Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ ընտրությունը վկայեց ընդդիմության ճգնաժամի մասին

Մայիս 10,2012 10:37

Հայաստանի խորհրդարանի ընտրությունը վկայեց ոչ թե երկրում օրինականության և սահմանադրականության ճգնաժամի, այլ ընդդիմության ճգնաժամի մասին: Հայաստանում օրինականության և սահմանադրականության ճգնաժամի մասին վկայություններն ունեն ավելի քան տասնամյակի վաղեմություն, և այստեղ նոր բան չի բացահայտվել և թերևս չի էլ կարող բացահայտվել: Ու այդ իմաստով ճգնաժամը երկրում վաղեմի է, հետևաբար պետք չէ նորանոր բացականչություններով «հեծանիվ հայտնագործել», ու այդ հայտնագործությունն էլ դարձնել անկաշառության և ազնվության չափանիշ: Իսկ ահա ընդդիմության ճգնաժամի առումով կարծես թե կա իրապես հրատապ արձանագրում:

Ընդդիմությունները Հայաստանում պարտվել են միշտ, բայց այս հերթական պարտությունը կարծես թե փակեց ցիկլը, որովհետև Հայաստանում, ըստ էության, այլևս չմնաց չպարտված ընդդիմություն: Եվ այստեղ է Հայաստանի ներքաղաքական կյանքի զարգացման առանցքային բանալիներից մեկը: Այսինքն` Հայաստանը ունի պարտված ընդդիմություններից ու ընդհանրապես ընդդիմադիր պարտության սինդրոմից ազատվելու անհրաժեշտություն: Դրան զուգահեռ, անհրաժեշտ է ձևավորել նոր ընդդիմադիր դաշտ, որը զերծ լինելով այդ սինդրոմից, նաև կկարողանա գտնել հաղթանակի բանաձևը: Առայժմ կարելի է ասել բանաձևի բազմաթիվ տարբերակներ, որոնք մինչ այժմ չեն կիրառվել որևէ ընդդիմության կողմից և հետևաբար տեսականում կարող են համարվել արդյունավետ, առնվազն ավելի արդյունավետ, քան մինչ այժմ եղածները: Սակայն այստեղ, իհարկե, տեսական դատողություններով շտապել պետք չէ:

Նախ` պետք է հասկանալ նախորդ ընդդիմությունների պարտությունների պատճառները, հանգամանորեն վերլուծել դրանք՝ առանց էմոցիաների, առանց անձնական համակրանքի, հակակրանքի, պաշտամունքի կամ ատելության: Նոր բանաձևի որոնումները պետք է կառուցվեն հենց այդ վերլուծությունների և եզրահանգումների վրա, երբ պարզ կլինի, թե ընդհանրապես որ փուլից է սկսվել սխալը, ինչու է սկսվել սխալը, կարող էր արդյոք այն չլինել և այլն:

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031