Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարը պարզաբանում է

Հոկտեմբեր 10,1995 20:35

Երեկ, արդարադատության նախարար Վահե Ստեփանյանը ԱԺ դռնփակ նիստից հետո մի քանի պարզաբանումներ կատարեց արդեն ընդունված, սակայն փոփոխության ենթարկվող Համաներման որոշման կապակցությամբ։

– Պրն Ստեփանյան, ինչո՞վ էր պայմանավորված նոր անդրադարձը Համաներման որոշմանը, որի արդյունքում արդեն ընդունված 5-րդ կետի ա. ենթակետում «185 հոդվածի 2-րդ մասով» արտահայտությանը հավելվել է «3-րդ»-ը:

– Փոփոխության պատճառը այն է, որ մենք, պարզապես, վրիպակ էինք թույլ տվել։ Համաներումը չէինք տարածել 185 հոդվածի 2-րդ կետի վրա, բայց 3-րդի վրա սահմանափակում՝ չէինք դրել։ Փաստորեն, առավել ծանր հանցագործության համար Համաներումը կիրառվում էր, իսկ համեմատաբար մեղմ դեպքում՝ ոչ։ Մենք բոլորս, իհարկե, մեղավոր ենք, բայց պատճառը մեքենագրական վրիպակն է։

– Իսկ կա, արդյոք, երաշխիք, որ նման վրիպակներ այլեւս չեն հայտնաբերվի, եւ կարող եք մատնանշել կոնկրետ մեղավորի։

– Երաշխիքն այն է, որ դառը փորձից ելնելով՝ մի քանի անգամ ամեն ինչ նայել ենք: Իսկ մեղավորը միշտ այն մարդն է լինում, որը ներկայացնում է, այսինքն՝ Ստեփանյանը։

– Ի՞նչ կարող եք ասել 206 հոդվածի վերաբերմամբ, ինչո՞ւ Համաներումը չի տարածվում այս հոդվածով դատապարտյալների վրա, տարակարծություններ կարծես շատ կան:

– Որովհետեւ, ըստ էության, այստեղ խոսքը գնում է միայն շատ ծանր հանցագործությունների վերաբերյալ չհայտնելու մասին։ Այլ բան է, եթե 206 հոդվածում թվարկվեին բոլոր տեսակի հանցագործություններին վերաբերող կետերը, այդ ժամանակ մտածելու առիթ կլիներ։ Ծանր հանցագործությունների      մասին չհայտնողների պատասխանատվության հարցն է բարձրացված։      Հաշվի առեք՝ մենք Սահմանադրությամբ արդեն լուծել ենք այս հարցի բարոյական կողմը։ Պավլիկ Մորոզովին չհերոսացնելու խնդիրը միանշանակ է: Սահմանադրության մեջ գրված է, որ ոչ ոք պարտավոր չէ ցուցմունքներ տալու իր, իր ամուսնու, իր բարեկամների վերաբերյալ։ Այժմ խոսքը գնում է ոչ թե բարեկամը բարեկամին, այլ ուղղակի ծանր հանցագործությունների մասին իմանալու եւ դրանք չհայտնելու մասին։

– Նախորդ Համաներումների ժամանակ այս հոդվածով դատապարտյալների նկատմամբ Համաներումը կիրառվե՞լ է։

– Ես այս հարցին պատրաստ չեմ պատասխանելու։  ՛

Ն. Դ.

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031