր անցել։ Սերժ Սարգսյանն ու իրեն ուղեկցող խումբը ծառայությունների համար 185 հազար դոլար են վճարել։

«Ես բազմիցս հերքել եմ ու կրկին հերքում եմ այն անհեթեթ ասեկոսեները, թե իբր Նախագահ Սերժ Սարգսյանը առողջական խնդիրներ ունի: Դա իրականությանը չի համապատասխանում: Ինչ վերաբերում է ս.թ. հունվարի առաջին կեսին Նախագահի արձակուրդի վերաբերյալ հարցերին, ապա ինչպես արդեն նշել ենք, այն կրել է մասնավոր բնույթ, հետևաբար և մանրամասների մասին հրապարակային տեղեկատվություն չի տրվել:

Արձակուրդի ընթացքում, իմ տեղեկություններով, Նախագահը առողջապահական կենտրոն էլ է այցելել, սակայն ոչ թե բուժման, այլ կանխարգելիչ առողջարարական նպատակներով: Ձեր նշած գումարը ոչ թե միայն Նախագահի, այլ ամբողջ խմբի կողմից ստացած ծառայությունների վճարն է: Սերժ Սարգսյանին մատուցված ծառայությունների վճարն ամբողջի մի մասն է միայն, որը շատ անգամ պակաս է նշված գումարից, և այդ մասի վճարումը կատարվել է նրա անձնական հայտարարագրված միջոցների հաշվին», – ասված է Արման Սաղաթելյանի պատասխանում:

 

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀԲՀԿ խոսնակ says:

    Բոլոր չկամեցողներին միանգամից պատասխանեմ, որ միլիոն 70 եվրո կազինոյում տարվելուց հետո ընդամենը 185000 դոլար բուժօգնության վրա ծախսելը բնորոշ է միայն մեր անձնազոհ, օր ու գիշեր քրտինքի մեջ կորած էլիտայի անդամներին:

    Հայաստանի Բարգավաճ Հանրապետական Կոնգրես

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031