Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլոր ընտրովի պաշտոնները դարձան նշանակովի, ընտրական համակարգերը՝ ձեւական

Օգոստոս 08,2013 10:26

Տարիներ առաջ ի՜նչ թեժ ու կատաղի մրցույթների ու ընտրական գործընթացների էինք ականատես լինում մենք։ 2005 թվին Փաստաբանների պալատն առաջին անգամ նախագահ էր ընտրում, եւ պայքարը մրցակիցների միջեւ այնքան թեժ էր, որ թվում էր՝ ողջ հանրապետությունը դրանով է ապրում։ Անգամ տարբեր կառույցների ներկայացուցիչներ ու թաղային հեղինակություններ էին խառնվել գործին։ Դաժան պայքարում մի կերպ հաղթեց Ռուբեն Սահակյանը, բայց նրա մրցակիցը՝ Ենոք Ազարյանն էլ շատ քիչ զիջեց նրան։

Հիշում եմ նաեւ, թե ինչպես էր Գրողների միությունը 2001-ին նախագահ ընտրում։ Ճիշտ է՝ Լեւոն Անանյանի հաղթանակը պայմանավորված էր նրա մրցակցին՝ Աբգար Ափինյանին չընտրելու մտայնությամբ, բայց մրցակցություն կար, թեժ կրքեր էին բորբոքվել, եւ բոլորը, շունչները պահած, հետեւում էին ՀԳՄ համագումարին։ Տարիներ անց այս նույն կառույցներում, դժվար մրցապայքարում ընտրված անձանց թեթեւ ձեռքով մրցակցությունն իսպառ ոչնչացվեց, եւ նախագահի պաշտոնը դարձավ իրենց տան աթոռի նման մի բան. ինչքան կուզեն՝ կպահեն, չեն ուզի՝ կտան նրան, ում հարմար կգտնեն։ Նույն սկզբունքով մրցակցությունը վերացավ բուհերից, դպրոցներից, քաղծառայության եւ մյուս համակարգերից։ Բոլոր ընտրովի պաշտոնները դարձան նշանակովի, ընտրական համակարգերը՝ ձեւական, դեմոկրատիայից նահանջը՝ ակնհայտ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031