Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ «Հուսո առագաստ» հասարակական կազմակերպության սրճարանի բացման արարողությունը

Հոկտեմբեր 02,2013 19:03

Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ «Հուսո առագաստ» հասարակական կազմակերպության սրճարանի բացման արարողությունը: Հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Կոշերյանի խոսքերով` սրճարանը արդեն մի քանի օր է ինչ բաց է՝ ««փորձաշրջանը» անցնելուց հետո որոշեցինք բացման արարողությունը կատարել»:

Սրճարանում կարելի է համտեսել կարկանդակներ, Գևորգ Կոշերյանի խոսքերով այնտեղ աշխատում են ինչպես նախկինում ազատազրկվածները, այնպես նաև նրանց ընտանիքների անդամները.«Աշխատատեղեր ենք ստեղծել նորմալ աշխատում ենք, գնալով մեր գործերը լավանում են: Ունենք երկու սրճարան մեկը բժշկական քոլեջի մոտ, մյուսը Արցախի փողոցում: Ընդհանուր ունենք 5 աշխատատեղ»:

Հասարակական կազմակերպության նախագահը չի բողոքում փորձնական շրջանի արդյունքից. «Հիմնականում մեր հաճախորդները ուսանողներն են: Հաճախորդները չեն դժգոհում: Եկամուտը ծախսում ենք մեր կազմակերպության կարիքների վրա: Ամեն օր, ոնց որ առաջ ենք գնում, մեզ էլ ֆինանսապես օգնում է Բաց հասարակության ինստիտուտը»:

«Հուսո առագաստ» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2012 թվականին եւ ունի մոտ 400 անդամ: Կազմակերպությունը զբաղվում է կալանավայրից վերադարձած մարդկանց եւ նրանց ընտանիքների հոգսերով: Նրա գլխավոր նպատակն է՝ աշխատավայրեր ստեղծել եւ կանխել նոր հանցագործությունները:

DSCF0706DSCF0705

DSCF0708

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031