Լրահոս
Օրվա լրահոսը

Նահատակված փոխգնդապետի հայրը՝ Գագիկ Ծառուկյանին․«Հրամանատար տղա կորցրեցի, գերազմանն անգամ անուշադրության մատնեցին» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 11,2016 20:24

Ջեբրայիլի մարտերում ապրիլի 2-ին նահատակված 33-ամյա փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հայրը՝ Գևորգ Առաքելյանն այսօր Գյումրու «Շիրակ» կենտրոնում էր, ուր պատահաբար այցելեց Գագիկ Ծառուկյանը։Նրանց միջև մի փոքր զրույց ծավալվեց․ հերոսի հայրը նեղսրտեց, որ պետությունը ըստ արժանվույն չի գնահատում իր հերոսներին։ «Հրամանատար տղա կորցրեցի, գերեզմանի վիճակը մնաց անմխիթար, մեկը ես, ես իմ ուժերով եմ սարքել․․․»։

gyumri9

Գագիկ Ծառուկյանը Գևորգ Ալեքսանյանին հորդորեց ճշտել ու իրեն փոխանցել այն հերոսների անունները, որոնց գերեզմանները դեռ չեն սարքվել։ «Ինչ էլ անենք, այդ սպին չի անցնի, բայց գոնե թեթևակի ուշադրություն, վերաբերմունք, մխիթարանք, որ զգան հանուն գործի կատարված է, այդ ուշադրությունն ու հարգանքը կա»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

shirak-kentron

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031