Լրահոս
Օրվա լրահոսը

Պռոշյանի գյուղապետի սպանության գործով ՀՀԿ-ականնե՞ր ձերբակալեցին

Ապրիլ 04,2013 15:07

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանին հորդորում է Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավարի սպանության գործով քաղաքական բնույթի հայտարարություններ չանել:

Հիշեցնենք, որ նախօրեին Ա. Ռուստամյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ սպանությունը քաղաքական ենթատեքստ ունի, եւ իշխանություններն ամեն ինչ անում են, որ այդ ենթատեքստը չերեւա. «Մենք վաղուց ենք նույն իշխանությունների ուշադրությունը հրավիրել այդ փաստի վրա, որ Հրաչի շուրջ անընդհատ լարվածություն կար` շատ պարզ պատճառով, ոմանց ձեռք չէր տալիս…Երեւանին այդքան մոտիկ ընդդիմադիր կեցվածքով հանդես եկող, ոչ իրենց կուսակցությանը պատկանող համայնքապետի գոյությունը շատերին հանգիստ չէր տալիս»:

Պարոն Սահակյանն ասաց, որ ինքը ՀՅԴ-ական գյուղապետի շուրջ ստեղծված լարվածության մասին չի լսել. «Ես անձամբ գոնե տեղյակ չեմ եղել: Եթե պարոն Ռուստամյանը ինչ-որ տեղեկատվություն, ապացույց, փաստ ունի, բացի այն, որ դա ընդամենը քաղաքական բնույթի հայտարարություն է, ես որպես մտահոգ մարդ, կհորդորեի, որ այդ փաստերը ներկայացնեն իրավապահներին: Կխնդրեի, որ քաղաքական մեկնաբանություններից զերծ մնան, քաղաքական շահարկման թեմա չդարձնեն: Քանի որ գործը իրավապահների տիրույթում է այսօր»:

Անդրադառնալով ՀՅԴ-ական գյուղապետի եւ ՀՀԿ-ական գյուղապետի թեկնածու Արթուր Մուրադյանի լարված հարաբերություններին, թշնամանքին եւ շրջանառվող լուրերին, թե հիմնական կասկածյալը հենց Ա. Մուրադյանն է, պարոն Սահակյանն ասաց. «Այս պահին, քաղաքական մեկնաբանություն չեմ ուզում հնչեցնել… համայնքն այնպիսի մի իրավիճակ է ստեղծում, որ նմանատիպ կոնֆլիկտները բազմաթիվ են լինում: Բայց որպես կանոն, դրանք մնում են գյուղի ներսում, եւ կարճ ժամանակ անց այդ լարվածությունը մեղմվում է: Չէի ցանկանա մեկ տարի առաջվա լարվածությունների հետ կապել, առավել եւս կապել մեր քաղաքական թիմի` ՀՀԿ-ի հետ, այդքան էլ բարոյական չէ, որովհետեւ մեր գործընկերները գիտակցում են` վաղուց այդ գործելաոճը մեր երկրի համար անընդունելի է, մերժելի է: Եթե կան առանձին տարրեր, որոնք ինքնագործունեությամբ են զբաղվում, ապա դա բոլորի խնդիրն է, որ օր առաջ ազատվենք…»:

Պարոն Սահակյանից հետաքրքրվեցինք՝ ունի՞ տեղեկություններ, իսկապե՞ս իր կուսակից Արթուր Մուրադյանը սպանության գործով այս պահին ձերբակալվածների մեջ է, ասաց`տեղյակ չեմ:

ՀՀ ոստիկանությունից այս պահին դեռ սպանության գործով ձերբակալվածների թիվը չեն հայտնում, իսկ ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանի ձերբակալության մասին տեղեկությունը մեզ հետ զրույցում ոստիկանությունից չհերքեցին. «Նախաքննական մարմինը ինչ նպատակահարմար է գտել, մենք արդեն հրապարակել ենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Համլետ says:

    ,,ՀՀկ,, կոչվող, իրեն հավայի նժդեհական համարող,թաթար-մոնղոլական խունտան (մոդերատորին հիշեցնեմ,որ այս ձևակերպումը իմը չէ,այլ՝ Լևոն Տեր-Պետրոսյանինը) կոծկեց ,,Հոկտեմբերի 27,,-ը ,,Մարտի 1,,-ը ու մի շարք այլ քաղաքական սպանություններ…Հիմա ինչու՞ են այս վերջինի համար այսպես ակտիվորեն աղմուկ բարձրացրել ու իրենց պապա-մամաների արևով սուտ երդումներ ուտում…Սրանք հանուն իրենց աթոռների ու թալանած-գռփածը պահելու, պատրաստ են ամեն ինչի,ամեն մի այլասերվածության:Ժողովուրդը դեռ հիշում է,թե ի՞նչ քստմնելի դիրքորոշում դրսևորեցին կասկածելի հանգամանքներում մահացած,իրենց իսկ կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանի հիշատակի հանդեպ…
    Շուտով գալու է ՀՀԿ-ի հոգեհանգստի առիթով ազգովի բաժակ վերցնելու բաղձալի պահն ու ասելու.
    -Ողորմի ցեղակրոնության ուսմունքը ցեղասպանության վերածած ՀՀԿ-ի կողքի ննջեցյալներին:Բարի ճանապարհ սերնդե-սերունդ համազգային նզովքի արժանացածներիդ՝ դեպի դժողք:

  2. Տիգրան says:

    Ժամանակն է, իսկապես, հայադտանաը ազատվլու ՀՀԿ-ից և երկրի ղեկը հանձնել Ժառանգությանը… Ինչն է Խանգարում Սերժ Սարգսյանին հնարավորություն տալ Ռարի Հովհաննիսյանին կարչգավորել երկիրը… Եթե ՀՀԿ-ին հնարավորություն տրվեց տնտեսությունը լճացնել, Ուրեմն Րաֆիին պետավոր են տալ հնարավորթյուն երկիրն այդ ճգնաժամից դուրս բերելու… Մնաց մեկ-երկու օր… Կամ երկրի բարձրագույն իշխանությունը ինքն իրեն և երկիրը նորացնելու համար Րաֆֆին կնշանակի վարչապետ` նրան հնաչրավորթյուն տալով կառավարություն կազմել և ստեղծել նոր Հայաստան, ինչպես հենց Րաֆին է խոստանում, կամ այս իշխանություննրը երկիրն ու իրենց կներքաշեն դեպի փակուղի…

Պատասխանել Համլետ

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930