Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն հերքում է, թե փող են բաժանում (Տեսանյութ)

Մայիս 05,2013 12:56 Share

Iditord.org-ը հրապարակել է ՖԲ օգտատեր Արիանա Սողոյանի ահազանգը, որ Երեւան քաղաքի ավագանու՝ ԲՀԿ ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Գուրգեն Արսենյանին պատկանող «Արսօյլ» ընկերության գրասենյակում (Գյուլբեկյան փողոց) ԲՀԿ-ն ընտրակաշառք է  բաժանում: Ըստ նույն աղբյուրի, այսօր  առավոտ ժամը 8-ից մարդկանց հոսքը չի դադարում դեպի այդ գրասենյակ:

Aravot.am-ը փորձեց կապվել պարոն Արսենյանի հետ՝  տեղեկատվության մասին մեկնաբանություն ստանալու համար: Պարոն Արսենյանը վերցրեց հեռախոսը, ասաց, որ սխալ ենք զանգել ու դարձավ «անհասանելի»:

Իսկ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետեւյալ կերպ մեկնաբանեց. «100 անգամ պատասխանել եմ, չեմ զլանա 101-րդ անգամ եւս ասել, որ այդ լուրը չի համապատասխանում իրականությանը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Տեսանյութը եւ լուսանկարը՝ «Հենարանի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031