Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են 2013թ-ի Երևան քաղաքի համայնքային բյուջեի կատարման ընթացքի հետ կապված հարցեր

Սեպտեմբեր 27,2013 18:31

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քննարկվել են 2013թ-ի Երևան քաղաքի համայնքային բյուջեի կատարման ընթացքի հետ կապված հարցեր: Անդրադառնալով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների ցուցանիշներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ հետևողական աշխատանքը, հատկանշելով, որ քաղաքային տնտեսության տարատեսակ ծրագրերի իրականացման հարցում կարևոր է հենց այս բաղադրիչի մասով կայուն արդյունքների ապահովումը: Ըստ այդմ, քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին և համապատասխան վարչությունների պատասխանատուներին հանձնարարել է քայլեր ձեռնարկել աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման ուղղությամբ:

Առանձնակի կարևորելով քաղաքային իշխանություն – բնակիչ կապի էլ ավելի ամրապնդումը, Տարոն Մարգարյանը հանձնարարել է հետևողական լինել քաղաքապետարանում և վարչական շրջաններում ստացված դիմումների ժամանակին և սպառիչ պատասխանների տրամադրման հարցում: Քաղաքապետը հանձնարարել է նաև խիստ ուշադրություն դարձնել  քաղաքապետարանում և վարչական շրջաններում սահմանված քաղաքացիների ընդունելության օրերի ժամանակ, ինչպես նաև գործող թեժ գծի հեռախոսահամարներով բնակիչների կողմից բարձրացված խնդիրների լուծմանը և, անհրաժեշտության դեպքում, անհատապես հանդիպել կրկնակի դիմումներ ներկայացրած բնակիչների հետ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30