Լրահոս
Օրվա լրահոսը

«Շողոքորթող ու բանսարկու կյանքով ապրող անպիտան մարդկանց արհամարհող տեսակ է Կարեն Կարապետյանը»

Սեպտեմբեր 28,2016 15:30

«Սյունյաց Արծիվների» նախագահ Խաչիկ Ասրյանը` նորանշանակ վարչապետի մասին

– Պարոն Ասրյան, Դուք որպես պետական և ազգային դաշտում գործող, հասարակական կյանքում ճանաչված գործիչ՝ ի՞նչ կարծիք ունեք Հայաստանի Հանրապետության նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեության մասին: Ճանաչո՞ւմ եք նորանշանակ վարչապետին:

– Այո՛, իհարկե, ճանաչում եմ: Վարչապետ Կարեն Կարապետյանին ես ճանաչել եմ Սյունիքում «Սյունյաց Արծիվներ»-ի հայրենասիրական լայնածավալ գործունեություն իրականացնելու ժամանակներից: Իմ կողմից գրված 150-ից ավելի պատգամներից մեկն ասում է. «Արդարությունն առանց ճշմարտության արդարություն չէ, և հակառակը՝ ճշմարտությունն առանց արդարության ճշմարտություն չէ: Բայց շատ դեպքերում այս երկու արժեքներին հաղթելու համար առաջ է գալիս անհրաժեշտությունը, որն անպարտելի է»: Երկիր մոլորակում տեղի ունեցող աշխարհաքաղաքական սրընթաց փոփոխությունների, ֆինանսատնտեսական վայրիվերումների ժամանակ, այո՛, Կարեն Կարապետյանը Հայաստանի Հանրապետության կառավարության համար անհրաժեշտություն էր Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու համար:

Իմ խորին համոզմամբ՝ այդ նշանակումը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից կատարված հերթական իմաստուն որոշումն էր: Շատ շատերը Կարեն Կարապետյանին ներկայացնում են ընդամենը որպես լավագույն մենեջերի, լավագույն կառավարչի: Բայց ես պարտադիր ուզում եմ նշել գլխավորը, որ Կարեն Կարապետյանը խարիզմա ունեցող կերպար է, հայրենասեր տեսակի հայորդի: Ավելին՝ շողոքորթող ու բանսարկու կյանքով ապրող անպիտան մարդկանց արհամարհող տեսակ է Կարեն Կարապետյանը: Ավելի քան վստահ եմ, որ եթե հայ մարդու երակներում հոսում է հայրենասերի արյունը, ապա այդ մարդը գործում է՝ բացառապես անելով ամեն ինչ հանուն հայոց պետականության անընդհատ հզորացման:

– Ի՞նչ կասեք նոր ձևավորվող կառավարության մասին:

– Ոչինչ, քանի որ այն դեռ ձևավորված չէ:

Ն. Գ.

«Առավոտ» օրաթերթ

27.09.2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Իսկական և ճշմարիտ քաղաքականությունը միանշանակ ծառայելն է սեփական ժողովրդիդ:

  2. Նուֆ նուֆ says:

    Սրան նենց էլ լըրջ են ը դունում

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930