Լրահոս
Օրվա լրահոսը

Վթար Նուբարաշենի խճուղում. կա 4 զոհ

Հոկտեմբեր 01,2013 10:08

28-4006-650-500-50-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng 15-3993-650-500-50-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng 21-3999-650-500-50-rd-255-255-255-wm-center_middle-100-mespngՀոկտեմբերի 1-ին, ժամը 01.17-ին ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի խճուղում՝ գերեզմաններ չհասած, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և ԱԻ արձագանքման խումբը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Կամազ» մակնիշի 708 OO 64 պետհամարանիշի (վարորդ՝ Ա.Մ., ծնվ. 1975թ.) և «Նիսան» մակնիշի 18 LO 318 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 3 ուղևորները տեղում մահացել են:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Կ. Ա.-ի (ծնվ. 1977թ.) և մյուս երեք զոհերի դիակները, որոնց ինքնությունը պարզել չի հաջողվել:
«Կամազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Մ.-ը և ուղևոր Յ. Կ.-ն (ծնվ.1954թ.) տեղափոխվել են «Էրեբունի» բ/կ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

 ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031