Հունիսի 6-ին, ժամը 14.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանի եւ գրող, կինոսցենարիստ Վահրամ Մարտիրոսյանի «Դեմ առ դեմ» բանավեճը` ամենաթողության մթնոլորտի վերաբերյալ: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն:
Նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը՝ այստեղ
https://www.livestream.com/aravot?fb_version=2.0
Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված եւ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Կարդացեք նաև



















































Հարց Բադեյանին:
ՀՀԿ – ականները միշտ ասում են որ իրենք պատասխանատու են երկրում կատարվող ամեն ինչի համար: Եթե դա այդպես լիներ, ապա ամբողջ կազմով դուք պետք է առնվազը 10 անգամ հրաժարական ներկայացնեիք: Մինչդեռ մինչ օրս կա միայն Խաչիկյանի դատը /թատերական ներկայացումը/:
Ինչպես եք մեկնաբանում Զինդատախազի երեկվա հայտարարությունը , հերթական անգամ ուզում են Լիսկային պրծացնել?
Պարոն Մարտիրոսյան, դուք ՀՀՇ-ի քարոզիչներից եք եղել, հիմա Ձեզ մեղավոր չեք զգում, որ նաև Ձեր գովերգած համակարգն է դրել Լիսկաների հիմքը?
Ի վերջո, ըստ Ձեզ Լիսկային կդատեն? Չեք կարծում, որ չդատելու դեպքում հնարավոր է ժողովուրդը ինքը սամասուդ անի?, Ինչու է Սերժ սարգսյանը լռում???
Պ-րն Բադեյան, որպես կանոն բուրժուազիան է պայքարել սեփական երկրում օրենքի իշխանության հաստատման համար: Դուք, այն սակավաթիվ հայ բուրժուաներից եք, որ ոչ միայն տառաճանաչ եք այլև ինտելիգենտ ու ինտելեկտուալ: Ասեք խնդրում եմ, անձամբ Դուք վերջին 15 տարում ինչ եք արել պառլամենտում և հարազատ կուսակցության ներսում ոչ թե օրինակության հաստատման, այլ գոնե անպատիժ սպանությունների ցինիզմի մակարդակը նվազեցնելու համար: