Լրահոս
Օրվա լրահոսը

Հազարավոր առնետներ Իջեւանում գրոհում են

Օգոստոս 08,2013 17:38 Share

Ավելի քան երկու ամիս է` Իջեւանի Սպանդարյան փողոցի 1-ին եւ 2-րդ, 9 հարկանի շենքերի բնակիչները բողոքում են աննախադեպ բազմացած առնետներից: Խոշոր կրծողները նկուղներից բարձրացել են հարկեր եւ կարող են մուտք գործել բնակարաններ: Առնետների վախից որոշ ծնողներ իրենց փոքրիկներին արգելել են խաղալ շենքերի բակերում: Առնետները տարածված են նաեւ մարզկենտրոնի բազմաբնակարան այլ շենքերում:

Խնդրի առնչությամբ դիմեցինք հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Տավուշի մարզային բաժին: Այնտեղ հայտնեցին, որ առնետներն ավելի շատ են ձմռանը, երբ կրծողները դաշտերից տաք շենքեր են տեղափոխվում: Նաեւ հայտնեցին, որ Իջեւանում առնետների միջոցով փոխանցվող հիվանդություններ չեն արձանագրվել: Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունից տեղեկացրին, որ Սպանդարյան փողոցում շատ կան խոռոչներ, որոնք համար են առնետների բազմացման համար: Տեսչությունից հայտնեցին, որ իրենց շենքում տեղակայված է առնետների վնասազերծմամբ զբաղվող «Իջեւանի կանխարգելիչ ախտահանում» ՓԲԸ գրասենյակը: Այդ կազմակերպությունը պատվերների առկայության դեպքում պայմանագրային հիմունքներով կատարում է ախտահանում, առնետների վնասազերծում:

Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանից տեղեկացանք, որ քաղաքապետարանն այս կազմակերպության հետ Իջեւանում ախտահանման, առնետների վնասազերծման աշխատանքների պայմանագիր չունի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վահագն Թամրազյան says:

    Այս շենքերում շարքային քաղաքացիներ են ապրում, դրա համար էլ այս վիճակն է: Ո՞վ է մտածում հասարակ մարդու մասին: Վստահ եմ, որ եթե այս շենքերում մի փողատեր հաստագլուխ կամ մի շատ թե քիչ աստիճան ունեցող պաշտոնյա ապրեր, մի զանգով հարցը կլուծվեր: Այս շենքերը արդեն քսան տարի է դուռ ու լուսամուտ չունեն, բնակվարձ են հավաքում, չգիտես ինչ ծառայության դիմաց: Բակը ամբողջությամբ սալիկապատ է, մեկ սալիկը 1քմ մակերեսով: Սալիկները գրեթե 100%-ով ջարդված են, երեխանները բակում խաղում են, ոտքերը սալիկների ճեղքերում է մնում: Էլ չեմ ասում արդեն երկու ամիս է մոտ 20 սալիկներ հանել են ջրահեռացման համակարգը նորոգելու համար, այդպես էլ թողել են, հայտնի չէ թե որքան է այդպես մնալու: Մի խոսքով, մարդկանց համար անբարենպաստ, իսկ առնետների համար բավականին նպաստավոր պայմաններ են ստեղծված:

Պատասխանել Վահագն Թամրազյան

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031