Լրահոս
Օրվա լրահոսը

Տղամարդը Ազատամարտիկների փողոցում կացնահարել է գործընկերուհուն

Նոյեմբեր 27,2012 00:13

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ աձին կացնահարելու փաստով:

Ինչպես shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 24-ին, ժամը 15:50-ի սահմաններում, «ՍԻՍ» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Բաղդասարյանը ոստիկանության Մասիսի բաժին հայտնել է, որ ընկերության շենքում մի քաղաքացի հարվածել է մի քաղաքացուհու գլխին, ով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 15:40-ի սամաններում, նշված վարչական շենքի մոտ Ազատամարտիկների փողոցի բնակիչ, 55-ամյա Վլադիմիր Բաղշիյանը դեռեւս չպարզված հանգամանքներում, կացնով հարվածել է իր հարեւան, Մասիս քաղաքի 2-րդ փողոցի բնակիչ 49-ամյա Գոհար Ավալյանի գլխին:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցները Վ. Բաշխիյանին բերման են ենթարկել, հայտնաբերվել է նաեւ կացինը: Իսկ Գ. Ավալյանը գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, երկուսն էլ աշխատում են «ՍԻՍ» ՓԲԸ-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930