Լրահոս
Օրվա լրահոսը

Ողջի գետի աղտոտման եւ ձկների ոչնչացման հետեւանքով 4 մլն 235 հազար դրամի վնասը վերականգնվել է

Մայիս 23,2013 23:35

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ԻԻՀ քաղաքացի Բասիռատ Բասմենջ Սեյեդմոռտազանի կողմից  մայիսի 5-ին Մեղրի-Եր եւան միջպետական ավտոճանապարհի 76-րդ կմ-ում` Կապան քաղաքի մերձակայքում, թույլ էր տվել  ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում, որի հետեւանքով նրա վարած «Սկանյա» մակնիշի 13B25410 պետհամարանիշով ավտոմեքենան կողաշրջվել էր եւ ավտոցիստեռնում եղած ժավելի խտահեղուկը թափվել էր ճանապարհամերձ հողատարածք ու  Կապան քաղաքի միջով հեսող Ողջի գետը:

Գետ արտահոսած ժավելի խտահեղուկի պատճառով՝ այդ օրը Կապանի Ողջի գետում ձկների մասսայական անկման դեպք էր նաեւ արձանագրվել:

Սյունիքի մարզի դատախազության տրամադրած տեղեկատվության համաձայն՝  ճանապարհամերձ հողատարածքի, Ողջի գետի աղտոտման եւ ձկների ոչնչացման հետեւանքով շրջակա միջավայրին պատճառված 4.235.000 ՀՀ դրամի վնասը դատախազական ներգործության միջոցներ ձեռնարկելու արդյունքում ամբողջությամբ վերականգնվել է:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031