Հոկտեմբերի տասին Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դատական գործի քննությունը, որի ընթացքում բողոքարկվում է նրան կալանքի տակ պահելու որոշումը:
Մինչ քննության սկսելը՝ դատարանի շրջակայքում հավաքվել էին ազատամարտիկներ և կողմնակիցներ ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից: Այդ ընթացքում հնչում էին կարծիքներ, որ կատարվածը պատվեր է:
Ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը նշեց, որ 21 տարի բանակում ծառայած, բանակի պատիվ պահած գնդապետին ստոր կերպով են վերաբերվում. «Չինովնիկները կապիկություն են անում՝ գնում են Եռաբլուր, ազատամարտիկների, զոհվածների ընտանիքների նկատմամբ, դա զուտ կապիկություն է: Ես երանի եմ տալիս այն օրը, երբ որ Սամվել Կարապետյանը կվերջացնի մեր կրկեսը՝ կապիկներին բոլորին կուղարկենք կրկես: Որպեսզի այս ժողովրդի արյունն ու միսը չուտեն, ազատամարտիկներին էլ հանգիստ թողեն»:
Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի քաղաքացիական նախաձեռնող խմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանը հայտարարեց, որ Վոլոդյա Ավետիսյանը չի խախտել ոչ մի օրենք. «Միանշանակ, սա շինծու գործ է և կապված է Վոլոդյա Ավետիսյանի ակտիվության հետ: Այսինքն` նա պահանջում էր ազատամարտիկների սոցիալական պայմանները բարելավել: Նա կոչ չէր անում հեղաշրջումների, նա կոչ չէր անում հեղափոխությունների՝ նա ընդամենը ստիպում էր օրենքով հասնող դրույթները»:
Կարդացեք նաև
Իմանալով, դատական նիստը լինելու է դռնփակ, ազատամարտիկները ներս մտան նիստերի դահլիճ: Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը հորդորեց նրանց դուրս գալ դահլիճից, որպեսզի նիստը չհետաձգվի:
Գնդապետի կողմնակիցները դրսում սպասեցին որոշմանը: Դատական նիստից հետո Արա Զաքարյանը հայտնեց, որ այն հետաձգվել է մինչ հոկտեմբերի 14-ը.
«Լսեց մեզ, դատախազին չի լսել, քանի որ արդեն աշխատանքային ժամը ավարտվում էր: Էս պահի դրությամբ մեզ համար առաջնային է Վոլոդյային ազատ արձակելն: Ազատ արձակեն՝ մեր հաջորդ քայլերը կանենք»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
























































Յուրաքանչյուր երկրում՝, երբ հայտնվում են մեր հանցագործ ռեժիմից որևէ մեկը, պետք է նրանց ներկայությամբ ,,նշել,, երկրի գարշելի իրավիճակը, որը ցանկացած երկրում մեզնից քաջատեղյակ են: Քանի որ Հայության համար մեծ խնդիրներ լուծողները զբաղված են շատ ավելի գլոբալ գործերով,՝ օրինակ ծովից ծով Հայաստանը ետ բերելու և հայերով վերաբնակեցնելու գործով, ուստի երկիրը զավթիչների կործանումից պետք է մտահոգի հասարակ հայերին: Այն պետք սկսել անհապաղ, ահա
իր ազգի համար մտահոգվող հայի պարտականությունը: