Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային խորհրդում քննարկվել է գազի գինը. մասնակցել է նաև ՀԾԿՀ նախագահը

Հունիս 06,2013 11:24 Share

անրային խորհրդում վերջին օրերին աշխատանքային քննարկումներ են
անցկացվել գազի սակագնի բարձրացման վերաբերյալ ինչպես ՀԽ
ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում, այնպես էլ
Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստում:

Հունիսի 5-ին ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի նախաձեռնությամբ Հանրային
խորհրդում գազի սակագնի վերաբերյալ տեղի ունեցավ քննարկում Հանրային
ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի և
հանձնաժողովի այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Քննարկմանը մասնակցում
էին նաև ՀԽ անդամներ Վազգեն Սաֆարյանը, Արշակ Սադոյանը, Ռոբերտ Աթոյանը,
Հայկ Սարգսյանը, ՀԽ ֆինանսատնտեսական հարցերի հանձնաժողովի անդամներ:

Վազգեն Մանուկյանն իր խոսքում նշեց, որ գազի սակագնի կտրուկ աճն ավելի
կխորացնի երկրում առկա սոցիալական լարվածությունը` առաջ բերելով մի շարք
բացասական հետևանքներ:
Հանրային խորհրդի անդամները բազմաթիվ հարցեր ուղղեցին Ռոբերտ Նազարյանին,
որոնք մասնավորապես վերաբերում էին «Հայռուսգազարդ» ընկերության ծախսերի
ծավալին, աշխատավարձերի ֆոնդին, աշխատավարձերի նախատեսվող բարձրացման
հիմնավորումներին, սահմանի և բաժանորդներին հասնող գազի գնի միջև առկա
մեծ տարբերությանը (գրեթե կրկնակի, մինչդեռ ՀԽ անդամ Վազգեն Սաֆարյանի
դիտարկմամբ` Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներ ունեցող երկրներում
այդ տարբերությունը 40-50 տոկոս է) և այլ հարցերի:

Ռոբերտ Նազարյանի խոսքով` իրենք արել են հնարավոր ամեն բան` գազի
առաջարկվող սակագինը նվազեցնելու ուղղությամբ: Միաժամանակ նա շեշտեց, որ
կան նաև օբյեկտիվ հանգամանքներ, որոնք հնարավոր չէ հաշվի չառնել.
նյութատեխնիկական ծախսերի ավելացում, աշխատողների թվի աճ, ներդրումային
ծախսեր, գազօգտագործողների թվի աճ և այլն:

ՀԽ անդամ Ռոբերտ Աթոյանը նշեց, որ անգամ այդ փաստարկների դեպքում
հնարավոր է գտնել մեխանիզմներ սակագինն առավել նվազեցնելու համար:  Նա
բարձրացրեց ոչ միայն «Հայռուսգազարդի» աշխատողների աշխատավարձի հարցը`
նշելով, որ դա այս պահին արդարացված չէ, այլև ընդգծեց օտարերկրյա անկախ
փորձագիտական ընկերության կողմից ընկերության կառավարման և
գործունեության արդյունավետության մոնիթորինգի իրականացման
անհրաժեշտությունը:

Ռոբերտ Նազարյանը հայտնեց, որ իրենք հնարավորինս մեծ թվով կրճատել են
ընկերության կողմից աշխատավարձերի բարձրացման առաջարկվող թիվը:

ՀԽ անդամներից մեկն առաջարկեց գազի սակագները սահմանել տարբերակված
եղանակով, օրինակ` ըստ սեզոնի, նշելով, որ նման պրակտիկա արտերկրում
գոյություն ունի: Ռոբերտ Նազարյանն ասաց, որ առաջարկը կարելի է առանձին
քննարկել:

Բարձրացվեց նաև մարզերի համար տարբերակված մոտեցում ցուցաբերելու հարցը՝
հաշվի առնելով աշխարհագրական դիրքը (առավել ցուրտ մարզերում սահմանել
ցածր սակագներ` ելնելով գազի օգտագործման առավել մեծ ժամանակահատվածից) և
այլն:

Քննարկման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց աշխատանքային խումբ
ձևավորել ՀԽ անդամների և ՀԾԿՀ մասնագետների միջև և համատեղ շարունակել
աշխատանքը՝ գազի սակագինը նվազեցնելու հնարավոր այլ տարբերակներ գտնելու
ուղղությամբ:

ՀՀ Հանրային խորհրդի մամուլի պատասխանատու 
Անի Գասպարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Հանրային խորհուրդը աշխատանքային խումբ ձևավորելուց զատ այլ բան իվիճակի չէ անելու: Բազմիցս համոզվել ենք դրանում:

Պատասխանել Տիգրան

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930