Լրահոս
Օրվա լրահոսը

Այն, ինչ տեղի է ունենում սահմաններին, դանդաղ հոսող, չհայտարարված պատերազմ է

Հունիս 06,2012 10:20 Share

Այն, ինչ տեղի է ունենում սահմաններին, դանդաղ հոսող, չհայտարարված պատերազմ է: Պարզապես վերջին տարիներին այնքան ենք վարժվել չդադարող սահմանային փոխհրաձգություններին, եւ դրանց արդյունքում ցավալիորեն արձանագրվող մարդկային կորուստներին, որ այս ամենն ընկալվում է իբրեւ իրավիճակի թեժացում:

Սակայն այս պատերազմը ոչ մի կերպ չի աղերսվում ներհայաստանյան իրականության հետ. կարծես չկա արտաքին վտանգի գիտակցումը, չի զգացվում, որ հասարակությունը պատրաստ է ամենաանցանկալի զարգացումներին: Որովհետեւ այն առանցքը` պետական իշխանությունը, որը պարտավոր է ապահովել այդ մթնոլորտը, այնքան է մեկուսացել հասարակությունից, պարփակվել ինքն իր համար ստեղծած վարդագույն իրականության մեջ, որ գրեթե ամբողջությամբ օտարացել է, կորցրել վստահությունն իր նկատմամբ:

Որքան էլ մեր բանակի պատասխանը հիմա լինի համարժեք, իրավիճակի հետագա բարդացման պարագայում առանց հասարակության ու ժողովրդի աջակցության, առանց իրականությանը ուղիղ հայացքով նայելու, տնտեսության մեջ առկա իրական խնդիրները տեսնելու ու չեզոքացնելու, հանրային համընդհանուր նիհիլիզմը հաղթահարելու, պետությանը ոչինչ չի հաջողվելու անել:

Պատերազմի վերսկսման հնարավորության մեծացմանը զուգընթաց սա վերածվում է մեր ներքին ամենակարեւոր մարտահրավերի: Եվ գոնե պետության դիմադրողականության բարձրացման համար իշխանությունը պարտավոր է սեփական ժողովրդի հետ լինել անկեղծ ու միասնական:

«Երկիր»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930