

Կ. Հարությունյանը երկակի քվեարկության դեպք էր արձանագրել, ահազանգել, իսկ նրա ահազանգը վերը նշված վստահված անձինք համարեցին պրովոկացիա: Մինչդեռ դեպքը հաստատեց հանձնաժողովի ՀՅԴ-ական անդամ Գոհար Աթաբեկյանը եւ ԲՀԿ-ական հանձնաժողովականը, որը չցանկացավ ներկայանալ: Դեպքը կանխվեց, երկրորդ անգամ քվեարկել պատրաստվողին դուրս հրավիրեցին տեղամասից:
ՀՀԿ-ական հանձնաժողովական Նունե Վարդանյանն էլ դժգոհեց «Ասպարեզ» ակումբի ներկայացուցչից՝ պնդելով, որ առավոտից սադրում է. «Բնակիչների ներվային համակարգի վրա են ազդում, ոչ մի խախտում չեն նկատում, բայց անհիմն մեղադրանքներ են ներկայացնում»:
«Ասպարեզ» ակումբի ներկայացուցչիչը պնդում է, որ «Առաքելության» վստահված անձը՝ Վահագը, որը չի ցանկանում ներկայանալ, համագործակցում է ՀՀԿ-ի հետ: Վեճն այնքան թեժացավ, որ «Առաքելության» վստահված անձը Կ. Հարությունյանին դուրս հրավիրեց տեղամասից՝ դրսում շարունակելու «ռազբորկան»:
Կարդացեք նաև
Քիչ առաջ տեղամաս այցելեց նաեւ ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանը, ՀՀԿ-ականներին ցուցումներ տվեց, հեռացավ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































уважаемые! Очнитесь! прекратите на конец то офишировать очередную фальш ,придуманную прессой. сколько можно порочить имя честных людей?! Это вас не красит!