Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Լրագրողի նկատմամբ բռություն կատարող մարդիկ առաջնորդվում են փողոցային արժեքներով և քրեական կանոններով.Օմբուդսմեն

Ապրիլ 25,2013 10:49

Անհանգստությամբ և վրդովմունքով տեղեկացանք  լրագրող Հակոբ Կարապետյանի հետ կատարված միջադեպի մասին: Չնայած դեռևս պաշտոնապես չեն բացահայտվել լրագրողի նկատմամբ բռնություն կիրառած անձինք, այդուհանդերձ վստահաբար կարելի է նշել, որ փողոցային արժեքներով և քրեական կանոններով առաջնորդվող անհատներին դժվար է բացատրել խոսքի ազատության բարձրագույն արժեքը, ինչպես նաև լրագրողի առաքելության վեհությունն ու կարևորությունը: Նման մարդկանց ավելի մատչելի են «դատվել», «նստել», այսինքն՝ «պատժվել» հասկացությունները: Հետևաբար նման հանցագործությունները կանխարգելելու միակ եղանակը իրավապահ մարմինների օպերատիվ խիստ և համաչափ արձագանքն է:

Իրավունք չունենք միջամտելու քննությանը, սակայն հետևելու ենք դրա ընթացքին և օրենքով թույլատրելի եղանակներով և ժամանակ այս միջադեպին և դրա իրավական հետևանքներին տալու ենք մեր համարժեք գնահատականը:

Մեր զորակցությունն ենք հայտնում լրագրող Հակոբ Կարապետյանին և iLur.am լրատվական կայքին:

Մարդու իրավուքների Պաշտպան

Կարեն Անդրեասյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930