Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթար Արմավիրի մարզում. իրար են բախվել «Մերսեդես»-ն ու «ՎԱԶ 2121»-ը, կան վիրավորներ

Փետրվար 03,2012 22:24

Այսօր՝ փետրվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19.00-ի սահմաններում, Մեծամոր–Արմավիր ավտոճանապարհի 2-րդ կմ–ին իրար են բախվել Արմավիր քաղաքի Մյասնիկյան փողոցի 62ա տան բնակիչ, 43-ամյա Վարդան Նավասարդյանի վարած «Մերսեդես» մակնիշի 26 ՍՏ 940 համարանիշի և Մեծամորի 37 շենքի 38 տան բնակիչ, 38-ամյա Հովիկ Իբոյանի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի 28 ՏԼ 457 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով «ՎԱԶ 2121» վարորդ Հ. Իբոյանն ու ուղևոր 35-ամյա Բասե Իբոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեծամորի բժշկական կենտրոն, իսկ «Մերսեդես»–ի ուղևոր 50-ամյա Լիլիթ Գրիգորյանը տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն։

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի քննչական բաժնի քննչական խումբը՝ ավագ քննիչ Աշոտ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները՝ հրամանատարի տեղակալ Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ, հետաքննիչ Էդգար Նազարյանն ու փորձագետը։ Ավտոմեքենաները քննիչի հանձնարարականով տեղափոխվել են ոստիկանության Արմավիրի բաժնի տուգանային հրապարակ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829