Լրահոս
Օրվա լրահոսը

Hürriyet Daily News. «Թուրք ուսուցիչների դեմ գործ չի հարուցվի ռաքիա խմելու համար»

Նոյեմբեր 28,2012 21:42

Թուրքիայի իրավապահները մերժել են գործ հարուցել ուսուցիչների դեմ, որոնք Ֆեյսբուքում նկարներ են տեղադրել, որոնցում իրենք ռաքիա են խմում (ոգելից խմիչք) 2,5 տարի առաջ իրենց ընտանիքների հետ պիկնիկի ժամանակ: Գրում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը:

«Հյուրիեթ»-ը գրում է, որ «Իսլամիստ» թուրքական թերթը, որը հայտնի է սադրիչ և սխալ տեղեկատվություն տարածելով, վերջերս ուսուցիչների մասին նյութ էր պատրաստել «Անբարոյականություն միջնակարգ դպրոցում» վերնագրով, որը կրթության նախարարությանը դրդում էր հետաքննություն սկսել:  Սակայն կրթական մարմիններից հայտարարել էին, որ իրենք չեն սկսի հետաքննություն, քանի որ նկարը արված է ընտանեկան խնջույքի և ոչ թե դպրոցական միջոցառման ժամանակ:

Այնուամենայնիվ կրթական մարմինները դպրոցի ուսուցիչներին հարցաքննել են որպես «կասկածյալ»` ռաքիայով լի բաժակները ձեռքներին պահելու համար, իսկ մյուսները, որոնք հայտնվել են նկարում, հարցաքննվել են որպես «վկաներ»:

Ըստ տեղեկությունների, ուսուցիչներն ասել են, որ պատրաստվում են միջադեպի առիթով դիմել դատարան:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930