Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈ՞Վ

Փետրվար 24,2000 00:00
dram

ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Արմեն Աբգարյանին (Ամուլյա) առաջադրված մեղադրանքներից մեկն այն է, որ 1998-ին ԼՂՀ-ից Հայաստան արտահանված 1722 տոննա մսի վաճառքից ստացված գումարից 500 հազար ԱՄՆ դոլարն անհետացել էր։ Մինչդեռ Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ ԼՂՀ բարձրաստիճան բոլոր պաշտոնյաները տեղյակ են, թե ինչ նպատակներով է ծախսվել այդ գումարը։

«Առավոտի» Ստեփանակերտի աղբյուրները տեղեկացնում են, որ այդ գումարը ծախսվել էր Ռոբերտ Քոչարյանի նախագահական ընտրարշավի վրա։ Եվ չի բացառվում, որ այդ գումարի մի մասը բաժանվել է ուղղակի որպես ընտրակաշառք։

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՀԱՄՈ՞Վ ՉԵՆ

aram sargsyan

Թղթակիցները Արամ Սարգսյանից հետաքրքրվել էին, թե ինչպիսին է լինելու կառավարության ընդունելությունների տանը երեկ կուսակցությունների հետ խորհրդակցությունից հետո կայանալիք բանկետի ճաշացանկը։ «Իսկ ի՞նչ կուզենայիք որ լիներ մենյուն»,- ի պատասխան հետաքրքրվել է վարչապետը։ «Լրագրողնե՛ր»,- հետեւել է միահամուռ պատասխանը։ «Չէ՜,- կեսկատակ վախեցել է Արամ Սարգսյանը։- Այդքան կուսակցություններ եւ հետն էլ լրագրողներ՝ էդ արդեն վտանգավոր է»։

Կարդացեք էջ 3։

ՕՐԸ ՑԵՐԵԿՈՎ

Paruyr Hayrikyan

«Հայաստանի համար շռայլություն է ունենալ ե՛ւ նախագահ, ե՛ւ վարչապետ։ Ճիշտ կլինի՝ 3 տարով ընտրել վարչապետին եւ փոխվարչապետին»,- երեկ իր ասուլիսում նշեց ԱՄՆ-ից վերադարձած Պարույր Հայրիկյանը։ Իսկ քիչ անց նա քաղաքական այն գործիչներին, որոնք վարչապետի հետ օրերս համաձայնություն էին կնքել, անվանեց թատերական գործիչներ, որոնց նպատակը ոչ միայն պաշտոններ ստանալն է, այլեւ պառլամենտում այն 2/3-ը ունենալ, որը հնարավորություն կունենա վերացնել նախագահի պաշտոնը, այդպիսով եւ՝ ժողովրդավարության ինստիտուտը։

Հայրիկյանի սկզբունքայնության մասին կարդացեք նաեւ էջ 3։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829