Լրահոս
Օրվա լրահոսը

«Յանուս» թատրոնի ղեկավարը կարել է աչքերը, կտրել երակները

Նոյեմբեր 24,2016 14:54

էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող «Յանուս» թատրոնի երիտասարդ ղեկավար Մուշեղ Մխիթարյանն ինքնավնասվել է: Նոյեմբերի 21-ին ածելիով կտրել է երակներն ու կարել աչքերը: Ինչի պատճառով նրան այսօր քրեակատարողական հիմնարկից չէին տեղափոխել Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ Վարդան Աբրահամյանի նախագահությամբ նշանակված էր Անի Մաջնունյանի սպանության գործի քննությունը:

Դատական նիստը այսօր տեղի չունեցավ, հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի յոթին:

Հիշեցնենք, որ Մուշեղ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ավազակությամբ զուգորդված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հ. Գ. ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանն ավելի ուշ հայտնել է Tert.am-ին, թե Մուշեղ Մխիթարյանը թեթև ինքնավնասվել է. «Թեթև ինքնավնասում է կատարել, որը բժիշկների կողմից մշակվել է»: Նաեւ հայտնել է, որ ոչ թե ինքնավնասման պատճառով դատարան չի բերվել, այլ որովհետև Մուշեղ Մխիթարյանն ինքն է ուղղակի հրաժարվել դատական նիստին մասնակցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930